Nate Dogg

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nate Dogg
Ի ծնե անուն Նատանուել Դուեյն Հեյլ
Nathaniel Dwayne Hale
Ծնված 1969 թ., օգոստոսի 19 (1969-08-19)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄիսսիսիպի, ԱՄՆ
Վախճանված մարտի 15, 2011 (41 տարեկան)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոնգ Բիչ, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ժանրեր Հիփ հոփ
Մասնագիտություն ռեպպեր, երաժշտական պրոդյուսեր
Լեյբլ Death Row
Electra
Doggystyle
Atlantic
Կապված Թուփաք Շակուր, Warren G, Սնուփ Դոգի Դոգ, Eminem, Ludacris, Richie Rich, Big Syke, Դոկտր Դրե, Fabolous, Ice Cube, WestSide Connection, The Game, Eve, Lloyd Banks, Obie Trice, Nelly, Mobb Deep, Xzibit, 50 cent, Mos Def

Նատանուել Դուեյն Հեյլ (անգլ.՝ Nathaniel Dwayne Hale; 19 օգոստոս 1969, Կլարկսդեյլ, Միսսիսիպի(նահանգ), ԱՄՆ  - 15 մարտ 2011[1][2], Լոնգ Բիչ, Կալիֆորնիա, ԱՄՆ), ավելի հայտնի Nate Dogg անվան տակ , ամերիկյան կատարող G-funk ոճում։

Կյանքը և Կարիերան[խմբագրել]

Ծնվել է Կլարկսդեյլում (նահանգ Միսսիսիպի), 14 տարեկանում տեղափոխվեց Լոնգ Բիչ (Կալիֆորնիա) ծնողների բաժանումից հետո։ Նա սկսեց երգել, երբ դեռ երեխա էր, եկեղեցական երգչախմբում New Hope Baptist Church Լոնգ Բիչում, և Life Line Baptist Church-ում Կլարկսդեյլ քաղաքում, նահանգ Միսսիսիպի, որտեղ նրա հայրը (Daniel Lee Hale) քահանա էր[3]։ 16 տարեկան հասակում նա թողեց դպրոցը և լքեց տունը, որպեսզի ծառայի ԱՄՆ-ի ծովային հետևազորային կորպուսում, երեք տարի[4]։ Նա եղել է Snoop Dogg, Warren G, RBX, Daz Dillinger և այլ հայտնի րեպպերների ընկերը և գործընկերը, նաև եղել է Butch Cassidy-ի և Lil' ½ Dead-ի զարմիկը։ Եվս մեկ իր զարմիկի Snoop Dogg-ի և նրա ընկեր Warren G-ի հետ եղել են արևելյան շրջանի Crips խմբավորման անդամ Լոնգ Բիչ։ Ավելի ուշ նրանք ստեղծում են «213» խումբը [5] , որը նշանակում էր Կալիֆորնիա նահանգի կոդը։ Իր առաջին դեմոն նրանք ձայնագրում են հայտնի ձայնագրման ստուդիայում՝ V.I.P Լոնգ Բիչ։ Հետո այդ դեմոն լսում է Dr. Dre և երեկույթի ժամանակ, տպավորվեց Նեյթի ձայնով։

Օֆիցիալ դեբյուտը տեղի է ունենում Dr. Dre-ի ալբոմում «The Chronic» 1992 թվականին, հետո Շուգ Նայթը ստորագրեց նրա հետ պայմանագիր Death Row Records։ Նրա հաջորդ իհայտ գալը դա Snoop Dogg«Doggystyle» ալբոմն էր։ 1994 թվականին խմբագրեց իր առաջին սինգլը Warren G-ի հետ  - «Regulate», որը դառավ հիթ։

Հաջորդ մի քանի տարիներին ձայնագրում է երգեր Թուփաքի և այլ րեպպերների հետ։ Նրա դեբյուտային ալբոմը «G-Funk Classics Vol.1» լավ վաճառվում էր, բայց քանակը սահմանափակ եր։ Nate հեռանում է Շուգից։ Ստեղծում է իր լեյբլը The Dogg Foundation, որտեղ 1998 թվականին դուրս է գալիս երկյակ «G-Funk Classics, Vol. 1 & 2» ալբոմը։ 2000 թվականին Nate Dogg-ին ձեռփակալում են և բաց թողում 1 մլն դոլլար գրավով։ 2002 թվականի ապրիլին նա ձեռփակալվում է Արիզոնա նահանգում զենքի և թմրանյութի պահպանման համար[6]։ 2002 թվականի մայիսին Nate Dogg մեղավոր ճանաչեց իրեն և դատապարտվել է փորձաշրջանի և համայնքային ծառայությունների։ Նաև նա պետք է հաճախեր նարկոմանների բուժման հանդիպումների[7]։

2001 թվականին Elektra լեյբլը պայմանագիր է կնքում նրա հետ, և ստեղծում «Music & Me» ալբոմը։

Մանվան ալբոմը «Nate Dogg», որը ձայնագրվել է 2002-ից 2003 թվական, պետք է դուրս գար 2004 թվականի ապրիլին, բայց բազմաթիվ հետձգումների պատճառով, դուրս է գալիս 2008 թվականին Ինտերնետի միջոցով։

2004 թվականը նշանավորվեց "213"-ի վերամիավորմամբ։ Երեք հին ընկերները ձայնագրում են «The Hard Way» ալբոմը։ Ալբոմը հասավ մինչև 4 տեղը Բիլլբորդի չատում, նաև այլ բազմաթիվ հիթ-շքերթներում։

Դիսկոգրաֆիա[խմբագրել]

Ստուդիայի ալբոմները

Կոմպիլացիաները

Միկստեպները

213-ի կազմում

Կինոգրաֆիա[խմբագրել]

  • «One More Day» երգը Dr. Dre-ի  - Murder Was the Case ֆիլմի սաունդթրեքն է (1994)
  • «I Got Love» երգը « Սուրհանդակ» ֆիլմի սաունդթրեքերից է (2002)
  • «Ղեկավարը» ֆիլմում խաղացել է ինքը իրեն (նաև գլխավոր երգի կատարող/կոմպոզիտորն է) (2003)
  • «Keep it Coming» թրեքը մտավNeed For Speed: Underground խաղի սաունդթրեքերի կազմի մեջ (2003)
  • Մասնակցել է «Գետտո» ձայնային մոնտաժում (2007)

Մրցանակներ/նոմինացիաներ[խմբագրել]

Nate Dogg-ը ներկայացվել էր Գրեմմիի 3 նոմինացիաներում։

Կատեգորիա Ժանր Երգ Թվական Արդյունք
Լավագույն ռեպ միացյալ կատարում (Eminem-ի հետ) Ռեպ «Shake That» 2007 Նոմինացված
Լավագույն ռեպ միացյալ կատարում (Ludacris-ի հետ) Ռեպ «Area Codes» 2002 Նոմինացված
Լավագույն ռեպ կատարում դուետով կամ խմբով (Dr. Dre և Snoop Dogg) Ռեպ «The Next Episode» 2001 Նոմինացված
Լավագույն ռեպ կատարում դուետով կամ խմբով (Warren G-ի հետ) Ռեպ «Regulate» 1995 Նոմինացված

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Rapper Nate Dogg dies at 41, Snoop Dogg says on Twitter BBCNews, 16 մարտ 2011
  2. Long Beach-born rapper Nathaniel Hale — Nate Dogg — dies at 41 Press-Telegram, 16 March 2011
  3. Lampkin, Lynn (March 16, 2011)։Father Mourns Loss of His Son, Hip Hop Icon Nate Dogg myfoxdc.com (Fox Television Stations). Retrieved 17 March 2011.
  4. Joining the Ranks of Famous Marines USMC.net: Retrieved December 26, 2009.
  5. «Nate Dogg Biography» allmusic.com. Retrieved 2006-11-02, 2009.
  6. Nate Dogg Busted For Possession Of Pot, Stolen Gun MTV. April 16, 2002. Retrieved February 17, 2011.
  7. TSG Mug Shot: Nate Dogg Retrieved December 26, 2009