Jump to content

Վարուժան Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարուժան Մարգարյան
Ծնվել էմայիսի 17, 1962(1962-05-17) (62 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներգիչ և խմբավար
Գործիքներվոկալ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1986) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1993)

Վարուժան Եղիշի Մարգարյան (մայիսի 17, 1962(1962-05-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, խմբավար, հայ հոգևոր երաժշտության և կոմիտասյան երգերի կատարող։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարուժան Մարգարյանը ծնվել է 1962 թվականի մայիսի 17-ին Երևանում։ Սովորել է Երևանի Մուրացանի անվան թ. 18 միջնակարգ դպրոցում։ Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանում (ուսուցիչներ՝ Յուրի Ավետիսյան, Էդուարդ Շահվերդյան)։ 1982-1986 թթ. ուսանել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի երաժշտա-մանկավարժական ֆակուլտետի երգ-երաժշտության բաժնում (խմբավարության ուսուցիչ՝ պրոֆեսոր Խորեն Մեյխանեջյան, ջութակի ուսուցիչ՝ Վազգեն Արտաշեսի Ավետիսյան)։ 1986-1988 թթ. նշանակվել է Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի թ. 1 միջնակարգ դպրոցի երգ-երաժշտության ուսուցիչ։ 1988-1993 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնում (ուսուցիչ՝ պրոֆեսոր Մարիաննա Հարությունյան

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մեներգիչ և երգչախմբի անդամ՝ երկար տարիներ հանդես է եկել Հայաստանի տարբեր երգչախմբերի կազմում՝

  • «Հայրեն» երգչախումբ (գեղ. ղեկավար և խմբավար՝ Սեդրակ Տեր-Ղազարյան),
  • «Նարեկ» արական երգչախումբ (գեղ. ղեկավար և խմբավար՝ Մկրտիչ Մկրտչյան),
  • ԵՊՀ «Կոմիտաս» երգչախումբ (գեղ. ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյան),
  • «Հայսմավուրք» երգչախումբ (գեղ. ղեկավար և խմբավար՝ Միհրան Ղազեյան),
  • Երևանի Կոմիտասի անվան պետական կոսներվատորիայի օպերային դասարանի երգչախումբ (գեղ. ղեկավար և խմբավար՝ Հովհաննես Միրզոյան),
  • Ս. Գայանե եկեղեցու արական երգչախումբ (գեղ. ղեկավար և խմբավար՝ Գեորգի Շաբանով, Գևորգ Մուրադյան),
  • «Հովեր» կամերային երգչախումբ (գեղ. ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան
  • 1984-1992 թթ. երգել է Մայր աթոռ Ս. Էջմիածնի Մայր տաճարի երգչախմբում։

1992-2000 թթ. Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանի հրավերով նշանակվել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության Ս. Հակոբ եկեղեցու դպրապետ և Ժառանգավորաց դպրոցի եկեղեցական երաժշտության ուսուցիչ։ Ավանդական և Չիլինկիրյան պատարագներից հետո՝ 1993 թվականից սկսած, Թորգոմ պատրիարքի անմիջական հովանավորությամբ և Ժառանգավորաց դպրոցի սաների մասնակցությամբ առաջին անգամ իրականացրել է Կոմիտաս վարդապետի եռաձայն պատարագի կատարումը, որ երկար տարիներ հնչում է Երուսաղեմի Սրբոց միաբանության եկեղեցական արարողակարգում։

2000 թ. Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանի հովանավորությամբ և ուրարակիր Արտավազդ Ասլանյանի մասնակցությամբ հիմնել է «Վեմ միություն» հրատարակչությունը։

2000-2003 թթ. Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գարեգին Բեկչյանի հրավերով պաշտոնավարել է Քյոլնում՝ որպես Ս. Սահակ-Մեսրոպ առաջնորդանիստ եկեղեցու դպրապետ և «Արմաշ» մանուկների երգչախմբի խմբավար և երաժշտության ուսուցիչ[1]։

2003-2013 թթ. Կանադահայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Բագրատ Գալստանյանի հրավերով մեկնել է Մոնրեալ՝ ստանձնելով Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցու դպրապետի և խմբավարի պաշտոնը՝

  • «Կոմիտաս Դպրաց Դաս» երգչախումբ,
  • «Կոմիտաս» արական երգչախումբ,
  • «Կոմիտաս» երկսեռ երգչախումբ,
  • Մոնրեալի հայ մանուկների երգչախումբ[2][3]։
  • 2010-2011 թթ. ղեկավարել է նաև Համազգային մշակութային միության «Քնար» երգչախումբը։

2013-2017 թթ. Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանի հրավերով ծառայել է որպես Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության Ս. Հակոբ եկեղեցու դպրապետ և Ժառանգավորաց դպրոցի եկեղեցական երաժշտության ուսուցիչ։

2018 թվականից առ այսօր Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Բաբգեն Չարյանի հրավերով պաշտոնավարում է Լավալ քաղաքի Ս. Գևորգ եկեղեցում որպես դպրապետ։

Նույն թվականին հիմնադրել է «Արիակ» երկսեռ երգչախումբը, որը ելույթներ է ունեցել Լավալ քաղաքի «Centre Arménie»-ում, Դուգլասթոն քաղաքի (Նյու Յորք) Ս. Սարգիս առաքելական եկեղեցում։ 2020 թվականի սկզբին համավարակի պատճառով երգչախմբի գործունեությունն ընդհատվել է։

2018 թվականին Լավալի Ս. Գևորգ եկեղեցում հիմնել է «Մանուկների դպրաց դաս» երգչախումբը, որը գործում է մինչ այսօր։

2019-2020 թվականներին Մոնրեալի «Արարատ բնակարաններ» (Habitations Ararat) հաստատությունում բնակվող տարեցներին ուսուցանել է հոգևոր ու աշխարհիկ երգեր։

Որպես մեներգիչ և երգչախմբի անդամ բազմիցս ելույթներով հանդես է եկել Եվրոպայում և ԱՄՆ-ում։

Կատարել է կոմիտասյան և հոգևոր երգերի բազմաթիվ ձայնագրություններ Վաչե Շարաֆյանի նվագակցությամբ (Հայաստան, Երուսաղեմ, ԱՄՆ)։

Մեջբերումներ Վարուժան Մարգարյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ես կոմիտասյան երգեր լսել եմ Շարա Տալյանի, Արմենակ Տեր-Աբրահամյանի և այլ անվանի երգիչների կատարմամբ, սակայն Վարուժան Մարգարյանի մեկնաբանությունը բնականության և խորը ընկալման առումով միանգամայն նոր մոտեցում է կոմիտասյան մեներգեցողության մեջ։
- Թավջութակահարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Մեդեա Աբրահամյան
Ինձ թվաց՝ Կոմիտասն այդ պահին երկնքից նայում էր և մեզ ասում, որ այսպես պետք է երգել։
- Օպերային երգիչ, ջութակահար, պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանց

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 թ. Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանի աջակցությամբ վերահրատարակել է Սբ. Ներսես Շնորհալու «Երգ Արեւագալի» թեթև տարբերակը (ձայնագրեց՝ պոլսահայ երաժիշտ, երգահան, խմբավար, դպրապէտ Լեւոն Մ. Չիլինկիրեան, աշխատութեամբ՝ Տէր Դանիէլ Քահանայի, դպրապետ Վարուժան Մարգարեանի և Վաչէ Շարաֆեանի)։
  • 2000 թ. Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության լուսարարապետ Նուրհան արք. Մանուկյանի աջակցությամբ վերահրատարակել է Սբ. Ներսես Շնորհալու «Երգ Արեւագալի» ծանր տարբերակը (ձայնագրեց՝ Լեւոն Մ. Չիլինկիրեան, հրատարակութեամբ՝ դպրապետ Վարուժան Մարգարեանի և ուրարակիր Արտավազդ Ասլանեանի)[4]։
  • 2000 թ. Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանի հրամանով վերահրատարակել է Ս. Ներսես Շնորհալու «Շարական Սրբոցն Վարդանանց Զորավարացն Մերոց՝ Հազար Երեսուն Եւ Վեց Վկայիցն՝ Որք Կատարեցան Ի Մեծի Պատերազմին» (հրատարակութեամբ՝ դպրապետ Վարուժան Մարգարեանի- ՎԷՄ միութիւն)։
  • 2004 թ. Երևանում Արարատյան Հայրապետական թեմի «Այրարատ» մատենաշարով լույս է տեսել «Շարականների ընտրանի» ժողովածուն / աշխատասիրեց՝ Վ. Մարգարեան, Վ. Շարաֆեան, Խ. Պալեան և ուրիշներ/:
  • 2007 թ. Երևանում Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Կոմիտաս» երկսեռ երգչախմբի անդամների հանգանակությամբ վերահրատարակվել է «Կոմիտաս. նամակներ» երկրորդ լրացված տպագրությունը /տեքստը կազմեց՝ Ց. Բեքարյանը, ԳԱԹ հրատ./:
  • 2018 թ. Արարատյան Հայրապետական թեմի հրատարակությամբ Ս. Էջմիածնի տպարանում լույս է տեսել «Երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի եւ այլ երգք պիտանիք» (բազմաձայն), աշխատասիրությամբ՝ Երևանի Նոր Նորք համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու խմբավար Լիլիթ Սաֆարյանի, նախաձեռնող և գլխավոր խմբագիր՝ Տեր Նշան քհն. Ալավերդյան, խորհրդատու՝ Վարուժան սրկ. Մարգարյան և ուրիշներ։

Եկեղեցական աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երուսաղեմի պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանի ձեռամբ շնորհվել է դպիրի տվչության աստիճան, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության Ս. Հակոբ եկեղեցի, 1993։
  • Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արք. Բեկչյանի ձեռամբ շնորհվել է ուրար կրելու իրավունք, Քյոլնի Ս. Սահակ-Մեսրոպ եկեղեցի, 2003։
  • Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի կողմից ձեռնադրվել է սարկավագ, Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, 2010 թ. նոյեմբերի 7։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ մրցանակ, սիրողական երգչախմբերի ազգային մրցույթ, CBC - ռադիո Կանադա, Քվեբեկ, 2008 /Varuzhan Margaryan - Concours nationale des chorales d’amateurs 2008 de CBC/Radio-Canada, Québec/

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Շինել փոքրիկ մշակությաին Հայաստան»».
  2. «Նկարչության և երգեցողության դասընթացներ` Նարեկացի արվեստի միությունում».
  3. https://issuu.com/dermyron/docs/3697_-_bishop_bagrat_montreal/58?ff. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. Լեւոն Չիլինկիրեան, Լեւոն (2000). Արեւագալի երգեր. Երուսաղեմ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)