Հարցաքննություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարցաքննություն, քրեական և քաղաքացիական դատավարությունում քննչական կամ դատական գործողություն, որով ձեռք են բերվում և արձանագրվում գործի համար նշանակություն ունեցող տվյալներ (ցուցմունքներ)։ Քրեական դատավարությունում հարցաքննության իրավունքը վերապահված է քննիչին, հետաքննություն կատարող անձին, դատախազին, դատական քննության փուլում և քաղաքացիական դատավարությունում՝ դատարանին։ Եթե անձը չի տիրապետում այն լեզվին, որով կատարվում է դատավարությունը, նրա հարցաքննությունը կատարվում է թարգմանչի միջոցով։ Մինչև 14, իսկ քննիչի հայեցողությամբ՝ մինչև 16 տարեկանների հարցաքննությանը հրավիրվում է մանկավարժ։ Անհրաժեշտության դեպքում հարցաքննությանը կարող են հրավիրվել նաև ծնողներն ու անչափահասի այլ օրինական ներկայացուցիչները։ Նախաքննության փուլում յուրաքանչյուր հարցաքննության մասին կազմվում է արձանագրություն, իսկ դատական քննության արդյունքներին վերաբերող մասում՝ դատական նիստի արձանագրություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 315 CC-BY-SA-icon-80x15.png