Միջազգային միավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջազգային միավոր (անգլերեն՝ International unit, ֆրանսերեն՝ Unité internationale), կրճատ՝ ՄՄ (անգլերեն՝ IU կամ պարզապես U, ֆրանսերեն UI, ռուսերեն МЕ, գերմաներեն և մի քանի այլ լեզուներում՝ IE) վիտամինների, հորմոնների, որոշ դեղանյութերի, պատվաստանյութերի և փոխներարկման պատրաստուկների չափման միավոր, որը հիմնված է ոչ թե նյութի ծավալի, այլ կենսաբանական ակտիվության վրա։

1 ՄՄ-ի իրական ծավալը տարբեր նյութերի դեպքում տարբեր է։ Այն որոշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ հանձնաժողովի կողմից։

[խմբագրել] Օրինակներ

  • 1 ՄՄ ինսուլին - 45,5 μգ բյուրեղային ինսուլինի կենսաբանորեն համարժեք ծավալ (1/22 մգ)
  • 1 ՄՄ վիտամին A - 0,3 μգ ռետինոլի կամ 0,6 μգ բետա-կարոտինի համարժեք ծավալ
  • 1 ՄՄ վիտամին C - 50 μգասկորբինաթթու
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով