Լուդաքրիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ludacrisից)
Լուդաքրիս
Բնօրինակ անունանգլ.՝ Ludacris
Ի ծնե անունանգլ.՝ Christopher Brian Bridges
Նաև հայտնի է որպեսChris Lova Lova, Luda և Ludacris
Ծնվել էսեպտեմբերի 11, 1977(1977-09-11)[1] (46 տարեկան)
Շամփեյն, Շամպեյն շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ և  Գաբոն[2]
Ժանրերհիփ հոփ, հարավային հիփ հոփ, dirty south?, քրանկ, հարդքոր ռեփ, Atlanta hip hop?, Գենգստա ռեփ, dirty rap? և grime?
Մասնագիտությունռեփեր, երգերի հեղինակ, դերասան, երաժշտական մենեջեր, հնչյունավորող և կինոդերասան
Գործիքներվոկալ
ԼեյբլDef Jam Recordings, Disturbing tha Peace? և Def Jam South?
ԿրթությունՋորջիայի պետական համալսարան, Banneker High School?, Օք Պարկի River Forest ավագ դպրոց և Centreville High School?
ԱմուսինEudoxie Mbouguiengue?
Պարգևներ
Կայքludaversal.com
 Ludacris Վիքիպահեստում

Քրիստոֆեր Բրայան Բրիջես անգլ.՝ Christopher Brian Bridges, սեպտեմբերի 11, 1977(1977-09-11)[1], Շամփեյն, Շամպեյն շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես Լուդաքրիս (Ludacris), ամերիկացի ռեփեր, դերասան և ձեռնարկատեր։ Հանդիսանում է Disturbing tha Peace ձայնագրման լեյբլի հիմնադիր-սեփականատերը։ Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում 3 անգամ ստացել է Գրեմմի։ Իր կարիերայի սկզբում որպես դիջեյ աշխատելուց հետո, նա 1999 թվականին թողարկում է իր «Incognegro» դեբյուտային ստուդիական ալբոմը, 2000 թվականին «Back for the First Time» անվանումը կրող երկրորդ ալբոմը, իսկ 2001-ին երրորդը, որը կրում է «Word of Mouf» անվանումը։ 2003 թվականին թողարկված նրա «Chicken-n-Beer» կոչվող չորրորդ ալբոմը գլխավորում է Billboard 200 ալբոմների հիթ շքերթը, իսկ այդ ալբոմի «Stand Up» երգը Billboard-ի տարբեր հիթ շքերթներում զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Billboard 200 ալբոմների հիթ շքերթի առաջին հորիզոնականն են զբաղեցնում նաև 2004 թվականին թողարկված նրա «The Red Light District» թվով հինգերորդ և 2006-ին թողարկված «Release Therapy» կոչվող վեցերորդ ալբոմները։ 2008 թվականին թողարկվում է նրա «Theater of the Mind» կոչվող յոթերորդ ալբոմը, իսկ 2010-ին թողարկված նրա «Battle of the Sexes» անվանումը կրող ութերորդ ալբոմը գլխավորում է տարբեր հիթ շքերթներ, այդ թվում նաև Billboard 200-ը։ 2015 թվականին մարտին Լուդաքրիսը թողարկել է իր «Ludaversal» կոչվող իններորդ ալբոմը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր նախկին հարաբերություններից մեկի արդյունքում Լուդաքրիսը ունի դուստր՝ Կարմա Բրիջեսը, ով ծնվել է 2001 թվականի օգոստոսի 3-ին[3]։ Մեկ այլ հարաբերությունից ծնված նրա երկրորդ դուստրը՝ Քայ Բելլա Բրիջեսը, ծնվել է 2013 թվականի դեկտեմբերի 9-ին[4][5]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Incognegro» (1999)
  • «Back for the First Time» (2000)
  • «Word of Mouf» (2001)
  • «Chicken-n-Beer» (2003)
  • «The Red Light District» (2004)
  • «Release Therapy» (2006)
  • «Theater of the Mind» (2008)
  • «Battle of the Sexes» (2010)
  • «Ludaversal» (2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. American rapper Ludacris becomes Gabonese citizenBBC, 2020.
  3. «HIPHOSSIP BLOG.: November 2007». Hiphossip.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. «Ludacris and baby mama in child support dispute». 2014 թ․ հունվար. Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.
  5. «Ludacris and baby mama Tamika Fuller had a daughter». 2014 թ․ հունվար. Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուդաքրիս» հոդվածին։