Jump to content

Վիկտորյա Քլիմբիի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիկտորյա Քլիմբիի սպանությունը տեղի է ունեցել 2000 թվականին Լոնդոնում։ Ութամյա իվուարցի աղջիկ Վիկտորյա Աջո Քլիմբին (1991 թվականի նոյեմբերի 2– 2000 թվականի փետրվարի 25) ենթարկվել է խոշտանգումների և սպանվել է իր իսկ խնամակալների կողմից։ Նրա մահվան հրապարակային հետաքննությունը Միացյալ Թագավորությունում երեխաների պաշտպանության քաղաքականության մեջ լուրջ փոփոխությունների պատճառ է դարձել։

Քլիմբին ծնվել է Աբոբոյում (Կոտ դ'Իվուար), սակայն սովորելու նպատակով տեղափոխվել է Ֆրանսիա՝ իր ազգական Մարի-Թերեզ Քեուի մոտ։ 1999 թվականի ապրիլին նրանք տեղափոխվել են Լոնդոն[1]։ Հայտնի չէ, թե երբ է Քեուն սկսել վատ վերաբերվել Քլիմբիին։ Կասկած կա, որ իրավիճակը վատացել է Քեուի և Քլիմբիի՝ Անգլիա տեղափոխվելուց հետո։ Նրանց հետ էր մեկնել ոմն Կարլ Մենինգ, որը հանդիպում էր Քեուի հետ։ Դաժան վերաբերմունքը դրսևորվում էր այն բանում, որ Քլիմբիի մարմինը վառել էին ծխախոտով, օրերով պահել էին կապկպված վիճակով, ծեծել էին հեծանվային շղթաներով, մուրճով և լարերով։ Դեռ մինչև նրա մահը իրավիճակը փորձել են պարզել ոստիկանությունը, սոցիալական ծառայությունների տարածքային բաժինը, Առողջապահության Ազգային ծառայությունը, Երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի կանխարգելման ազգային միությունը և տեղի եկեղեցիները, սակայն խախտումների ոչ մի նշան չէին հայտնաբերվել։ Քլիմբիի մահից հետո դատավորը այդ մարմինների գործողությունները անվանել է «կուրացնելու աստիճան ոչ կոմպետենտ», քանի որ նրանցից ոչ մեկը չի կարողացել պատշաճ կերպով հետաքննել գործը և ինչ-որ բան ձեռնարկել։ Քեուն և Մենինգը դատապարտվել են սպանության համար՝ ցմահ ազատազրկմամբ։

Քլիմբիի մահից հետո գործի մասնակիցները ենթարկվել են լայն քննադատության։ Սկսվել է հրապարակային հետաքննություն, որը գլխավորել է լորդ Լեմինգը։ Քննիչները բացահայտել են Քլիմբիին փրկելու բազմաթիվ բաց թողնված հնարավորություններ, նշվել է նաև, որ իրավիճակին մասնակցած շատ կազմակերպություններ կառավարման հետ կապված լուրջ խնդիրներ են ունեցել։ Քննարկվել են նաև գործի ռասայական ասպեկտները, քանի որ ֆիգուրանտներից շատերը սևամորթ էին։ Լեմինգի հերթական զեկույցը Անգլիայում երեխաների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ առաջարկություններ էր պարունակում։ Քլիմբիի մահը մի շարք հետևանքներ է ունեցել. ձևավորվել է «Յուրաքանչյուր երեխա նշանակալի է» կառավարական ծրագիրը», 2004 թվականին ստորագրվել է Երեխաների մասին օրենքը, ստեղծվել է «ContactPoint» նախագիծը (տվյալների կառավարական բազան, որը նախատեսված է Անգլիայի բոլոր երեխաների մասին տեղեկատվության պահպանման համար, 2010 թվականին կոալիցիոն կառավարությունը դադարեցրել է նախագիծը), ինչպես նաև ստեղծվել է Երեխաների գործերով լիազոր վարչությունը՝ Անգլիայի մանկական կոմիսարի գլխավորությամբ։

Զոհի կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտ դʼԻվուար և Ֆրանսիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորյա Քլիմբին ծնվել էր 1991 թվականի նոյեմբերի 2-ին Աբոբոյում, Աբիջանից ոչ հեռու (Կոտ դ'Իվուար)։ Ընտանիքում նա յոթ երեխաներից հինգերորդն էր[2][3]։ Նրա ծնողները Ֆրենսիս Քլիմբին և Բերտա Ամոիսին էին[4]։ Մարի-Թերեզ Քեուն՝ Ֆրենսիսի մորաքույրը, ծնվել է 1956 թվականի հուլիսի 17-ին Բենուայում (Կոտ դ'Իվուար) և Ֆրանսիայում ապրել է երեք որդիների հետ։ Քեուն չի աշխատել և սոցիալական նպաստ է ստացել[3][5]։ Նա ամուսնալուծվել էր 1978 թվականին, ամուսինը մահացել էր դրանից 17 տարի անց[5]։ 1998 թվականի հոկտեմբերին Քեուն եղբոր հուղարկավորության առիթով ժամանել է Կոտ դ'Իվուար, միաժամանակ այցելել է Քլիմբիի ընտանիքին և հայտնել, որ կցանկանար Վիկտորյային տանել իր հետ Ֆրանսիա՝ սովորելու համար։ Դաստիարակության նման ոչ ֆորմալ փոխանցումը բնորոշ էր այդ ժամանակներին։ Վիկտորյա Քլիմբին ուրախ էր, որ հենց իրեն էին ընտրել[3], և, թեպետ նրա ծնողները հազվադեպ էին հանդիպում Քեուին, նրանց ևս դուր եկավ իրենց դստերը Ֆրանսիա ուղարկելու գաղափարը։

Այդ պահից ի վեր Քեուն սկսել է ձևացնել, թե Քլիմբին իր դուստրն է։ Քեուն ի սկզբանե ծրագրել էր «վերցնել» մեկ այլ աղջկա՝ իր ազգականուհի Աննա Քեուին, բայց Աննայի ծնողները հրաժարվել էին։ Քլիմբին ճամփորդեց Աննա Քեուի անվամբ ֆրանսիական անձնագրով, և այդ անունը կրեց Մեծ Բրիտանիայում իր ողջ կյանքի ընթացքում[3]։ Հաստատապես հայտնի չէ, թե երբ է Քեուն սկսել վատ վարվել Քլիմբիի հետ։ Քլիմբիի ծնողները մեկնումից մինչև մահ նրանից ընդամենը երեք հաղորդագրություն են ստացել, բոլոր դեպքերում էլ նրանց ասել էր, որ ինքն առողջ է[6]։

Քեուն և Քլիմբին լքել են Կոտ դ'Իվուարը 1998 թվականի նոյեմբերին և մեկնել Փարիզ, որտեղ Քլիմբին դպրոց է ընդունվել[3]։ 1998 թվականի դեկտեմբերին Քեուն սկսել է զգուշացումներ ստանալ Քլիմբիի կողմից դասերը հաճախ բաց թողնելու մասին, և 1999 թվականի փետրվարին դպրոցը երեխային վերցրել է հաշվառման, գործին կցել են նաև սոցիալական աշխատողին։ Դպրոցում նկատել են, որ Քլիմբին հաճախ է քնել դասերի ժամանակ։ Դպրոցի տնօրենն ավելի ուշ, հղում անելով Քեուին, հիշել է, որ Քլիմբին տառապում էր մաշկի ինչ-որ հիվանդությամբ։ Բացի այդ, 1999 թվականի մարտի 25-ին, երբ նա վերջին անգամ հաճախել է դպրոց, գլխապտույտ է ունեցել և կեղծամ է կրել[7]։ Ֆրանսիայից նրանց հեռանալու պահին Քեուն իշխանություններին 3000 եվրո է պարտք եղել, քանի որ սխալմամբ երեխայի համար նպաստ էր ստացել։ Նշվել է, որ Քեուն օգտագործել է Քլիմբիին նպաստներ ստանալու համար[8]։ Ֆրանսիայում Քեուն արտաքսվել էր նաև իր տնից՝ վարձավճարի պարտքի պատճառով[5]։

Մեծ Բրիտանիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի ապրիլի 24-ին Քեուն և Վիկտորյա Քլիմբին լքել են Ֆրանսիան և ուղևորվել Մեծ Բրիտանիա, որտեղ բնակություն են հաստատել Լոնդոնի արևմուտքում՝ Իլինգում[7]։ Նրանք ժամանակավորապես բնակություն են հաստատել Ակտոնում՝ Տուայֆորդ–Կրեսենտ հյուրանոցում, որտեղ ապրել են մինչև 1999 թվականի մայիսի 1-ը, դրանից հետո տեղափոխվել են բնակվելու Բրենթ բորոյի Հարլսդենում՝ Նիկոլ-Ռոուդ հոսթելում[9]։ 1999 թվականի ապրիլի 25-ին Քեուն և Քլիմբին հյուր են գնացել Էսթեր Ակային՝ Քեուի հեռավոր ազգականին, ով աշխատում էր որպես մանկաբարձուհի, խորհրդատու էր և քարոզիչ[4][7]։ Ական և նրա դուստրը նշել են, որ Քլիմբին կեղծամով էր և փոքր ու հյուծված տեսք ուներ[7]։ 1999 թվականի ապրիլի 26-ին Քեուն և Քլիմբին այցելել են անօթևանների իլինգյան կացարան, որտեղ նրանց նկատել է անօթևանների գործերի պաշտոնյա Ջուլիա Ուինթերը։ Ուինթերն օգնել է Քեուին կացարանում ապաստան ստանալու հայտ ներկայացնել[5]։ Քեուն բացատրել է, որ Քլիմբին կեղծամով է, քանի որ կարճ մազեր ունի, Ուինթերը հավատացել է։ Չնայած Քեուն ցույց է տվել Քլիմբիի անձնագիրը (Աննայի լուսանկարով), Ուինթերը ուշադրություն չի դարձրել դրան և եզրակացրել է, որ Քեուն չի կարող ապաստան ստանալ, քանի որ մշտապես բնակվում է Ֆրանսիայում։ Ուինթերի ղեկավարը հաստատել է այդ որոշումը[10]։ Ուինթերը զանգահարել է Պամելա Ֆորչունին՝ գնահատման և ուղեգրերի թիմի սոցիալական աշխատակցին։ Նա ոչ մի կերպ չի վավերացրել ուղեգիրը, ինչի արդյունքում բաց է թողնվել Քեուի պատմության այդ հատվածում, որը վերաբերում էր Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում Վիկտորիայի կյանքին, առկա հակասությունները ստուգելու հնարավորությունը[11]։

1999 թվականի ապրիլի 26-ի և հուլիսի սկզբի միջև ընկած ժամանակահատվածում Քեուն 18 անգամ այցելել է Իլինգի սոցիալական ծառայությունների կենտրոն՝ փորձելով լուծել բնակարանային և ֆինանսական հարցերը։ Քլիմբին նրա հետ է եղել առնվազն տասն անգամը[12]։ Կենտրոնի անձնակազմը նշել Է, որ Վիկտորյան տհաճ արտաքին տեսք է ունեցել, աշխատակից Դեբորա Գաունտն ասել է, որ աղջիկը նման էր ActionAid–ի գովազդի երեխային, որի նպատակը աղքատության դեմ պայքարն էր [13]։ Այնուամենայնիվ, նրանք ոչինչ չեն ձեռնարկել։ Ենթադրվում է, որ Քեուն հատուկ է իր հետ վերցրել Քլիմբիին, որպեսզի «իշխանություններին համոզի փող վճարել»[14]։ 1999 թվականի հունիսի 8-ին Քեուն աշխատանք է ստացել Նորթվիկ Պարկ հիվանդանոցում[15]։ Քեուի աշխատելու առաջին ամսվա ընթացքում ո՛չ նա, ո՛չ էլ Իլինգի սոցիալական ծառայությունների կենտրոնը Քլիմբիին դպրոց կամ այլ մանկական հաստատություն տեղավորելու փորձեր չեն ձեռնարկել[13]։

1999 թվականի հունիսի 8-ին Քեուն Քլիմբիին տարել է պոլիկլինիկա։ Նրանք գնացել են բուժքրոջ մոտ ընդունելության, որը, սակայն, բժշկական զննություն չի անցկացրել, քանի որ կոնկրետ հիվանդության վերաբերյալ բողոքներ չեն եղել[13]։ 1999 թվականի հունիսի կեսերին Քլիմբին ժամանակի մեծ մասն անցկացրել է Բրենթում՝ դայակ Պրիսցիլա Քեմերոնի տանը, որի հետ Քեուն ծանոթացել էր հիվանդանոցում աշխատելիս, որտեղ տեղավորվել էր ամսվա սկզբին[15][16]։ Ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ Վիկտորյայի՝ Քեմերոնի հետ մնալու ժամանակ նա վատ է վարվել նրա հետ։ Մի շարք դեպքերում Քեմերոնը փոքր կտրվածքներ է նկատել Քլիմբիի մատների վրա։ Քեմերոնի հարցին Քեուն պատասխանել է, որ Քլիմբին վնասվել է ածելիով խաղալիս[15]։ Մոտավորապես 1999 թվականի հունիսի 14-ին Քեուն և Քլիմբին փողոցում դիմավորել են Ակային։ Ական սպի է նկատել Քլիմբիի այտին, դա, հնարավոր է, դիտավորությամբ հասցրած ֆիզիկական վնասի առաջին նշանն է եղել։ Քեուն ասել է, որ Քլիմբին ընկել է շարժասանդուղքի վրա։ 1999 թվականի հունիսի 17-ին Ական այցելել է Քեուի և Քլիմբիի տուն և բնակության պայմանները համարել է անհամապատասխան[13]։

1999 թվականի հունիսի 18-ին Ական անանուն զանգել է Բրենթի սոցիալական ծառայությունների կենտրոն՝ մտահոգություն հայտնելով Քլիմբիի հետ կապված իրավիճակի կապակցությամբ[17]։ Հաճախորդների հետ աշխատանքի գծով աշխատակից Սամանտա Հանթը «Brent House»-ից ստացել է «One Stop Shop» կանչը, նույն օրը նա ֆաքսով հրահանգ է ուղարկել սոցիալական աշխատանքի մանկական բաժին[18]։ Ուրբաթ՝ ողջ աշխատանքային օրվա ընթացքում ոչ ոք այց չի կատարել, իսկ դրա հետ կապված հետագա իրադարձությունների մասին վկաների ցուցմունքներ, ըստ լորդ Լեմինգի գործով գլխավոր քննիչի, եղել են հետաքննության մեջ «ամենատարօրինակ և հակասական» ցուցմունքները[19]։ Մի քանի օր անց, հնարավոր է, 1999 թվականի հունիսի 21-ին, Ական կրկին զանգել է Բրենթի սոցիալական ծառայությունների կենտրոն։ Նա ցանկացել է համոզվել, որ իր հարցումը դիտարկվում է։ «Հավանաբար նրանք [կենտրոնի աշխատակիցները] հոգացել են այդ մասին»[20]։ Այս զանգից հետո էլ, սակայն, նոր առանձին հրահանգ այդպես էլ չի տրվել[20]։ Առաջին այցը եղել է միայն երեք շաբաթ անց՝ 1999 թվականի հուլիսի 6-ին, երբ վարչական աշխատակից Ռոբերտ Սմիթը տվյալների էլեկտրոնային բազայում մանրամասն տեղեկություններ է ներմուծել Քլիմբիի վնասվածքների մասին։ Լեմինգը ասել է, որ ուշացումը դարձել է «կարևոր բաց թողնված հնարավորություն» Քլիմբիին փրկելու համար[19]։ Հերթապահ թիմի մենեջեր Էդվարդ Արմսթրոնգն ասել է, որ հունիսի 18-ին այցելությունների մշակում չի իրականացրել։ Դրանք, ըստ նրա, ընդհանրապես չեն եղել։ Նա զբաղվել է հունիսի 21-ի ուղեգրերով, արանց մեջ չի եղել այնպիսի լուրջ իրավիճակ, ինչպիսին Քլիմբիինն էր։ Լեմինգը իրադարձությունների այս վարկածը «բացարձակապես անհավանական» է անվանել[21][22]։ Նա գրում է, որ Արմսթրոնգի ցուցմունքները գրեթե ամեն ինչում տարբերվում էին մյուս վկաների ցուցմունքներից, որ նրանց ճշմարտացիությունը «[թույլ է տալիս] լավը ցանկանալ» և որ իր գործողություններով Արմսթրոնգը փորձում է ծածկել իր բաժնի կողմից գործի «ոչ պրոֆեսիոնալ մշակումը»[21][23]։

1999 թվականի հունիսի 14-ին Քեուն և Քլիմբին հանդիպել են Կարլ Մենինգին (ծնված՝ 1972 թվականի հոկտեմբերի 31–ին)[24], նա վարում էր այն ավտոբուսը, որով գնում էին։ Այսպես են սկսվել Քեուի և Մենինգի հարաբերությունները, որոնք ութ ամիս անց ավարտվեցին ձերբակալությամբ[15]։ Մինչ Քեուն Մենինգը ոչ մեկի հետ չի հանդիպել[8]։ Հարաբերությունները զարգացել են արագ, և 1999 թվականի հուլիսի 6-ին Քեուն և Քլիմբին տեղափոխվել են Մենինգի՝ Տոտենհեմի (բորո Հարինգ) Սոմերսեթ Գարդենսում գտնվող մեկ սենյականոց բնակարանը։ Ապացույցներ կան, որ Քլիմբիի նկատմամբ բռնությունները սրվել են Մենինգի բնակարան տեղափոխվելուց անմիջապես հետո[15]։

1999 թվականի հուլիսի 7-ին սոցիալական ծառայությունների Բրենթի կենտրոնը նամակ է ուղարկել Նիկոլ-Ռոուդ, որտեղ Քեուն և Քլիմբին նախկինում ապրել էին, նամակը ծանուցում էր առաջիկայում տունը ստուգելու մասին։ 1999 թվականի հուլիսի 14-ին երկու սոցիալական աշխատողներ՝ Լորի Հոբսը և Մոնիկա Բրիջմանը, գնացել են Նիկոլ–Ռոուդի տուն, սակայն նրանց առջև ոչ ոք չի դուռը չի բացել․ Հոբսը և Բրիջմանը չեն փորձել գտնել Քեուին ու Քլիմբիին[25]։ Մինչ այցը նրանք ոչ մի ստուգում չէին արել և աղոտ պատկերացում են ունեցել այն մասին, թե ինչ են ուսումնասիրելու[26]։ Զեկույցում Լեմինգը ենթադրություն է հայտնել, որ ոչ ոք ոչ մի եզրակացություն կամ դիտողություններ չի արել և որ միակ տեղեկատվությունը, բացառությամբ այցի, եղել է «Հասցեն սխալ է։ Տեղափոխվել են»[27]։

Առաջին հոսպիտալացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի հուլիսի 13-ին Քեուն Քլիմբիին բերել է Քեմերոնի տուն և խնդրել նրան ապաստան տալ Վիկտորյային, քանի որ Մենինգը չի ցանկանում աղջկան տեսնել իր տանը։ Քեմերոնը համաձայնել է նրան պահել միայն մեկ գիշեր[15]։ Քեմերոնի երեխաները՝ որդին՝ Պատրիկը և դուստրը՝ Ավրիլը, բազմաթիվ վնասվածքներ են նկատել Քլիմբիի մարմնի վրա, այդ թվում՝ այրվածք դեմքի վրա և աջ կոպի մաշկի պատռվածք։ Քեուն ասել է, որ Քլիմբին ինքն է իրեն վնասել[28][29]։ Հետագայում հարցաքննության ժամանակ Մենինգի ցուցմունքները հերքել են դա. նա պատմել է, որ ինքը ծեծել է Քլիմբիին նրա անմիզապահության համար՝ սկզբում ապտակելով, իսկ հուլիսի վերջին գործի դնելով բռունցքները։ Շատ հավանական է, որ առնվազն որոշ վնասվածքներ դիտավորյալ ֆիզիկական բռնության արդյունք են եղել[28]։

Հաջորդ օրը՝ 1999 թվականի հուլիսի 14-ին, Քեմերոնի դուստրը՝ Ավրիլը Քլիմբիին տարել է Մարի Կադերի մոտ (այն դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհին, որտեղ սովորում էր Ավրիլի որդին)։ Կադերը խորհուրդ է տվել Քլիմբիին հիվանդանոց տեղափոխել։ Նույն օրը, ժամը 11.00-ին, Ավրիլը Քլիմբիին տարել է Միդլսեքսի Կենտրոնական հիվանդանոցի անհետաձգելի օգնության բաժանմունք[28]։ Առավոտյան ժամը 11:50-ին Քլիմբիին զննել է բաժնի ավագ աշխատակից բժիշկ Ռիս Բեյնոնը[29]։ Բեյնոնը Ավրիլից իմացել է Քլիմբիի պատմության մասին և մտածել, որ, ամենայն հավանականությամբ, վնասվածքները պատահական չեն[30]։ Առաջնորդվելով երեխաների պաշտպանության հիվանդանոցային սկզբունքներով՝ նա գործը փոխանցել է բժիշկ Էքունդայո Աջայի–Օբեին՝ մանկաբույժների կանչերը գրանցողին։ Բեյնոնը Քլիմբիին միայն մակերեսորեն է զննել, նա մտածել է, որ նրա հետ մանկաբույժների խումբը կաշխատի։ Զեկույցում Լեմինգն ասել է, որ «նա ողջամտություն է դրսևորել Վիկտորյայի մասին հոգ տանելու հարցում՝ նրան ուղարկելով անմիջապես մանկական ռեգիստրատորի մոտ»[31]։ Քլիմբին պառկել է մանկական պալատում, որտեղ նրան զննել է Աջայի–Օբեն և աղջկա մարմնի վրա հայտնաբերել է տարբեր վնասվածքներ։ Վնասվածքների վերաբերյալ հարցին Քլիմբին պատասխանել է, որ դրանք ինքն է արել, ինչին մանկաբույժը չի հավատացել[32]։ Աջայի–Օբեի գրառումները մանրամասն և հիմնավոր են եղել՝ ի տարբերություն Վիկտորյայի հետ աշխատող այլ բժիշկների գրառումների։ Քլիմբիի զննումից հետո մանկաբույժի մոտ «ուժեղ կասկածներ» են առաջացել, որ վնասվածքները պատահական չեն եղել, և նա որոշել է Քլիմբիին տեղավորել հիվանդասենյակում[33]։

Բժիշկները Քլիմբիի մասին հայտնել են ոստիկանությանը և Բրենթի սոցիալական ծառայություններին, 72 ժամվա ընթացքում նրան արգելվել է լքել հիվանդանոցը։ Քեուն բժիշկներին ասել է, որ աղջիկը քոս է ունեցել և վնասվածքները ինքն է հասցրել իրեն, բայց շատ բժիշկներ և բուժքույրեր կասկածել են, որ վնասվածքները պատահական չեն եղել[34]։ Այնուամենայնիվ, Ռուբի Շվարցը (մանկաբույժ-խորհրդատու և երեխաների պաշտպանության հիվանդանոցի պատասխանատու բժիշկ) իսկապես քոս է ախտորոշել և որոշել, որ հենց դա էլ վնասվածքների պատճառ է դարձել։ Նա ախտորոշել է այդ հիվանդությոընը՝ առանց Վիկտորյայի հետ առանձին խոսելու[35]։ Շվարցը ավելի ուշ խոստովանել է, որ մի շարք ընթացակարգային սխալներ է թույլ տվել թե՛ զննման ընթացքում և թե՛ դրա ավարտից հետո[36]։ Մեկ այլ բժիշկ՝ Շվարցի ինտերններից մեկը, սխալմամբ զեկուցել է սոցիալական ծառայությունների կենտրոնին, որ երեխաների պաշտպանության ոլորտում ոչ մի խնդիր չի եղել[14]։ Երբ Բրենթի՝ Երեխաների պաշտպանության խորհրդի աշխատակից Միշել Հայնը հաղորդագրություն է ստացել Քլիմբիի վնասվածքների մասին, նա մտադրվել է գործի հետաքննություն սկսել։ Սակայն հաջորդ օրը նա լսել է Շվարցի ախտորոշման մասին և նվազեցրել Քլիմբիի պաշտպանության մակարդակը՝ վստահելով բժշկի դատողություններին։ Ավելի ուշ նա ափսոսանք է հայտնել իր գործողությունների համար[16][37]։ Շվարցի խոսքով ՝ ինքը սպասել է, որ սոցիալական ծառայությունների կենտրոնը կզբաղվի Քլիմբիի գործով։ Թագավորական փաստաբան Նիլ Գարնհեմը, Քլիմբիի մահից հետո հարցաքննության ժամանակ, նրան ասել է՝ «Մեծ վտանգ է եղել. մի կողմից դու, բժիշկը, և մյուս կողմից՝ սոցիալական աշխատողը․ յուրաքանչյուրդ ակնկալել է, որ դիմացինը հետաքննություն անցկացնի, արդյունքում ոչ ոք ոչինչ չի արել»[38]։ Ոստիկանության ղեկավարը Բրենթի Երեխաների պաշտպանության բաժնին հանձնարարել է պարզել Քլիմբիի դեպքը, դրանով զբաղվել է Ռեյչել Դյուարը։ Երբ սոցիալական աշխատողն ասել է, որ աղջկա մոտ քոս է, որոշվել է հեռացնել ոստիկանության պաշտպանությունը և թույլ տալ Քլիմբիին վերադառնալ տուն։ 1989 թվականի Երեխաների մասին օրենքի համաձայն՝ Դյուարը պարտավոր էր տեսակցել Քլիմբիին և հայտնել նրան, որ ինքը գտնվում է ոստիկանության պաշտպանության ներքո, որից հետո հարցաքննել նրան մանրամասների մասին, սակայն նա այդպես էլ դա չի արել[39]։ Բացի այդ, նա չի հանդիպել ո՛չ Քեուին, ո՛չ Մենինգին։ Փոխարենը Դյուարը մասնակցել է երեխաների պաշտպանության հարցերին նվիրված սեմինարի։ Գարնհեմը ավելի ուշ ասել է՝ «Մենք պետք է հարցնենք, թե ինչու՞ էր նրա համար ավելի կարևոր եղել սեմինարին մասնակցելը՝ իմանալու, թե ինչպես պետք է զբաղվել երեխաների պաշտպանության դեպքերով, և ոչ թե՝ երեխաների պաշտպանության իրական գործը կատարելը, որի համար նա պատասխանատու էր այդ ժամանակ»[40]։ 1999 թվականի հուլիսի 15-ին Քեուն Քլիմբիին տուն է տարել։

Հուլիսին, հավանաբար, հենց Քլիմբիին Միդլսեքսի Կենտրոնական հիվանդանոց ընդունվելուց առաջ, Քեուն ընկերացել է ընտանեկան զույգի՝ Ջուլիենի և Շանտալ Կիմբիդիմի հետ։ Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում Քլիմբին և Քեուն մի քանի անգամ տուն են գնացել։ Շանտալի խոսքով՝ Քեուն անընդհատ բղավել է Քլիմբիի վրա և նրա նկատմամբ երբեք ջերմություն չի դրսևորել[41]։

Երկրորդ հոսպիտալացում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուսիսային Միդլսեքսի հիվանդանոցը, որտեղից Քլիմբին դուրս է գրվել ուժեղ այրվածքների բուժումից հետո

1999 թվականի հուլիսի 24-ին Քեուն Քլիմբիին Հյուսիսային Միդլսեքսի հիվանդանոց է տեղափոխել գլխի ծանր այրվածքով և այլ վնասվածքներով։ Հիվանդանոցում քոսի նշաններ չեն հայտնաբերել։ Կոնսուլտանտ Մերիի Ռոսիտերը կասկածել է, որ Քլիմբիի նկատմամբ բռնություն է կիրառվել, սակայն իր գրառումներում նշել է, որ «պատրաստ է դուրս գրման»[42]։ Հիվանդանոցի մեկ այլ բժշկի՝ Մորին Էնն Միտսի խոսքով, երբ Ռոսիտերն արել է այդ գրառումը, նա նաև նշել է, որ Քլիմբիի մոտ եղել են անխնամության, հոգեբանական և ֆիզիկական բռնության նշաններ։ Ավելի ուշ հարցաքննության ժամանակ Ռոսիտերն ասել է, որ «պատրաստ է դուրս գրման» նշումով նա չի պնդել, որ Քլիմբին վերադառնա տուն, այլ միայն նշել է, որ աղջիկը բավականաչափ լավ վիճակում է հիվանդանոցից դուրս գրվելու համար։ Գարնհեմը գործընթացի ընթացքում ընդգծել է՝ «Բացարձակապես ակնհայտ չէ, թե ինչպես գրառման այդ նրբերանգը կարելի էր տարբերակել[43]։ Ռոսիտերը խոստովանել է, որ հույս է ունեցել, թե ոստիկանությունն ու սոցիալական ծառայությունները ուշադրություն կդարձնեն գործին[4]։

Այն ժամանակ, երբ Քլիմբին հիվանդանոցում է եղել, գործի քննությանը ձեռնամուխ է եղել Էնֆիլդի սոցիալական ծառայությունների կենտրոնը՝ այնուհետև այն փոխանցելով Հարինգիին։ Գործին միացվել են սոցիալական աշխատող Լիսա Արթուրուորին և Հարինգիի Խորհրդից ոստիկան Կարեն Ջոնսը։ Նախատեսվել է 1999 թվականի օգոստոսի 4-ին այցելել Քլիմբիի տուն, սակայն այն չեղյալ է հայտարարվել հենց որ Արթուրուորին և Ջոնսը լսել էին քոսի մասին։ Ջոնսը հետագայում ասել է՝ «Դա կարող է անտրամաբանական թվալ, բայց ես ոչինչ չգիտի քոսի մասին»։ Նա ասել է, որ զանգահարել է Հյուսիսային Միդլսեքսի հիվանդանոց՝ հիվանդության մասին տեղեկություններ ստանալու համար, Սակայն Գարնհեմը նշել է, որ հիվանդանոցի աշխատակիցներից ոչ մեկը նման հարցում չի ստացել[44][45]։ Բժիշկը Ջոնսին ասել Է, որ Քլիմբիի մարմնի վրա գոտու թողած հետքերի վնասվածքներ են եղել, թեև հարցաքննության ժամանակ Ջոնսը պնդել էր, որ երեխայի հանդեպ դաժան վերաբերմունքի ոչ մի նշան չի եղել[4]։

1999 թվականի օգոստոսի 5-ին Հարինգիի սոցիալական աշխատող Բարրի Ալմեյդան Քլիմբիին տարել է Տոտենհեմի՝ Երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի կանխարգելման ազգային ընկերության կենտրոն, այստեղ գործը հանձնարարվել է Սիլվիա Հենրիին։ Հայտնի չէ, թե ինչու են հենց այդ կենտրոնն ընտրել։ Հենրին հետագայում կապվել է Ալմեյդայի հետ, նրան ասել են, որ Քլիմբին տեղափոխվել է մեկ այլ շրջան, արդյունքում գործը փակվել է։ Ալմեյդան հայտարարել է, որ չի կարող հիշել, թե տեղի ունեցե՞լ է արդյոք այս խոսակցությունը ընդհանրապես։ Նույն օրը Հարինգիի սոցիալական ծառայությունների բաժնում Քեուն հանդիպել է Արթուրուորիի և Ջոնսի հետ։ Նա պնդել է, որ Քլիմբին իր վրա եռացող ջուր է լցրել, որպեսզի քոսից առաջացած քորը վերացնի, իսկ մյուս վնասվածքները նա իրեն սպասքով է պատճառել։ Սոցիալական աշխատողը և ոստիկանը նրան հավատացել են՝ որոշելով, որ վնասվածքները, ամենայն հավանականությամբ, պատահական են եղել և թույլ են տվել Քլիմբիին հաջորդ օրը վերադառնալ տուն[46][47]։

Հետագա իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի օգոստոսի 7-ին Քեուն այցելել է Իլինգի սոցիալական ծառայությունների կենտրոն․ ավելի վաղ նա այստեղ բնակության հայտ էր ներկայացրել, սակայն նրան մերժել էին[14]։ Կենտրոնի աշխատանքն ավելի ուշ անվանվեց «քաոսային»[48]։ Հետագա իրադարձությունների արդյունքում հիվանդանոցի աշխատակիցը կապ է հաստատել հերթապահ բուժքրոջ հետ, բայց վերջինս հարցաքննության ժամանակ ասել է, որ իր հետ ոչ ոք չի կապվել[14]։ 1999 թվականի օգոստոսի 13-ին Ռոսիտերը կապ է հաստատել Բրենթի խորհրդից Պետրա Կիչմանի հետ՝ խնդրելով նրան հետևել Քլիմբիի գործին։ Կիչմանը հարցաքննության ժամանակ ասել է, որ կապվել է Արթուրուորիի հետ, սակայն վերջինս հերքել է դա։ Ավելի ուշ, 1999 թվականի սեպտեմբերի 2-ին, Ռոսիտերը երկրորդ նամակն է ուղարկվել․ Կիչմանն ասել է, որ Արթուրուորիի հետ խոսել է նամակի մասին, սակայն նա սա ևս հերքել է[14]։ 1999 թվականի օգոստոսի 16-ին Արթուրուորին ստուգայցով գնացել է Քլիմբիի տուն և կրկնակի տունայց է կատարել, երբ Մենինգը սկսել էր աղջկան ստիպել քնել լոգարանում։ Արթուրուորին հարցաքննության ժամանակ ասել է, որ իր մոտ այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ Քլիմբին երջանիկ է[49]։ Գարնհեմը քննադատել է Արթուրուորիին այն բանի համար, որ նա բռնության ոչ մի նշան չի հայտնաբերել, թեպետ Մենինգն այդ այցը «ցուցադրական» է անվանել[50]։ Արթուրուորին և Քլիմբին հանդիպել են չորս անգամ, ընդհանուր առմամբ նրանք միասին կես ժամից պակաս են անցկացրել՝ գրեթե առանց միմյանց հետ խոսելու[14][51]։

Այդ ժամանակից ի վեր Քեուն Քլիմբիին հեռու էր պահել հիվանդանոցներից՝ նախընտրելով եկեղեցիները։ Նա քահանաներին ասել է, որ իր դուստրը (Քլիմբին) ընկել է դևերի տիրապետության տակ։ Տեղի եկեղեցու հովիվ Պասկալ Օրոմը մտածել է, որ աղջկա վնասվածքների պատճառը դիվային մոլուցքն և էկզորսիզմի սեանս է անցկացրել[4][52]։ Մեկ այլ անգամ Քեուն Քլիմբիին տարել է «Աստծո արքայություն» համաշխարհային եկեղեցի։ Պաստոր Ալվարո Լիման կասկածել է, որ աղջիկը բռնության է ենթարկվել, սակայն ոչինչ չի ձեռնարկել։ Հարցաքննության ժամանակ նա ասել է, որ Քլիմբին իրեն ասել է, թե սատանան, իբր, հրամայել է ինքն իրեն այրել։ Պաստորը չի հավատացել նրան, բայց շարունակել է մտածել, որ աղջիկը կարող է մոլագար լինել[53]։

1999 թվականի հոկտեմբերից մինչև 2000 թվականի հունվար Մենինգը Քլիմբիին ստիպել է լոգարանում քնել իր սեփական արտաթորանքներով աղբի տոպրակի մեջ։ Ավելի ուշ ցուցմունքներում Մենինգը ոստիկանությանը հայտնել է, որ դա արել է աղջկա հաճախակի գիշերային անմիզապահության պատճառով։ 1999 թվականի նոյեմբերի 1-ին Քեուն Հարինգիի սոցիալական ծառայությունների կենտրոնի աշխատակիցներին ասել է, որ Մենինգը բռնաբարել է Քլիմբիին, սակայն հաջորդ օրը հանել է մեղադրանքները։ Արթուրուորի այցելություններից մեկի ժամանակ սոցիալական աշխատողը բնակարանի մասին խոսելիս հայտարարել է, որ խորհուրդը կացարան է տրամադրում միայն այն երեխաներին, որոնք ենթադրաբար լուրջ ռիսկի են ենթարկվում։ Լեմինգն իր զեկույցում ասել է՝ «Կարող էր պատահական չլինել այն, որ եռօրյա քննարկման ընթացքում Քեուն կապվել է տիկին Արթուրուորիի հետ՝ հայտարարություններ անելու նպատակով, որոնք, եթե դա ճիշտ է, կօգնեին Վիկտորյային ընդգրկելու այս կատեգորիայում»[50]։ Ջոնսը Քեուին նամակ է ուղարկել, որն անտեսվել է, արդյունքում հետագա ոչ մի գործողություն չի ձեռնարկվել[46]։ Մենինգը հետագայում հերքել է այդ մեղադրանքները։ Ոստիկանության սերժանտ Ալան Հոջեսը, որը հսկողություն է իրականացրել հետաքննության նկատմամբ, հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ սոցիալական աշխատողները խոչընդոտել են ոստիկանությանը երեխաների պաշտպանության գործերի քննության դեպքերում[4]։ 1999 թվականի դեկտեմբերից մինչև 2000 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում Արթուրուորին երեք անգամ այցելել է Քեուի բնակարան, սակայն նրա առջև ոչ ոք դուռը չի բացել։ Իր ղեկավարին՝ Քերոլ Բատիստեին, նա ենթադրություն է հայտնել, որ նրանք վերադարձել են Ֆրանսիա։ Չնայած ապացույցների բացակայությանը՝ նրա ղեկավարը գրություն է թողել Քլիմբիի գործի վրա, որ նրանք լքել են այդ շրջանը։ 2000 թվականի փետրվարի 18-ին նրանք գրել են Քեուին, որ եթե նա կապի դուրս չգա իրենց հետ, իրենք կփակեն գործը։ Գործը փակվել է մեկ շաբաթ անց, 2000 թվականի փետրվարի 25-ին՝ Քլիմբիի մահվան օրը[14]։

Սենտ– Մերի հիվանդանոցը, որտեղ մահացել է Քլիմբին

2000 թվականի փետրվարի 24-ին Վիկտորյա Քլիմբիին «Աստծո արքայություն» տիեզերական եկեղեցի են տարել կիսագիտակից վիճակում։ Պաստոր Լիման նշել է, որ աղջկա մաշկը սառը և խոնավ է եղել, նա խորհուրդ է տվել երեխային տանել հիվանդանոց[4]։ Դուրս գալով եկեղեցուց՝ Քեուն, Քլիմբին և Մենինգը տաքսի են կանչել։ Վարորդը վախեցել է Քլիմբիի վիճակից և նրան անմիջապես հասցրել է Հյուսիսային Միդլսեքս հիվանդանոցի դժբախտ պատահարների և արտակարգ իրավիճակների բաժանմունք, այնուհետև նրան տեղափոխել են Սենտ–Մերի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Շտապ օգնության վարորդը, որը նրան տանում էր Սենտ–Մերի, պատմել է, թե ինչպես էր Քեուն գրկել աղջկան և ասել «իմ փոքրիկ, իմ փոքրիկը»։ Այնուամենայնիվ, նրա անհանգստությունը «բավականաչափ ուժեղ» չի երևացել, իսկ Մենինգի տեսքից երևացել է, որ կատարվածն իրեն բոլորովին չի հուզում[54]։ Հոսպիտալացման ժամանակ գիտակցությունը կորցրած Վիկտորյայի մոտ արձանագրվել են գերսառեցման և բազմաօրգանական անբավարարության ախտանշաններ, հաջորդ մի քանի ժամվա ընթացքում խախտվել են շնչառական համակարգի, սրտի և երիկամների աշխատանքը[55]։ Քլիմբին մահացել է հաջորդ օրը տեղական ժամանակով 15։15-ին։ Պաթոլոգոանատոմը, ով հետազոտել էր Քլիմբիին, նրա մարմնի վրա հաշվել է 128 առանձին վնասվածքներ և սպիներ։ Նա այդ դեպքը համարել է երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի վատագույն օրինակ, որը նա երբևէ տեսել էր[46]։ Աղջկա մարմնի վրա այրվածքներ են եղել ծխախոտից, հեծանվային շղթաներով, մուրճով և լարերով հարվածների հետքեր են եղել։ Մեծ Բրիտանիայում Քլիմբիի բնակության ժամանակ նրա մասին իմացել են սոցիալական ծառայության չորս բաժիններ, բնակարանային հարցերով երեք բաժիններ, երեխաների պաշտպանության ոստիկանական երկու ջոկատներ, երկու հիվանդանոցներ, Երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի կանխարգելման ազգային միության կենտրոնը և մի քանի տեղական եկեղեցիներ։ Նա թաղված է Գրան Բասամում՝ Կոտ դ'Իվուարի իր հայրենի քաղաքի մոտակայքում[56]։

Քեուն ձերբակալվել է նույն՝ Քլիմբիի մահվան օրը, Մենինգը՝ հաջորդ օրը։ Քեուն ոստիկանությանն ասել է՝ «Դա սարսափելի է, ես հենց նոր երեխա եմ կորցրել»[57]։ 2000 թվականի նոյեմբերի 20-ին Օլդ-Բեյլիում սկսվեց Քլիմբիի մահվան գործով դատավարությունը։ Քեուին և Մենինգին մեղադրանք առաջադրվեց երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի և սպանության մեջ։ Քեուն հերքեց բոլոր մեղադրանքները, իսկ Մենինգն իրեն մեղավոր ճանաչեց դաժանության և չկանխամտածված սպանության մեջ[46]։ Դատարանը Քլիմբիի գործով անցնող բոլոր պաշտոնյաներին անվանեց «կուրացնելու աստիճան ոչ կոմպետենտ»[58]։ Իր օրագրում Մենինգը Քլիմբիին անվանել է սատանա, իսկ հարցաքննության ժամանակ ասել է, որ, որքան էլ ուժեղ է ծեծել նրան, նա լաց չի եղել և շատ հեշտ է տարել ցանկացած ծեծն ու ցավը[59][60]։ 2001 թվականի հունվարի 12-ին երկուսն էլ մեղավոր ճանաչվեցին և դատապարտվեցին ցմահ ազատազրկման[61]։ Դատավորը նրանց ասալ է՝ «Այն, ինչ ապրել է Վիկտորյան, աներևակայելի է։ Նա մահացել է ձեր ձեռքերում՝ միայնակ երկար մահով»։ Քեուն Դարեմյան բանտում է, իսկ Մենինգը՝ Ուեյքֆիլդյան բանտում[62][63]։

Հետաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի ապրիլի 20-ին առողջապահության նախարար Ալան Միլբերնը և ներքին գործերի նախարար Ջեք Ստրոն լորդ Ուիլյամ Լեմինգին՝ սոցիալական ծառայությունների տեսչության նախկին ղեկավարին, նշանակեցին Քլիմբիի մահվան գործով պետական հետաքննության ղեկավար։ Լեմինգին հետաքննության ձևաչափի ընտրության իրավունք տրվեց․ նա ընտրեց հրապարակային տարբերակը[64]։ Սա առաջին հետաքննությունն էր, որը նախաձեռնվել էր բրիտանական միանգամից երկու նախարարությունների կողմից[65], այն անվանեցին զոհի՝ Վիկտորյա Քլիմբիի անունով։ Քննությունն իրականում բաղկացած էր երեք առանձին մասերից, քանի որ դրա իրավական հիմքը երեք նորմատիվ ակտերն էին՝ 1989 թվականի Երեխաների մասին օրենքի 81-րդ բաժինը, 1977 թվականի Առողջապահության ազգային ծառայության մասին օրենքի 84-րդ բաժինը և 1996 թվականի Ոստիկանության մասին օրենքի 49-րդ բաժինը[66]։ Հետաքննությանը մասնակցեցին սոցիալական ծառայությունները, առողջապահության ազգային ծառայությունը, ինչպես նաև ոստիկանությունը, այն դարձավ երեխաների պաշտպանության առաջին եռակողմ հետաքննությունը[67]։ Գործին մասնակցեց նաև թագավորական փաստաբան Նիլ Գարնհեմը։ Քննությունն ընթանում էր Հանիբալ–Հաուզում (Լոնդոնի Էլեֆանտ էնդ Քասլ շրջանում), ծախսերը կազմել են 3,8 մլն ֆունտ, գործը դարձավ երեխաների պաշտպանության ամենաթանկ հետաքննությունը բրիտանական արդարադատության պատմության մեջ[67][64]։ Ստեղծվեց հատուկ կայքէջ՝ victoria-climbie-inquiry.org.uk, որտեղ ազատ մուտք գործելու հնարավորություն էր ընձեռնված ներբեռնելու բոլոր ապացույցներն ու փաստաթղթերը[68]։

Հետաքննությունը սկսվեց 2001 թվականի մայիսի 31-ին[69] ընթացավ երկու փուլով։ Առաջին փուլում լսումների ձևով ուսումնասիրվեց տարբեր քաղաքացիների և հաստատությունների ազդեցությունը վերջնական արդյունքի՝ Քլիմբիի մահվան վրա։ Հարցաքննվեցին 270 վկաներ։ Լսումների առաջին փուլը սկսվեց 2001 թվականի սեպտեմբերի 26-ին և ավարտվեց 2002 թվականի հուլիսի 31-ին։ Սկզբում ենթադրվում էր այն ավարտել փետրվարի 4-ին, սակայն մի շարք փաստաթղթերի պատճառով ուշացում է տեղի ունեցավ։ 2002 թվականի մարտի 15-ից մինչև ապրիլի 26-ը տևած հետաքննության երկրորդ փուլը հինգ սեմինարների ձևով եղավ, որոնք ընդհանուր առմամբ նվիրված էին երեխաների պաշտպանության համակարգին։ Դրանք անցկացվեցին Գարնհեմի նախագահությամբ՝ երեխաների պաշտպանության բոլոր ասպեկտների փորձագետների մասնակցությամբ[70][71]։

Վեճեր Լեմինգի նշանակման վերաբերյալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեմինգի նշանակումը վիճահարույց էր, քանի որ 1990 թվականին նա եղել էր Հարթֆորդշիր կոմսության խորհրդի Սոցիալական ծառայությունների բաժնի տնօրենը, ով ժամանակին խիստ քննադատության էր ենթարկվել երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի դեպքերի ոչ պատշաճ մշակման համար։ 1995 թվականին տեղական ինքնակառավարման մարմնի մարդու իրավունքների պաշտպանը եզրակացություն էր արել կազմակերպության գործողություններում առկա անբարեխղճության մասին։ Գործերից մեկի երեխայի հայրը Լեմինգի նշանակման մասին այսպես է ասել՝ «Ես նրա մոտ չեմ տեսնում անհրաժեշտ որակավորում և փորձ, որպեսզի հետաքննություն անցկացնի մեկ այլ շրջանում, նա և իր գերատեսչությունը այդպես էլ չկարողացան պաշտպանել երեխային 1990 թվականին»[72]։ Լիբերալ–դեմոկրատների կուսակցության մամուլի քարտուղար Փոլ Բարսթոուն ասել է՝ «Հարթֆորդշիրի գործով օմբուդսմենի եզրակացությունները պետք է հարցեր առաջացնեն լորդ Լեմինգի՝ տվյալ հետաքննության ղեկավար նշանակելու մասին»։ Իր հերթին Պահպանողական կուսակցության մամուլի քարտուղար Լիամ Ֆոքսը հայտարարել է՝ «Ես կարծում եմ, որ կառավարությունը, հնարավոր է, պետք է երկու անգամ մտածի այդ մասին և գուցե նրանք դեռ մտափոխվեն»։ Առողջապահության նախարարությունը, սակայն, հայտարարեց իր լիակատար վստահությունն առ այն, որ Լեմինգը լավագույնն է հետաքննության համար[73]։

Ապացույցների օբստրուկցիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի փաստաթղթեր տրամադրվել են Լեմինգի հանձնաժողովին ուշացումով կամ կասկածելի հանգամանքներում։ Սոցիալական ծառայությունների տեսչության զեկույցը ներկայացվեց ուշացումով․ տեսչությունում կարծում էին, որ փաստաթուղթը կապ չունի հետաքննության հետ։ Զեկույցը պատրաստվեց 2001 թվականի ապրիլին, սակայն հետաքննությունը այն ստացավ միայն 2002 թվականին։ Հարինգիի Սոցիալական ծառայությունների կենտրոնի համատեղ ստուգման ավելի վաղ զեկույցը, որը հիմնականում հիմնված էր հետաքննության վրա, նշում էր, որ կենտրոնի հաճախորդները «սովորաբար լավ են սպասարկվել», սակայն նոր զեկույցում ասվում էր, որ նախորդ փաստաթուղթը «Հարինգիի սոցիալական ծառայությունների, հատկապես մանկական ծառայությունների մատուցման չափազանց լավատեսական պատկեր» է ներկայացրել[74]։ Ավելի ուշ ստացվել են նաև այլ փաստաթղթեր․ Հարինգիի խորհուրդը գործի վերաբերյալ 71 փաստաթուղթ է հանձնել միայն լսումներից հինգ ամիս անց[75]։ Լեմինգն ասել է՝ «Սա ցույց է տալիս այս հետաքննության աղաղակող և կոպիտ անփույթ աշխատանքը»[76]։ Գործի մասնակիցներին սպառնում էին կարգապահական պատժամիջոցներով։ Սա առաջին դեպքը չէր, երբ Հարինգիի խորհուրդը ժամանակին փաստաթղթեր չէր ներկայացնում։ Լեմինգն իր գլխավոր գիտարշավորդին ասել է՝«Սա մի երկար և տխուր սագա է հետաձգված և բաց թողնված ժամկետների մասին»[77][78]։ Գարնհեմը զգուշացրել է, որ Հարինգիի բարձրագույն ղեկավար օղակը, որին հասանելի էին փաստաթղթերը, հետաքննության ժամանակ կօգտվի անարդար առավելությունից, սակայն Լեմինգը հայտարարել է, որ կհետևի, որպեսզի Հարինգին ոչ մի առավելություն չունենա[78]։ Հետաքննության ընթացքում հակասական տեղեկություններ հայտնաբերվեցին երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի կանխարգելման ազգային միության թղթապատակներում։ Մեկ թղթապանակում ասում էր, որ Քլիմբիի գործը «վերցվել է մշտական հսկողության», այն դեպքում, երբ մեկ այլ համակարգչային գրառում, որը կատարվել էր Քլիմբիի մահից հետո, ասում էր, որ «ոչ մի հետագա գործողություն» չի պահանջվում։ Դա ցույց է տվել հավանականությունը, որ գրառումները փոխվել են հետին թվով։ Քննությանը տրված փաստաթղթերը նույնպես կարող էին «մշակման» ենթարկվել. Ազգային միությունը փոխանցել էր բնօրինակ փաստաթղթի պատճեն, որում փոփոխություններ էին կատարվել։ Գերատեսչության ներկայացուցիչները պնդում էին, որ բնօրինակները կորել են, սակայն հետագայում դրանք քննության ճնշման տակ գտնվեցին[14][79][80]։ Ազգային միությունը ներքին հետաքննություն իրականացրեց, բայց խաբեության ոչ մի ապացույց չգտավ[81]։

Լսումների եզրակացություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքննության ընթացքում մտքեր են հնչել, որ շատ խորհուրդներ համակարգված չեն եղել, ոչ բավարար են ֆինանսավորվել և վատ են կառավարվել։ Բրենթյան խորհրդի գործադիր տնօրենը հայտարարել է, որ իր Սոցիալական ծառայությունների բաժինը «լուրջ թերություններ է ունեցել»[82]։ Հետաքննության ժամանակ նշվել են հետևյալ խնդիրները՝ Բրենթի Սոցիալական ծառայությունների կենտրոնը փակվել է սոցիալական ծառայություններում ստուգումներից անմիջապես առաջ[83], երեխաներին հյուրանոցներում տեղավորել են առանց մեծահասակների ուղեկցության, իսկ օգնության կարիք ունեցող մյուս երեխաները չեն ստացել այդ օգնությունը[84]։ Հետաքննությունը պարզել է, որ Էդվարդ Արմսթրոնգին ավելի վաղ՝ 1993 թվականի գործի (սոցիալական դեպքի) անբավարար վարումից հետո արգելված է եղել երեխաների հետ աշխատել[85]։ Հարինգիի և Բրենթի խորհուրդները 1997-1999 թվականների ընթացքում ծախսել են համապատասխանաբար 18,7 մլն ֆունտ և ավելի քան 26 մլն ֆունտ՝ կրթության և այլ ոլորտներում սոցիալական ծառայությունների բաժնի աշխատանքի համար։ Երկուսն էլ 28 մլն ֆունտ ընդհանուր գումարով կրճատել էին մանկական ծառայությունների ոլորտի բյուջեները, նրանք ավելի քան 10 մլն ֆունտ էին տնտեսել 1998-1999 թվականներին, ինչի արդյունքում նվազել էր երեխաների պաշտպանության ծառայությունների որակը[86][87][88][89]։ Հետաքննությունը պարզել է, որ Հարինգիի խորհուրդը 1999 թվականի մայիսին չի կարողացել սոցիալական աշխատողներ նշանակել 109 երեխաների համար, այն բանից առաջ, երբ նրա աշխատակիցները ձեռնամուխ են եղել Քլիմբիի գործին[90]։ Ընդ որում, 2002 թվականի հունվարին Հարինգիի խորհուրդը չի կարողացել սոցիալական աշխատողներ նշանակել 50 երեխաների համար[91]։ Հարինգիի խորհուրդը նամակ է գրել Լեմինգին՝ պնդելով, որ ցուցմունքներ տալուց հետո սոցիալական աշխատողները ավելի խիստ են հարցաքննվել, քան մյուս վկաները։ Լեմինգը դատապարտել է այդ նամակը՝ «Ես չեմ հանդուրժի որևէ գաղտնի փորձ, որն ուղղված կլինի ազդելու հարցաքննության իրականացման վրա»[92]։ Մերի Ռիչարդսոնը՝ 1998 թվականի ապրիլի 1-ից մինչև 2000 թվականի մարտի 31Հարինգիի Սոցիալական ծառայությունների կենտրոնի տնօրենը, պատասխանատու է եղել բաժնի վերակազմակերպման համար, և, ըստ UNISON միության տվյալների՝ «գործնականում կաթվածահար է արել» երեխաների պաշտպանության ծառայությունը։ Նա ստացել է 12 ավագ մասնագետների և թիմի ղեկավարների կարծիքները, որոնք քննադատում էին իր ծրագրերը որպես «պոտենցիալ վտանգավոր և վնասակար այն մարդկանց համար, որոնց մենք օգնություն ենք առաջարկում»։ Ռիչարդսոնը, ըստ էության, չի ներկայացրել զեկուցագրի պատասխանը[93]։ Նա, սակայն, հարցաքննության ժամանակ ասել է, որ փաստացի մեղավոր է եղել ողջ ղեկավարությունը[94]։ Գուրբուքս Սինգը, որը Հարինգիի խորհրդի նախկին գործադիր տնօրենն էր (ավելի վաղ՝ ռասայական հավասարության հանձնաժողովի նախագահ), ասել է, որ ոչինչ չէր կարող անել Քլիմբիի մահը կանխելու համար[95][96]։ Գարնհեմը, համեմատելով ծառայությունների ղեկավարների խորամանկությունները՝ պատասխանատվությունն իր վրա վերցնելու բժիշկ Ռոսիտերի պատրաստակամության հետ, հայտարարել է՝ «Սխալներն ընդունելու պատրաստակամությունը առնվազն առաջընթացի գրավական է, այդպես չէ՞»[97]։

Ինքը՝ Քեուն, հարցաքննության գալով, դարձավ առաջին դատապարտյալը, ով անձամբ ներկայացավ հրապարակային քննության առաջ[98]։ Սկզբում նա հրաժարվում էր պատասխանել հարցերին, իսկ երբ պատասխանում էր (հիմնականում վիճարկում էր իր մեղքը), սկզբում ֆրանսերեն էր խոսում, հետո, ձայնը բարձրացնելով, զայրույթի մեջ անցնում էր անգլերենի[99][100]։ Մենինգի ցուցմունքները տեսակապով փոխանցվում էին բանտից․ դրանցում նա ներողություն էր խնդրում իր գործողությունների համար և ասում, որ ոչ մի հաստատություն մեղավոր չէ Քլիմբիի մահվան համար[101][102][103]։ ԶԼՄ-ները պահանջել են օգտվել այդ տեսանյութից, սակայն Լեմինգը մերժել է[104]։ Քլիմբիի ծնողները նույնպես ցուցմունք են տվել և ներկա են եղել լսումների մեծ մասին, նրանք հուսահատվել են՝ լսելով Քլիմբիի ծանր վիճակի մասին և տեսնելով նրա վնասվածքների լուսանկարները։ Նրանք իրենց դստեր մահվան մեջ մեղադրել են Հարինգիի խորհրդին և նրա գործադիր տնօրենին։

Պարզվել է, որ Արթուրուորին՝ սոցիալական ծառայությունների սկսնակ աշխատողը, ով Քլիմբիի դեպքի վարման պահին երեխաների պաշտպանության ոլորտում ունեցել է ընդամենը 19 ամսվա փորձ, աշխատելիս մի շարք սխալներ է թույլ տվել[105][106]։ Նա մեղադրել է իր գործատուին, որ վերջինս «իրեն քավության նոխազ է դարձրել» և քննադատել է իր ղեկավարությանն ու ամբողջ բաժնին այն բանի համար, որ նրանք պատշաճ կերպով չեն հրահանգել նոր աշխատակցին[107]։ Հետաքննությունը պարզել է, որ Արթուրուորին ծանրաբեռնված է եղել աշխատանքով՝ իր վրա վերցնելով ավելի շատ գործեր, քան կարելի էր ուղեցույց–հրահանգներով[105]։ Քերոլ Բատիստը՝ Արթուրուորիի առաջին ղեկավարը, սկզբնապես հրաժարվել էր լսումներին ներկա լինելուց, իսկ հետո լղոզված ցուցմունքներ է տվել հարցաքննության ժամանակ[108] և հայտարարել, որ Վիկտորյա Քլիմբիի շուրջ իրադարձությունների ժամանակ տառապել է հոգեկան խանգարմամբ[109][110]։ Բատիստի սեփական երեխան խնամակալության տակ էր վերցվել Քլիմբիի մահից մի քանի ամիս առաջ[108]։ Արթուրուորին ասել է, որ իրենց հանդիպումների ժամանակ Բատիստն իր հետ հիմնականում քննարկել է «իր զգացմունքները՝ որպես սևամորթ կնոջ և իր վերաբերմունքը Աստծո հանդեպ», այլ ոչ թե երեխաների պաշտպանության դեպքերը։ Բացի այդ, Բատիստը հաճախ խորհրդակցության չի գնացել[111]։ Բատիստը խոստովանել է, որ նա մանրամասնորեն չի կարդացել Քլիմբիի գործը[42]։ Նա հեռացվել է 1999 թվականի նոյեմբերին․ նրան ճանաչել են պրոֆեսիոնալ առումով ոչ պիտանի տվյալ աշխատանքի համար։ Նրան փոխարինելու է եկել Անջելա Մեիրսը, ով դարձել է Արթուրուորիի նոր ղեկավարը։ Արթուրուորին Մեիրսին մեղադրել է այն բանում, որ նա չի պահպանել երեխաների խնամքի ստանդարտները[4] և 2000 թվականի փետրվարի 28-ին, երբ իմացել է աղջկա մահվան մասին, նրա գործից հանել է կարևոր ա՛յն փաստաթուղթ, որով հրահանգ էր տրվել գործը փակելու մասին։ Մերիսը հերքել է մեղադրանքները և հայտարարել, որ չի կարդացել Քլիմբիի գործը[112]։

Հետաքննությունը պարզել է, որ մայրաքաղաքի ոստիկանության ծառայությունում կրճատվել էր այն ոստիկանների թիվը, որոնք մասնագիտացել էին երեխաների պաշտպանության գործում, որպեսզի ավելացնեն սպանությունները հետաքննող ոստիկանների թիվը։ Այդ քայլը ձեռնարկվել էր 1993 թվականին Սթիվեն Լոուրենսի գործից հետո[113]։ Քրեական ոստիկանության տեսուչը Քլիմբիի մահվան ժամանակ Լոնդոնում հաշվել է երեխաների պաշտպանության վեց թիմ և հաշվետվություն է գրել՝ քննադատելով նրանց բանիմացությունը։ Նրա նախկին ղեկավարը, սակայն, փորձել է հերքել այն կարծիքը, թե ինքը «բացառապես վարչական» պատասխանատվություն է կրել թիմերի աշխատանքի համար[114]։ Դեվիդ Ուորվիկը (Հարինգիի խորհրդի նոր գլխավոր գործադիր տնօրենը)[115], Բատիստը[116], մայրաքաղաքի ոստիկանությունը[117] և Երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի կանխարգելման ազգային միությունը[118] ներողություն են խնդրել գործում իրենց թույլ տված սխալների համար։

Ռասայական նկատառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի սեպտեմբերի 26-ին Գարնհեմը իր ներածական խոսքում ասել է, որ հնարավոր է, այդ գործում դեր է խաղացել ռասայական գործոնը՝ սևամորթ երեխան սպանվել է իր սևամորթ խնամակալների կողմից և՛ սոցիալական աշխատողը, և՛ ոստիկանը, ովքեր առավելապես մասնակից են եղել գործին, սևամորթ էին։ Գարնհեմը հավելել է, որ, հնարավոր է, որ անգործությունը պայմանավորված է եղել ռասիզմի մեջ մեղադրվելու վախով[119][120]։ Լսումների ընթացքում Արթուրուորին (ով վեստ-հնդկական նեգրուհի էր) խոստովանել է, որ դեպքի՝ իր տեսունակության վրա ազդել է ազգային մտածելակերպը։ Նա ենթադրել է, որ Քեուի և Մենինգի ներկայությամբ Քլիմբիի երկչոտ պահվածքը պայմանավորված է ոչ թե վախով, այլ աֆրոկարիբյան մշակույթին բնորոշ՝ իր ծնողների նկատմամբ հարգանքով[121]։ Ռասայական հավասարության բաժնի (այժմ՝ «Race Equality Foundation», բարեգործական կազմակերպությունը, որը սոցիալական ոլորտի աշխատողների ռասայական իրազեկության ուսուցում է իրականացնում) տնօրեն Ռատնա Դաթը ավելի ուշ ասել է՝ «Դա ենթադրում է, որ էթնիկ փոքրամասնություններին կարելի է մատուցել ցածր որակի ծառայություններ՝ թաքնվելով, իբր, ուրիշի մշակույթի հանդեպ հարգանքով։ Սա ամոթալի դիրքորոշում է, քանի որ այն թույլ է տալիս պնդել, որ հակառասիզմը խանգարում է արդյունավետ աշխատանքին»։ Հակադրելով գործին մասնակցող սպիտակամորթ և սևամորթ աշխատակիցների հետաքննության արդյունքները՝ Նա հավելել է՝ «Որպես կանոն, եթե ինչ-որ բանի մեջ մեղադրում են սևամորթ աշխատողներին, նրանք չեն կարողանում այլևս աշխատանք գտնել տեղական իշխանության այլ մարմիններում։ Ահա թե ինչպես է դրսևորվում ինստիտուցիոնալ ռասիզմը»[122]։ Ջեկի Սմիթը, ով այդ ժամանակ առողջապահության նախարարն էր, իսկ 2007 թվականից՝ ներքին գործերի նախարարը, ասել է՝ «Ես ապացույցներ չտեսա, որ սոցիալական աշխատողների անգործությունը համատարած բնույթ է կրում... չկան մշակույթներ, որոնք արդարացնում են երեխաների նկատմամբ բռնությունը։ Մենք հստակ հասկանում ենք, որ սոցիալական աշխատողները և սոցիալական բաժինները պարտավոր են գնահատել երեխայի նկատմամբ բռնության վտանգը, և եթե նրանք կարծում են, որ դա առկա է, ապա՝ միջոցներ ձեռնարկել»[123]։ Ռասայական հարցին նվիրված է եղել հետաքննության արդյունքների վերաբերյալ զեկույցի մի ամբողջ գլուխ։

Լեմինգի զեկույց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ հետաքննության երկու փուլերը արդեն ավարտվել էին, Լեմինգը սկսեց գրել վերջնական զեկույցը։ Լեմինգի զեկույցում, որը հրապարակվեց 2003 թվականի հունվարի 28-ին, նշվում էր, որ Քլիմբիի խնամքով զբաղվող հաստատությունները չեն կարողացել պաշտպանել նրան։ Առնվազն 12 դեպքերում նրա գործին մասնակցող աշխատողները կարող էին կանխել աղջկա մահը, հատկապես քննադատվում էին թոփ-մենեջերները[124][125]։ Զեկույցի շնորհանդեսին Վիկտորիայի մայրը երգեց դստեր սիրելի երգը՝ ի հիշատակ նրա[126]։

400–էջանոց զեկույցում ներառված էր 108 հանձնարարականներ երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխման վերաբերյալ[127]։ Երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող բոլոր խմբերի ներկայացուցիչների հետ միասին նախատեսվում էր ստեղծել երեխաների և ընտանիքների հարցերով տարածաշրջանային և տեղական կոմիտեներ[128]։ Ավելի վաղ իշխանության յուրաքանչյուր տեղական մարմին ինքնուրույն վարել է երեխաների պաշտպանության գործերի ռեեստրը և այն երեխաների ցուցակը, որոնց, ենթադրաբար, վտանգ էր սպառնում, ընդ որում, ազգային ռեեստր չկար[129]։ Սա տեղական իշխանությունների՝ երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին տեղեկատվությունը լռեցնելու հակվածությանը զուգահեռ խթան դարձավ երեխաների տվյալների բազայի նախագծի իրականացման համար[130]։ Զեկույցի հրապարակվման ժամանակ արդեն ստեղծվել էին երեխաների խնամքի բարելավման երկու կազմակերպություններ՝ Սոցիալական ապահովության գլխավոր խորհուրդը և սոցիալական ապահովության ինստիտուտը։

Գործակալությունների քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորյա Քլիմբիի մահից հետո քննադատվել են գործին մասնակցող գործակալությունները, ինչպես նաև երեխաների պաշտպանության համակարգը՝ ամբողջապես։ Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Ալան Միլբերն ասել է՝ «Սա ոչ թե մի ծառայության անհաջողությունն է, սա բոլոր ծառայությունների ձախողումն է»[131]։ Պահպանողականների մամուլի քարտուղար Ֆոքսը հայտարարել է, որ Քլիմբիի դեպքը դարձել է «անհատական մասնագիտական անպիտանության և համակարգային անկոմպետենտության ցնցող պատմություն»[132]։ Լիբերալ-դեմոկրատ Բերսթոուն ասել է՝ «Դեժավյուի մի սարսափելի զգացում կա Լեմինգի զեկույցում. նույն թերությունները հանգեցրել են նույն սխալներին՝ տանջված երեխայի կյանքի փրկության համար՝ նույն բաց թողնված հնարավորություններով»[132]։ Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Կարեն Բաքը հայտարարել է՝ «Բեյսուոթերի ընտանիքների միությունն ինձ պատմել է, որ Քլիմբիի պատմությունը կարող է կրկնվել հարյուրավոր անգամներ։ [ ... ] Վիկտորյա Քլիմբիի գործը ցույց է տալիս, թե որքան հեշտ է ուշադրություն չդարձնել խոցելի ընտանիքներին, հատկապես, եթե անգլերենը նրանց մայրենի լեզուն չէ, և նրանք երկար չեն ապրում միևնուն վայրում»[133]։ 1999 թվականին Առողջապահության նախարարությունը թողարկել է «Միասին աշխատում ենք՝ երեխաների օգտագործումը սահմանափակելու համար» փաստաթուղթը (այս պահին փոփոխվել է)[134], այն ուղեցույց էր բժիշկների, բուժքույրերի և մանկաբարձների համար, թե ինչպես պաշտպանել երեխաներին։ Բուժքույրերի թագավորական միությունը, սակայն, մատնանշեց, որ շատ բուժքույրեր այդ ոլորտում պատշաճ վերապատրաստում չեն ստանում[135]։ Սոցիալական ծառայությունների գլխավոր տեսուչ Դենիզ Պլատը նշել է, որ բժիշկները, ոստիկանները և ուսուցիչները հաճախ մտածում են, որ միայն պետք է օգնեն սոցիալական աշխատողներին՝ մոռանալով, որ իրենք ևս ունեն իրենց սեփական դերը։ Սոցիալական ծառայությունների տնօրենների ասոցիացիայի նախագահ Մայք Լիդբեթերը հայտարարել է, որ շատ բուժաշխատողներ «չեն զբաղվում երեխաների պաշտպանությամբ»[38]։ Հետաքննությունից հետո ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, որ թոփ-մենեջերներին հաջողվել է խուսափել պատասխանատվությունից, և որ պատժվել են միայն կրտսեր աշխատակիցները[65][97]։ Բերսթոուն ասել է՝ «Երեխաների մեծ մասը, ովքեր այս երկրում մահանում են դաժան վերաբերմունքի կամ քամահրանքի պատճառով, անձամբ ծանոթ են լինում մեղավորներին, փաստերի մեծ մասում բռնությունը գալիս է ընտանիքի անդամներից և ընկերներից։ Որպես հասարակություն՝ մենք դեռ չենք ընդունում այս դաժան ճշմարտությունը»[136]։

Զեկույցի քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեմինգի զեկույցը քննադատության է ենթարկվել NCH Action for Children կազմակերպությունից՝ Քերոլայն Աբրամսի և Դեբորա Լայթֆութի կողմից։ Նրանք դա անվանել են չափազանց սահմանափակ, նշել, որ չափազանց մեծ ուշադրություն է բևեռված մասնավորապես Վիկտորյա Քլիմբիի դեպքին, այլ ոչ թե երեխաների պաշտպանության ընդհանուր պրակտիկային[137]։ Արևմտյան Անգլիայի Համալսարանի սոցիալական աշխատանքի պրոֆեսոր Հարրի Ֆերգյուսոնի կարծիքով՝ «Լեմինգի զեկույցը չափազանց կենտրոնացած է նոր կառույցների ներդրման վրա և հաշվի չի առնում, որ երեխաների պաշտպանությունը լավ ինտուիցիա է պահանջում»[138]։ Նա քննադատել է երեխաներին պաշտպանելու մոտեցումը վատագույն դեպքերի վրա չափազանց մեծ ուշադրություն բևեռելու և դրանք կանխելու շարունակական փորձերի վրա, բայց չի անդրադարձել դարձնել նաև հաջողություններին։ Նա հավելել է, որ չափազանց մեծ ուշադրություն է հատկացվում ցանկացած մասնավոր դեպքի, և այդ հիմքի վրա բարեփոխումների փորձերը «շատ խնդրահարույց են»[139]։ Լեմինգը պատասխանել է սոցիալական ծառայությունների տնօրենների ասոցիացիայի քննադատությանը, որի պնդմամբ զեկուցում առկա հանձնարարականները ավելի շատ միջոցներ կպահանջեն՝ հայտարարելով, որ այդ փաստարկները «մտավոր խստություն» չեն ունեցել, և մերժել է այն կարծիքը, թե իր բարեփոխումները չափազանց բյուրոկրատական բնույթ են կրում[140]։ The Guardian թերթը գրել է, որ զեկույցում չեն քննարկվում այն անձնակազմի հետ կապված խնդիրները, որոնք անմիջականորեն աշխատում են հաճախորդների հետ[141]։ «Action for Children»-ից Դերեկ Միդը ասել է՝ «Ես հավատում եմ, որ հետաքննության հաշվետվությունները փոխել են երեխաների պաշտպանության համակարգը, և ես բացարձակապես համոզված եմ, որ լորդ Լեմինգի զեկույցը նույնպես կնպաստի դրան»[136]։

Փոփոխություններ երեխաների պաշտպանության համակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլիմբիի մահը նշանակալի առիթ է հանդիսացել Անգլիայում երեխաների պաշտպանության ոլորտում տարբեր փոփոխությունների համար։ Երեխաների կյանքի բարելավմանն ուղղված նախաձեռնությամբ ձևավորվել է «Յուրաքանչյուր երեխա նշանակալի է» ծրագիրը[142][143], 2004 թվականին ստորագրվել է Երեխաների մասին օրենքը, որը բազմաթիվ բարեփոխումների համար նորմատիվ հիմք է ապահովել, ստեղծվել է «Contact Point» տվյալների բազան, որը նախատեսված էր Անգլիայի և Ուելսի բոլոր երեխաների մասին տեղեկատվության պահպանման համար (ներկայումս չի օգտագործվում)[144] և ստեղծվել է երեխաների հարցերով լիազորվ պաշտոն, որը ղեկավարում է երեխաներին և ընտանիքներին սպասարկող առանձին վարչությունը։

Այլ հետևանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

The Guardian թերթը հրապարակել է ԶԼՄ-ներում Վիկտորյա Քլիմբիի գործի լուսաբանմանը նվիրված ակնարկ՝ նշելով հետևյալ միտումը. սենսացիոն իրադարձությունները լայն լուսաբանումներ են ստացել, ինչը չի կարելի ասել այլ կարևոր, բայց պակաս հետաքրքիր փաստերի մասին։ Հոդվածում ասվում էր, որ ազգային թերթերից միայն The Guardian-ը և The Independent-ը լայնորեն լուսաբանել են լսումների ընթացքում վկաների ցուցմունքները։ Հնարավոր բացատրությունն այսպես է հնչում՝ «Ապացույցների մեծ մասը կապված է եղել սոցիալական ծառայությունների հետ, որոնք շատ այլ հրատարակություններ դիտարկում են որպես անարժան մարդկանց վրա փողի քաղաքական կոռեկտ վատնում»[145]։

2002 թվականի օգոստոսին Բատիստը տուգանվել է 500 ֆունտով այն բանից հետո, երբ մեղավոր էր ճանաչվել հարցաքննության չներկայանալու մեջ։ Քլիմբիի ծնողները, հանդես գալով ներկայացուցչի (ընտանիքի ընկերոջ) միջոցով, ասել են՝ «Մենք՝ ընտանիքը, ակնկալում էինք, որ նա ավելի լուրջ կպահի իրեն»։ Սա հանրային հետաքննությունից խուսափելու համար պատասխանատվության ենթարկելու առաջին դեպքն է եղել[146]։ 2002 թվականի սեպտեմբերին Արթուրուորին և Մեիրսը կարգապահական պատժամիջոցների շրջանակներում հեռացվել են աշխատանքից[147]։ Կրթության նախարար Չարլզ Քլարկը նրանց ներառել է նաև 1999 թվականի Երեխաների պաշտպանության մասին օրենքի «սև ցուցակում»՝ հեռացնելով նրանց երեխաների հետ տարվող աշխատանքներից։ 2004 թվականի հոկտեմբերին Արթուրուորին բողոքարկել է իր ազատումը՝ հայտարարելով, որ նա խաբվել է Քեուի և Մենինգի կողմից, բժշկական եզրակացություններում սխալներ են ներմուծվել, ինքը վատ է հրահանգավորվել իր մենեջերների կողմից և քավության նոխազ է դարձել այլ մարդկանց անհաջողությունների պատճառով։ Այս բողոքը մերժվել է[148][149]։ 2005 թվականին Արթուրուորին բողոքարկել է այն արգելքը, որը նրան հեռու էր պահում երեխաների հետ աշխատելուց և շահել է գործը[150]։ 2004 թվականին Մեիրսը նմանատիպ բողոք է ներկայացրել և նա նույնպես շահել է. ավելի ուշ այդ որոշումը անհաջող վիճարկվել է Գերագույն դատարանում[151]։ 2004 թվականին գործին մասնակցած վեց ոստիկանի մեղադրանք է առաջադրվել[152]։ Այդուհանդերձ, բոլոր վեցն էլ պահպանել են իրենց աշխատատեղերը, միայն մի քանիսը նկատողություն և զգուշացումներ են ստացել[153]։ 2004 թվականին Գլխավոր բժշկական խորհուրդը բժիշկ Շվարցի վրայից հանեց մասնագիտական էթիկայի խախտման մեղադրանքը[154]։

Հարինգիի խորհուրդը Լեմինգի զեկույցի վերաբերյալ ներքին քննարկումներ՝ մտքերի փոխանակություններ է անցկացրել։ Խորհրդի անդամ Ռոն Այթքենը Վիկտորյա Քլիմբիի ծնողներին հրավիրել է մասնակցելու այդ քննարկումներին[155], բայց խորհրդի նախագահ Ջորջ Միհանը մերժել է նրանց մասնակցությունը։ Միայն ընդդիմության և տեղական մամուլի կողմից ճնշումներն են ստիպել նրան՝ փոխելու որոշումը։ Քանի որ Ջորջ Միհանը միայն հանդիպման նախօրեին էր փոխել իր դիրքորոշումը, Ակտոն ուղարկվեց հատուկ մեքենա՝ Ֆրենսիսի և Բերտա Քլիմբիներին բերելու համար, ինչպես նաև հրավիրվեց թարգմանիչ Մոր Դյումը։ Հանդիպման ժամանակ Քլիմբիները թարգմանչի միջոցով քննադատության ենթարկեցին խորհրդին՝ գործի ոչ պատշաճ քննության և հատկապես Լեմինգի հետաքննության նկատմամբ արհամարհական վերաբերմունքի համար։ Մոր Դյումը հետագայում դարձավ Վիկտորյա Քլիմբիի Հիմնադրամի տնօրենը։

Կառավարությունը հաշվառման է վերցրել Հարինգիի սոցիալական ծառայությունների բաժինը, որի շրջանակներում մշտական հսկողություն է սահմանվել պրոֆիլային տեսչության կողմից։ Նրանք ստացել են մեղադրանքներ, որոնց համաձայն բաժնի թոփ-մենեջերները 2004-2005 թվականներին անտեսել են երեխաների նկատմամբ բռնության դեպքերը և խոչընդոտել սոցիալական աշխատողին, որը ձգտել է բացահայտել բռնության դեպքը[156]։

Քլիմբիի ծնողները բարեգործական կազմակերպություն են ստեղծել[157], որն ուղղված է երեխաների պաշտպանության քաղաքականության բարելավմանը, ինչպես նաև՝ ստեղծել են Վիկտորյա Քլիմբիի բարեգործական հիմնադրամը[158], որը Կոտ դ՛Իվուարում զբաղվում է դպրոցների շինարարությամբ։ Բացի այդ, նրանք մասնակցել են երեխաների պաշտպանության մի շարք բարեփոխումների լոբբինգի։ Դրամատուրգ Լենս Նիլսենը պիես է գրել, որի հիմքում Վիկտորյա Քլիմբիի պատմությունն է․ պիեսը 2002 թվականի ընթացքում եղել է «Hackney Empire» թատրոնի բեմում[159]։

Քլիմբիի մահից հետո ռադիոմեկնաբանները քննարկում էին երեխաների պաշտպանության պատմությունը, բռնության և մահվան տարբեր դեպքերը[160][161], նշելով, որ 1945 թվականից անցկացվել է երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի 70 հրապարակային հետաքննություն։ Նրանք Քլիմբիի գործը համեմատում էին շատ այլ գործերի, հատկապես 1973 թվականի Մարիա Քոլուելի գործի հետ։ Ի հայտ էին գալիս տարբեր վաղեմության բազմաթիվ դեպքեր, երբ երեխաները ենթարկվել էին բռնության և սպանվել իրենց իսկ խնամակալների կողմից, իսկ այն հաստատությունները, որոնք պետք է նրանց օգնություն ցույց տային, միայնակ էին թողել նրանց։ Նշվում էր, որ երեխաների մահը հանգեցրել է նաև հետաքննությունների և բարեփոխումների, որոնք, սակայն, չէին պահպանել հետագայում սպանված բազմաթիվ այլ երեխաների կյանքը։ Մեկնաբանները հավելում էին, որ «ամեն տարի ծնողների կամ խնամակալների ձեռքից զոհվում է միջինը 78 երեխա, հանցագործության մոդելն անփոփոխ է արդեն 30 տարի՝ սկսած Մարիա Քոլուելի մահվանից[162]։ Այն պնդումները, թե այդ բարեփոխումները տարբերվելու են նախորդներից, թերահավատորեն էին ընդունվում[163]։ Օրինակ «Barnardo՛s» օպերատիվ գործունեության վարչության տնօրեն դոկտոր Քրիս Հարվին ասել է՝ «Վիկտորյայի ողբերգական դեպքը վերջինն է մանկական մահերի տխուր պատմության մեջ, որոնցից յուրաքանչյուրը հանգեցնում է նոր հետաքննության և նոր, բայց կրկնվող առաջարկությունների հավաքածուների»[164]։ Հարինգիի խորհրդի ղեկավարի նախկին տեղակալ Յան Ուիլմորը ասել է՝ «Այս տեսակի հետաքննության «սցենարը» այժմ գրեթե ավանդական է․ նախարարը հանդես է գալիս հեռուստատեսությամբ, պնդելով, որ «դա երբեք չպետք է կրկնվի», պատասխանատվությունը դրվում է անձնակազմի մի քանի շարքային անդամների վրա, որոնց նախապես նպատակահարմար է ազատել աշխատանքից։ Քննադատությունը խոսում է վատ կապի մասին, տալիս է լուրջ առաջարկություններ համակարգի բարելավման և հնարավոր վերակազմավորման վերաբերյալ, Խորհրդի անդամները (բոլոր նորանշանակ անդամները) ելույթ են ունենում հեռուստատեսությամբ և ասում են, որ ամեն ինչ փոխվել է այն պահից, երբ սկսվել է հետաքննությունը։ Ամեն բան շատ անկեղծ է։ Ձայները կտրվում են հիացմունքից։ Ոչ մի էական փոփոխություն»[165]։

Մեծ Բրիտանիայում սոցիալական ծառայությունների մատուցումը կարգավորում է Վերստուգիչ հանձնաժողովը։ Ջոն Սեդդոնը The Times-ին տված հարցազրույցում նշել է, որ «Հարինգի խորհուրդը չորս աստղ է ստացել Վիկտորյա Քլիմբիի և Փիթեր Քոնելիի մահվան պահին»[166]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Harding, Louette (2008 թ․ հուլիսի 17). «Victoria Climbié's mother speaks out: 'I am shocked that I have been attacked for what I did'». Mail Online. London. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
  2. Verkaik, Robert (2007 թ․ նոյեմբերի 20). «Climbie council 'is still failing abused children'». The Independent. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Laming, 2003, էջ 25
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Batty, David (2002 թ․ փետրվարի 4). «Key figures in the Climbié case». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 1-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Laming, 2003, էջ 46
  6. «Climbie case is 'turning point'». BBC News. 2001 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 1-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Laming, 2003, էջ 26
  8. 8,0 8,1 «Victoria's life of horror». BBC News. 2001 թ․ հունվարի 12. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 1-ին.
  9. Laming, 2003, էջեր 26-27
  10. Laming, 2003, էջ 47
  11. Laming, 2003, էջ 48
  12. Laming, 2003, էջ 39
  13. 13,0 13,1 13,2 13,3 Laming, 2003, էջ 27
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 14,7 «Could Victoria have been saved?». BBC News. 2002 թ․ հուլիսի 11. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 Laming, 2003, էջ 28
  16. 16,0 16,1 «Climbie social worker admits 'shortcoming'». BBC News. 2001 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 11-ին.
  17. Laming, 2003, էջեր 85-86
  18. Laming, 2003, էջ 86
  19. 19,0 19,1 Laming, 2003, էջ 87
  20. 20,0 20,1 Laming, 2003, էջ 89
  21. 21,0 21,1 Laming, 2003, էջ 88
  22. Laming, 2003, էջ 90
  23. Laming, 2003, էջեր 90-91
  24. «Chronology». The Victoria Climbié Inquiry. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 1-ին.(չաշխատող հղում)
  25. Laming, 2003, էջ 91
  26. Laming, 2003, էջ 92
  27. Laming, 2003, էջ 93
  28. 28,0 28,1 28,2 Laming, 2003, էջ 29
  29. 29,0 29,1 Laming, 2003, էջ 239
  30. Laming, 2003, էջ 239-240
  31. Laming, 2003, էջ 240
  32. Laming, 2003, էջ 241
  33. Laming, 2003, էջ 242
  34. Batty, David (2001 թ․ հոկտեմբերի 12). «Doctor 'suspected abuse'». The Guardian. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  35. Carvel, John (2001 թ․ հոկտեմբերի 13). «Day that could have saved Victoria». The Guardian. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  36. Batty, David (2001 թ․ հոկտեմբերի 12). «Climbié doctor admits errors put girl at risk». The Guardian. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  37. Butler, Patrick (2001 թ․ հոկտեմբերի 12). «'I was wrong' admits Climbié social worker». The Guardian. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  38. 38,0 38,1 Batty, David (2002 թ․ մայիսի 2). «Mind the gap: coordinating care work». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  39. «PC 'handed Victoria back to abusers'». BBC News. 2001 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2003 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  40. «Witnesses to be Called in Week Beginning 5 November». The Victoria Climbié Inquiry. 2001 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  41. Laming, 2003, էջ 32
  42. 42,0 42,1 «Victoria Climbie: Chain of neglect». BBC News. 2003 թ․ հունվարի 28. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  43. «Witnesses to be Called in Week Beginning 12 November». The Victoria Climbié Inquiry. 2001 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  44. «Climbie officer 'feared scabies'». BBC News. 2001 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2004 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  45. «Girl died after scabies scared off police». BBC News. 2000 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  46. 46,0 46,1 46,2 46,3 «Timeline: Victoria Climbie». BBC News. 2003 թ․ հունվարի 28. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  47. Batty, David (2001 թ․ սեպտեմբերի 24). «Timeline for the Climbié case». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2005 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  48. Batty, David (2001 թ․ հոկտեմբերի 5). «'Chaotic' department lost track of Victoria». The Guardian. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  49. «Climbie killers to face inquiry». Daily Mail. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  50. 50,0 50,1 Laming, 2003, էջ 33
  51. «Social worker admits mistakes». BBC News. 2001 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  52. «Cleric said Climbie was 'possessed'». BBC News. 2001 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2004 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  53. «Pastor prayed for 'possessed' Victoria». BBC News. 2001 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  54. «Driver found Victoria lifeless». BBC. 2001 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  55. Laming, 2003, էջ 36
  56. Simon Fanshawe (2002 թ․ փետրվարի 1). «Overcoming the anger». The Telegraph. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  57. Laming, 2003, էջ 37
  58. «Inquiry into Climbie officials». BBC News. 2001 թ․ հունվարի 12. Արխիվացված օրիգինալից 2004 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  59. Laming, 2003, էջ 34
  60. name=BBC20Feb03>«Victoria carers guilty of murder». BBC News. 2003 թ․ փետրվարի 20. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  61. "Victoria carers guilty of murder". BBC News. 20 February 2003. Retrieved 5 July 2007.
  62. «Climbié killer to appear at inquiry». BBC News. 2002 թ․ հունվարի 8. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
  63. Judd, Terry (2002 թ․ հունվարի 31). «Climbie killer apologises for the 'sick situation' that led to death». The Independent. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
  64. 64,0 64,1 Laming, 2003, էջ 16
  65. 65,0 65,1 Carvel, John (2003 թ․ հունվարի 29). «Short shrift for those who dared to obstruct the inquiry's progress». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 17-ին.
  66. Laming, 2003, էջ 15
  67. 67,0 67,1 Batty, David (2005 թ․ օգոստոսի 5). «Climbié inquiry: the issue explained». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  68. Laming, 2003, էջ 13
  69. «Victoria (Anna) Climbié inquiry is launched». The Victoria Climbié Inquiry. 2001 թ․ մայիսի 31. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 17-ին.(չաշխատող հղում)
  70. Laming, 2003, էջ 349-370
  71. Batty, David (2003 թ․ հունվարի 27). «Guide: the Climbié inquiry phase two». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  72. Verkaik, Robert (2001 թ․ հունվարի 20). «Head of Anna Climbie inquiry ran department that failed to protect child». The Independent. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.(չաշխատող հղում)
  73. «Climbié inquiry chief under fire». The Guardian. 2001 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  74. «New Climbie hearing over 'missing report'». BBC News. 2002 թ․ հունիսի 11. Արխիվացված օրիգինալից 2004 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  75. «Climbie parents' anger at 'missing files'». BBC News. 2002 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2004 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  76. «Council blunder halts Climbie inquiry». BBC News. 2002 թ․ փետրվարի 1. Արխիվացված օրիգինալից 2004 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  77. Batty, David (2001 թ․ դեկտեմբերի 11). «Council chief under fire for 'sorry saga' of delays». The Guardian. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  78. 78,0 78,1 Batty, David (2001 թ․ դեկտեմբերի 13). «Fears of Climbié inquiry 'injustice'». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  79. «NSPCC 'delayed action' over Climbie». BBC News. 2002 թ․ հունվարի 25. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  80. Batty, David (2001 թ․ դեկտեմբերի 21). «NSPCC told to explain discrepancies in evidence». The Guardian. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  81. Carvel, John (2002 թ․ հունվարի 26). «NSPCC denies Climbié deceit». The Guardian. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  82. Butler, Patrick (2001 թ․ հոկտեմբերի 19). «Climbiés 'badly served' by Brent social services». The Guardian. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  83. Batty, David (2001 թ․ հոկտեմբերի 9). «Climbié council closed cases inappropriately». The Guardian. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  84. «Climbie hearing sparks B&B inquiry». BBC News. 2001 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  85. Butler, Patrick (2001 թ․ հոկտեմբերի 17). «Climbié social worker 'barred from working with children'». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  86. Batty, David (2001 թ․ սեպտեմբերի 28). «Councils underspent for children's services, Climbié inquiry told». The Guardian. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  87. «'Social services cash went to education'». The Guardian. 2001 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  88. «Witnesses to be Called in Week Beginning 17 December». The Victoria Climbié Inquiry. 2001 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  89. Butler, Patrick (2001 թ․ հոկտեմբերի 18). «Overstretched child care service 'unravelled'». The Guardian. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  90. «Climbié council left 109 children unprotected». The Guardian. 2002 թ․ հունվարի 18. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  91. «Vulnerable children left unprotected». The Guardian. 2002 թ․ հունվարի 30. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  92. «Haringey blasted for 'attempt to influence' Climbié inquiry». The Guardian. 2001 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  93. «Witnesses to be Called in Week Beginning 10 December». The Victoria Climbié Inquiry. 2001 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  94. «Archived Transcript for 19 December 2001: Page 19». The Victoria Climbié Inquiry. 2001 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  95. «Ex-council chief: 'I could not have prevented Victoria's death'». The Guardian. 2001 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  96. «Singh washes his hands of blame». The Guardian. 2001 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  97. 97,0 97,1 Eaton, Lynn (2002 թ․ մարտի 18). «The cost of culpability». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  98. Batty, David (2001 թ․ դեկտեմբերի 14). «Climbié murderer to give evidence in person». The Guardian. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  99. «Climbie killer disrupts inquiry». BBC News. 2002 թ․ հունվարի 8. Արխիվացված օրիգինալից 2004 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  100. Carvel, John (2002 թ․ հունվարի 9). «'They did not love their little girl like me'». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  101. «Climbie killer says sorry». BBC News. 2002 թ․ հունվարի 30. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  102. Allison, Rebecca (2002 թ․ հունվարի 31). «Climbié killer apologises for part in 'sickening' death». The Guardian. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  103. Batty, David (2002 թ․ հունվարի 30). «Manning: social services were not to blame». The Guardian. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  104. Laming, 2003, էջ 20
  105. 105,0 105,1 Batty, David (2001 թ․ սեպտեմբերի 28). «'Inexperienced' social worker left to make complex decisions». The Guardian. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  106. Batty, David (2004 թ․ հոկտեմբերի 5). «Climbié investigator widens focus of blame». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  107. «Climbié social worker 'made a scapegoat'». The Guardian. 2004 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  108. 108,0 108,1 Batty, David (2002 թ․ հունվարի 15). «Amnesia strikes Climbié social work manager». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  109. «Climbie official had 'psychotic illness'». BBC News. 2002 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  110. Carvel, John (2002 թ․ հունվարի 17). «Climbié case social worker 'had mental illness'». The Guardian. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  111. Laming, 2003, էջ 116
  112. «Manager denies destroying Climbie paper». BBC News. 2001 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2004 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  113. Laming, 2003, էջ 333
  114. Batty, David (2002 թ․ հունվարի 14). «Climbié detective accused of lying». The Guardian. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  115. «Council boss apologises to Climbie inquiry». BBC News. 2001 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2004 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  116. «Climbie parents reject apology». BBC News. 2002 թ․ հունվարի 15. Արխիվացված օրիգինալից 2004 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  117. «Officers in Climbie case 'scapegoats'». BBC News. 2002 թ․ փետրվարի 18. Արխիվացված օրիգինալից 2004 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  118. Batty, David (2002 թ․ փետրվարի 18). «NSPCC 'sorry' for Climbié failings». The Guardian. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  119. «Sombre mood at Climbie inquiry». BBC News. 2001 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  120. Carvel, John (2001 թ․ սեպտեմբերի 27). «Catalogue of errors in abuse case». The Guardian. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  121. «Social worker 'made cultural judgement'». BBC News. 2001 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2004 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  122. Batty, David (2002 թ․ մարտի 25). «Political correctness or poor practice?». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  123. «Politicial [sic] correctness 'puts children at risk'». The Guardian. 2001 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  124. Gillan, Andrew (2003 թ․ հունվարի 29). «'Her suffering and death marked a gross failure of the system and were inexcusable'». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  125. Batty, David (2003 թ․ հունվարի 28). «Scathing criticism for managers' neglect». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  126. «Mother pays emotional tribute». The Guardian. 2003 թ․ հունվարի 28. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  127. Laming, 2003, էջեր 371-384
  128. Carvel John (2003 թ․ հունվարի 29). «Full-time emergency service required, not bureaucracy». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  129. «Child Protection Register». Kirklees Council. 2006-06. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  130. Gillan, Audrey; Batty, David (2003 թ․ հունվարի 28). «Lack of national register blamed for failure to protect children at risk». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  131. «Full text: Alan Milburn's statement on the Laming report». The Guardian. 2003 թ․ հունվարի 28. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  132. 132,0 132,1 «Trusts to take over child care». BBC News. 2003 թ․ հունվարի 28. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  133. Weaver, Matt (2001 թ․ նոյեմբերի 16). «'Hundreds of Climbié cases waiting to happen'». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  134. «Working Together to Sequestrate Children». Department of Health. 1999. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  135. Butler, Patrick (2002 թ․ մարտի 18). «Inquiry lays bare gaps in joint working». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  136. 136,0 136,1 Katwala, Sunder; Ciglerova, Jana (2003 թ․ հունվարի 26). «How can the cycle of abuse be broken?». The Observer. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  137. Caroline Abrahams, Deborah Lightfoot (2003 թ․ հունվարի 31). «The bigger picture». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  138. Harry Ferguson (2003 թ․ հունվարի 30). «The sixth sense». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  139. Harry Ferguson (2002 թ․ հունվարի 16). «Blame culture in child protection». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  140. Batty, David (2003 թ․ մարտի 27). «Climbié inquiry head attacks social workers' 'kneejerk' response». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  141. Batty, David (2003 թ․ հունվարի 29). «Opportunity knocked». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  142. «Every Child Matters: Change for Children». teachernet.gov.uk. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 27-ին.
  143. «Background to Every Child Matters». everychildmatters.gov.uk. 2005 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 27-ին.
  144. Batty, David; Carvel, John (2003 թ․ սեպտեմբերի 9). «Plan to keep file on every child». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  145. Batty, David (2002 թ․ հունվարի 21). «Sensationalism will obscure the point of the Climbié inquiry». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  146. «Climbie social worker guilty». BBC News. 2002 թ․ օգոստոսի 27. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  147. «Climbie social workers sacked». BBC News. 2002 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  148. «Climbie social worker fights sack». BBC News. 2004 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  149. «Sacked Climbie worker loses case». BBC News. 2004 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  150. «Climbie worker's ban overturned». BBC News. 2005 թ․ հունիսի 9. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  151. «Climbie worker wins court battle». BBC News. 2005 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  152. «Climbie police to face tribunal». BBC News. 2004 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2004 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  153. «Climbie officers keep their jobs». BBC News. 2005 թ․ մայիսի 19. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  154. «GMC drops Climbie doctor charges». BBC News. 2004 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  155. «Invite to parents of Climbié to attend council meeting». Website of Lynne Featherstone, Member of Parliament for Hornsey and Wood Green. 2003 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 30-ին.
  156. Verkaik, Robert (2007 թ․ փետրվարի 20). «Climbie council 'is still failing abused children'». The Independent. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  157. «Victoria Climbié Foundation UK – About us». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  158. «Victoria Climbié Charitable Trust». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  159. «Climbié playwright attacks 'cash over care' culture». The Guardian. 2002 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  160. «Q&A: Victoria Climbié inquiry». The Guardian. 2003 թ․ հունվարի 30. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  161. Brindle, David; Carvel, John (2001 թ․ մայիսի 9). «Anna: the fatal failings». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  162. «Put children first». The Observer. 2003 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  163. «Climbie: Legacy of an inquiry». BBC News. 2002 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  164. Chris Hanvey (2003 թ․ հունվարի 26). «The lessons we never learn». The Observer. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  165. Ian Willmore (2003 թ․ հունվարի 26). «An evasion of responsibility». The Observer. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  166. Ford, Emily (2009 թ․ հուլիսի 31). «'New way' thinker John Seddon aims at council targets». The Times. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 29-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]