Բուսական կաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուսական կաթ
Ենթատեսակկաթնային ըմպելիք, բուսական սնունդ, կաթի փոխարինիչ և ոչ ալկոհոլային խմիչք
 Plant milk Վիքիպահեստում

Բուսական կաթ[1] (լատին․՝ Lac pegetabilе), ինչպես նաև «կաթնային ըմպելիք»-ը[2] սովորական հնագույն և ավանդական դիետիկ սննդամթերք է Արևելքի, Ասիայի, Ինդոնեզիայի, Նախակոլումբիական Ամերիկայի երկրներում, ինչպես նաև Աֆրիկայի որոշ շրջաններում և ժամանակակից եվրոպական երկրներում, այն յուրահատուկ փոխարինիչ է, կենդանական ծագման կաթի այլընտրանք[3], որը պատրաստվում է թրջված կամ ծլեցված ամբողջական ձավարեղենից (սերմերից) մշակվում և մարդկանց կողմից օգտագործվում է սննդի համար, այն ստացվում է հավանգով ծեծելու կամ ժամանակակից խոհանոցային սարքի՝ «բլենդերի» մեջ մեծ քանակությամբ ջրի հետ հարելու միջոցով[4][5], ստացված կաթնանման հեղուկը հետագայում տարանջատվում է քուսպից և խմելու համար զտվում, օգտագործվում է նաև բազմազան խոհարարական մթերքների և ուտեստների պատրաստման համար։

Պատմական անդրադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օշարակի պատրաստում

Հարելու և խմորման միջոցով ստացված ըմպելիքները, կվասները և այլ ըմպելիքները պատրաստվում են բնական բուսական հիմքի վրա, դրանք իրենց արտաքին տեսքով և կազմությամբ հիշեցնում են սովորական կովի, կամ այլ կաթնասունների «կաթ», որը շատ երկրների և ժողովուրդների ավանդական տնային խոհանոցում, հայտնի է եղել դարեր շարունակ, մինչև հատիկաընդեղենի, հացահատիկի, ընկույզի և դրանց խառնուրդների սերմերից «բուսական կաթի» ժամանակակից արտադրությունը[6]։ Վաբանակյան համադաշնության և հյուսիսամերիկյան հնդկացիների այլ ցեղերի ներկայացուցիչները ժամանակակից Միացյալ Նահանգների հյուսիս-արևելյան հնագույն հողերում արտադրում էին բուսական կաթ և մանկական կաթնախառնուրդներ՝ ընկույզեղենի հատիկներից[7][8]։

Ռուսաստանում և Ռուսական կայսրությունում նուշի կաթի խառնուրդը շաքարավազի և թուրինջի կամ վարդաջրի հետ հայտնի էր օրշադ անունով[9][10]։ Խմորման միջոցով բուսական կաթից պատրաստում էին կվասներ և եփում անուշապուրներ։ Լատինական Ամերիկայի ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքը օրչատան (իսպ.՝ horchata) կամ օրշատան (կատ.՝ orxata) սկզբում պատրաստվել է Հյուսիսային Աֆրիկայում թրջված, մանրացված և քաղցրացված ուտելի պալարներից կամ աղացած նուշի «չուֆա» (լատին․՝ Cyperus esculentus) ցախազգիների ընտանիքի բազմամյա բույս, որը տարածված էր Իբերիայում 10-րդ դարից ավելի վաղ)[11][12]։ Պահպանվել են 13-րդ դարի բաղադրատոմսեր Լևանտից, որտեղ նկարագրվում է նուշի կաթի ստացումը[13]։ 14-րդ դարի Չինաստանում բուսական կաթը պատրաստում էին սոյայից[3][11]։

Միջնադարյան Անգլիայում բրնձի պուդինգ պատրաստելու համար նույնպես օգտագործվել է նուշի կաթը[14], ինչպես նկարագրված է ուտելիքի պատրաստման մեթոդների «The Forme of Cury» հավաքածուում[15]։ Կոկոսի կաթը և կոկոսի կրեմը աշխարհի շատ երկրների խոհանոցների ավանդական բաղադրիչներն են եղել, օրինակ՝ Հարավային և Հարավարևելյան Ասիայում, որտեղ դրանք հաճախ օգտագործվում էին կարրիի պատրաստման համար[16]։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաթեթավորված բրնձի կաթ

Բուսական կաթը հնագույն ժամանակներից ավանդաբար սպառվել է աշխարհի շատ երկրներում, հատկապես այն երկրներում, որտեղ առկա են կաթնաշաքարի տարածման բարձր ցուցանիշներ։ Այն համարվում է կենդանական կաթի փոխարինող միայն արևմտյան երկրներում[5]։ Այդ կաթն ունի մեղմ թնդության աստիճան և հաճելի քաղցր համ, որը հիշեցնում է հիմնական բուսական մթերքների (ընկույզի միջուկներ, սերմեր, լոբի, ձավարեղեն և այլն) համը, որից այն պատրաստվում է և նման է բաց սերուցքային կաթի գույնի յուրահատուկ լուծույթի։ Կախված կոնցենտրացիայից՝ բուսական կաթն ունի տարբեր խտություն։ Խոհարարական արտադրանքը բնական արտադրանք կամ բուսական ծագման բնական արտադրանք չէ, ինչպես, օրինակ, կաթնասունների կաթնագեղձերի միջոցով արտադրված կենդանական կաթը[17]։ Այն կենդանական կաթի մի տեսակ փոխարինիչ է[1], որը բուսական յուղի, ջրի և սպիտակուցի կայուն էմուլսիոն (լատ.՝ Emulsio) խառնուրդ է[18]։ Ի տարբերություն որոշ բույսերի խիտ և մածուցիկ, դառը և հաճախ թունավոր կաթնանման հյութի, որը երբեմն անվանում են «բուսական կաթ», բուսական կաթն օգտագործվում է մարդու սննդի համար և օգտագործվում է որպես հիմք խոհարարական ուտեստների և մթերքների պատրաստման համար։ Արտաքին տեսքով և կազմությամբ բուսական կաթը նման է կենդանական կաթին, բայց ունի յուրահատուկ համ և հոտ, որը բնորոշ է ըմպելիքների պատրաստման համար օգտագործվող բուսական մզվածքներին։ Ի տարբերություն կովի կաթի, բուսական կաթը չի պարունակում կաթնաշաքար (լակտոզա), որը շատերի համար անմարսելի է և առաջացնում է ալերգիկ ռեակցիաներ (փքվածություն, փորլուծություն և նմանատիպ անհարմարություններ), չնայած այն բանին, որ այն չունի հագեցած ճարպեր, այն պարունակում է նաև մեծ քանակությամբ սննդային մանրաթելեր և ի տարբերություն սովորական կովի կաթի, չի հանգեցնում մարմնում խոլեստերինի մակարդակի բարձրացման։ Բնական բուսական կաթը պարունակում է բազմաթիվ հակաօքսիդանտներ։ Բրինձը և վարսակի կաթը պետք չէ քաղցրացնել, քանի որ դրանք պարունակում են շատ սեփական ածխաջրեր, կովի կաթում դրանք երկու անգամ պակաս են։

Կազմ և սննդային արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսական կաթը հարուստ է բնական հանքանյութերով, ամինաթթուներով, վիտամիններով, բուսական ճարպերով և սպիտակուցներով, որոնք պարունակվում են հատիկաբույսերի սերմերում, որոնցից պատրաստվում է ըմպելիքը, որոնք ջերմային մշակման ընթացքում չեն քայքայվում։

Բուսական կաթի որոշ տեսակների կազմի և սննդային արժեքի աղյուսակ կովի և կնոջ կրծքի կաթի համեմատ[19]
Սննդային արժեքը
250 մլ-ի դիմաց
Կրծքի կաթ[20] Կովի կաթ
(հում)[21]
Սոյայի կաթ
(չքաղցրացած)[22]
Նուշի կաթ
(չքաղցրացած)[23]
Վարսակի կաթ
(չքաղցրացած)[24]
Կալորիականության պարունակություն, կջ (կկալ) 720 (172) 620 (149) 330 (80) 160 (39) 500 (120)
Պրոտեին (գր) 2.5 7.69 6.95 1.55 3
Ճարպեր (գր) 10.8 7.93 3.91 2.88 5
Հագեցած ճարպեր (գր) 4.9 4.55 0.5 0.21 0.5
Ածխաջուր (գր) 17.0 11.71 4.23 1.52 16
Սննդային մանրաթելեր (գր) 0 0 1.2 0 2
Շաքար (գր) 17.0 12.32 1 0 7
Կալցիում (մգ) 79 276 301 516 350
Կալիում (մգ) 125 322 292 176 389
Նատրիում (մգ) 42 105 90 186 101
Վիտամին B12 (մկգ) 0.1 1.10 2.70 0 1.2
Վիտամին A (ՄՄ) 522 395[Նշում 1] 503 372 -
Վիտամին D (ՄՄ) 9.8 124[Նշում 2] 119[Նշում 3]</ref> 110 -
Խոլեստերին (մգ) 34.4 24 0 0 0

Արտադրություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսական կաթի առանձնացումը խյուսից

Բուսական կաթն օգտագործվում է որպես տնայնագործական կամ արդյունաբերական եղանակով պատրաստված ըմպելիք՝ կաթնագույն սպիտակ լուծույթի կախույթի տեսքով՝ ջրային և բուսական հիմքի վրա, որը ստացվում է հացահատիկային բույսի թրջված կամ ծլեցված սերմերը զգալի քանակությամբ ջրով տրորելով (կախված ցանկալի խտությունից՝ ¼-ից մինչև ⅛ և ավելի), որին հաջորդում է ստացված կիսաֆաբրիկատի մաքրումը խյուսից, զտելով թեփուկի նստվածքից և քուսպի չմանրացված պինդ մասնիկներից։ Այդ եղանակով ստացված ըմպելիքը սպառվում է «հում» կամ օգտագործվում է որպես հումք՝ դոնդողի, պաղպաղակի, բուսական կրեմի, վեգան պանրի և թեթև բուսական յոգուրտի[25], ինչպես նաև այլ ուտեստների պատրաստման համարիսկ խյուսը և քուսպը կարող են օգտագործվել որպես մակարդ կվասի արտադրության համար։ Հիմնականում տարածված է և օգտագործվում է համադամասերների, բուսակերների (վեգանների) և լակտոզայով տառապող մարդկանց կողմից՝ կովի կաթի փոխարեն։ Բուսական կաթին կարելի է ավելացնել տարբեր քաղցրացուցիչներ (մեղր, շաքար, շոկոլադ և այլն) և բուրավետիչներ (հատապտուղներ, մրգեր, վանիլ և այլն), ինչպես նաև հանքային ու վիտամինային հավելումներ։ Շնորհիվ այն բանի, որ բուսական կաթը չի պարունակում կաթնաշաքար (լակտոզա), ինչպես նաև սնձան(գլյուտեն), ցածր կալորիականության պատճառով օգտագործվում է դիետիկ սննդի մեջ[26]։

Արդյունաբերական և տեխնոլոգիական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված բուսական կաթի արտադրության հումքից՝ կան որոշ տեխնոլոգիական տարբերություններ և առանձնահատկություններ, սակայն սննդամթերքի պատրաստման ընդհանուր գործընթացը նույնն է։ Արտադրական գործընթացի սկզբում սերմահատիկը (սերմեր) մաքրում են կեղևից և կեղտից, թրջում, լվանում, մանրացնում ՝ կախույթ կամ էմուլսիաներ ստանալու համար, կատարվում է լիպոզիդազային ֆերմենտների բնափոխություն՝ ճաշակի վրա դրանց ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար, նստվածքային պինդ նյութերի հեռացում ֆիլտրման միջոցով, ջրի և քաղցրացուցիչների ավելացում՝ համն ու բույրը բարելավելու համար, վիտամիններով և միկրոտարրերով հարստացում, պաստերիզացում, համասեռացում, փաթեթավորում, պիտակավորում և պահեստավորում 1 °C ջերմաստիճանում՝ առևտրային ցանց տեղափոխելու համար։ Արտադրական նպատակներով օգտագործվող բուսական կաթում արտաթորվող բույսի փաստացի պարունակությունը կարող է լինել շուրջ 2%[3][5][27]։

Բուսական կաթը Ռուսաստանի Դաշնությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսական կաթի սպառումը Ռուսաստանում 2020 թվականին կազմել է 97 միլիոն լիտր, որի կեսից ավելին արտադրվել է Ռուսաստանի Դաշնությունում։ Նախատեսվում է մինչև 2030 թվականը Ռուսաստանի Դաշնությունում բուսական կաթի սպառումը հասցնել 20%-ի, ինչին նպաստելու է առողջ ապրելակերպի նորաձևությունը և այդ ապրանքի շուկա մուտք գործելու ոչ բարձր պահանջները[28]։

Բուսական կաթի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսպի կաթ
Ամազակե՝ ճապոնական բրնձի կաթ
Նուշի կաթ
Կանեփի կաթ
Կոկոսի կաթ
  • Բուսական կաթ - «կաթնային խմիչք»՝ բուսական բաղադրիչի (հատիկներ, սերմեր, ընկույզ և այլն) հիման վրա պատրաստված ըմպելիք՝ ջրի ավելացմամբ[5][29][30],
  • Հատիկաբույսային կաթ (հիմնված է ծլեցրած հացահատիկի և վարսակի ալյուրի վրա),
  • Տրիտիկալե՝ տարեկանի և ցորենի հիբրիդային հատիկներից պատրաստված կաթ,
  • Հաճարի կաթ,
  • Տարեկանի կաթ,
  • Ցորենի կաթ,
  • Գարու կաթ,
  • Վարսակի կաթ (պատրաստված վարսակի ձավարից),
  • Բրնձի կաթ (պատրաստված բրնձի հատիկներից),
  • Ֆոնիոն, եգիպտացորենը, կորեկը, սորգոն և տեֆը նույնպես օգտագործվում են բուսական կաթի արտադրության համար,
  • Հատիկավոր լոբազգիների կաթ (պատրաստված հատիկավոր բույսերի սերմերից),
  • Գետնանուշի կաթ (պատրաստված գետնանուշի հատիկներից),
  • Սիսեռի կաթ (պատրաստված սիսեռի հատիկներից),
  • Սոյայի կաթ (պատրաստված սոյայի բույսի հատիկներից)[31],
  • Ոսպի կաթ (պատրաստված ոսպի հատիկներից),
  • Գիտական մշակումներ են կատարվում սննդային լյուպինի սերմերից «բուսական կաթի» կամ «կաթնային խմիչքի» արտադրության նպատակով[2][32],
  • Ընկույզի կաթ (պնդուկի և ընկույզի հատիկների հիման վրա),
  • Նուշի կաթ (պատրաստված նուշից, սալորի կամ ծիրանի կորիզներից),
  • Բրազիլական ընկույզը, հնդկական ընկույզը, պնդուկը, մակադամիան, պեկանը, պիստակը և ընկույզի այլ տեսակներ նույնպես օգտագործվում են ընկույզի կաթ արտադրելու համար,
  • Սոճու ընկույզի կաթ (պատրաստված սոճու ընկույզի հատիկներից),
  • աղվեսագիի կաթ (պատրաստված աղվեսագիի կամ շիրիցի սերմերից), ինչպես նաեւ կինոայի սերմերից (լատ.՝ Chenopōdium quīnoa),
  • Հնդկացորենի կաթ կամ հնդկաձավարի կաթ (պատրաստված հնդկաձավարի սերմերից, լատ․՝ Fagopýrum),
  • Կանեփի կաթ (պատրաստված կանեփի սերմերից),
  • Քնջութի կաթ (պատրաստված քնջութի սերմերից),
  • Կակաչի կաթ (պատրաստված կակաչի սերմերից),
  • Դդումի կաթ (պատրաստված ինչպես դդմի սերմերի հատիկներից, այնպես էլ դդմի միջուկից),
  • Կարելի է օգտագործել նաև չիայի, կտավատի և արևածաղկի սերմեր,
  • Կոկոսի կաթ (պատրաստված կոկոսի միջուկից)։

Բուսական կաթի տարբեր տեսակներ արտադրվում են ինչպես առանց հավելումների, այնպես էլ քաղցրացուցիչներով՝ բաժանված 3 հիմնական տեսակի.

  • Սովորական (առանցքաղցրացուցիչների) բուսական կաթ,
  • Վանիլային բուսական կաթ,
  • Շոկոլադե բուսական կաթ,

Հնարավոր բացասական ռեակցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինչպես բուսական այնպես էլ կենդանական ծագման կաթի օգտագործման դեպքերում, հնարավոր են մարդու օրգանիզմի որոշ բացասական ռեակցիաներ[26]՝ պայմանավորված այդ ապրանքների նկատմամբ հնարավոր անհատական հակազդեցությամբ կամ ըմպելիքի որոշ բաղկացուցիչ նյութերի և բույսի ֆիտոնցիդային տարրերի նկատմամբ ալերգիկ ռեակցիաներով։ Որոշ դեպքերում, կապված կոնկրետ մարդու մարմնի անհատականության հետ, հնարավոր են լուծողական կամ փորկապության դրսեւորումներ, որոնք արագ անցնում են։ Խոլեցիստիտով, պանկրեատիտով, միզաքարային հիվանդություններով և լեղաքարային հիվանդություններով տառապող մարդկանց համար ավելի լավ է բժշկի հետ խորհրդակցել նախքան բուսական կաթ խմելը։
  • Բուսական կաթի ոչ բոլոր տեսակներն են օգտակար մարդկանց համար, քանի որ որոշ բաղադրիչներ, որոնցից պատրաստվում է ըմպելիքը, կարող են ալերգեն լինել և ոչ բոլորը կարող են այդպիսի կաթ խմել։
  • Բուսական կաթի չափից ավելի օգտագործումը չի նպաստում քաշի կորստին, քանի որ այն պարունակում է հեշտությամբ մարսվող ածխաջրերի մեծ քանակություն։
  • Բացասական կարծիք կա սոյայի կաթի չափից ավելի ու անվերահսկելի օգտագործման մասին։
  • Քանի որ բուսական կաթն ունի սննդանյութերի մի փոքր այլ բաղադրություն, քան կենդանական ծագման կաթը (ինչպես կովի), ապա հարկավոր է գնել (հատկապես բուսական կաթի ըմպելիքներին ամբողջությամբ անցնելիս) ըմպելիքներ, որոնք հարստացված են կովի կաթում պարունակվող նյութերով՝ կալցիումով, վիտամին D-ով, ռիբոֆլավինով, A և B12 վիտամիններով։
  • Խորհուրդ է տրվում ավելի հազվադեպ գնել կամ ընդհանրապես չգնել բուսական կաթնամթերք ըմպելիքներ, որոնք պարունակում են բուրավետ նյութեր, քաղցրացուցիչներ և մեծ քանակությամբ շաքար։
  • Նորածիններին կերակրելիս երբեք չպետք է փոխարինել կրծքի կաթը բուսական կաթով[33]։
Սոյայի կաթ հատապտուղներով

Գիտական հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալացի հետազոտողները պարզել են, որ օրական 40 գրամ սոյայի սպիտակուցի ընդունումը 45%-ով նվազեցնում է արյան հոսքի հաճախականությունը դաշտանադադարի ժամանակ, բայց միևնույն ժամանակ իզոֆլավոնների առկայությունը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը։ Այնուամենայնիվ, գիտնականները կարծում են, որ սոյայի կաթի օգուտները շատ ավելի մեծ են, քան հնարավոր բացասական դրսեւորումները։ 2008 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տղամարդիկ, որոնց միջին օրական սննդակարգը բաղկացած է միայն սոյայի մթերքներից, ավելի ցածր սերմնահեղուկի կոնցենտրացիաներ են ունեցել[34]։ Այնուամենայնիվ, հետազոտության քննադատները պնդում են, որ սպերմայի կոնցենտրացիայի նվազումը կապված է սերմնաժայթքման ծավալի աճի հետ[35]։ Սոյայի սպառման հետ կապված սերմնահեղուկի ավելի ցածր կոնցենտրացիաների միտումների հետ մեկտեղ, ուսումնասիրությունը նաև նշել է, որ սոյայի արտադրանքի և իզոֆլավոնների օգտագործումը կապված չէ սերմնահեղուկի ընդհանուր քանակի, սերմնաժայթքման ծավալի, սերմնահեղուկի շարժունակության կամ մորֆոլոգիայի հետ։ Ավելին, բացահայտումների կլինիկական նշանակությունը դեռ պետք է որոշվի[36]։ Վերջին հետազոտությունները (2009–2010) հերքում են այն պնդումները, որ սոյան ազդում է սերմի որակի և ոսկրերի խտության վրա[37][38]։

Գիտահետազոտական և գործնական մեթոդներով հիմնավորվել է յոդացված միջավայրում ծլեցրած ոսպից օրգանական յոդ ստանալու հնարավորությունը՝ հետագայում բուսական կաթի տեսքով սննդամթերքի արտադրությամբ։ Աշխատանքի ընթացքում ստացվել է մարդու օրգանիզմի համար սննդանյութերի հավասարակշռված բաղադրությամբ արտադրանք[39][40]։

Բուսական կաթով դարակներ խանութում

Հետազոտությունները ցույց են տվել, որ բնական, բուսական սննդակարգը, ներառյալ բուսական կաթը, օգտակար են մարդու առողջության համար, օգնում են նվազեցնել և հետագայում կանխել հիպերտոնիան, ճարպակալումը, շաքարախտը, սիրտ-անոթային հիվանդությունը և«քաղցկեղի» որոշ տեսակներ կամ ուռուցքային հիվանդություններ։ Բուսական կաթ օգտագործելիս մարդն իրեն ավելի թեթև և եռանդուն է զգում, վերանում է փքվածությունը, բարելավվում է մարսողությունը, մաքրվում է մաշկը, նվազում է ասթմայի ախտանիշները, նվազում են օրգանիզմում առկա տարբեր բորբոքային պրոցեսները և նպաստում առողջության բարելավմանը[41]։

Բուսական կաթի համաշխարհային օր[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին բրիտանական «Բուսական նորություններ» (անգլ.՝ Plant Based News) հրատարակության համահիմնադիր Ռոբի Լոքիի (անգլ.՝ Robbie Lockie) նախաձեռնությամբ և ի հակակշիռ Կաթի համաշխարհային օրվա[42][43] (անգլ.՝ World Plant Milk Day)[44] հայտարարվեց «Բուսական կաթի համաշխարհային օրվա» (անգլ.՝ World Plant Milk Day) մասին, որը սկսվեց նշվել ամեն տարի օգոստոսի 22-ին[45]։ Արդեն 2018 թվականին «Բուսական կաթի համաշխարհային օրը» գրավել էր միլիոնավոր մարդկանց ուշադրությունն ամբողջ աշխարհում և օգնում էր արագացնել սովորական կաթից անցում կատարել բուսական ծագման այլընտրանքների հարուստ բազմազանությանը[46]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վիտամին A-ի հարստացումն ԱՄՆ-ում պահանջվում է միայն յուղազերծված կաթի համար
  2. ԱՄՆ-ում պարտադիր է կաթի հարստացումը վիտամին D-ով
  3. Սովորաբար ավելացվում է բուսական կաթին, որը բնականաբար որոշ սննդանյութերի համար չի պարունակում զգալի քանակություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Код в Универсальной десятичной классификации (УДК) 637.181 — Растительное молоко Արխիվացված 2019-09-09 Wayback Machine.
  2. 2,0 2,1 Король В. Ф., к.т. н., доц., Лахмоткина Г. Н. г. Брянск «Молочные напитки из люпина.», РГТЭУ (от 22 марта 2011 года).
  3. 3,0 3,1 3,2 Oliver Franklin-Wallis (2019 թ․ հունվարի 29). «White gold: the unstoppable rise of alternative milks». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  4. Mäkinen, Outi Elina; Wanhalinna, Viivi; Zannini, Emanuele; Arendt, Elke Karin (2016). «Foods for Special Dietary Needs: Non-dairy Plant-based Milk Substitutes and Fermented Dairy-type Products». Critical Reviews in Food Science and Nutrition. 56 (3): 339–349. doi:10.1080/10408398.2012.761950. PMID 25575046. S2CID 205691505.(անգլ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Sethi, Swati; Tyagi, S. K.; Anurag, Rahul K. (2016 թ․ սեպտեմբերի 2). «Plant-based milk alternatives an emerging segment of functional beverages: a review». Journal of Food Science and Technology. 53 (9): 3408–3423. doi:10.1007/s13197-016-2328-3. ISSN 0022-1155. PMC 5069255. PMID 27777447.
  6. Tangyu, Muzi; Muller, Jeroen; Bolten, Christoph J.; Wittmann, Christoph (2019 թ․ դեկտեմբեր). «Fermentation of plant-based milk alternatives for improved flavour and nutritional value». Applied Microbiology and Biotechnology (անգլերեն). 103 (23–24): 9263–9275. doi:10.1007/s00253-019-10175-9. ISSN 0175-7598. PMC 6867983. PMID 31686143.
  7. Kamila, Avery Yale (2020 թ․ նոյեմբերի 8). «Americans have been enjoying nut milk and nut butter for at least 4 centuries». Portland Press Herald. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
  8. «Wabanaki Enjoying Nut Milk and Butter for Centuries». Atowi (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
  9. Молоховец Е. И. «Современной хозяйке». — 1861 год.
  10. Похлёбкин В. В. Оршад // Кулинарный словарь. — М.: Издательство «Э», 2015. — С. 271. — 456 с. — 4000 экз. — ISBN 978-5-699-75127-3.
  11. 11,0 11,1 Zaslovsky, Nancy (2015). «horchata». In Goldstein, Darra (ed.). The Oxford Companion to Sugar and Sweets. Oxford University Press. էջ 341. ISBN 9780199313396. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
  12. Cho, Susan; Almeida, Nelson (2012 թ․ մայիսի 29). Dietary Fiber and Health. CRC Press. ISBN 9781439899373. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 20-ին – via Google Books.
  13. Muhammad bin Hasan al-Baghdadi (1226), The Book of Dishes (արաբերեն), Baghdad
  14. McSparran, Frances. «Middle English Dictionary Entry». Middle English Dictionary. University of Michigan. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
  15. Fraser, Andrew. «Cooking in the Middle Ages, recipe reconstruction». History Alive. Queensland Living History Federation. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
  16. «Powell V. A brief history of plant milks. Vegan Food & Living. Accessed 11/30/2019». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 2-ին.
  17. Ожегов С. И., Шведова Н. Ю. Толковый словарь русского языка. Изд-во «Азъ». М. 1992 г.
  18. Начальныя основания фармако-катаграфологии, или науки о предписывании рецептов. Соч. Пленка (перевод с латинского языка и дополнениями студента Императорского Московского Университета, Лев Виноградский) Москва. Университетская типография. 1832 год.
  19. В таблице приведено приблизительно усреднённое процентное соотношение веществ в различных типах молока, так как в каждом отдельном случае оно может меняться в зависимости от естественных природных обстоятельств.
  20. «Milk, human, mature, fluid (FDC #171279)». Служба сельскохозяйственных исследований (ARS) Министерства сельского хозяйства США (USDA). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 2-ին.
  21. «Milk, whole, 3.25% milkfat, with added vitamin D (FDC #171265)». Служба сельскохозяйственных исследований (ARS) Министерства сельского хозяйства США (USDA). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 2-ին.
  22. «Soymilk (all flavors), unsweetened, with added calcium, vitamins A and D (FDC #175215)». Служба сельскохозяйственных исследований (ARS) Министерства сельского хозяйства США (USDA). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 2-ին.
  23. «Beverages, almond milk, unsweetened, shelf stable (FDC #174832)». Служба сельскохозяйственных исследований (ARS) Министерства сельского хозяйства США (USDA). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 2-ին.
  24. «The Original Oat-Milk». Служба сельскохозяйственных исследований (ARS) Министерства сельского хозяйства США (USDA). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 2-ին.
  25. «Southey F. 'Vegurt' innovation: New cultures developed for fermented plant bases. Food Navigator. 11-May-2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 2-ին.
  26. 26,0 26,1 «Растительное молоко — польза и вред». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 2-ին.
  27. Zeki Berk (1992). Soymilk and related products; In: Technology of production of edible flours and protein products from soybeans. UN Food and Agriculture Organization. ISBN 92-5-103118-5. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  28. Растительное молоко для богатых и любопытных. Արխիվացված 2022-07-05 Wayback Machine (27 мая 2021 года)
  29. Meagan Bridges (2018 թ․ հունվարի 1). «Moo-ove Over, Cow's Milk: The Rise of Plant-Based Dairy Alternatives» (PDF). Practical Gastroenterology, Nutrition Issues in Gastroenterology, Series #171; University of Virginia School of Medicine. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  30. Vanga, Sai Kranthi; Raghavan, Vijaya (2017 թ․ նոյեմբերի 2). «How well do plant based alternatives fare nutritionally compared to cow's milk?». Journal of Food Science and Technology. 55 (1): 10–20. doi:10.1007/s13197-017-2915-y. ISSN 0022-1155. PMC 5756203. PMID 29358791.
  31. Не рекомендуется употреблять в качестве единственного и основного заменителя иным видам молочных продуктов; в связи с некоторыми особенностями ген-модифицированных культур, качество соевого молока может быть снижена и вызывает негативные последствия для здоровья живых организмов, как снижение детородной функции в последующих поколениях и даже бесплодие.
  32. ТУ 9716-1-11951678-23 гигиеническое заключение № 57.1.1..Т.94.9.3 от 16.9.23 г.
  33. «Feeding Babies Nature and Nurture» Արխիվացված 2009-05-12 Wayback Machine www.fda.gov
  34. «Study links low sperm with high soy consumption»(անգլ.)
  35. «Soy and Reproductive Health in Men» Արխիվացված 2010-11-30 Wayback Machine www.soyconnection.com(անգլ.)
  36. «Soy food and isoflavone intake in relation to semen quality parameters among men from an infertility clinic» Արխիվացված 2009-04-27 Wayback Machine www.oxfordjournals.org(անգլ.)
  37. Разработка функционального продукта для профилактики йодонедостаточности
  38. Антипова Л. В., Дарьин А. О. Питательные свойства замороженного взбитого десерта из чечевичного молока. Технологии пищевой и перерабатывающей промышленности АПК-продукты здорового питания, № 3, 2021 год
  39. Разработка функционального продукта для профилактики йодонедостаточности. Արխիվացված 2021-05-10 Wayback Machine Вестник Воронежского государственного университета инженерных технологий. 3 (85), 2020 год. IDR:140250987 DOI: 10.20914/2310-1202-2020-3-45-49
  40. Антипова Л. В., Дарьин А. О. Питательные свойства замороженного взбитого десерта из чечевичного молока. Технологии пищевой и перерабатывающей промышленности АПК-продукты здорового питания, № 3, 2021 год. Արխիվացված 2022-04-21 Wayback Machine УДК 663.351.674 DOI:10.24412/2311-6447-2021-3-115-118.
  41. World Plant Milk Day 2022 Արխիվացված 2022-06-02 Wayback Machine(անգլ.)
  42. Продовольственная и сельскохозяйственная организация ООН (ФАО; 1 июня 2001)
  43. «EST: 15th World Milk Day». www.fao.org. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  44. World Plant Milk Day на британском веб-сайте Plant Based News («Новости растений»).(անգլ.)
  45. Растительное молоко: рассмотрим со всех сторон. Արխիվացված 2022-03-08 Wayback Machine (02.06.2018)
  46. «День растительного молока, Всемирный день растительного молока (World Plant Milk Day) - праздник 22 августа». celebratoday.com (ռուսերեն). 2021 թ․ հունիսի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուսական կաթ» հոդվածին։