Էմինեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմինեմ

Էմինեմը երգում է ուղիղ եթերով DJ Հերոի երեկույթին Լոս Անջելեսում, Հունիս 1, 2009
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Մարշալ Բրյուս Մատտերս Գ
Ծնված հոկտեմբերի 17, 1972 (1972-10-17) (39 տարեկան)
Երկիր Միչիգան, ԱՄՆ
Ժանրեր Հիպ Հոպ
Մասնագիտություն Ռեպեր
Երգի պրոդյուսեր
Դերասան
Երգահան
Գործունեություն 1996-ից
Լեյբլ Interscope, Aftermath
Կապված Dr. Dre, D12, 50 Cent, Xzibit
Կայք www.eminem.com − Էմինեմի պաշտոնական կայք


Մարշալ Բրյուս Մեթթերս III-ը (անգլ. Marshall Bruce Mathers III, 1972 հոկտեմբերի 17, Սենտ Ժոզեֆ, Միսսուրի, ԱՄՆ), ճանաչված իր բեմական կեղծանուններով` Eminém (Էմինեմ) և Slim Shady (Սլիմ Շեյդի), ամերիկացի ռէփեր, դերասան, երգահան և երգի պրոդյուսեր է: 13 Գրեմմի մրցանակի հաղթող է։ Ամբողջ աշխարհում վաճառվել է նրա ալբոմների մոտավորապես 86.5 միլիոն օրինակ, ինչը Էմինեմին դարձնում է 2000-ական թվականների սկզբի ամենավաճառվող երգիչներից և բոլոր ժամանակների ամենահանրաճանաչ ռէպերներից մեկը։ Էմինեմին գտել է ռեպեր և պրոդյուսեր Dr. Dre-ն։

[խմբագրել] Վաղ կյանքը

Էմինեմը ծնվել է որպես Մարշալ Բրյուս Մատտերս Գ 1972 թվականի հոկտեմբերի 17-ին ԱՄՆՄիսսուրի նահանգի Սենտ Ժոզեֆ քաղաքում։ Նա եղել է միակ զավակը իր ընտանիքում։ Նա շոտլանդական, անգլիական, գերմանական, շվեյցարական, լեհական և գուցե լյուքսեմբուրգյան ծագում ունի։ Նրա հայրը լքել է ընտանիքը երբ Էմինեմը 18 ամսական է եղել, և նա աճել է բացառապես մոր հետ չքավորության մեջ։ 12 տարեկանում նա և իր մայրը տեղաշարժվել են մի քանի տարբեր քաղաքների միջև մինչև հաստատվել են Միչիգան նահանգի Ուորրեն քաղաքում, որը Դետրոյթի արվարձան է։ Էմինեմը հետաքրքրված էր Հիպ Հոպ-ով և 14 տարեկանում միացավ Bassmint Productions կոչվող խմբին և նրանք թողարկեցին առաջին երգը - Steppin' Onto The Scene։ Հետո նրանք փոխեցին իրենց անունը Soul Intent-ին և 1995 նրանք թողարկեցին իրենց Fuckin' Backstabber կոչվող առաջին սինգլը։ 17 տարեկանում նա դուրս շպրտվեց դպրոցից։

[խմբագրել] Էմինեմի դիսկոգրաֆիա

Այս էջում թվարկված են ամերիկացի ռէպեր Էմինեմի ալբոմբերը։

[խմբագրել] Ստուդիաի ալբոմներ

Տարի Ալբոմ Թողարկվել է Հիթ շքերթների բարձրագույն տեղերը
ԱՄՆ ԱՎՍ ԲԵԼ ԿԱՆ ՖՐԱ ԳԵՐ ՃԱՊ ՆԶ ՇՎԵ ՄԲ
1996 Infinite 12 Նոյեմբեր 1996 - - - - - - - - - -
1999 The Slim Shady LP 23 Փետրվար 1999 2 49 7 9 52 51 - 23 25 10
2000 The Marshall Mathers LP 23 Մայիս 2000 1 1 1 1 2 3 - 1 2 1
2002 The Eminem Show 28 Մայիս 2002 1 1 1 1 2 1 3 1 1 1
2004 Encore 12 Նոյեմբեր 2004 1 1 2 1 1 1 3 1 1 1
2009 Ռիլեփս 15 Մայիս 2009 1 1 1 1 1 2 1 1 2 1
2010 Ռեքավերի 18 Հունիս 2010 1 1 2 1 2 2 6 1 1 1
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով