Օսկար Փիթերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսկար Փիթերսոն
Բնօրինակ անունանգլ.՝ Oscar Peterson
Ծնվել էօգոստոսի 15, 1925(1925-08-15)[1][2][3][…]
Մոնրեալ[4]
Երկիր Կանադա[5]
Մահացել էդեկտեմբերի 23, 2007(2007-12-23)[6][1][7][…] (82 տարեկան)
Միսիսոգա, Պիլ, Օնտարիո, Կանադա
ԳերեզմանErindale
Ժանրերջազ[8][9][10][…], բիբոփ[11], Հարդ-բոպ[12][13][14], third stream?[15][16], բլյուզ[17][18] և Ֆանկ[19]
Մասնագիտությունjazz pianist, բենդ-լիդեր, կոմպոզիտոր, երաժշտագետ և դերասան
Գործիքներդաշնամուր[19], վոկալ և հարվածային գործիք[19]
ԼեյբլVerve Records[20], Մերկուրի Ռեքորդս, Pablo[20], Telarc International Corporation?[20] և MPS Records?[20]
ԿրթությունԹագավորական երաժշտական ակադեմիա և High School of Montreal?
ԱնդամակցությունThe Oscar Peterson Trio? և Roy Eldridge Quartet?
Պարգևներ
Արվեստի և գրականության շքանշանի սպա Կանադայի շքանշանի կոմպանիոն[20] Քվեբեկի ազգային շքանշանի ասպետ[20]

Կանադական երաժշտության փառքի սրահ

[20]

Գեներալ- նահանգապետի մրցանակ մշակույթի և լրատվության ոլորտում

[20]

Գլեն Գուլդի մրցանակ

[20]
Գրեմի կյանքի նվաճումների համար

Կայսերական մրցանակ

[20][21]

BBC Jazz Awards?

Օնտարիոյի շքանշան[20]

Loyola Medal?

Dr. Martin Luther King Jr. Achievement Award?

Գրեմմի մրցանակ լավագույն գործիքային ջազ ալբոմի համար

Կանադական երաժշտության փառքի սրահ

Grammy Award for Best Jazz Performance?

Կանադական երաժշտության փառքի սրահ

Grammy Award for Best Jazz Performance?

Grammy Award for Best Jazz Performance?

Grammy Award for Best Jazz Performance?

Գրեմի կյանքի նվաճումների համար

Լավալի համալսարանի պատվավոր դոկտոր

[22]
և

Կանադայի Փառքի ծառուղի

Կայքoscarpeterson.com
 Oscar Peterson Վիքիպահեստում

Օսկար Էմանուել Փիթերսոն (անգլ.՝ Oscar Emmanuel Peterson, օգոստոսի 15, 1925(1925-08-15)[1][2][3][…], Մոնրեալ[4] - դեկտեմբերի 23, 2007(2007-12-23)[6][1][7][…], Միսիսոգա, Պիլ, Օնտարիո, Կանադա), կանադացի ջազային դաշնակահար, կոմպոզիտոր, տրիոյի ղեկավար, դասախոս եւ ամենահռչակավոր ջազային վիրտուոզ դաշնակահարներից մեկը, որն իր 60-ամյա պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում աշխարհով մեկ հազարավոր համերգներ է տվել։ Դյուկ Էլլինգթոնը նրան անվանում էր «ստեղների Մահարաջա», իսկ ընկերները՝ պարզապես «Օու Փի» (O.P.), ըստ անվան սկզբնատառերի։ Նա ավելի քան 200 ձայնագրությունների հեղինակ է, «Գրեմմի» 8-ակի մրցանակակիր, արժանացել է բազմաթիվ այլ մրցանակների եւ պարգեւների։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վեստ Ինդիայից ներգաղթածների ընտանիքում։ Հայրը երկաթուղում բեռնակիր էր աշխատում։ Վաղ տարիքում Օսկարը հայտնաբերել է սերը երաժշտության նկատմամբ։ Առաջին դասերը Օսկարին տվել է ավագ քույրը։

Հայրը՝ սիրող երաժիշտ, նրան սովորեցրել է նվագել տրոմբոն եւ դաշնամուր, երբ նա ընդամենը 6 տարեկան էր։ Սակայն, վաղ տարիքում տուբերկուլյոզով հիվանդանալուց հետո, Փիթերսոնը ստիպված էր շարունակել նվագել միայն դաշնամուր (բժիշկներն արգելեցին փողային նվագարաններ նվագել)։ Մանուկ տարիքում Օսկարը դաշնամուրի դասեր էր վերցնում ծագումով հունգարացի վարպետ Պոլ դե Մարկիից՝ Իստվան Թոմանի աշակերտից, որն էլ իր հերթին հռչակավոր Ֆերենց Լիստի աշակերտն էր։ Այսպիսով, մանուկ Փիթերսոնը հիմնականում դասական երաժշտության հիմքով էր դաշնամուր սովորում։ Մինչդեռ, տղան հմայված էր ավանդական ջազով, եւ ռեգթայմի ու, հատկապես, Բուգի-վուգիի մի քանի գործեր սովորեց։ Այդ ժամանակ Օսկարին «Բուգի-վուգիի դարչնագույն ռմբարկու» անվանեցին։

14 տարեկանում նա դարձավ տեղի ռադիոկայանի կազմակերպած՝ պատանի տաղանդների մրցույթի մրցանակակիր և իրավունք ստացավ պարբերաբար ելույթ ունենալու ռադիոշոուներին։ Օսկար Փիթերսոնի դեբյուտային համերգը կայացել է 1944 թվականին՝ Ջոնի Հոլմսի (Johnny Holmes) կանադական ջազ-նվագախմբում։ Երաժշտի առաջին ձայնագրությունները լույս են տեսել Կանադայում 40-ականների կեսերին։ Ու թեեւ նրանք վկայում էին տեխնիկական առումով անթերի դաշնակահարի ի հայտ գալու մասին, սակայն ջազի կանադացի սիրահարներն այդ ժամանակ իրենց հայրենակցին ինչպես հարկն է չընդունեցին։ Սակայն երիտասարդ ձեռներեց Նորման Գրանցը, զգալով ջազի կոմերցիոն հնարավորությունները, «ջազի լուսատուների» հավաքական թիմ հավաքեց, որտեղ, որպես պատանի տաղանդ, հրավիրեց նաեւ Օսկար Փիթերսոնին։

1949 թվականից ի վեր մասնակցում էր ԱՄՆ-ում կայացող «Ջազը ֆիլհարմոնիայում» համերգ-հյուրախաղերին։ «Դաուն Բիթ» ամսագիրն այսպես է նկարագրում Օսկար Փիթերսոնի դեբյուտը Նյու Յորքում 1949 թվականին.

«Նրա աժդահա մարմինը դաշնամուրի մոտ զարմանալիորեն թեթեւ էր դառնում, իսկ տեխնիկան զմայլում էր բոլորին։ Նրա կայծակնային աջ ձեռքը բոփային պասաժներ էր շաղ տալիս եւ հարմոնիկ զարգացման հրաշալի զգացողություն էր ցուցաբերում։ Նման մի բան մեզ արդեն ցույց էր տվել մեկ այլ օտարերկրացի՝ անգլիացի Ջորջ Շիրինգը։ Բայց երբ Օսկար Փիթերսոնը սկսեց «բոփային նախշեր» նկարել ձախ ձեռքով, ինչը դեռ ոչ ոք չէր արել, ծափահարեցին անգամ ամենապահանջկոտ քննադատները»։

1953 թվականին Փիթերսոնը հյուրախաղերի մեկնեց Եվրոպա իր տրիոյի հետ, որի կազմում 1951 թվականից ընդգրկված էին կոնտրաբասիստ Ռեյ Բրաունը (Ray Brown), եւ կիթառահար Աշբի Իրվինգը (Ashby Irving): Ավելի ուշ Աշբիին փոխարինեց Բարնի Քեսսելը (Barney Kessel), իսկ նրան իր հերթին փոխարինեց Հերբ Էլլիսը (Herb Ellis): 1955 թվականին Օսկարը նվագակցում էր Էլլա Ֆիցջերալդին՝ Անգլիա և Շոտլանդիա նրա կատարած հյուրախաղերի ժամանակ։ Կիթառով եւ Կոնտրաբասով տրիոն ապրեց հինգ տարի՝ մինչեւ 1958 թվականը։ Հերբ Էլլիսի հեռանալուց հետո Փիթերսոնը համարձակ շրջադարձ կատարեց՝ կիթառահարին փոխարինեց թմբկահար Ջին Գամաջով (Gene Gamage)՝ զրկվելով օրիգինալ նվագախմբի առավելությունից։ Ողջ 50-ականներին առաջատար ջազային պարբերականների ընթեցողների եւ քննադատների հարցումների արդյունքներով տրիոն ընդգրկվում է ջազային դաշնակահարների առաջատարների թվում։ 60-ականների սկզբներին Տորոնտոյում (Կանադա) բացեց ժամանակակից երաժշտության դպրոց, 1964 թվականին ներկայացրեց իր Canadian Suite[23] ստեղծագործությունը։ Ամեն տարի շարունակում էր հյուրախաղերը ԱՄՆ-ում ու Եվրոպայում։ 60-ականներին Փիթերսոնի ամենանշանակալի ելույթները Էլլա Ֆիցջերալդի հետ նրա նոր համատեղ ելույթներն էին։ Համագործակցել է շատ նշանավոր ջազմենների հետ, որոնց թվում՝ Դեյվ Բրուբեկը, Դիզզի Գիլեսփին, Բեն Ուեբսթերը, Լուի Արմսթրոնգը, Սթեն Գետցը և այլք։ Դուետներ է ձայնագրել Քաունթ Բեյսիի հետ։ Օսկար Փիթերսոնի տրիոյի կազմը պարբերաբար թարմացվում էր։ Տրիոն շրջել է աշխարհով մեկ, ձայնագրել է ավելի քան 150 ալբոմ։ 1974 թվականին տրիոն ելույթ է ունեցել ԽՍՀՄ-ում (Տալլին)՝ կոնտրաբասիստ Նիլս Հոննինգ Էրսթեդ-Պեդերսենի եւ թմբկահար Ջեյք Հաննայի հետ։

1993 թվականին ուղեղի կաթված տարավ, որից հետո հազվադեպ էր ելույթ ունենում եւ նվագում էր հիմնականում աջ ձեռքով։ Նրա հարուստ ձայնադարանը պարունակում է ձայնագրություններ իր տրիոյի, Բիլլի Հոլիդեյի, Բեննի Քարթերի, Լուի Արմսթրոնգի, Էլլա Ֆիցջերալդի, Ռոյ Էլդրիջի, Լեսթեր Յանգի, Բադդի դե Ֆրանկոյի, Քլարկ Թերրիի, Սոննի Սթիթի և այլոց հետ։ 2004 թվականին Տորոնտոյի կենտրոնական հրապարակներից մեկն անվանակոչվեց նրա անունով։

Մահացել է 2007 թվականի դեկտեմբերի 23-ին՝ երիկամային անբավարարությունից Տորոնտոյի մերձակա Միսիսաուգա ավանում, 82 տարեկան հասակում։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթերսոնի նվագն առանձնանում էր «լեցունությամբ», որը միավորված էր կատարման ֆենոմենալ տեխնիկայի հետ։ Նրա նվագի մեջ լսվում էր Էրրոլ Գարների, Նաթ Քինգ Քոլի, Թեդի Ուիլսոնի եւ Ջորջ Շիրինգի ազդեցությունը։ Փիթերսոնի նվագն առանձնանում էր հզոր դրայվով ու ճկունությամբ, որը նրան հնարավորություն էր տալիս համատեղել վառ մենանվագ պասաժները նուրբ նվագակցման հետ։ Դաշնամուրի հնչողության լեցունությունը, տուշեների հյութեղությունը, վազքի թեթեւությունն ու բնականությունը, ձայների բազմազանությունը՝ բլյուզային ցայտերից մինչեւ նվագախմբային հռնդյունը, այս ամենի շնորհիվ Օսկար Փիթերսոնի կատարմամբ շատ պիեսներ դարձան դաշնամուրային ջազային երաժշտության դասական նմուշներ։ Նրա ստեղծագործության հիմքում սվինգի եւ բիբոլի տարրեր են, իսկ երգացանկը սովորաբար հայտնի մեղեդիներից էր կազմված՝ ձայնագրել է ալբոմներ ամերիկյան հռչակավոր կոմպոզիտորների՝ Գերշվինի, Պորտերի, Կերնի, Առլենի, Ուորրենի եւ այլոց երգերով։ Երաժշտական քննադատ Ջեյմս Քոլիերի կարծիքով, Օսկար Փիթերսոնի ստեղծագործությունը թույլ տվեց ջազն ավելի մատչելի դարձնել։ Ջազի հայտնի պատմագիր Սքոտ Յանովը այսպես էր գրում երաժշտի մասին.

«Իհարկե, կարել է պնդել, որ Փիթերսոնը 100 նոտա էր նվագում այնտեղ, որտեղ ուրիշ մեկը կբավարարվեր 10-ով, սակայն բոլոր 100-ը ճիշտ տեղում էին, եւ ամոթալի ոչինչ չկա տեխնիկան ի ցույց դնելու մղման մեջ, եթե դա ծառայում է երաժշտությանը։ Փիթերսոնը չէր դեգերում մի ոճից մյուսը, այլ աճում էր այն ոճի մեջ, որը գտել էր մի անգամ, եւ դրանում եւս ոչ մի ամոթալի բան չկա»։

Փիթերսոնի ջազային էտյուդները (Jazz Exercices) ամբողջ աշխարհում սկզբնական երաժշտական կրթության մաս են դարձել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 http://www.tvrage.com/passedaway.php?bshow=2008-12-23
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/2007/12/25/arts/25peterson.html?pagewanted=all
  5. http://rateyourmusic.com/list/lanas/100_big_canadian_band_artist/
  6. 6,0 6,1 6,2 https://web.archive.org/web/20080119151736/http://www.cbc.ca:80/arts/music/story/2007/12/24/obit-peterson-oscar.html
  7. 7,0 7,1 7,2 http://lifeinlegacy.com/Display.aspx?weekof=2007-12-29
  8. http://musicians.allaboutjazz.com/alexhan
  9. http://news.allaboutjazz.com/jazz-musician-of-the-day-oscar-peterson.php
  10. http://www.lyricsnmusic.com/oscar/autumn-in-new-york-lyrics/527446
  11. http://www.discogs.com/Freddie-Hubbard-Oscar-Peterson-Face-To-Face/release/1699916
  12. http://seterecords.com/new-arrival-1-141121-20/
  13. http://www.allmusic.com/artist/monty-alexander-mn0000589256/biography
  14. http://www.discogs.com/Oscar-Peterson-With-Milt-Jackson-Very-Tall/release/2099342
  15. http://www.fye.com/s/product/875309/The-Modern-Jazz-Quartet-Fontessa
  16. http://www.jazzmusicarchives.com/album/oscar-peterson/live-olympia-1963-the-champs-elysees-1964(live)
  17. http://www.ibtimes.com/casey-abrams-brings-strong-jazz-time-tested-influences-american-idol-273873
  18. http://www.nytimes.com/2006/08/24/arts/music/24pete.html
  19. 19,0 19,1 19,2 Montreux Jazz Festival Database
  20. 20,00 20,01 20,02 20,03 20,04 20,05 20,06 20,07 20,08 20,09 20,10 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
  21. https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
  22. https://www.ulaval.ca/notre-universite/prix-et-distinctions/doctorats-honoris-causa-de-luniversite-laval/liste-complete-des-recipiendaires-de-1864-a-aujourdhui.html
  23. Suite
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Փիթերսոն» հոդվածին։