Սոնա Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոնա Հովհաննիսյան
Ծնվել էմարտի 28, 1963(1963-03-28) (56 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունդիրիժոր և խմբավար
ԿրթությունԵղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ՊարգևներՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ և Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ

Սոնա Հովհաննեսի Հովհաննիսյան (մարտի 28, 1963(1963-03-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր, խմբավար: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2010 թ.): «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար (1992 թ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնա Հովհաննիսյանը ծնվել է 1963 թվականին, Երևանում՝ դերասանուհի Լիլյա Հովհաննիսյանի ընտանիքում: Սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցներում, 1980-1984 թթ.՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժնում, 1984-1989 թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնում՝ Ռաֆայել Մանգասարյանի դասարանում: 1990-1993 թթ. մասնակցել է պետական կոնսերվատորիայի ասիստենտուրա-ստաժիրովկայի «խմբավարություն» մասնագիտության կուրսերին[1]:

1984-1989 թթ. աշխատել է թիվ 118 հանրակրթական դպրոցում, եղել է երգ-երաժշտության ուսուցիչ և խմբավար, միաժամանակ որպես խմբավար աշխատել է քաղաքային պիոներների և դպրոցականների պալատում և մանկական գեղագիտական դաստիարակության կենտրոնում: Ղեկավարել է «Հայրեն» և «Ալելուիա» երգչախմբերը: 1995 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական ամբիոնում (2006 թ.՝ դոցենտ, 2016 թ.՝ պրոֆեսոր): 1992 թվականին հիմնադրել և ղեկավարում է «Հովեր» երգչախումբը: Երգչախմբի հետ համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, Ռուսաստանում, Սլովենիայում, Լիբանանում, Լեհաստանում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Թայվանում, հանդես է եկել մի շարք հեղինակավոր դահլիճներում (Teatro Dal Verme (Իտալիա), Тhéâtre Nanterre-Amandiers, Cité de la Musique, Le Quartz (Ֆրանսիա), Strathmore Hall, Carnegie Hall (ԱՄՆ), Թայվանի ազգային համերգասրահ:

Հովեր պետական կամերային երգչախմբի հետ իրականացրել է մի շարք մեծակտավ վոկալ-խմբերգային ստեղծագործություններ և օպերաներ՝ «Սևիլյան սափրիչ», «Տոսկա», «Մադամ Բատերֆլայ», «Եվգենի Օնեգին», «Անուշ»)[2]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2007 թ.
  • ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2010 թ.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]