Օրփեոս և Էվրիդիկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օրփեոս և Էվրիդիկե (իտալերեն՝ Orfeo ed Euridice) — ավստրիացի երգահան Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի օպերա (azione teatrale) երեք գործողությամբ: Իտալերեն լիբրետոն՝ Ռանիերի Կալցաբիջիի ըստ հին հունական առասպելների: Առաջին անգամ բեմադրվել է Վիեննայի թատրոնում (Burgtheater) 1762թ. հոկտեմբերի 5-ին: Ֆրանսիայում բեմադրվելու նպատակով հեղինակի կողմից 1770-ական թթ. օպերան ենթարկվել է էական վերամշակման: Ֆրանսերեն տարբերակի առաջնախաղը կայացել է 1774թ. օգոստոսի 2-ին: Օպերան համարվում է Գլյուկի լավագուն ստեղծագործություններից մեկը՝ ներկայումս մերթ ընդ մերթ բեմադրվելով աշխարհի հայտնի օպերային թատրոններում:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով