Տուշպա-Վան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վան քաղաքը հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ` IX դարի առաջին կեսում: Հնագույն այդ շրջանում այն կոչվում էր Տուշպա: Քաղաքը Ուրարտական պետության կենտրոնական շրջանի` Բիայնա երկրի անունով հայերը կոչել են Վան: Վան անունը ուղղակի համարում են Բիայնայի հայկական տառադարձությունը և նշանակում է «ապրելու տեղ» , «բնակավայր»: Այդ պատճառով էլ «վան» բառի զուգորդությամբ Հայաստանում առաջացել են բազմաթիվ բնակավայրերի անուններ (Երվանդ-ա-վան, Արշակ-ա-վան, Զարեհ-ա-վան, Նախճ-ա-վան, Վանե-վան եւ այլն):

Ara the Handsome and Shamiram Վանը կոչվել է նաև Շամիրամակերտ կամ Շամիրամաշեն` Ասորեստանի կիսավանդական Շամիրամ թագուհու անունով:

Van's location on the map

Վան քաղաքը գտնվում է Վանա լճի արևելյան կողմում, լճափից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Վանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է և գոյություն ունի մինչև օրս, սակայն 1915-1917 թթ հետո, Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության արդյունքում Վան քաղաքի բնիկ հայ ժողովուրդի մի մասը կոտորվեց, իսկ մյուս մասը գաղթեց:

Վան քաղաքը գտնվում էր Ուրարտական պետության գրեթե կենտրոնում:

Քաղաքը արևմտյան կողմից պաշտպանվում էր Վանա լճով, հարավային կողմից` Հայկական Տավրոս լեռնաշղթայի արևելյան հատվածով, իսկ նրա ախոյանների` ասորեստանցիների հարձակման գլխավոր վտանգը սպասվում էր հենց այդ կողմից: Բացի դրանից, քաղաքի կենտրոնական մասում բարձրացող լեռը, որ իշխող դիրք ունի շրջապատի նկատմամբ, բնական մեծ ամրություն էր և անառիկ էր հին աշխարհի բանակների համար:

Urartu Kingdom map Tushpa-Van

Վանի շրջակայքում չկա խմելու և ոռոգման համար անհրաժեշտ քանակությամբ ջուր: Մայրաքաղաքի բնակչությանը խմելու ջրով ապահովելու և այգիները ոռոգելու համար ուրարտացիները VIII դարի առաջին քառորդում (մթա) կառուցում են 80 կիլոմետր երկարությամբ մի ջրանցք: Ուրարտական Մենուա թագավորի կառուցած ջրանցքը ոռոգում էր ավելի քան 10 զանազան բնակավայրերի և Տուշպա մայրաքաղաքի դաշտերն ու այգիները, այն խմելու ջուր էր տալիս մայրաքաղաքի բնակչությանը: Ջրանցքը հայտնի է նաև Շամիրամի ջրանցք անվանումով:


Ուրարտական գոտի



Աստծո գահը ցուլի վրա


Որարտական զանգակ


Ուրարտական Գոտի


Ուրարտական սֆինքս


Վան քաղաքը սկսել է թուլանալ Ուրարտական թագավորության անկման շրջանում` մթա VII-VI դարերում: Ուրարտական պետության անկումից հետո (585 թ. մթա) Վանը կորցրեց իր նախկին փառքը և դարձել էր երկրորդական քաղաք: Վանը զարգացման նոր ժամանակաշրջան է ապրում Արտաշեսյան թագավորության շրջանում:

I-VII դարերում Վանը շարունակում է մնալ որպես Հայաստանի խոշոր քաղաքներից մեկը: Արաբական տիրապետության շրջանում Վանը վերածվում է սովորական փոքրիկ ֆեոդալական քաղաքի:

Վանը բուռն զարգացման ժամանակաշրջան է ապրում IX-XIII դարերում: Հատկապես X-XI դարերում Վանը լինելով Վասպուրականի թագավորության (հայկական թագավորություն) մայրաքաղաքը բուռն վերելք է ապրում:

XIII դարով վերջանում է Վանի զարգացման շրջանը: Դրանից հետո դարեր շարունակ Վանը ենթարկվում է տարբեր թուրքալեզու ցեղերի ասպատակություններին, իսկ հետագայում հանդիսանում է Օսմանյան Կայսրության և Պարսկաստանի պատերազմերի թատերաբեմում:

Ruins of Armenian Church in Van

Վան քաղաքը 1805-1806 թթ ունեցել է 15-20 հազար բնակչություն, որի ճնշող մեծամասնությունը հայեր էին: 1890-ական թթ Վանի բնակչությունը հասնում է 40 հազարի, որից 25 հազարը հայեր էին: Գրեթե նույնքան բնակիչ ուներ նաև 1915 թ Մեծ եղեռնի նախօրյակին: Վան քաղաքի հայկական եկեղեցիների թիվը հասնում էր 12-ի:

Սկզբում Համիդյան (1895-1896) ջարդերի հետևանքով հայերի թիվը բավականին նվազեց Վանում: Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կառավարության իրականացրած ջարդերի արդյունքում Վան քաղաքում այլեւս հայ բնակչություն չմնաց:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով