Վուլկանոիդներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վուլկանոիդներ, հիպոթետիկ աստերոիդներ, որոնք կարող են ունենալ ուղեծրեր, Արեգակից 0,08-ից 0,21 ա. մ. միջև ընկած դինամիկորեն կայուն գոտում, այսինքն Մերկուրիի ուղեծրի ներսում։ Անվանումը տրվել է հիպոթետիկ Վուլկան մոլորակից, որը ապարդյուն որոնում էին XIX դարի աստղագետները, որպեսզի բացատրեին Մերկուրիի պերիհելիի անբացատրելի պերցեսիան։ Հետագայում պարզվեց, որ Մերկուրիի անկանոն ուղեծիրը բացատրվում է ընդհանուր հարաբերականության տեսության միջոցով։ Այսպիսով, Վուլկան մոլորակի մասին հիպոթեզի նահրաժեշտությունը վերանում է։
Մինչև այժմ վուլկանոիդներ չեն հայտնաբերվել, չնայած աստղագետների մեծաթիվ փորձերի, ինչպես Երկրի վրա տեղադրված աստղադիտակներով, այնպես էլ ՆԱՍԱ-ի կողմից կատարված ինքնաթիռների և մերձուղեծրային հրթիռներով կատարված հետազոտությունների։ Որոնումները չափազանց դժվար են, Արեգակի չափազանց մեծ պայծառության պատճառով։ Եթե վուլկանոիդները գոյություն ունեն, ապա ենթադրվում է, որ նրանց տրամագիծը չպետք է գերազանցի 60 կմ, քանզի ավելի մեծ չափերով մարմինները հայտնաբերված կլինեին։
Այնուամենայնիվ, համարվում է, որ վուլկանոիդները կարող են գոյություն ունենալ, քանի որ փնտրման շրջանը ձգողականության տեսանկյունից կայուն է։ Բացի այդ Մերկուրիի խառնարաններով պատված մակերևույթը կարող է վկայել այն մասին, որ վուլկանոիդները կարող էին գոյություն ունենալ Արեգակնային համակարգի ձևավորման վաղ շրջանում։ Հետագա որոնումների համար ամենայն հավանականությամբ կօգտագործվեն տիեզերական աստղադիտակները։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Britt, Robert R. (Jan. 26, 2004) Elusive Vulcanoids: Search Reaches New Heights
|