Վիկտորիա դե լոս Անխելես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտորիա դե լոս Անխելես
Բնօրինակ անունիսպ.՝ Victoria de los Ángeles
Ի ծնե անունիսպ.՝ Victoria de los Ángeles López García
Նաև հայտնի է որպեսVictoria de los Ángeles
Ծնվել էնոյեմբերի 1, 1923(1923-11-01)[1][2][3]
Բարսելոնա, Իսպանիա[4]
Երկիր Իսպանիա
Մահացել էհունվարի 15, 2005(2005-01-15)[1][5][3] (81 տարեկան)
Բարսելոնա, Իսպանիա[4]
ԳերեզմանMontjuïc Cemetery
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի և երաժիշտ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունConservatori Superior de Música del Liceu
ԱնդամակցությունՍանտ Ժորդիի գեղեցիկ արվեստների թագավորական ակադեմիա
Պարգևներ
 Victoria de los Ángeles Վիքիպահեստում

Վիկտորիա դե լոս Անխելես (իսպ.՝ Victoria de los Ángeles, իսկական անունը՝ Վիկտորիա Գոմես Սիմա, Victoria Gómez Cima, նոյեմբերի 1, 1923(1923-11-01)[1][2][3], Բարսելոնա, Իսպանիա[4] - հունվարի 15, 2005(2005-01-15)[1][5][3], Բարսելոնա, Իսպանիա[4]), իսպանացի օպերային երգչուհի (սոպրանո)։ Հայտնի է Հենդելի, Վերդիի, Օֆենբախի, Բիզեի օպերաներում դերերգերի, ինչպես նաև իսպանական երգահանների (Էնրիկե Գրանադոս, Մանուել դե Ֆալիա) երաժշտության կատարմամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1923 թվականի նոյեմբերի 1-ին Բարսելոնայում։

1938 թվականից սովորել է հայրենի քաղաքի կոնսերվատորիայում։ 1941 թվականին առաջին անգամ դուրս է եկել բեմ՝ Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայում կատարելով Միմիի դերերգը։ Ուսումն ավարտելուց հետո պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1944 թվականին կայացած համերգով։ 1947 թվականին Ժնևի միջազգային մրցույթում Վիկտորիա դե լոս Անխելեսն արժանացել է առաջին մրցանակի։

1949 թվականին երգչուհին առաջին անգամ ելույթ ունեցավ Փարիզի օպերայում Մարգարիտայի դերերգով (Շառլ Գունո, «Ֆաուստ»)։ 1950 թվականին հետևեցին առաջնախաղեր Լոնդոնում (Միմի «Բոհեմում», Քովենթ Գարդեն), Միլանում (Արիադնե Ռիխարդ Շտրաուսի «Արիադնեն Նաքսոսի վրա», Լա Սկալա) և Զալցբուրգի փառատոնում։ 1951-1961 թվականներին Վիկտորիա դե լոս Անխելեսը բազմիցս հանդես է եկել Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում։ 1961-1962 թվականներին մասնակցել է Բայրոյթի փառատոնին (Ռիխարդ Վագների «Տանհոյզեր» օպերայում Եղիսաբեթի դերերգով)։

1960-ական թվականների սկզբից երգչուհին կենտրոնացավ երգերի կատարման վրա։ Համերգների ժամանակ նա երգում էր ոչ միայն գերմանական Lieder և ֆրանսիական Mélodies, այլև քիչ հայտնի իսպանական և կատալոնական երգեր[6]։ Նրան հաճախ նվագակցում էր Ջերալդ Մուրը։ Միևնույն ժամանակ մեծ հաջողություն ուներ Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայում Կարմենի նրա դերակատարումը։

Վիկտորիա դե լոս Անխելեսը վախճանվել է 2005 թվականի հունվարի 15-ին Բարսելոնայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Peter Roberts: Victoria de los Ángeles, Weidenfeld & Nicolson, 1982

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորիա դե լոս Անխելես» հոդվածին։