Վլադիմիր Ստասով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Ստասով
Владимир Стасов
Ծնվել էհունվարի 2 (14), 1824[1][2]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]
Մահացել էհոկտեմբերի 10 (23), 1906[2] (82 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]
ԳերեզմանՏիխվինսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունլրագրող, գրող, երաժշտական քննադատ, հրապարակախոս, արվեստագետ, արվեստի քննադատ և արխիվագետ
Հաստատություն(ներ)Ռուսաստանի ազգային գրադարան, Governing Senate? և Ռուսաստանի ազգային գրադարան[4]
Գործունեության ոլորտերաժշտություն[5], Երաժշտագիտություն[5] և արվեստագիտություն[5]
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԻրավագիտության կայսերական ուսումնարան
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2][5][6]
Պարգևներ
ՀայրՎասիլի Ստասով
 Vladimir Stasov Վիքիպահեստում

Վլադիմիր Վասիլևիչ Ստասով (ռուս.՝ Владимир Васильевич Стасов, հունվարի 2 (14), 1824[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] - հոկտեմբերի 10 (23), 1906[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]), ռուս արվեստաբան, երաժշտական քննադատ, հնագետ։ Համարվում է 19-րդ դարի ռուսական դեմոկրատական մշակույթի խոշորագույն գործիչներից։ Գիտությունների Ակադեմիայի պատվավոր անդամ (1900 թվական)։

Ճարտարապետ Վասիլի Ստասովի որդին։

1843 թվականին ավարտել է Իրավագիտության ուսումնարանը։ 1872 թվականից՝ Հանրային գրադարանի (այժմ՝ Ռուսաստանի ազգային գրադարան) գեղարվեստական բաժնի վարիչ։ Հիմնականում զբաղվել է գեղարվեստական և երաժշտական քննադատությամբ։ Ունեցել է բազմակողմանի հետաքրքրություններ (1847 թվականից՝ հոդվածներ ռուս և արտասահմանյան գրականության, երաժշտության, գեղանկարչության, քանդակագործության, ճարտարապետության մասին, հետազոտական և հավաքչական աշխատություններ հնագիտության, պատմության, բանասիրության, բանագիտության հարցերի վերաբերյալ)։ Հենվել է ռուս դեմոկրատ-հեղափոխական գործիչների՝ Վիսարիոն Բելինսկու, Ալեքսանդր Գերցենի, Նիկոլայ Չեռնիշևսկու գեղագիտական սկզբունքների վրա։ Ժամանակակից առաջավոր արվեստի հիմքը համարել է ռեալիզմն ու ժողովրդայնությունը։ Դեմ է արտահայտվել է ակադեմիզմին, հանուն «գեղարվեստական կյանքի դեմոկրատացման»։ Ակտիվորեն մասնակցել է «Հզոր խմբակի», նկարիչների արտելի և Պերեդվիժնիկների ընկերության ստեղծագործական կյանքին։ Առաջինն է գնահատել ու խրախուսել Մարկ Անտոկոլսկու, Վիկտոր և Ապոլինարի Վասնեցովների, Վասիլի Վերեշչագինի, Իվան Կրամսկոյի, Վասիլի Պերովի, Իլյա Ռեպինի և այլոց ստեղծագործությունները։

Հետևողականորեն պաշտպանել է ռուս կոմպոզիտորական դպրոցի զարգացման ազգային ինքնուրույն ուղիները, ազդել «Հզոր խմբակի» գեղագիտական և ստեղծագործական սկզբունքների ձևավորման վրա։ Ուսումնասիրել ու պրոպագանդել է Միխայիլ Գլինկայի ստեղծագործությունը (ավելի քան 30 աշխատություն, այդ թվում՝ մենագրություն, 1857 թվական), մենագրություններ է գրել կոմպոզիտորներ Մոդեստ Մուսորգսկու, Ալեքսանդր Բորոդինի, նկարիչներ Կառլ Բրյուլովի, Վասիլի Պերովի, Իլյա Ռեպինի և ուրիշների, ինչպես և ստեղծագործական դիմանկարներ՝ կատարողական արվեստի վարպետների (Պետրով, Ռուբինշտեյն) մասին։ Առաջիններից է, ով հավաքել ու հրատարակել է ռուս նկարիչների և կոմպոզիտորների (Կրամսկոյ, Իվանով, Գլինկա, Մուսորգսկի և այլոց) նամականին։ Ռուսաստանում պրոպագանդել է Բեթհովենի, Լիստի, Բեռլիոզի, Շոպենի, Գրիգի և ուրիշների երաժշտությունը։

Ստասովի հոդվածները բնույթով հրապարակախոսական են, բանավիճային։ Էական ներդրում ունի ռուս ռեալիստական գեղագիտության կարևորագույն համարվող հարցերի մշակման գործում։

Ստասովը գրել է նաև հայ մանրանկարչության՝ հատկապես զարդարվեստի մասին, անդրադարձել Այվազովսկու և Սուրենյանցի արվեստին, ծանոթ է եղել և նամակագրական կապեր ունեցել Ալիշանի, Լևոնյանի, Էմինի, Շահազիզի, Պատկանյանի հետ։ Սպենդիարյանը գրել է «Ստասովի հիշատակին» կանտատ (1907

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ф. Стасов (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 3. — С. 1217—1219.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Стасов Владимир Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Сотрудники Российской национальной библиотеки (ռուս.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. CONOR.Sl
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Ստասով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 106