Թուփաք Շակուր
| Թուփաք Շակուր Tupac Shakur |
|
![]() |
|
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ի ծնե անուն | Թուփաք Ամառու Շակուր Tupac Amaru Shakur |
| Ծնված | մարտի 6, |
| Վախճանված | սեպտեմբերի 13, 1996 (25 տարեկան) |
| Ժանրեր | Հիփ հոփ |
| Մասնագիտություն | ռեփեր, դերասան, երաժշտական պրոդյուսեր, գրող, սցենարիստ, քաղաքական գործիչ, բանաստեղծ |
| Գործունեություն | 1988-1996թթ.(ռեփեր) 1990-1996թթ. (դերասան) |
| Լեյբլ | Interscope, Death Row, Amaru |
| Կապված | Աութլոուզ, Ջոնի Ջեյ, Սնուփ Դոգի Դոգ, Դիջիթալ Անդերգրաունդ, Ռիչի Ռիչ, K-Ci & JoJo, Դեյվ Հոլիստեր, Դոկտր Դրե, Tha Dogg Pound, Boot Camp Clik, Նեյթ Դոգ, Յանգ Նոբլ |
| Կայք | www.2pac.com |
Թուփաք Ամառու Շակուրը (անգլ.` Tupac Amaru Shakur, հունիսի 16, 1971թ. - սեպտեմբերի 13, 1996թ. ), հայտնի նաև իր 2Pac (կամ պարզապես` Pac) և Makaveli բեմական կեղծանուններով, եղել է ամերիկացի ռեփ երգիչ, կինոդերասան և քաղաքական գործիչ: Թուփաքի վաճառված ալբոմների քանակը 2007թ.-ի դրությամբ կազմել է 75 միլիոն,[1] որի շնորհիվ նա ճանաչվել է աշխարհի լավագույն պահանջարկ վայելող երաժշտական գործիչներից մեկը: Rolling Stone ամսագիրն որակել է նրան որպես բոլոր ժամանակների մեծագույն երգիչներից մեկը:[2]
Թուփաքը բացի ռեփեր լինելուց նաև նկարահանվել է ֆիլմերում: Թուփաքի կատարումների հիմնական թեմաներն են բռնությունը, ռասիզմը, մեծ քաղաքների ներսում տիրող զրկանքներն ու դժվարությունները և այլ սոցիալական խնդիրները, ինչպես նաև տարաձայնությունները այլ հիփ-հոփ երգիչների հետ, որոնք սկզբնավորվել էին 90-ականների ընթացքում Արևելյան ափի և Արևմտյան ափի ռեփերների միջև (այն պատմության մեջ էր մտել որպես East Coast - West Coast hip hop rivalry): Թուփաքն իր կարիերան սկսեց որպես Digital Underground ալտերնատիվ հիփ-հոփ խմբի ետին պլանի պարող, օգնական և էմ սի (MC):[3][4][5]
Բացի վերը նշված խմբի անդամ լինելուց` Թուփաքն իր կյանքի ընթացքում եղել է նաև Thug Life, (անգլ.` հանցագործ կյանք), Outlawz (անգլ.` անօրեններ), և Amerikaz Most Wanted խմբերի անդամ:
1996թ.-ի սեպտեմբերի 13-ին Լաս Վեգասում Թուփաքի վրա կրակում են չորս անգամ: Նրան անմիջապես տեղափոխում Հարավային Նևադայի բժշկական կենտրոն, որտեղ 6 օր մնալուց հետո շնչառական անբավարվածության և սրտի աշխատանքի թուլացման պատճառուվ Թուփաքը մահանում է:[6]
Բովանդակություն |
[խմբագրել] Գործունեությունը
[խմբագրել] Ստուդիայում բաց թողնված ալբոմները
- 1991թ. — 2Pacalypse Now
- 1993թ. — Strictly 4 My N.I.G.G.A.Z.
- 1995թ. — Me Against the World
- 1996թ. — All Eyez on Me
- 1996թ. — The Don Killuminati: The 7 Day Theory
[խմբագրել] Արտաքին հղումներ
- www.2pac.com
- 2Pac Legacy
- Tupac Amaru Shakur Foundation for the Arts
- Թուփաքի թողած ժառանգությունը
- Փեքսայդ
- Թուփաք նեյշըն
- քննարկում akumb.am-ում
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Կաղապար:Cite document
- ↑ Rolling Stone Magazine: Բոլոր ժամանակների 100 մեշագույն արտիստները. հունիսի 22, 2010.
- ↑ Կաղապար:Cite video
- ↑ Tupac Shakur – hotshotdigital.com.
- ↑ Էդվարդս, Փոլ, 2009, Ինչպես ռեփ արտասանել` Հիփ հոփի արվեստն ու գիտությունը, Չիկագո ռեվյու պրես, էջ 330.
- ↑ Tupac Shakur's death certificate details reported by Cathy Scott. Retrieved on October 5, 2007.
