Հիպերգլիկեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիպերգլիկեմիա, գերշաքարարյունություն, արյան մեջ շաքարի պարունակության ավելացումը 120 մգ%-ից բարձր։ Առողջ մարդկանց մոտ ժամանակավոր հիպերգլիկեմիան կարող է առաջանալ մեծ քանակությամբ շաքար ընդունելուց (սննդային հիպերգլիկեմիա), ուժեղ ցավերից, հոգեկան գերլարումներից։ Կայուն հիպերգլիկեմիան հանդիպում է շաքարային հիվանդության, ներզատիչ գեղձերի այլ հիվանդությունների, C և B 1 խմբի վիտամինների անբավարարության, տենդի և հիպօքսիայի դեպքերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png