Ստվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստվեր

Ստվեր, Երկրի, տարածության մաս, որտեղ արեգակնային ուղիղ ճառագայթները չեն թափանցում՝ Երկրագնդով չէկրանավորվելու հետևանքով։ Նման է կլոր կոնի, որի գագաթը գտնվում է Երկրից միջին հաշվով 1,4 միլիոն կմ հեռավորության վրա․ կոնի երկարությունը որոշ փոփոխություններ է կրում՝ տարվա ընթացքում Երկրի և Արեգակի հեռավորության փոփոխման հետևանքով։ Երբ Լուսինն անցնում է Երկրի ստվերով, դիտվում է Լուսնի խավարում՝ Երկրի արհեստական արբանյակները, մտնելով ստվերի մեջ, դառնում են անտեսանելի։ Երկրի մթնոլորտի՝ Արեգակի ուղիղ ճառագայթներով չլուսավորված գոտին պարզ եղանակի դեպքում կարող է դիտվել երկնակամարի այն մասում, որի հակառակ կողմում գտնվում է մայր մտած Արեգակը։ Այդ գոտին ունի կապտավուն երանգով մութ սեգմենտի ձև՝ երիզված ծիրանագույն շերտով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 151