Լեյկոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լեյկոզ (լեյկեմիա) Հիվանդությունների խումբ է, որը բնութագրվում է որոշակի արյունաստեղծ բջիջների փոխակերպմամբ, որոնց բազմացումը կարող է բերել նրան, որ նրանք կփոխարինեն ոսկրածուծի սովորական բջիջներին և արյան մեջ կբարձրանա փոփոխված լեյկոցիտների պարունակությունը։ Հիվանդությունը հանդիպում է տարբեր տարիքի մարդկանց մոտ, բայց հիմնականում պատանեկան և երիտասարդ տարիքում։

Պատճառները Հիվանդության պատճառները մինչև վերջ պարզ չեն։ Լեյկոզի զարգացմանը նպաստում են իոնացված ճառագայթումը, թունավոր նյութերի ազդեցությունը, բջիջների ճառանգական ապարատի փոփոխությունը, որոշ վիրուսներ։ Այս պատճառների ազդեցությամբ ոսկրածուծի արյունաստեղծ բջիջները փոխում են իրենց հատկությունները և սկսում արագ բաժանվել՝ ճնշելով առողջ բջիջներին և դուրս գալով դեպի պերիֆիրիկ արյուն։ Արյան հոսքով լեյկոզային բջիջները տարածվում են ամբողջ օրգանիզմով։

Լեյկոզները բաժանվում են մի քանի խմբերի կախված նրանից, թե որ բջիջներն են ենթարկվել չարորակ վերածնման։ Եթե լիմֆոցիտներն են վերածվել լեյկոզային բջիջների, ապա հիվանդությունը կոչում են [[լիմֆոլեյկոզ[[, իսկ եթե միոլեցիտները՝ միելոլեյկոզ։ Փոփոխված բջիջները տարբերվում են իրենց տեսքով և իրենց մեջ պարունակվող սպիտակուցներով։

Ըստ լեյկոզային բջիջների առանձնահատկությունների, նրանք բաժանվում են սուր և քրոնիկական լեյկոզների։ Սուր լեյկոզները չբուժելու դեպքում բերում են մահացու ելքի մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում։ Քրոնիկական լեյկոզի դեպքում հիվանդները առանց բուժման ապրում են ամիսներ կամ տարիներ։ Քրոնիկական լեյկոզները կարող են փոխակերպվել չբուժվող սուր տեսակների։

Ախտանիշները Լեյկոզի ախտանիշները շատ բազմազան են, նրանցից ոչ մեկը չի հանդիսանում սպեցիֆիկ։ Լեյկոզի դեպքում կարող են հանդիպել բարձր ջերմաստիճան, անեմիա, արյունահոսություն, թուլություն, քաշի կորուստ, թոքերի բորբոքում, լյարդի, փայծաղի մեծացում ևայլն։