Բազոֆիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բազոֆիլներից)
Բազոֆիլ

Անուն Բազոֆիլ
Լատիներեն անվանում basophils
Քանակ լեյկոցիտների 0-1 %
Ֆունկցիա պաշտպանական

Կատեգորիա:Կաղապարներ:Արյուն}}

Բազոֆիլ, հատիկավոր լեյկոցիտների տեսակ (գրանուլոցիտ)։ Քանակը՝ 0-1 % է ամբողջ լեյկոցիտների մեջ։ Ցիտոպլազմայում կան հատիկներ, որոնք ներկվում են հիմնային ներկերով և ստանում են բաց կապտավունից մինչև մուգ մանուշակագույն երանգներ։ Բազոֆիլները լքում են րայան հունը, տեղափոխվում հյուսվածքներ, որտեղ վերածվում են պարարտ բջիջների։ Վերջիններս և բազոֆիլները միասին կոչվում են հեպարինոցիտներ։

Ցիտոպլազման պարունակում է հեպարին, հիստամին, թրոմբոցիտներն ակտիվացնող գործոն և կենսաբանական այլ ակտիվ նյութեր, որոնց բազոֆիլները կլանում են հյուսվածքներից կամ իրենք են սինթեզում[1]։

Բազոֆիլները մասնակցում են բորբոքային ռեակցիաներին, և առաջին հերթին՝ ոչ դանդաղ տիպի ալերգիական ռեկցիաներին[2][3]։

Բազոֆիլները պատում են լյարդի (որտեղ երակային արյունը դանդաղ է հոսում) և թոքերի (որտեղ թրոմբոցիտների քանակը մեծ է) մանր անոթները և հեպարինի միջոցով կանխում արյան ներանոթային մակարդման վտանգը։ Հիստամինը բորբոքումների ժամանակ նպաստում է հյուսվածքների վերականգնման, նոր մազանոթների գոյացման, հյուսվածքների սնուցման և վերքերի ապաքինման պրոցեսներին։

Ալերգիկ ռեակցիաների ժամանակ բազոֆիլներն արձակում են էոզինոֆիլների քեմոտաքսիսի գործոն, որի պատճառով էոզինոֆիլները շարժվում են դեպի բազոֆիլների կուտակման վայրը և քայքայում նրանց պարունակած հիստամինի ավելցուկ քանակությունը։ Կան տվյալներ, որ բազոֆիլները կարող են մասնակցել նաև ֆագոցիտոզին, սակայն սա նրանց համատ տիպիկ չէ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Heneberg, Petr (2011). "Mast cells and basophils: trojan horses of conventional lin- stem/progenitor cell isolates" . Current Pharmaceutical Design 17 (34)։ 3753–3771. doi։10.2174/138161211798357881 . PMID 22103846
  2. Voehringer D (December 2009). "The role of basophils in helminth infection". Trends Parasitol. 25 (12): 551–6. doi:10.1016/j.pt.2009.09.004 . PMID 19782643
  3. Schroeder JT (2009). "Basophils beyond effector cells of allergic inflammation". Adv Immunol 101: 123–161. doi:10.1016/S0065-2776(08)01004-3 . PMID 19231594
  4. Böhm I, Speck U, Schild HH (April 2011). "Pilot study on basophil activation induced by contrast medium". Fundam Clin Pharmacol 25 (2): 267–76. doi:10.1111/j.1472-8206.2010.00826.x . PMID 20412314