Ֆրից Յուլիուս Կուն
Ֆրից Յուլիուս Կուն անգլ.՝ Fritz Julius Kuhn | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1896 |
Ծննդավայր | Մյունխեն, Գերմանական ռայխ |
Մահացել է | դեկտեմբերի 14, 1951[1] (55 տարեկան) |
Մահվան վայր | Մյունխեն, Գերմանիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ, Նացիստական Գերմանիա, Գերմանական կայսրություն, Վայմարյան Հանրապետություն և Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Կրթություն | Մյունխենի տեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | քիմիկոս, լրագրող և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Ֆորդ |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Q12017828? |
German American Bund Վիքիպահեստում |
Ֆրից Յուլիուս Կուն (գերմ.՝ Fritz Julius Kuhn, մայիսի 15, 1896, Մյունխեն, Գերմանական ռայխ - դեկտեմբերի 14, 1951[1], Մյունխեն, Գերմանիա), գերմանացի ներգաղթյալ, 1934 թվականից ԱՄՆ քաղաքացի, նացիստական հպատակ, հակասեմական, Ամերիկյան նացիստական կազմակերպության ղեկավարը, որին նշանակել էր Ադոլֆ Հիտլերը[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրից Կունը ծնվել է 1896 թվականի մայիսի 15-ին Մյունխենում։ Եղել է Գեորգ Կունի ու Յուլիա Յուստինա Բեութի որդին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, որպես գերմանական հետևակի լեյտենանտ, ստացել է «Երկաթե խաչ» շքանշան։ Պատերազմից հետո ավարտել է Մյունխենի համալսարանը, որտեղ ստացել է ինժեներ-քիմիկոսի մագիստրոսական աստիճան։ 1920-ական թվականներին արտագաղթել է Մեքսիկա։ 1928 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, իսկ 1934 թվականին արդեն ստացել ամերիկյան քաղաքացիություն։
Ամերիկայում նացիստական երկու խմբերի՝ «Նացիոնալ-սոցիալիստական գերմանական աշխատավորական կուսակցության» և «Տևտոնիայի ազատ համայնքի» միաձուլման արդյունքում ստեղծվեց «Նոր Գերմանիայի ընկերներ» կազմակերպությունը։ Կոնգրեսական Սամուել Դիքշթեյնի հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ «Նոր Գերմանիայի ընկերներ» կազմակերպությանն աջակցում էր Ամերիկայում գերմանական նացիստական կուսակցության ստորաբաժանումներից մեկը։ Այդ ժամանակ գերմանացիները հայտարարել էին, որ գերմանական ենթակաները (ռեյխսդոյչե) չեն կարող անդամակցել կազմակերպությանը։ 1936 թվականի մարտի 19-ին Հիտլերը Ֆրից Կունին նշանակեց կազմակերպության ղեկավար, որը վերանվանվեց Գերմանաամերիկյան միության[2]։
Կունը հավաքագրել է հազարավոր ամերիկացիների՝ զբաղվելով գերմանամետ, հակասեմական և հակակոմունիստական քարոզչությամբ։ Նա պլանավորում էր 50 ամերիկացիների հետ միասին այցելել Գերմանիա՝ նացիզմը գործնականում տեսնելու և Հիտլերի հետ լինելու համար։
Այդ ժամանակ Գերմանիայում պատրաստվում էին ընդունել Ամառային օլիմպիական խաղերը։ Կունն ակնկալում էր ջերմ ընդունելություն տեսնել Հիտլերի մոտ, սակայն հանդիպումը նրան վրդովեցրեց։ Երբ Կունը վերադարձավ Միացյալ Նահանգներ, Հիտլերը նրան հայտարարեց «ամերիկյան ֆյուրեր»[3]։
1939 թվականի փետրվարի 20-ին Կունը Մեդիսոն Սքուեր Գարդենում անց է կացնում իր կազմակերպության ամենախոշոր և ամենահայտնի հավաքը[4]։ Դրան մասնակցել է շուրջ 20 հազար մարդ։ Հավաքն իրականացվել է նացիստական արարողակարգով, ելույթ է ունեցել նաև Ֆրից Կունը։ Իր ելույթի ընթացքում նա հայտարարել է, որ «կազմակերպությունը պայքարում է <...> Ամերիկան այն ռասսայից պաշտպանելու համար, որն ամերիկյան չէ և նույնիսկ սպիտակ ռասսա չէ»։ Նա պնդում էր, որ «հրեաները հանդիսանում են Միացյալ Նահանգների թշնամին»։
Ոչ միայն հրեական ծագմամբ, այլև գերմանական ծագմամբ ամերիկացիները, որոնք չէին ցանկանում ավտոմատաբար ասոցացվել նացիստների հետ, դեմ էին հանդես գալիս Միությանը։ Կունը կարծում էր, որ իր կազմակերպության դեմ բողոքի ցույցերը գովազդում են իրեն։ Առաջին համաշխարհային պատերազմի հրեա վետերանների վրդովմունքին ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսը 1938 թվականին օրենք ընդունեց, որը պահանջում էր ԱՄՆ Պետքարտուղարությունում գրանցվել օտարերկրյա գործակալներին[3]։
Ի տարբերություն Կունի, Հիտլերը կարծում էր, որ ամերիկյան նացիստների նկատմամբ այդ բացասական ուշադրությունը իր համար օգտակար չէ։ Եվրոպայում իր պլանների իրագործման համար Հիտլերը ցանկանում էր, որ Ամերիկայում նացիստական կազմակերպությունը լիներ ուժեղ, բայց գաղտնի ու օգներ իրեն չեզոք պահել այդ երկիրը։ Այդ իսկ պատճառով նացիստական կուսակցության նկատմամբ ամերիկյան ցանկացած դժգոհություն նրա համար խիստ վտանգավոր էր։
1939 թվականին Նյու Յորքի քաղաքապետ Ֆիորելո Լա Գարդիան հետաքննություն սկսեց՝ ուսումնասիրելու Կունի կազմակերպության կողմից հարկերից խուսափման կասկածները։ Դրանք արդյունքում պարզվեց, որ Կունը կազմակերպության դրամարկղից ապօրինաբար յուրացրել է ավելի քան 14 000 $՝ դրանք ծախսելով իր սիրուհու վրա։ Շրջանային դատախազ Թոմաս Էդմունդ Դյուին Կունի դեմ մեղադրական եզրակացություն ներկայացրեց և ապացուցեց այն դատարանում։ Չնայած դատավարությանը և յուրացմանը, Միության հետևորդները շարունակում էին պատվել նրան։ 1939 թվականի նոյեմբերի 28-ին Կունը դատապարտվում է գողության համար ու Միության նոր առաջնորդ է նշանակվում Գերհարդ Կունցեն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կունը ձերբակալվում է որպես թշնամական գործակալ ու դաշնային կառավարության կողմից պահվում Տեխաս նահանգի Քրիսթալ Սիթի քաղաքում գտնվող ճամբարում։ 1945 թվականին նա ազատ է արձակվում, ուղարկվում Էլիս կղզի ու արտաքսվում Գերմանիա։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կունը մահացել է 1951 թվականի դեկտեմբերի 14-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում։ The New York Times-ը նշել էր, որ «անհայտ ու աննկատ մահացել է աղքատ ու քիչ հայտնի մի քիմիկոս»[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 «Fritz Kuhn Death in 1951 Revealed. Lawyer Says Former Leader of German-American Bund Succumbed in Munich». Associated Press in New York Times. 1953 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 20-ին. «Fritz Kuhn, once the arrogant, noisy leader of the pro-Hitler German-American Bund, died here more than a year ago -- a poor and obscure chemist, unheralded and unsung.»
- ↑ 3,0 3,1 Nazi America: A Secret History (2000), History Channel (92 min)
- ↑ RATZIS FRITZ KUHN AND THE BUND, 1939 BY JAY MAEDER Sunday, May 31th 1998 url=https://archive.today/20110815055225/http://www.nydailynews.com/archives/news/1998/05/31/1998-05-31_ratzis_fritz_kuhn_and_the_bu.html |date=2011-08-15 }}
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bundesführer Kuhn.: American Heritage Magazine 46:5 (Сентябрь 1995 г.).
- Rede Fritz Kuhns v. 5. Januar 1938; The March of Time-Outtakes im Steven Spielberg Film and Video Archive at USHMM, любезно предоставлено Национальным управлением архивов и документации США (11:18 мин.).
- Nazi rally at Madison Square Garden. Newsreel-Ausschnitt über die «Bund»-Veranstaltung 1939 на YouTube (Дата съёмки указана неправильно) (0:33 мин.).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրից Յուլիուս Կուն» հոդվածին։ |
|