Moves Like Jagger
| «Moves Like Jagger» | |
| Maroon 5 և Քրիստինա Ագիլերաի սինգլը Hands All Over ալբոմից |
|
|---|---|
| Թողարկված | Հունիսի 21, 2011 |
| Ձայնագրված | 2011 |
| Ժանր | դիսկո, պարային փոփ, էլեկտրոփոփ |
| Տևողություն | 3:21 |
| Լեյբլ | A&M/Octone |
| Երգի հեղինակներ | Ադամ Լևին Բեննի Բլանկո Ամմեր Մալիկ Shellback |
Moves Like Jagger, ամերիկյան Maroon 5 փոփ-ռոք խմբի երգն է, Քրիստինա Ագիլերայի հետ համատեղ։ Երգը թողարկվել է 2011 թվականի հունիսի 21-ին և ընդգրկվել Maroon 5-ի Hands All Over ալբոմում:
Թողարկման պատմություն [խմբագրել]
Երգը ձայնագրվել է 2011 թվականի մայիսին և թողարկվել նույն թվականի հունիսի 21-ին: Երգի հեղինակներն են Ադամ Լևինը, Բեննի Բլանկոն, Ամմեր Մալիկը և Shellback-ը: Երգը դենս-փոփ և էլեկտրոփոփ ոճերում է, սակայն նաև ներառում է դիսկոյի, փոփի, ռոքի և սոուլի տարրեր:
Երգը մինչև iTunes-ում տեղադրվելը, առաջին անգամ հանրությանը հասանելի է եղել 2011 թվականի սեպտեմբերի 29 HipHopDX.com կայքում:
Երգի տեսահոլովակը [խմբագրել]
Երգի տեսահոլովակի ռեժիսորն է Յոնաս Ակերլունդը: Տեսահոլովակի նկարահանումները սկսվել են 2011 թվականի հուլիսի 8-ին Կալիֆորնիայում, ԱՄՆ: Մեկ ամիս անց` օգոստոսի 8-ին կայանում է տեսահոլովակի պրեմիերան:
Տեսահոլովակը սկսվում է Միք Ջագերի զրույցից, որից հետո հայտնվում են պարողներ ռետրո հագուստով իսկ այնուհետև երգը սկսում է Ադամ Լևինը:
Տեսահոլովակում Լևինը առանց վերնաշապիկի է և կրում շատ քիփ սև շալվար, իսկ Քրիստինա Ագիլերան հայտնվում է ռետրո հագուստով և գլխարկով: