Վարակում (ֆիլմ, 2011)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարակում
անգլ.՝ Contagion
Երկիր ԱՄՆ[1][2][3]
 ԱՄԷ[1][2][3]
Ժանրդրամա[4][5], թրիլեր, ֆիլմ աղետի մասին և մարտաֆիլմ
ԹեմաՀամաճարակ
Թվականսեպտեմբերի 3, 2011[6], հոկտեմբերի 20, 2011[7] և սեպտեմբերի 9, 2011[8]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթիվեն Սոդերբերգ[9][5][10][…]
ՊրոդյուսերՍթեյսի Շեր
Սցենարի հեղինակՍքոթ Զ. Բերնս
ԴերակատարներՄարիոն Կոտիար[11][9][12][…], Մեթ Դեյմոն[11][9][10][…], Լոուրենս Ֆիշբորն[11][9][13][…], Ջուդ Լոու[11][14][13][…], Գվինեթ Փելթրոու[11][13][15], Քեյթ Ուինսլեթ[11][14][13][…], Բրայան Քրենսթոն[11][15], Ջենիֆեր Էլ[11][15], Էլիոթ Գուլդ[11][15], Ջոն Հոուքս[11][15], Josie Ho?[11][15], Սենա Լաթան[11][15], Demetri Martin?[11][15], Էնրիկո Կոլանտոնի[11][15], Արմին Ռոդե[11][15], Մոնիկ Գաբրիելա Կարնեն[11][15], Չին Հան[15], Sanjay Gupta?[15] և Սթիվեն Սոդերբերգ[15]
ՕպերատորՍթիվեն Սոդերբերգ
ԵրաժշտությունՔլիֆ Մարտինես
ՄոնտաժՍթիվեն Միրիոուն
Պատմվածքի վայրՀոնկոնգ, Սան Ֆրանցիսկո, Ատլանտա, Շվեյցարիա, Մակաո, Մինեսոտա, Իլինոյս և Կասաբլանկա
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո, Ժնև, Վևե, Հոնկոնգ, Ջորջիա, Դուբլին, Ատլանտա, Լոնդոն, Չիկագո, Մինեապոլիս և Կասաբլանկա
ԿինոընկերությունWarner Bros.[9], Participant Media, Image Nation և Warner Bros. Pictures
Տևողություն106 րոպե[16]
Բյուջե60 000 000 $[17]
Շահույթ135 458 097 $[18]
Պաշտոնական կայքէջ
 Contagion (2011 film) Վիքիպահեստում

«Վարակում» (անգլ.՝ Contagion), ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգի ֆիլմ-աղետը՝ Մեթ Դեյմոնի, Ջուդ Լոուի, Գվինեթ Փեթրոուի, Քեյթ Ունիսլեթի, Լոուրենս Ֆիշբորնի, Մարիոն Քոտիարի մասնակցությամբ։

Ամերիկյան ֆիլմը նկարահանվել է 2011 թվականին[19]։ Առաջին անգամ ցուցադրվել է նույն թվականի սեպտեմբերի 3-ին ՝ Վենետիկի կինոփառատոնում։ ԱՄՆ-ի կինոթատրոնների էկրաններին ֆիլմը հայտնվել է սեպտեմբերի 9-ից՝ հավաքելով 22 մլն դոլար առաջին հանգստյան օրերի ընթացքում։ Ֆիլմի շահույթը կազմել է 135 միլիոն դոլար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում կան մի քանի փոխկապակցված սյուժետային գծեր, արտացոլելով իրադարձությունները նախնական բռնկումից մինչև պատվաստանյութերի մշակում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հետ միասին փորձում է դադարեցնել անհայտ ծագման մահացու վիրուսի տարածումը։ Շնորհիվ այն բանի, որ հիվանդության ինկուբացիոն ժամանակահատվածը շատ կարճ է, և մահացությունն ու վարակելիությունը չափազանց բարձր են, դժվար է հետագծել դրա ծագումը։ Վիրուս, որի դեմ չկա ո՛չ բուժման արձանագրություն, ո՛չ պատվաստանյութեր։ Վիրուսից մահացությունը ավելի քան 20 % է։ Վիրուսի մուտացիան ձգձգում է պատվաստանյութի ստացումը, և շատ հիվանդներ մահանում են։

Ամեն ինչ սկսվում է այն բանից, երբ Բեթ Էմհոֆֆը Հոնկոնգ գործուղումից հետո վերադառնում է տուն՝ Մինեապոլիս։ Հոնկոնգում Բեթը անհայտ վիրուս է որսացել և տարօրինակ հիվանդության պատճառով տուն ժամանելիս մահացել է։ Նույն հիվանդությունից մահացավ նաև նրա որդին՝ Քլարկը, բայց նրա ամուսինը՝ Միտչ Էմհոֆֆը, կենդանի մնաց։ Նրա մոտ հայտնաբերվում է բնական իմունիտետ հարուցիչի նկատմամբ։ Բայց Էմհոֆֆի դուստրը՝ Ջորին ժառանգել էր հոր իմունիտետի միայն կեսը, և հայրը ստիպված էր պաշտպանել իր դստերը հնարավոր վարակից։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բժիշկ Էլեոներա Օրանտեսին ուղարկում է Հոնկոնգ և Մակաո՝ վարակի շղթային հետևելու համար։ Հետաքննությունից հետո բժիշկներին պատանդ են վերցնում այն չինացիները, որոնք դեղորայքի կարիք ունեն։

Իր բնագավառի պրոֆեսիոնալ բժիշկ Էրին Միրսը թռչում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից դեպի Մինեապոլիս։ Տեղում նա կազմակերպում է վրանային հիվանդանոց և պատրաստվում է բնակչությանը պատվաստումների։ Բայց իր աշխատանքում դոկտոր Միրսը չի նկատում, որ վարակվում է, և արդյունքում նա մահանում է։

Կենտրոնում բժիշկ Էլիս Չիվերը, որը պատասխանատու է վիրուսի հետ աշխատելու համար, իր սիրելի կնոջը խնդրում է լքել Չիկագոն, որտեղ մոլեգնում է համաճարակը։ Նրան լսում է պահակ Ռոջերը, որը աղքատության պատճառով չի կարողանում պատվաստանյութ ստանալ։ Վերջիվերջո, բժիշկ Չիվերը իր պատվաստանյութը նվիրում է Ռոջերի որդուն։

Վերջապես, Սան Ֆրանցիսկոյում բլոգեր և ազատ լրագրող Ալանը ապատեղեկացնում է բնակչությանը՝ պնդելով, որ կա բուժում, որը կոչվում է ֆորսատիա։ Նա վստահեցնում է, որ ինքը ստիպված է եղել բուժվել հիվանդությունից։ Բայց, հայտնաբերելով վարակվածների մեջ իր նախկին գործատուին, Ալանը փոխվում է և դադարում է ստել մարդկանց։ Բայց Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները հասնում են նրան։

Ֆիլմի վերջում վիրուսի նմուշները տեղադրվում են կոնտեյներով` սառեցման համար, որտեղ արդեն պահվում են ատիպիկ թոքաբորբի և խոզի գրիպի պաթոգենների մշակույթները։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ծանուցվել է 2010 թվականի փետրվարին[20]։ Գվինեթ Փելտրոուն, ով նույնպես նկարահանվել է այս ֆիլմում, ավելի ուշ միացավ դերասանական կազմին։

Ֆիլմը նկարահանելիս Սոդերբերգը համագործակցել է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հետ, ինչպես նաև խորհրդակցել է մի խումբ գիտական փորձագետների հետ[21]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենետիկի 68-րդ կինոփառատոնում կայացած պրեմիերայից հետո ֆիլմը ստացավ համեստորեն դրական արձագանքներ քննադատներից[22]։ 2014 թվականի ապրիլի դրությամբ Rotten Tomatoes-ի կայքում ֆիլմը ունի 84 % վարկանիշ՝ 237 ակնարկների հիման վրա, 10-ից 7-ի միջին գնահատականով, ունկնդիրների գնահատականով ընդամենը 6 2% (միջին գնահատականը ՝ 5-ից 3,4)[23]։

Գիտական հավաստիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

New Scientist հոդվածում ֆիլմը ստացել է շնորհակալագրեր գիտության համար վստահելի տեսակետ ստանալու համար։ Օրինակ` լաբորատոր միջավայրում վիրուս աճեցնելու միջոց գտնելու անհրաժեշտությունը` առանց բջջային բնակչության ոչնչացման, նախքան հետազոտողները կարող են ուսումնասիրել վիրուսը[24]։

Մանկաբույժ և պատվաստաբան Պոլ Օֆիտը գրել է, որ սովորաբար, երբ ֆիլմերը պատկերում են գիտությունը, նրանք զոհաբերում են գիտությունը հանուն դրամայի, բայց ոչ այս անգամ։ Նա մեջբերում է այնպիսի հասկացությունների օգտագործումը, ինչպիսիք են R0-ը (դեպքերի քանակը, որոնք միջին հաշվով վերարտադրվում են մեկ վարակով) կամ ֆոմիտները, ինչպես նաև գեղարվեստական շտամի ծագումը, որն իրատեսություն է ավելացնում ֆիլմում[25]։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնօրինակ սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտոր՝Քլիֆ Մարտինես

# Անվանում Տևողություն
1. «They’re Calling My Flight»   3:02
2. «Chrysanthemum Complex»   2:36
3. «Placebo»   0:25
4. «Move Away from the Table»   1:49
5. «The Birds Are Doing That»   1:35
6. «Get Off the Bus»   2:03
7. «100 Doses»   1:46
8. «Affected Cities»   2:48
9. «Bad Day to Be a Rhesus Monkey»   2:25
10. «I’m Sick»   1:29
11. «Get Us to the Front of the Line»   2:00
12. «Don’t Tell Anyone»   2:13
13. «Forsythia»   2:48
14. «It’s Mutated»   2:22
15. «Merry Christmas»   1:39
16. «They Didn’t Touch Me»   2:02
17. «There’s Nothing in There»   1:52
18. «Handshake»   4:16
19. «Bat & Pig»   2:39
20. «Contagion»   3:37

Ֆիլմի այլ երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Michael J. Thomas — «Amante Del Vino»
  • U2 — All I Want Is You

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյութերի վերաբերյալ տվյալներ Internet Movie Database[26] կայքում։

Տարի Մրցանակ Կատեգորիա Դափնեկիրներ և թեկնածուներ արդյունքներ
2012 Սատուրն Լավագույն սարսափ/թրիլլեր Մրցանակ
2012 Կաղապար:Թարգմանված չէ 3 Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր Լոուրենս Ֆիշբորն Մրցանակ
2012 Կաղապար:Թարգմանված չէ 3 Լավագույն սաունդթրեք Քլիֆֆ Մարտինես Մրցանակ
2011 Hollywood Film Award Տարվա մոնտաժիստ Սթիվեն Միրրիոն (ինչպես նաև «Мартовские иды» ֆիլմի խմբագրման համար) Հաղթանակ
2012 Image Award Ֆիլմի լավագույն դերասան Լոուրենս Ֆիշբորն Մրցանակ
2011 Կաղապար:Թարգմանված չէ 3 Լավագույն դերասանական կազմ Քեյթ Ուինսլեթ, Լոուրենս Ֆիշբորն, Գվինետ Փելթրոու, Ջեննիֆեր Էլ, Ջոն Խոուկս, Մարիոն Քոտիար, Բրայան Քրենսթոն, Ջուդ Լոու, Սենա Լաթան, Մեթ Դեյմոն Մրցանակ
2012 Կաղապար:Թարգմանված չէ 3 Տարվա կինոգործիչ Քլիֆֆ Մարտինես (ինչպես նաև «Драйв» ֆիլմի սաունդթրեքի համար) Մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.allmovie.com/movie/contagion-vm19891615
  2. 2,0 2,1 https://letterboxd.com/film/contagion/details/
  3. 3,0 3,1 https://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=178091.html
  4. http://www.nytimes.com/2011/09/09/movies/contagion-steven-soderberghs-plague-paranoia-review.html
  5. 5,0 5,1 http://www.imdb.com/title/tt1598778/
  6. Contagion (2011): Release Info — 1990.
  7. Internet Movie Database — 1990.
  8. Contagion (2011): Release Info(չին.) — 1990.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 http://stopklatka.pl/film/contagion-epidemia-strachu
  10. 10,0 10,1 https://www.filmaffinity.com/en/film145476.html
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 http://www.imdb.com/title/tt1598778/fullcredits?ref_=tt_ov_st_sm
  12. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=178091.html
  13. 13,0 13,1 13,2 13,3 http://www.the-numbers.com/movie/Contagion#tab=video-sales
  14. 14,0 14,1 http://www.metacritic.com/movie/contagion
  15. 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 15,10 15,11 15,12 15,13 ČSFD (չեխերեն) — 2001.
  16. Contagion (2011): Technical Specifications — 1990.
  17. http://www.nytimes.com/2011/08/09/movies/steven-soderberghs-contagion-paints-flu-as-world-disaster.html
  18. http://www.boxofficemojo.com/movies/?id=contagion.htm
  19. «Заражение» (Contagion, 2011) (ռուսերեն), Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին
  20. «Matt Damon, Jude Law catch 'Contagion'». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին.
  21. «Achoos of Death Are Film's Scourge». New York Times. 2011 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին.
  22. «'Contagion' could infect adults at B.O.». Variety. 2011 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին.
  23. «Contagion» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին. «Tense, tightly plotted, and bolstered by a stellar cast, Contagion is an exceptionally smart — and scary — disaster movie.»
  24. «Contagion doesn't skimp on science». New Scientist. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին.
  25. «Contagion, the Movie: An Expert Medical Review». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին.
  26. «Contagion (2011) — Awards» (անգլերեն). Сайт Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարակում (ֆիլմ, 2011)» հոդվածին։