Ոսպ
Ոսպ (լատիներեն` Lens) - միամյա բույս է, պատկանում է թիթեռնածաղկավորների ընտանիքին:
Արմատը իլիկաձև է, թույլ ճյուղավորված: Ոսպի ցողունը չորսկողմանի է, բարակ, կանգուն, կամ քիչ թեքված, ճյուղավորվող, թավոտ: Տերևները ձվաձև են կամ գծային: Ծաղկակոթունը կրում է 1-4 մար ծաղիկներ, որոնք ունեն հինգ պսակաթերթ: Պսակաթերիկները սպիտակ են, կապույտ, վարդագույն կամ մանուշակագույն: Պտուղը ռոմբաձև է, տափակ, քիչ ուռուցիկ, մերկ, հասունացումից առաջ` մանուշակագույն: Սերմերը տափակ են , ուռուցիկ, խոշոր կամ մանր, 2-9 մմ տրամագծով և լինում են կանաչ, մոխրագույն, գորշ, շագանակագույն ու սև: Ոսպի սերմի միջուկը հիմնականում նարնջագույն է, հազվադեպ է լինում կանաչ գույնի:
[խմբագրել] Քիմիական բաղադրությունը
Ոսպը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցային նյութեր: Սերմերը պարունակում են վիտամիններ, ճարպայուղեր և միկրոտարրեր:
[խմբագրել] Ոսպը բուսաբուժության մեջ
Բժշկության մեջ օգտագործվում են ոսպի սերմերը:
Հայկական բժշկության մեջ ոսպն օգտագործել են զարկերակային արյան ճնշման բարձրացման, մաշկային ցաների, նշիկների բորբոքումների, կերակրափողի խոցերի, հազի, խոցերի, աչքի, ականջի բորբոքումների, աչքի սպիտակափառության, բարորակ և չարորակ ուռուցքների, ոսկրացավի, լյարդի հիվանդությունների, մարսողական ուղու բորբոքումների, լուծի, ջրգողության բուժման համար:[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Հ.Ս.Հարությունյան (1990). Միջնադարյան հայկական բժշկարանների դեղաբույսեր. Երևան: «Լույս», էջ 158.