Ռուսաստանի սահմաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսաստանի պետական սահմանի հողաբաժան սահմանանշանի օրինակ

Ռուսաստանի սահմաններ, աշխարհի խոշորագույն պետության՝ Ռուսաստանի Դաշնության ցամաքային, ծովային և օդային սահմանների ամբողջությունը։ Այն ընդհանուր ցամաքային սահմաններ ունի 14 ինքնիշխան պետությունների հետ[1], ինչպես նաև ծովային երկու նեղ սահմանագիծ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Ճապոնիայի հետ։ Ռուսաստանն ընդհանուր սահման ունի նաև մասամբ ճանաչված Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստան Դաշնության միջազգայնորեն ճանաչված սահմանների երկարությունը կազմում է 22,407 կիլոմետր[1] և աշխարհի բոլոր երկրների շարքում ունի երկրորդ ամենամեծ ցամաքային սահմանը` Չինաստանից հետո։ Ռուսաստանի Դաշնության միջազգայնորեն ճանաչված սահմանները (նախկինում՝ ՌԽՖՍՀ-ի) փոփոխության չեն ենթարկվել 1956 թվականից սկսած։ Մինչ այդ մի շարք երկրների հետ սահմանը, ինչպես օրինակ՝ Չինաստանի, որոշակի փոփոխություն էր ունեցել։ Այն նույնն էր մնացել նաև ԽՍՀՄ փլուզումից հետո։ 2014 թվականին Ղրիմի բռնակցումը Ռուսաստանի Դաշնությանը միջազգային հանրության կողմից չէր ճանաչվել։ Բացի այդ, միջազգային հանրությունը չի ճանաչում նաև 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինա ներխուժման հետևանքով Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի որոշ հատվածների բռնակցումը Ռուսաստանին։

Ընդհանուր պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի Դաշնությունն սահմանակից է ավելի շատ երկրների, քան աշխարհի ցանկացած այլ պետություն՝ իր հսկայական տարածքի շնորհիվ։ Երկու աղյուսակներում ցամաքային սահմաններից զատ ներառված են նաև ծովային սահմանները (Միացյալ Նահանգների ու Ճապոնիայի հետ)։

Պետությունների և տարածքների աղյուսակը, որոնք սահմանակից են Ռուսաստանին (աղյուսակը ներկայացված է Ռուսաստանի շուրջ՝ ժամ սլաքի ուղղությամբ)[2].

Միջազգայնորեն ճանաչված[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետություն Ցամաքային սահման Ծովային սահման Լրացուցիչ տեղեկատվություն
Նորվեգիա Նորվեգիա 195.8 կմ 23.3 կմ Ռուս-նորվեգական սահման
Ֆինլանդիա Ֆինլանդիա 1,271.8 կմ 54.0 կմ Ռուս-ֆիննական սահման
Էստոնիա Էստոնիա 324.8 կմ 142.0 կմ Ռուս-էստոնական սահման
Լատվիա Լատվիա 270.5 կմ չունի Ռուս-լատվիական սահման
Լիտվա Լիտվա 266.0 կմ 22.4 կմ Ռուս-լիտվական սահման
Լեհաստան Լեհաստան 204.1 կմ 32.2 կմ Ռուս-լեհական սահման
Բելառուս Բելառուս 1,239.0 կմ չունի Ռուս-բելառուսական սահման
Ուկրաինա Ուկրաինա 1,974.04 կմ 321 կմ Ռուս-ուկրաինական սահման
Վրաստան Վրաստան 894 կմ չունի Ռուս-վրացական սահման
Ադրբեջան Ադրբեջան 327.6 կմ 22.4 կմ Ռուս-ադրբեջանական սահման
Ղազախստան Ղազախստան 7,512.8 կմ 85.8 կմ Ռուս-ղազախական սահման
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 4,209.3 կմ չունի Ռուս-չինական սահման
Մոնղոլիա Մոնղոլիա 3,485.0 կմ չունի Ռուս-մոնղոլական սահման
Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա 17.3 կմ 22.1 կմ Ռուս-հյուսիսկորեական սահման
Ճապոնիա Ճապոնիա (Ռուսական և միջազգային պնդումներ) չունի 194.3 կմ Ռուս-ճապոնական սահման, Հարավային Կուրիլյան կղզիների պատկանելիության հիմնախնդիր
Ճապոնիա Ճապոնիա (Ճապոնական պնդում) չունի ?
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ չունի 49.0 կմ ԽՍՀՄ-ԱՄՆ ծովային սահմանի համաձայնագիր

Փաստացի վերահսկվող[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս աղյուսակում ներառված են նաև մասամբ ճանաչված պետություններ։

Country Land Sea More information
Նորվեգիա Նորվեգիա 195.8 կմ 23.3 կմ Ռուս-նորվեգական սահման
Ֆինլանդիա Ֆինլանդիա 1,271.8 կմ 54.0 կմ Ռուս-ֆիննական սահման
Էստոնիա Էստոնիա 324.8 կմ 142.0 կմ Ռուս-էստոնական սահման
Լատվիա Լատվիա 270.5 կմ չունի Ռուս-լատվիական սահման
Լիտվա Լիտվա 266.0 կմ 22.4 կմ Ռուս-լիտվական սահման
Լեհաստան Լեհաստան 204.1 կմ 32.2 կմ Ռուս-լեհական սահման
Բելառուս Բելառուս 1,239.0 կմ չունի Ռուս-բելառուսական սահման
Ուկրաինա Ուկրաինա 2903.6 կմ 321 կմ Ռուս-ուկրաինական սահման (ներխուժումից առաջ)
Վրաստան Վրաստան 572.5 կմ չունի Ռուս-վրացական սահման
Աբխազիա Աբխազիա[3] 255.4 կմ 22.4 կմ Ռուս-աբխազական սահման
Հարավային Օսիա Հարավային Օսիա 70 կմ չունի Ռուս-վրացական սահման
Ադրբեջան Ադրբեջան 327.6 կմ 22.4 կմ Ռուս-ադրբեջանական սահման
Ղազախստան Ղազախստան 7,512.8 կմ 85.8 կմ Ռուս-ղազախական սահման
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 4,209.3 կմ չունի Ռուս-չինական սահման
Մոնղոլիա Մոնղոլիա 3,485.0 կմ չունի Ռուս-մոնղոլական սահման
Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա 17.3 կմ 22.1 կմ Ռուս-հյուսիսկորեական սահման
Ճապոնիա Ճապոնիա չունի 194.3 կմ Ռուս-ճապոնական սահման, Հարավային Կուրիլյան կղզիների պատկանելիության հիմնախնդիր
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ չունի 49.0 կմ ԽՍՀՄ-ԱՄՆ ծովային սահմանի համաձայնագիր

Քարտեզ[խմբագրել | խմբագրել կոդը]


Սահմանների մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված են Ռուսաստանի Դաշնության դաշնային այն սուբյեկտները, որոնք իրենց մեջ ներառում են ինչպես Ռուսաստանի հարևան շրջանները, այնպես էլ արտասահմանյան երկրների հարևան շրջանները։

Հյուսիսարևմտյան դաշնային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարելիայի Հանրապետություն

Կոմի Հանրապետություն

Արխանգելսկի մարզ

Վոլոգդայի մարզ

Կալինինգրադի մարզ

Լենինգրադի մարզ

Մուրմանսկի մարզ

Նովգորոդի մարզ

Պսկովի մարզ

Սանկտ Պետերբուրգ

Նենեցյան ինքնավար օկրուգ

Վոլգայի դաշնային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշկորտոստանի Հանրապետություն

Մարի Էլ

Մորդովիայի Հանրապետություն

Թաթարստան

Ուդմուրտիա

Չուվաշիա

Պերմի երկրամաս

Կիրովի մարզ

Նիժնի Նովգորոդի մարզ

Օրենբուրգի մարզ

Պենզայի մարզ

Սամարայի մարզ

Սարատովի մարզ

Ուլյանովսկի մարզ

Հարավային դաշնային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսկովկասյան դաշնային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաղստանի Հանրապետություն

Ինգուշեթիայի Հանրապետություն

Կաբարդա-Բալկարիա

Կարաչայ-Չերքեզիա

Հյուսիսային Օսիայի Հանրապետություն

Չեչնիա

Ստավրոպոլի երկրամաս

Ուրալյան դաշնային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրգանի մարզ

Սվերդլովսկի մարզ

Տյումենի մարզ

Չելյաբինսկի մարզ

Խանտի-Մանսիական ինքնավար շրջան

Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգ

Սիբիրյան դաշնային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալթայի Հանրապետություն

Բուրյաթիայի Հանրապետություն

Տիվայի Հանրապետություն

Խակասիա

Ալթայի երկրամաս

Անդրբայկալյան երկրամաս

Կրասնոյարսկի երկրամաս

Իրկուտսկի մարզ

Կեմերովոյի մարզ

Նովոսիբիրսկի մարզ

Օմսկի մարզ

Տոմսկի մարզ

Հեռավորարևելյան դաշնային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սախա-Յակուտիայի Հանրապետություն

Կամչատկայի երկրամաս

Պրիմորիեի երկրամաս

Ամուրի մարզ

Մագադանի մարզ

Սախալինի մարզ

Հրեական ինքնավար մարզ

Չուկոտկայի ինքնավար շրջան

Ղրիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղրիմի և Սևաստոպոլ քաղաքի կարգավիճակը ներկայումս վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Ուկրաինան և միջազգային հանրության մեծ մասը Ղրիմը դիտարկում են որպես Ուկրաինայի կազմում ինքնավար հանրապետություն, իսկ Սևաստոպոլը հատուկ կարգավիճակ ունեցող ուկրաինական քաղաք։ Մինչդեռ Ռուսաստանը Ղրիմը համարում է իր դաշնային սուբյեկտներից մեկը, իսկ Սևաստոպոլը՝ դաշնային երեք քաղաքներից մեկը[4][5]։

2022 թվականին Ռուսաստանը հայտարարեց Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի մի հատվածների բռնակցման մասին, որը չի ճանաչվում միջազգային հանրության կողմից[6]։

Ղրիմի Հանրապետություն

Սևաստոպոլ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Russia», The World Factbook (անգլերեն), Central Intelligence Agency, 2022-10-12, Վերցված է 2022-10-14-ին
  2. «Сопредельные страны | Росграница». 2017 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին.
  3. Աբխազիա/Վրաստան
  4. Gutterman, Steve (2014 թ․ մարտի 18). «Putin signs Crimea treaty, will not seize other Ukraine regions». Reuters.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
  5. «Ukraine crisis: Timeline». BBC News. 2014 թ․ նոյեմբերի 13.
  6. «Russia's Federation Council ratifies annexation of four Ukrainian regions». Reuters. 2022 թ․ հոկտեմբերի 4.

Քաղվածելու սխալ՝ «npabh» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:

Քաղվածելու սխալ՝ <ref> tag with name "npabh" defined in <references> group "" has no content.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսաստանի սահմաններ» հոդվածին։