Անմիզապահություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անմիզապահություն
Wet shorts.jpg
Անմիզապահություն կարող է առաջանալ տարբեր պատճառներով
Տեսակ հիվանդություն
Ենթադաս impairment of continence և միզարձակման խանգարում
Բժշկական մասնագիտություն ուրոլոգիա
ՀՄԴ-9 788.3
ՀՄԴ-10 N39.3, N39.4 և R32
Հիվանդությունների բազա 6764
MedlinePlus 003142
eMedicine 1988620
MeSHID D014549
Urinary incontinence Վիքիպահեստում

Անմիզապահություն, լինում է տարբեր հիվանդությունների (միզուղիների, նյարդային, կանանց) ժամանակ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են բացարձակ (լրիվ), հարաբեր, (մասնակի) և գիշերային անմիզապահություն։

Բացարձակ անմիզապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացարձակ անմիզապահությունյան դեպքում մշտական միզարձակում է լինում, և մեզը միզապարկում չի պահվում։ Հաճախ այն կապված է միզածորանների, միզապարկի կամ միզուկի բնածին թերությունների, ինչպես նաև տարբեր միզային խուղակների հետ։ Նման դեպքերում անհրաժեշտ է փորահատություն։

Հարաբերական անմիզապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարաբերական անմիզապահության ժամանակ լինում է քիչ միզարձակում՝ հազի, արագ քայլելու կամ ֆիզիկական լարվածության դեպքերում, հաճախ կանանց մոտ առաջանում է ծննդաբերական վնասվածքներից հետո։ Այն կարող է կապված լինել նաև նյարդային համակարգի հիվանդությունների հետ։ Այդ ձևի անմիզապահություն բուժելիս (այլ մեթոդների հետ միասին) մեծ է բուժական ֆիզկուլտուրայի դերը։ Վարժությունների համալիրն ընտրում է բժիշկը՝ նկատի ունենալով հիվանդի տարիքն ու ընդհանուր վիճակը։

Գիշերային անմիզապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշերային անմիզապահություն, երբ ակամա միզարձակում է լինում քնած ժամանակ, որպես կանոն, ունենում են երեխաները, հազվադեպ՝ մեծահասակները։

Պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անմիզապահություն կարող է առաջանալ ալկոհոլային հարբեցման ժամանակ

Գիշերային անմիզապահություն կարող է լինել բնածին թերզարգացած միզապարկի, երեխայի ֆիզիկական ընդհանուր թերզարգացման, թլիպանեղացման, միզապարկի բորբոքման և միզասեռական համակարգի այլ հիվանդությունների հետևանքով։ Այն երբեմն առաջանում է կենտրոնական նյարդային համակարգի ժամանակավոր ֆունկցիոնալ և օրգանական (ուռուցք, բորբոքում) փոփոխությունների հետևանքով։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշերային անմիզապահություն կանխելու նպատակով շատ կարևոր է վաղ մանկական տարիքում մշակել կամային միզարձակում, որի համար անհրաժեշտ է ստիպել երեխային մինչև քնելը անպայման միզել և դրա համար գիշերը ևս արթնացնել։ Տարիքի հետ (12-16 տարեկանում) գիշերային անմիզապահություն սովորաբար դադարում է։

Միզարձակումը զսպելու անկարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անմիզապահությունից տարբերվում է միզարձակումը զսպելու անկարողությունը, որը կապված է միզապարկի բորբոքման, շագանակագեղձի գեղձուռուցքի, միզաքարային և այլ հիվանդությունների հետևանքով միզապարկի ուժեղ գրգռվածության հետ։ Միզարձակումը զսպել չկարողանալը դադարում է այն առաջացնող հիվանդությունը բուժելուց հետո։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անմիզապահության ժամանակ մշտապես կամ պարբերաբար միզարձակումը գրգռում, խոնավացնում է սեռական օրգանների, շեքի, ազդրի մաշկը և ազդում է հիվանդի ընդհանուր վիճակի վրա։ Հիվանդը դառնում է ինքնամփոփ, գրգռված, չհավասարակշռված։ Մաշկի վրա մեզի գրգռող ազդեցությունը կանխելու համար օգտվում են մեզընդունիչից, ամեն օր ընդունում հիգիենային լոգանքներ, շեքի և ազդրերի մաշկին վազելին քսում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png