Xzibit

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Xzibit
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Էլվին Նաթանիել Ջոյներ IV
Նաև հայտնի է որպես X to the Z
Ծնվել է սեպտեմբերի 18, 1974 (1974-09-18) (40 տարեկան)
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Դետրոյթ, Միչիգան
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Լոս Անջելես, Կալիֆորնիա
Ժանրեր Հիփ հոփ
Մասնագիտություն ռեպեր, դերասան, հաղորդավար
Գործունեություն 1994–մեր օրերը
Լեյբլ Open Bar Ent., EMI
Կապված DJ Quik, Dr. Dre, Eminem, Jelly Roll, King T, Knoc-turn'al, Kurupt, Nate Dogg, Snoop Dogg
Կայք xzibit.com

Էլվին Նաթանիել Ջոյներ IV (անգլ.՝ Alvin Nathaniel Joiner), ավելի հայտնի ինչպես Xzibit (Էքսզիբիթ, ժարգոնային բառ անգլ.՝ exhibit-ից Իքսհիբիթ — էկսպոնատ), ամերիկյան ռեպեր, դերասան և հաղորդավար։ Հայտնի է նաև ինչպես "Pimp My Ride" շոուի հաղորդավար, որը ցուցադրվում էր MTV հեռուստաալիքով։ Սկսած 1996 թվականից թողարկել է յոթ սոլո ալբոմներ։ Դեբյութային ալբոմ At the Speed of Life լավ է գնահատվել և հասել է հաջողության, ինչպես նաև Restless, Man vs. Machine և Weapons of Mass Destruction ալբոմները։ Хzibit գործ է ունեցել այնպիսի հայտնի մարդկանց հետ ինչպիսիք են Eminem, Snoop Dogg, Dr. Dre, Method Man, Game։
Նա նաև հաստատվել է որպես լավ դերասան, նկարահանվելով այնպիսի ֆիլմերում ինչպիսիք են "8երորդ մղոն", "Երեք իքս 2: Նոր աստիճան", "Երկրորդ հնարավորություն", "The X-Files: Կուզենայի հավատալ", "CSI Miami" և "Վատ լեյտենանտ", "Դավաճանության գինը

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1974 թ. սեպտեմբերի 18-ին Դետրոյթում։ Նրա մայրը մահացել է, երբ նա դեռ 9 տարեկան էր։ Եվ նա իր հոր և խորթ մոր հետ տեղափոխվեցին Նյու-Մեքսիկո։ 10 տարեկան հասակում նա սկսեց ռեպ կարդալ։ Երբ դարձավ 17 տարեկան, նա տեղափոխվեց Կալիֆորնիա։ Երաժշտական կարիերան սկսվեց Likwit անձնակազմում։ Դեբյուտային ալբոմ «At the Speed of Life»-ը թողարկվեց 1996 թվականին Loud Records-ի օգնությամբ և Արևելյան ափի ռեպերների հետ։ 90-ականների կեսերին թողարկում էր ալբոմներ Dr. Dre-ի ղեկավարման տակ։ Նա հայտնի է դառել «B**** Please» կոմպոզիցիայի օգնությամբ, որը թողարկվել էր Snoop Dogg-ի հետ։ Ավելի ուշ նա ձայնագրում է մի շարք ալբոմներ, որոնք հասնում են ոսկե կարգավիճակի։

Ունի երկու երեխա։ 26 մայիսի 2008 թվականին մահացավ նրա նորածին տղան — Խավյեր Քինգստոն Ջոհներ։ Հայտնի ռեպերի տղան մահացավ առավոտյան 3։30։ Մահվան պատճառը եղել էր թույլ թոքերը-ը։

Xzibit-ը նկարահանվել է ավելի քան քսան ֆիլմերում։

Դիսկոգրաֆիա[խմբագրել]

Xzibit ցուցադրում է W "Զանգվածային Ոչնչացման Զենքերի" համար
  • 1996 — At the Speed of Life
  • 1998 — 40 Dayz & 40 Nightz
  • 2000 — Restless
  • 2002 — Man vs. Machine
  • 2004 — Weapons of Mass Destruction
  • 2006 — Full Circle
  • 2012 — Napalm

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել]

Մենահամերգ Բերլինում, 2007 թվական
Xzibit-ը Gumball 3000 Rally-ում, London 2007 թվական

Հեռուստահաղորդումներ[խմբագրել]

Հղումներ[խմբագրել]