Մասնակից:EVILALBERT/Sally face

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sally Face
Պատկեր:Sally face.jpg
ՄշակողՍթիվ Գեբրի
ՀրատարակիչՍթիվ Գեբրի
Բնօրինակ լեզուռուսերեն, անգլերեն, իտալերեն, գերմաներեն, չինարեն
ՎայրԱ.Մ.Ն
Թողարկման թվական2016
ՊլատֆորմներԱնձնական համակարգիչ (Windows, MacOS, SteamOS, Linux)
ԺանրԱրկադային խաղ, ինդի
Խաղի ռեժիմՄիամասնակցային խաղ
PEGI16 +
Սիստեմային
պահանջումներ
Պրոցեսոր, 2 GHz օպերացիոն հիշողություն, 4 GB հիշողություն, 600 MB
ԿառավարումՍտեղնաշար և մկնիկ, գեյմփադ
🌐store.steampowered.com/app/541570/Sally_Face/

Սալլի Ֆեյս (անգլ.՝ Sally Face) համակարգչային խաղ խորացված սյուժեով։

Ժանր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը պատկանում է հետևյալ ժանրերին[1]՝

Խաղի ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս արկածներում խաղացողը պետք է համագործակցի Սալլիի աշխարհի և մղձավանջերի հետ։ Խաղը անցնելու համար ինդիվիդուալ հնարավորություններ պետք չեն։ Չնայած դրան խաղը կարող է ձեզ զարմացնել։ Բավարար ուշադրության դեպքում խաղի ընտացքում դուք կկարողանաք գտնել փոքրիկ գաղտնիքներ և հանելուկներ որոնց լուծումները կստիպեն ձեզ մտածել։ Օրինակ՝ Ջիմ Ջոնսոնի տուփը կարելի է բացել։

Խաղը առանձնացված է էպիզոդներով և նրանցից յուրաքանչյուրը հաղթահարելու համար անհրաժեշտ է մոտ մեկ ժամ։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալլի Ֆիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալլի Ֆիշերը խաղի գլխավոր հերոսն է և Հենրիի ու Դիանայի որդին։ Խաղի ամբողջ սյուժեն պատմում է պատանու դժվար կյանքի և նրա արկածների մասին, մինչև իր մեծահասակ կյանքն ու ազատազրկումը։ Հայտնի է, որ Դիանայի մահից հետո Սալլին և իր հայրը նոր կյանք սկսելու համար լքում են Նյու Ջերսին ու մեկնում Նոքսվելլ։ Նոքսվելլում նրանք բնակություն են հաստատում Էդիսոնի սեփականությունում:

Սալլին ուներ կատու՝ Գիզմո անունով։ Նա իրական ընկերներ չուներ մինչև Լարրին հանդիպելը։ Լարրին դարձավ նրա լավագույն ընկերը և երկրորդ ընտանիքը։

Դեմքի վրա տղան կրում է հատուկ պրոթեզ անհայտ պատճառներով և երբեք այն չի հանում։ Նա նաև կրում է աչքի պրոթեզ, ձախ աչքի փոխարեն։ Միակ մարդը ով տեսել է Սալլիին առանց պրոթեզ Էշլին է, երբ նրա դեմքից սրբում էր արյունը։

Հենրի Ֆիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի Ֆիշեր՝ Սալլիի հայրը, նա նույնպես տառապում էր անքնությամբ։

Դիաննա Ֆիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիաննա Ֆիշեր՝ Սալլիի մայրը, նա մահացել է անհայտ պատճառներով։

Լարրի Ջոնսոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարրի Ջոնսոնը իր մայրիկի և հայրիկի հետ բնակվում էր Էդիսոնների սեփականատիրությունում։ Վերջինիս հայրը անհայտ կորում է։ Երբ Սալլին բնակություն է հաստատում Էդիսոնների սեփականությունում Լարրին նրա հետ միանգամից ընկերանում է։

Լիզա Գարսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիզա Գարսիա՝ հավաքարար, աշխատում էր Էդիսոնների սեփականությունում։ Նա ամուսնանում է Ջիմ Ջոնսոնի հետ և նրանք ունենում են երկու երեխա, սակայն նրաց երկրորդ երեխան՝ աղջիկը, մեռելածին էր։

Ջիմ Ջոնսոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմ Ջոնսոնը[1] այլմոլորակային էր և նրա մոլորակը շատ նման էր Երկրին։ Այնտեղ նա ուներ սեփական ընկերություն որը ստեղծում էր դրիֆտերներ։ Դրիֆտերները կարող էին թեքել ժամանակային շարունակությունը և հաղթահարել մեծ տարածություններ (100 000-ավոր լույսային տարիներ)։ Նրա մոլորակը գրավում և ոչնչացնում են ստվերները, սակայն նա և իր գործընկերուհի Էվելինը հասցնում են նստել դրիֆտերներից մեկը և փախչել (ստվերների հարձակումը նկարագրված չէ քանի որ պարունակում է դաժան տեսարանններ)։ Ճանապարհորդելով տիեզերքում դրիֆտերի ընկալող-հաղորդող սարքը նկատում է բնակելի մոլորակ։ Չնայած վտանգին Ջիմը և էվելինը կատարում են միջմոլորակային թռիչք։ Վայրէջքից հետո Ջիմը նկատում է, որ Էվելինը անհայտացել է։ Ջոնսոնը այն անտառում որտեղ վայրէջք էին կատարել փորձում է փնտրել Էվելինին։ Ավելի ուշ Ջիմը հասկանում է, որ միջմոլորակային թռիչքի ժամանակ Էվելինը պարզապես այրվել է և վերածվել մոխրի։ Մոտակայքում նա նկատում է մարդկանց և փորձում է շփվել նրանց հետ։ Փողոցում նրան բարևում է մի տարեց կին և հարցնում է, թե ինչու է նա տխուր։ Եթե Ջիմը պատմեր իրականությունը նրան չէին հավատա և պարզապես կձեռբակալեին, դրա համար նա պատմում է, որ կորցերել է ընտանիքը և ոչինչ չի հիշում։ Այդ կնոջ ազգանունը Ռոզենբերգ էր։ Նա Ջիմին տանում է Էդիսոնի սեփականատիրություն, որտեղ Լիզան նրան տեղ է տալիս իր տանը։ Ջիմը գործարանում աշխատանքի է ընդունվում։ Նրան այդ գործարանում ամեն ինչ դուր էր գալիս։ Նա վերցնում է Ջոնսոն ազգանունը, քանի որ "Zarinhkompt 42-79" շատ հարցեր էր առաջացնում։ Ջիմին շատ հաճախ թվում էր, որ նա տեսնում է Էվելինին, բայց ավելի ուշ նա հասկացավ, որ դա նրա երևակայությունն է։ Նրան տանջում էին երազները, որտեղ նա և Էվելինը դրիֆտերում են և հանկարծ Էվելինը սկսում է այրվել և վերածվում է մոխրի։ Ջոնսնոը սկսում է երևակայել, թե ինչպես է Էվելինի մարմինը այրվում չդիմանալով միջմոլորակային թռիչքին։ Հնարավոր է Ջիմը այդ ամենը իրականում տեսել է, սակայ իր հիշողությունը ջնջվել է կամ ուղեղը այդ ամենը համարում է տեսիլք։ Ջիմը և Երկրի բնակիչները այնքան նման էին, որ նույնուիսկ բժիշկները տարօրինակ ոչինչ չէին նկատում։ Ջիմը նկատում է, որ Էդիսոնի սեփականությունում տեղի են ունենում երևույթներ որոնք տրամաբանական բացատրության չունեն։ Բնակիչների մեծ մասը պնդում էին, որ տեսել են ուրվականներ, իսկ Լիզան պնդում էր, որ բնակիչները հորինում են, և որ նա այդպիսի բան չի տեսել։ Էլիսոն Ռոզենբերգը Ջիմին պատմում է, որ նա վհուկ է և արդեն երկու հարյուր տարեկան է։ Նա գաղտնի կուլտի մասնակից էր։ Ռոզենբերգը գիտեր, որ Ջիմ Ջոնսոնը այլմոլորակային է ու հրավիրում է Ջիմին կուլտ։ Ջիմը հրաժարվում է։ Շուտով պետք է ծնվեր նրա երկրորդ երեխան, սակայ այդ երեխան մեռելածին էր։ Էվելինի հետ կապված Ջիմի երազները վերջացան, բայց սկսվեցին երազներ որտեղ նա տեսնում է Լիզաի և Լարիի դիակները, Լարրին Ջոնսոնի որդին էր։ Շուտով նա հասկանում է, որ իր աղջկա մեռելածինության պատճառը Ռոզենբերգն է։ Շանտաժի միջոցով Էլիսոնը Ջիմին դարձնում է կուլտի անդամ։ Գաղտնի ծիսակարգից հետո Ջիմ Ջոնսոնը անհետանում է։

Էլիսոն Ռոզենբերգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիսոն Ռոզենբերգը վհուկ էր, ով ապրում էր Էդիսոնների սեփականությունում ավելի քան երկուհարյուր տարի։ Նա գաղտնի կուլտի անդամ էր։

Թոդ Մորրիսոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոդ Մորիսսոնը Լարրիի և Սալլի ընկերն էր և համադասարանցին։ Թոդը Ծնողների հետ բնակվում էր Էդիսոնի սեփականությունում։

Էշլի Քեմբելլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էշլի Քեմբելլը Լարիի, Սալլիի և Թոդի ընկերուհին և համադասարանցին էր։ Թոդը էշլիին օգնում էր կատարել դպրոցի տնայինները։

Բժիշկ Էնոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ դատը Սալլի հետ խոսում էր հոգեբան բժիշկ Էնոնը։ Սալլին սկսում է զրուցել բժշկի հետ։

Տեսարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիզոդ Առաջին։ "Տարօրինակ հարևաններ"[խմբագրել | խմբագրել կոդը]

Անավարտ վիրահատությունից հետո Սալլին արթնանում է վիրահատական սեղանի վրա հեռախոսազանգի պատճառով։ Սալլին սկսում է թափառել դատարկ հիվանդանոցում լուծելով գլուխկոտրուկներ։ Նա գտնում է իր հորը Հենրիին։ Հենրին ասում է, որ Սալին իր տղան չէ, քանի որ իր տղան մարդասպան չէ։ Սա Սալլիի երազն էր։ Նա այդ պահին բանտարկված էր: Այս մասին նա պատմում է բժիշկ Էնոնին։ Հետո Սալլին սկսում է պատմել բժշկին, թե ինչպես են ինքն ու իր հայրը տեղափոխվել Նոքսվելլ։

Սալլին և իր հայրը ժամանում են իրենց նոր տուն, որտեղ տղան որոշում է ընկերներ փնթրել։ Նա գիտեր, որ վերջերս իրենց կողքի բնակարանում սպանություն է տեղի ունեցել և սկսեում է հարցուփորց անել շենքի բնակիչներից, թե ինչ է տեղի ունեցել 403 բնակարունում, զուգահեռ նա ծանոթանում էր նրանց հետ։ Նկուղում Սալլին ծանոթանում է Լարրիի հետ։ Լարրին պատմում է, որ մարդասպանության ժամանակ նա եղել է տիկին Սանդերսոնի պետքարանում և ամեն ինչ տեսել է։ Տղաները որոշում են պարզել թե ով է մարդասպանը։ Նրանք կեղծ տագնապ են ուղարկում ոստիկանություն, որպիսի 403 բնակարանը հսկող ոստիկանները որոշ ժամանակով լքեն շենքը։ Երբ Սալլին մտնու է 403 բնակարան նկատում որ տիկին Սանդերսոնի խաղալիքների հավաքածուից պակասում է մի խաղալիք, ինչպես և պատմում էր Լարրին։ Այդ խաղալիքը արյունոտ վիճակում գտնվում էր 304 բնակարանում բնակվող Չարլիի հավաքածուի մեջ։ Սալլին և Լարրին քնաբեր են լցնում թեյի մեջ և հյուրասիրում Չարլիին։ Դրանից հետո նրանք վերցնում են արյունոտ խաղալիքը և հանձնում քննիչին։

Սալլին պատմում է բժշկին, որ նա տեսել է ինչ-որ ուրվական սև հագուստով և կարմիր աչքերով։ Ինչպես նաև շփվել է Մեգան անունով փոքրիկ ուրվականի հետ։ Նա պատմում է բժշկին, որ այդ դեպքերը տեղի են ունեցել, երբ նա դեռ 15 տարեկան էր։ Հետո Սալլին հագնում է իր դիմակը և ոստիկանները նրան տանում են իր բանտախուց։

Էպիզոդ Երկրորդ։ "Աղետ"[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես առաջին գլխում խաղը սկսվում է երազից։ Այս անգամ մղձավանջը հանցանքից հետո էր։ Նա տեսնում է իր կենդանի մորը: Սալլին ուզում է գնալ ծառի տակ նստած շան մոտ։ Չսպասելով մայրիկին Սալլին միայնակ է մոտենում շանը։ Անցումի ժամանակ ամեն ինչ փոփոխվում է, գեղեցիկ բացատը վերածվում է արյունագույն երկնքով բնապատկերի, ճանապարհին շենքերի փլատակներով և մարդկային ոսկորներով։ Սալլին ամբողջությամբ արյան մեջ էր և նա պետք է մտներ բժշկական վրան։

Տեսարաններից մեկում Սալլին իբրև թե Լարրին է (տիկին Սանդերսոնի խոսքերով), նա պետք է մաքրեր զուգարանակոնքը։ Հայտնվելով կոյուղում նա տեսնում է Չարլիից գողացված փոնիի սարսափելի կրկնորինակը։ Փոնին խնդրում է Սալլիին միացնել ջուրը։ Սալլին գնում և միացնում է երեք լծակները որպեսզի ջուրը միանա։ Երբ Սալլին վերադառնում է փոնիի մոտ վերջինս այտուցվում է դառնալով մեծ չափերի, ինչի միջոցով Սալլին անցնում է կոյուղու մյուս կողմ՝ զուգարանակոնքի մոտ։ Ներս մտնելով Սալլին տեսնում է այն տեսարանը, որ նկարագրում էր Լարրին կապված տիկին Սանդերսոնի սպանության հետ։

Սալլին դուրս է գալիս պետքարանից և տեսնում է սարսափելի տեսարան։ Գնալով արյունոտ հետքով Սալլին տեսնում է Չարլիին։ Չարլին ասում է "Ես կարծում էի մենք ընկերներ ենք Սալ"։ Այդ խոսքերից հետո Չարլին, ասես զգեստ արձակում է իր մաշկը։ Երևում է Չարլիի սև գանգը աչքերի տեղում կարմիր լույսերով։ Դրանից հետո Սալլին արթնանում է։

Որոշ ժամանակ անց Սալլին զրուցում էր Լարրիի հետ։ Սալլին կարծում էր, որ իր մղձավանջների պատճառը ոչ միայն մոր մահն է այլ նաև տունը։ Նա մտածում էր, որ տունը անիծված է։ Լարրին հաստատում է նրա խոսքերը։ Լարրին ուզում է ինչ-որ բան ցույց տալ Սալին, բայց դրա համար նրանք պետք է դուրս գաին շենքից։ Տաք հաքնվելով նրանք դուրս եկան տնից և գնացին ծառի մոտ։ Այդ ծառի վրա կառուցված էր փայտե տնակ։ Ներս մտնելուց հետո Լարրին պատմեց Սալլիին պատմություն կապված նապաստակի և հրավառության հետ։ Լարրին պատմում է, որ նա շատ էր ուզում խաղալ այդ հրավառության հետ, բայց նրան արգելել էին։ Բայց Լարրին չդիմանալով մի հրթիռ է արձակում, այդ հրթիռը կոտրելով լուսամուտը ընկնում է տիկին Գիբբսոնի տուն և սպանում է նրա տնային կենդանուն՝ նապաստակին։ Լարրին կարծում է, որ այդ դեպքից հետո նա անիծվել է և այդ պատճառով նրա հայրը լքել է իրեն և իր մորը։ Ծառի տնակի մեջ էին գտնվում Ջիմ Ջոնսոնի բոլոր իրերը։ Այդ իրերը տեղափոխել էր Լարրին։ Սալլին այդ իրերի միջից գտնում է մի հետաքրքիր փոքրի տուփ, բայց այն չէր բացվում, քանի որ չէր հերիքում մի մասնիկ։

Լարրին պատմում է նաև սև ուրվագծով և կարմիր աչքերով դևի մասին։ Սալլին ասում է, որ նա նույնպես տեսել է այդ դևին։ Սալլին Լարրիին կանչում է 5-րդ հարկ ուրվական Մեգանի մոտ որպեսզի հարցեր տան նրան։ Բայց Մեգանը չի հայտնվում։ Լարրին խորհուրդ տվեց գնալ Թոդի մոտ, քանի որ վերջինս նույնպես հետաքրքրվում էր պարոնորմալ երևույթներով։ Սալլին պատմում է Թոդին, որ իր Gear Boy-ը լույս է վառում, երբ հայտնվում է Մեգանը կամ երբ տեղի են ունենում այլ պարոնորմալ երևույթներ։ Թոդը որոշում է կատարելագործել խաղային կոնսոլը։ Թոդը պատմում է, որ նա տեսել է ուրվականին իր լոգարանում։ Super Gear Boy-ի միջոցով նրանք կարողացան գտնել Թոդի լոգարանի ուրվականին և պարզել, որ մի քանի տարի առաջ տեղի է ունեցել մարդասպանություն խանդի պատճառով։ Ամուսինը սպանել է իր կնոջը, կնոջ սիրեկանին և երեխային։ Դրանից հետո նա ինքնասպանություն է գործել։ Թոդը գաղտնազերծում է ոստիկանության տվյալների բազան։ Տվյալների բազայում գրված էր, որ նրանք բոլորը խեղդվել էին Վենդիգո լճում (լիճը գոյություն չունի) ձկնորսության ժամանակ։ Սալլին տեսնելով մեգանի նարը հիշում է, որ այդ խաչը նա ինչ-որ տեղ տեսել է։

Սալլին որոշեում է Մեգանին հարցնել թե ինչ է հիշում նա և որպեսզի համոզված լինի, որ Մեգանը կհայտնվի նա իջնում է նկուղ և կորած իրերի միջից գտնում է այդ խաչը։ Սալլին Լարրիի հետ գնում է 5-րդ հարկ որպեսզի շփվի Մեգանի հետ։ Այս անգամ Super Gear Boy-ի միջոցով Մեգանը հայտնվում է, և պատմում է որ ինքը և իր ընտանիքը երբեք չեն եղել այդ լճի մոտ։ Սալլիին պարզում է, որ Մեգանը իր ծնողների հետ ապրել էր 502 բնակարանում։ Այդ բնակարանի դուռը փակ էր։ Սալլին 202 բնակարանի Դևիդից վերցնում է լինգ և գնում է 5-րդ հարկ 502 բնակարանի դռան փայտերը հանելու։ Ներս մտնելիս նրա Super Gear Boy-ը սկսում է լույս վառել նա սեղմում է համապատասխան կոճակը և հանկարծ տեսնում է Մեգանի մոր ուրվականը՝ ներքնակի վրա զսպանակներով կապված արյունոտված վիճակում։ Դրանից հետո Սալլին պատի վրայի անցքով անցնում է ուրիշ սենյակ և նրա Super Gear Boy-ը կրկին վառվում է և ինչ-որ տարօրինկ խաղ է միանում։ Խաղալուց հետո նա նկատում է Մեգանի հոր դիակը կախված պարանից։ Հանկարծ դիակը կիսվում է մեջտեղից ինչպես Սալլի Չարլիի մասին երազում և նրա միջից դուրս է գալիս կարմիր աչքերով դևը։ Հենց այդ պահին երբ դևը պետք է հարձակվեր Սալի վրա, հայտնվում է Լարրին և ուրվականնների համար նախատեսված փոշեկուլով փրկում է Սալլիին։

Բժիշկ Էնոնը չէր հավատում Սալլիի պատմություններին։ Սալլին խնդրում է նրան գնալ էդիսոնների սեփականություն և մտնել այդ ծառի տնակը։ Չնայած նրան որ բժիշկ էնոնը չեր հավատում նա որոշում է ստուգել։ Երբ նա բարձրանում է տնակ, հետաքրքիր ոչինչ չգտնելով որոշում է դուրս գալ այնտեղից, սակայ հայտնվում է Լարրիի ուրվականը և ասաում է, որ Էնոնը պետք է օգնի Սալլին դուրս գալ բանտից։ էնոնը վախենում և ծառից ընկնում ու մահանում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Sally Face on Steam». store.steampowered.com (անգլերեն). Վերցված է 2018-07-30-ին.