Ռիհաննա
| Ռիհաննա | |
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ի ծնե անուն | Ռոբին Ռիհաննա Ֆենթի |
| Ծնված | փետրվարի 20, 1988 Սեյնթ Մայքլ, Բարբադոս |
| Ժանրեր | R&B, փոփ, դենսհոլ, ռեգգի, հիփ հոփ, դենս |
| Մասնագիտություն | Երգչուհի-երգահան, դերասանուհի, երաժշտական պրոդյուսեր |
| Գործունեություն | 2005–այժմ |
| Լեյբլ | Def Jam |
| Կապված | Քրիս Բրաուն, Ջեյ Զի |
| Կայք | rihannanow.com Ստորագրությունը |
Ռոբին Ռիհաննա Ֆենթի (անգլ.` Robyn Rihanna Fenty, ծնվ.` փետրվարի 20, 1988թ.), առավել հայտնի որպես Ռիհաննա, բարբադոսցի երգչուհի, ով 16 տարեկանում հայրենիքից տեղափոխվում է ԱՄՆ` սկսելու երաժշտական կարիերան: Համարվում է մեր օրերի ամենապահանջված երգիչներից մեկը:
2005թ.-ին Ռիհաննան թողարկում է դեբյուտային Music of the Sun ալբոմը, որը Billboard ամսագրի թոփ 200-ի մեջ մտավ լավագույն տասնյակի մեջ, իսկ նույն ալբոմի սինգլներից մեկը` Pon De Replay կատարումը իր հերթին մտնում է Billboard Hot 100-ի մեջ: 2006թ.-ին թողարկվում է Ռիհաննայի թվով երկրորդ ալբոմը` A Girl Like Me, որի սինգլներից մեկը` "SOS" երգը նույնպես դառնում է հիթային կատարում: Ռիհաննայի երրորդ ալբոմի` Good Girl Gone Bad-ի (2007) մեջ արդեն տեղ են գտնում միանգամից չորս հիթային կատարումներ` "Umbrella", "Take a Bow", "Disturbia" և "Don't Stop the Music" : Նույն տարի Ռիհաննան Գրեմմի մրցանակաբաշխության շրջանակներում առաջադրվում է միանգամից 9 անվանակարգերում, սակայն հաղթում է միայն մեկում` լավագույն ռեփ-վոկալ համագործակցություն (Umbrella կատարման համար, որը զուգերգ էր ռեփեր Ջեյ Զիի հետ): Չորրորդ ալբոմը լույս է տեսնում 2009թ.-ի նոյեմբերին` Rated R անվամբ: Այս ալբոմից արդեն "Russian Roulette", "Hard" և "Rude Boy" կատարումները գրավում են Բիլբորդի 1-ին հորիզոնականները: Loud-ը (2010)` հինգերորդ ալբոմը ներառում է ևս մի քանի հիթեր` "Only Girl", "What's My Name?" and "S&M": "We Found Love" սինգլի տեսքով դուրս է գալիս 2011թ.-ի սեպտեմբերին և ավելի ուշ` նոյեմբերին, ներառվում է վեցերորդ ալբոմում (Talk That Talk):
Աշխարհում վաճառվել են Ռիհաննայի 20 միլիոնից ավել ալբոմներ և մոտ 60 միլլիոն օրինակ սինգլներ, ուստի նա համարվում է աշխարհի լավ վաճառվող երաժշտական գործիչներից մեկը: Կարիերայի ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների:
Ռիհաննան նաև նշանակված է որպես Բարբադոսում երիտասարդական մշակույթի պաշտոնական դեսպան:
Դիսկոգրաֆիա[խմբագրել]
- Music of the Sun (2005)
- A Girl Like Me (2006)
- Good Girl Gone Bad (2007)
- Rated R (2009)
- Loud (2010)
- Talk That Talk (2011)
- Unapologetic (2012)
Արտաքին հղումներ[խմբագրել]