Վիվիկա Ժենո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիվիկա Ժենո
Ծնվել էհուլիսի 10, 1969(1969-07-10)[1][2] (54 տարեկան)
Ֆերբանկս, Ալյասկա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունԻնդիանայի համալսարան, West Valley High School? և Jacobs School of Music?
Պարգևներ
Կայքvivicagenaux.com
 Vivica Genaux Վիքիպահեստում

Վիվիկա Ժենո (արտասանություն: ,հուլիսի 10, 1969(1969-07-10)[1][2], Ֆերբանկս, Ալյասկա, ԱՄՆ), ամերիկացի կոլորատուրային մեցցո-սոպրանո։ Հանդես է եկել աշխարհի առաջատար օպերային թատրոններում, այդ թվում՝ Մետրոպոլիտեն օպերայում« Սևիլյան սափրիչ», Փարիզի օպերայում« Իտալուհին Ալժիրում» և Բավարիայի պետական օպերայում« Մոխրոտը» օպերաներում։

Կրթություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ալյասկա նահանգի Ֆեյրբանկս քաղաքում 1969 թվականի հուլիսի 10-ին։ Հայրը բիոքիմիայի պրոֆեսոր էր նույն քաղաքի համալսարանում, իսկ մեքսիկուհի մայրը՝ լեզվի ուսուցչուհի[4]։ Փոքր հասակից սկսել է վոկալի դասերը հանգուցյալ դրամատիկ սոպրանո Դորոթի Դաուի մոտ, որից հետո Բլումինգթոնի Ինդիանայի համալսարանում սովորել է վաղամեռիկ Նիկոլա Ռոսսի-Լամենիի ու Վիրջինյա Զինիի մոտ, այնուհետև երկար տարիներ՝ Կլաուդիա Պինցա Բոցցոլայի մոտ Պիցբուրգում։ Մասնագիտական կարիերան սկսել է Ջոակինո Ռոսսինիի կատակերգական հերոսուհիների հմայիչ մարմնավորումներով (Ռոսինան «Սևիլյան սափրիչ» օպերայից, Իզաբելլան «Իտալուհին Ալժիրում» օպերայից, Անգելինան «Մոխրոտը» օպերայից)։ Այս դերերգերը կատարել է ավելի քան երկու հարյուր անգամ ԱՄՆ-ի գլխավոր օպերային թատրոններում (այդ թվում՝ Մետրոպոլիտեն օպերան, Սան Ֆրանցիսկոյի, Դալլասի, Սիեթլի, Սան Դիեգոյի, Պիցբուրգի և Մինեսոտայի օպերաները), ինչպես նաև Փարիզի, Վիեննայի, Բեռլինի, Ամստերդամի, Դրեզդենի, Մյունխենի, Մոնրեալի, Թել Ավիվի, Վերոնայի, Սանտիագոյի ու Պերթի օպերային թատրոններում։

Պաշտոնական դեբյուտը տեղի է ունեցել 1994 թվականի հոկտեմբերին Ֆլորենցիայում «Իտալուհին Ալժիրում» օպերայից Իզաբելլայի դերերգով։

Բարոկկո ոճի առաջին դերերգը Հենդելի Արմինիոն էր․ շարունակել է ընդլայնել երգացանկը, որն այժմ ընդգրկում է 28 դերերգ, որոնցից 20-ը տաբատային դերեր են (կին, սովորաբար մեցցո-սոպրանո, որը կատարում է տղամարդու դեր) և սկզբնապես նախատեսված են եղել կաստրատ ձայնի համար։

Գլխավոր դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կարիերայի գլխավոր դերերգերի թվում էին՝ Բրյուսելում և Փարիզում ներկայացված Հասսեի «Մարկ Անտոնիո և Կլեոպատրա» օպերան, Փարիզում Պալերմոյում և Լիոնում ներկայացված Ալեսանդրո Սկարլատիի վերջերս վերբացահայտված «Սուրբ երրորդություն» օրատորիան, Լոս Անջելեսի օպերային թատրոնում ներկայացված Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերան, Նյու Յորքի Քարնեգի հոլում տեղի ունեցած մենահամերգը[5], Բեռլինի պետական օպերայում, Վիեննայի պետական օպերայում և Մետրոպոլիտեն օպերայում ներկայացված Ռոսինաները, Փարիզում և Հոնկ Կոնգում ներկայացված Մենդելսոնի «Ամառային գիշերվա երազը», Մինեսոտայի օպերային թատրոնում ներկայացված «Լուկրեցիա Բորջիա», «Կապուլետներ և Մոնտեկիներ» և «Շամիրամ» օպերաները, Ուրբեյնը «Հուգենոտներ» օպերայից, Սելիմոն Հասսեի «Սոլիմանո» օպերայից, Նյու Յորքի քաղաքային օպերային թատրոնում ներկայացված Յունոնան Հենդելի «Սեմելե» օպերայից, ինչպես նաև յոթ մասնակցություն Կարամուրյան փառատոնին։

Ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթենաիդ (Թեոդոսիո) – Վիվալդի
  • Մոդո Անտիկուի և դիրիժոր Ֆեդերիկո Սարդելլիի հետ
  • NAÏVE OP30438 3 CD
  • Թողարկվել է ԱՄՆ-ում 2007 թ․ օգոստոսի 22-ին
Հենդել և Հասսե արիաներ և կանտատաներ (սոլո)
  • Լե վիոլինս դյու Ռոյի ու դիրիժոր Բեռնար Լաբադիեի հետ
  • VIRGIN CLASSICS (1 CD) 7243 5 45737 2 9
  • Թողարկվել է ԱՄՆ-ում 2006 թվականի սեպտեմբերին
Բայազետ (Իռեն) – Վիվալդի
  • Առաջադրվել է Գրեմմիի
  • Եվրոպա Գալանտի ու դիրիժոր Ֆաբիո Բիոնդիի հետ
  • VIRGIN VERITAS 45676-2
  • Թողարկվել է ԱՄՆ-ում 2005 թվականի մայիսին
Սուրբ երրորդություն (Աստվածաբանություն) – Սկարլատտի
  • Եվրոպա Գալանտի ու դիրիժոր Ֆաբիո Բիոնդիի հետ
  • VIRGIN VERITAS 5456662 (1 CD)
  • Թողարկվել է 2004 թվականի մայիսին
Բելկանտո արիաներ (սոլո) – Դոնիցետտի/Ռոսսինի
  • Փարիզի նվագախմբային համույթի ու դիրիժոր Ջոն Նելսոնի հետ
  • VIRGIN CLASSICS 7243 5 45615 2 8
  • Թողարկվել է 2003 թվականի սեպտեմբերին

Ռինալդո (գլխավոր դեր) – Հենդել
  • Դիրիժոր Ռենե Ջեյքոբս
  • HARMONIA MUNDI HMC 901796.98
  • Թողարկվել է 2003 թվականի մայիսին
Արիաներ Ֆարինելլիի համար (սոլո) – տարբեր երաժիշտներ
  • Առաջադրվել է Գրեմմիի
  • Վաղ երաժշտության ակադեմիայի ու դիրիժոր Ռենե Ջեյքոբսի հետ
  • HARMONIA MUNDI HMC 901778
  • Թողարկվել է 2002 թվականին
[Արմինիո (գլխավոր դեր) – Հենդել
  • Il Complesso Barocco և դիրիժոր Ալեն Կուրտիսի հետ
  • VIRGIN Veritas 5 45461 2
  • Թողարկվել է 2001թվականի օգոստոսին
Արիաների ու երգերի երեկո (սոլո) – տարբեր երաժիշտներ
  • EPCASO 93515 04012
  • Թողարկվել է 1999 թվականի հունիսին

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիացի ֆուտբոլիստ Ռեժիս Ժենոյի հեռավոր ազգականուհին է։ Եվրոպական բարոկկո երաժշտությամբ հետաքրքրվածության շնորհիվ բնակություն է հաստատել Վենետիկում[5][6]։ 2004 թվականին նկարահանված «A Voice Out of the Cold» վավերագրական ֆիլմի հերոսուհին է[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. https://www.haendelhaus.de/de/directory/32/82
  4. Nockin, Maria (2018 թ․ մայիսի 28). «Maria Nockin Talks to American mezzo-soprano Vivica Genaux About Her Life and Career». Music & Vision. Վերցված է 2004 թ․ հունիսի 13-ին.
  5. 5,0 5,1 «Vivica Genaux, Venice Baroque Orchestra at Carnegie Hall». The Berkshire Review for the Arts. 2009. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 7-ին.
  6. Tommasini, Anthony (1997 թ․ դեկտեմբերի 19). «Opera Review; The Met, Sold Out for One Debut, Hears Another». The New York Times. A.G. Sulzberger. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին.
  7. «A Voice Out of the Cold: Vivica Genaux (2004)». IMDb. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  8. «Documentary A Voice Out of the Cold». medici.tv. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիվիկա Ժենո» հոդվածին։