Բավարիայի պետական օպերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Բավարիայի պետական օպերա
Bayerische Staatsoper

Բավարիայի պետական օպերայի շենքը
Տնօրեն Կլաուս Բախլեր
Գտնվելու վայրը Մյունխեն, Գերմանիա
Հիմնադրման ամսաթիվ 1653թ
Նախկին անվանումներ Բավարիայի պալատական օպերա
Գլխավոր դիրիժոր Քենտ Նագանո
Կայք
Պաշտոնական կայք

Բավարիայի պետական օպերա (գերմ.՝ Bayerische Staatsoper), օպերային թատրոն Մյունխենում։


Թատրոնի պատմությունը[խմբագրել]

Օպերային թատրոնը հիմնադրվել է 1653 թվականին։ Բավարիայի պետական բալետի հետ մեկտեղ տարեկան բեմադրվում է գրեթե 350 օպերային և բալետի ներկայացում։ Ներկայացումները բեմադրվում են Մյունխենի ազգային թատրոնում, որը գտնվում է Մաքսիմիլիան I հրապարակում, ինչպես նաև Փրինս Ռեջենտ թատրոնում (գերմ.՝ Prinzregententheater) և Օլդ Ռեզիդենս թատրոնում (գերմ.՝ Alten Residenztheater (Cuvilliés-Theater))։ 2010 թվականի հունիսին առաջին անգամ ներկայացումներն անցան Մյունխենի օպերային փառատոնի համար նախատեսված ժամանակավոր դահլիճում։ Երաժշտական ձևավորումը կատարում է Բավարիայի պետական նվագախումբը։

Բավարիայի պետական օպերայի երաժշտական ղեկավարն է դիրիժոր Քենտ Նագանոն։ 2010 թվականին Բավարիայի մշակութային նախարար Վոլֆգանգ Հոյբիշը հայտարարեց, որ 2013թ այդ պաշտոնը կանցնի դիրիժոր Կիրիլ Պետրենկոյին։[1]

1875 թվականից կազմակերպվում է Մյունխենի օպերային փառատոնը, որը հանդիսանում է աշխարհի կարևորագույն երաժշտական փառատոներից մեկը։


Ղեկավարությունը[խմբագրել]

  • 1867-1893՝ Կարլ ֆոն Պերֆալ
  • 1895-1905՝ Էռնստ ֆոն Պոսարտ
  • 1912-1918՝ Կլեմենս ֆոն Ֆրանկենշտայն
  • 1924-1934՝ Կլեմենս ֆոն Ֆրանկենշտայն
  • 1937-1940՝ Կլեմենս Կրաուս
  • 1947-1952՝ Գեորգ Հարտման
  • 1952-1967՝ Ռուդոլֆ Հարտման
  • 1967-1976՝ Գյունտեր Ռեներտ
  • 1977-1982՝ Ավգուստ Էվերդինգ
  • 1983-1993՝ Վոլֆգանգ Զավալիշ
  • 1993-2006՝ Փիթեր Ջոնաս
  • 2006-2008՝ Քենտ Նագանո
  • 2008 մինչ այժմ՝ Կլաուս Բախլեր

Գլխավոր դիրիժորներ[խմբագրել]

  • 1836-1867՝ Ֆրանց Լախներ
  • 1867-1869՝ Հանս ֆոն Բյուլով
  • 1870-1877՝ Ֆրանց Վյուլներ
  • 1872-1896՝ Գերման Լևի
  • 1894-1896՝ Ռիխարդ Շտրաուս
  • 1901-1903՝ Գերման Զումպե
  • 1904-1911՝ Ֆելիքս Մոտլ
  • 1913-1922՝ Բրունո Վալտեր
  • 1922-1935՝ Հանս Կնապերտսբուշ
  • 1937-1944՝ Կլեմենս Կրաուս
  • 1945՝ Հանս Կնապերտսբուշ
  • 1946-1952՝ Գեորգ Շոլտի
  • 1952-1954՝ Ռուդոլֆ Կեմպե
  • 1956-1958՝ Ֆերենց Ֆրիչաի
  • 1959-1968՝ Ջոզեֆ Կայլբերտ
  • 1971-1992՝ Վոլֆգանգ Զավալիշ
  • 1992-1998՝ Պետեր Շնայդեր
  • 1998-2006՝ Զուբին Մետա
  • 2006-2013՝ Քենտ Նագանո

Խաղացանկը[խմբագրել]


Հղումներ[խմբագրել]


Աղբյուրներ[խմբագրել]