Մանկական Եվրատեսիլ 2011 երգի մրցույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մանկական Եվրատեսիլ 2011ից)
Մանկական Եվրատեսիլ 2011 երգի մրցույթ
Reach For The Top!
«Հասիր քո բարձունքին»
Ամսաթվեր
Եզրափակիչ3 դեկտեմբեր 2011
Հյուրընկալություն
Անցկացման վայր
Հյուրընկալող հեռուստաալիք Հ1
ՀաղորդավարներԳոհար Գասպարյան և Ավետ Բարսեղյան
Մասնակցություն
ՄասնակիցներՔենդի, Ռեյչել Թրեսթ, Լիդիա Զաբլոցկայա, Եկատերինա Ռյաբովա, Դալիթա Ավանեսյան, Լերիկա, Femke Verschueren?, Իվան Իվանով, Erik Rapp?, Paulina Skrabytė?, Kristall, Dorijan Dlaka? և Q13429196?
Վերադարձել ենԲուլղարիա Բուլղարիա
Մեկնել ենՄալթա Մալթա
Սերբիա Սերբիա
Քվեարկություն
Քվեարկության համակարգ50/50 հեռուստադիտող/ժյուրի
Հաղթական երգՎրաստան Վրաստան
Candy "Candy Music"
Զրո միավորԱրդյունքնեռը հայտարարելուց առաջ,
բոլոր երկրները ստանում են 12 միավոր։
     Մասնակցող երկրներ

     Անցած տարիների մասնակիցներ

     Չեն անցել եզրափակիչ փուլ
Ժամանակագրություն
Մանկական Եվրատեսիլ 2010 երգի մրցույթ Մանկական Եվրատեսիլ 2012 երգի մրցույթ
junioreurovision.tv/event/yerevan-2011

Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ 2011-ը՝ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի իններորդ մրցություն էր, որը տեղի ունեցավ 2011 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Երևանի Մարզահամերգային համալիրում։ Մրցույթն հաղթեց վրացական Candy խումբը՝ Candy Music կատարմամբ։

Անցկացման ֆորմատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիսի 15-ին, 2011 թ. Եվրոպական հեռարձակողների միությունը պաշտոնապես հայտարարել էր այն երկրների ցուցակը, որոնք մասնակցելու են մրցույթին, սակայն օգոստոսի 15-ին, 2011 թվականին հաստատել է իր մասնակցությունը Բուլղարիան, ավելի ուշ սեպտեմբերին Լատվիան , որը ի սկզբանե հրաժարվեց մասնակցել, որոշել է մասնակցել մրցույթին։ Այս տարի երկու երկրներ դուրս եկան մրցույթից։ Սերբիան, քանի որ ֆինանսական խնդիրներ ուներ, Մալթան - անհաջող ելույթների պատճառով։

Անցկացման վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 18-ին, 2011 թ. Եվրոպական հեռարձակողների միությունը որոշել է անցկացնել առաջիկա մրցակցությունը Երևանում, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում։ Ըստ Հայաստանի Հանրային հեռուստատեսության նախագահի՝ Ալեքսան Հարությունյանի, Հայաստանը ընտրվել էր հինգ թեկնածու երկրներց։ Հայաստանի մրցակիցներնեյն եղել Շվեդիան, Վրաստանը, Ռուսաստանը և Բելառուսը. Սա առաջին դեպքն է Մանկական Եվրատեսիլի պատմության մեջ, երբ նախորդ մրցույթի հաղթող երկիրը դարձավ հաջորդ տարվա Մանկական Եվրատեսիլի անցկացման վայրը։

Պատկերանիշ և դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիսի 15-ին, 2011 թ. Եվրոպական հեռարձակողների միությունը հանդիպման ժամանակ Ժնևում հրապարակել է մրցույթի պատկերանիշը և դիզայնը։ Պատկերանիշը հիշեցնում է հայտնի հայկական Արարատ լեռը։ Կարգախոսը մրցույթի «Հասիր քո բարձունքին»։

Մանկական Եվրատեսիլ 2011 պատկերանիշի դիզայնով զբաղվում էր հայտնի Բելառուսի նկարիչ Անտոն Բաոանովը, որը նույնպես մշակել է դիզայնը Մանկական Եվրատեսիլ 2010 երգի մրցույթի համար։

Candy
Եկատերինա Ռյաբովա

Քվեարկության կանոնների փոփոխությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոփոխություններ քվեարկության մեջ։ Հեռուստադիտողների քվեարկությունը կլինի միայն այն բանից հետո, երբ հնարավոր բոլոր երգերը կկատարվեն, և ոչ թե ի սկզբանե, ինչպես նախորդ տարիներին, - վերադառնալով կանոններին 2003-2005 թթ.

Նախընտրական փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Լեզուն Արտիստ Երգ Միավոր Արդյունք
01 Ռուսաստան Ռուսաստան ռուսերեն Եկատերինա Ռյաբովա "Ինչպես Ռոմեոն և Ջուլիետը" (Как Ромео и Джульетта) 99 4
02 Լատվիա Լատվիա լատիշերեն Ամանդա Բաջմակովա "Moondog" 31 13
03 Մոլդովա Մոլդովա մոլդովերեն, անգլերեն Լերիկա "No-No" 78 6
04 Հայաստան Հայաստան հայերեն, անգլերեն Դալիթա "Welcome to Armenia" 85 5
05 Բուլղարիա Բուլղարիա բուլղարերեն Իվան Իվանով "Supergeroy" (Супергерой) 60 8
06 Լիտվա Լիտվա լիտվերեն Պաուլինա Սկրաբիտե "Debesys" 53 10
07 Ուկրաինա Ուկրաինա ուկրաիներեն Kristall "Evropa" (Європа) 42 11
08 Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա մակեդոներեն Դորիյան Դլակա "Zhimi ovoj frak" (Жими овој фрак) 31 12
09 Նիդերլանդներ Նիդեռլանդներ հոլանդերեն Ռեյչել "Ik ben een teenager" 103 2
10 Բելառուս Բելառուս ռուսերեն Լիդիա Զաբոլոցկայա "Angely dobra" (Ангелы добра) 99 3
11 Շվեդիա Շվեդիա շվեդերեն Էրիկ Ռապպ "Faller" 57 9
12 Վրաստան Վրաստան վրացերեն, անգլերեն Candy "Candy Music" 108 1
13 Բելգիա Բելգիա հոլանդերեն Ֆեմկե "Een kusje meer" 64 7

Բոլոր 12 միավորները[խմբագրել | խմբագրել կոդը]

N. Ստացող երկիր Տվող երկիր
3 Վրաստան Վրաստան Հայաստան Հայաստան, Լիտվա Լիտվա, Բելառուս Բելառուս
Բելառուս Բելառուս Ռուսաստան Ռուսաստան, Մոլդովա Մոլդովա, Ուկրաինա Ուկրաինա
2 Նիդերլանդներ Նիդեռլանդներ Լատվիա Լատվիա, Բելգիա Բելգիա
Ռուսաստան Ռուսաստան Շվեդիա Շվեդիա, Բուլղարիա Բուլղարիա
1 Բուլղարիա Բուլղարիա Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա
Բելգիա Բելգիա Նիդերլանդներ Նիդեռլանդներ
Լիտվա Լիտվա Վրաստան Վրաստան
«Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիր»

Վերադարձել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիա Բուլղարիա

Հրաժարվել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալթա Մալթա

Սերբիա Սերբիա

Վերադարձել է[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտիստ Երկիր Թվական Հորիզոնական
Եկատերինա Ռյաբովա Ռուսաստան Ռուսաստան Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ 2009 2-րդ հորիզոնական

Միջազգային հեռարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիա Ավստրալիա Ավստրալիան Մանկական Եվրատեսիլ 2011-ը հեռարձակեց 2011 թվականի դեկտեմբերի 26-ին։ Սակայն մրցույթի ժամանակ բոլոր մասնակիցներին շնորհեց 12 միավոր, որպես խրախուսանք։Ավստրալիայում մրցույթը կրկին եթեր հեռարձակվեց 2012 թվականի ապրիլի 9-ին։

Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա

Միավորները հայտնեցին[խմբագրել | խմբագրել կոդը]

Չմասնակցող երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իտալիա Իտալիա - Իտալական հեռուստաընկերությունը որոշել էր, մասնակցեր, սակայն որոշ խնդիրների պատճառով, մասնակցության հայտը հանեց
  • Իսպանիա Իսպանիա - 2011-ին Իսպանիան փորձեց վերադառնալ, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով, մասնակցության հայտը հանեց
  • Մալթա Մալթա - 2011 թվականին Մալթական հեռարձակող «PBM» հեռուստաընկերությունը հայտարարեց որ չի մասնակցի մրցույթին, պատճառը, անհաջող ելույթներ։
  • Սերբիա Սերբիա - Սերբական «PTC» հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Սերբիան մեկնում է մրցույթից, ֆինանսական խնդիրների պառճառով։
  • Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս - «CyBC» հեռուստաընկերությունը, փորձում էր վերադառնալ, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով, հրաժարվեց մասնակցել։
  • Հունաստան Հունաստան - Հունական ազգային հեռարձակող «ERT» հեռուստաընկերությունը փորձեց վերադառնալ, սակայն հետո հանեց հայտը։
  • Պորտուգալիա Պորտուգալիա - Պորտուգալիայի «RTP» հեռուստաընկերությունը հայտարարեց որ նրանք չեն վերադառնա մրցույթ։
  • Սան Մարինո Սան Մարինո - Սան Մարինոն հաստատել էր, իր մասնակցությունը, սակայն ներկայացուցիչ չունենալու պատչճառով, հանել է հայտը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]