Էնրիկո Կոլանտոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էնրիկո Կոլանտոնի
անգլ.՝ Enrico Colantoni
Enrico Colantoni 2007.jpg
Ծնվել էփետրվարի 14, 1963(1963-02-14) (57 տարեկան)
ԾննդավայրՏորոնտո, Կանադա
ԿրթությունԵյլի դրամայի դպրոց, Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1985)[1] և Տորոնտոյի համալսարան
ՔաղաքացիությունFlag of Canada (Pantone).svg Կանադա
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Էնրիկո Կոլանտոնի (անգլ.՝ Enrico Colantoni , փետրվարի 14, 1963(1963-02-14), Տորոնտո, Կանադա), կանադացի դերասան, հայտնի է «Նորաձևության ամսագիր», «Վերոնիկա Մարս», «Թեժ կետ» սերալներում և «Անհաջողակը», «Գալակտիկայի որոնումներում», «Արհեստական բանականություն» և «Վարակ» ֆիլմերում խաղացած դերերով։ Ինչպես նաև հյուրի դերում նկարահանվել է «Մոնկ», «Աստղային դարպասներ: ԱԳ-1» և «Ոսկորներ» սերիալներում։ «Միջոց» հեռուստասերիալում խաղացել է Ալեն Քոնների, իսկ CBS հեռուստաալիքի «Տեսադաշտում» սերիալում՝ կրինիմալ ղեկավար Կարլ Էլայեսի դերը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնրիկոն ծնվել է Տորոնտոյում՝ Իտալիայից արտագաղթած Ջինա և Քվենտին Կոլանտոնիների ընտանիքում։ Նրա եղբայրը՝ սերժանտ դետեկտիվ Հեկտոր Կոլանտոնին, պաշտոնաթող ոստիկան է[2][3]։

Կոլանտոնին Տորոնտոյի համալսարանում ուսումնասիրել է հոգեբանություն և սոցիոլոգիա, սակայն ուսումը դեռ չավարտած՝ տեղափոխվել է Նյու Յորքի դրամատիկական արվեստի ամերիկյան ակադեմիա։ Այնուհետև ավարտել է Յեյլի դրամայի դպրոցը՝ արժանանալով Carol Dye մրցանակի[4][5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնրիկոն էկրանին առաջնաելույթ է ունեցել 1987 թվականին՝ նկարահանվելով «Գիշերային շոգ» և «Ուրբաթ 13» հեռուստասերիալներում։ Նա առավել կարևոր դերեր է խաղացել «Օդերևութաբանը», «Վերսաչեի տուն», «Գալակտիկայի որոնումներում», «Արհեստական բանականություն» «Վարակ» կինոնկարներում և «Նորաձևության ամսագիր», «Վերոնիկա Մարս», «Թեժ կետ» [6][7], «Տեսադաշտում», «Հոուփ և Գլորիա» սերիալներում։

Խաղացել է Ալեն Քոնների դերը «Միջոց» հեռուստասերիալում և կրինիմալ ղեկավար Կարլ Էլիսի դերը՝ CBS հեռուստաալիքի «Տեսադաշտում» սերիալում[8]։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնրիկոն ակտիվորեն զբաղվում է բարեգործական գործունեությամբ։ 2011 թվականից համագործակցում է «The Tema Conter Memorial Trust» կազմակերպության հետ, որն օգնում է հետտրավմատիկ սթրեսային խանգարում ունեցող մարդկանց։ Կոլանտոնին դարձել է նրանց պաշտոնական ներկայացուցիչը և ամեն տարի ելույթ է ունենում Տորոնտոյում կայացած ամենամյա հանդիպման ժամանակ։ Էնրիկոն նաև կենդանիների իրավունքների պաշտպանության «Companion Animal Protection Society's» կազմակերպության անդամ է[9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նենսի Սնայդերի հետ առաջին ամուսնությունից Էնրիկոն ունի երկու երեխա։ 2011 թվականի նոյեմբերի 11-ին նա ամուսնացել է իր հարսնացու Ռոզաննայի հետ[10]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1987 ս Գիշերային շոգ Night Heat Սերիա «The Wiseguy»
1987 ս Ուրբաթ 13 Friday the 13th: The Series Էդրիան
1994 ս Օրնք ու կարգ Law & Order Ռոն Բլոկեր
1994-1995 ս Նյո Յորքի ոստիկանություն NYPD Blue Դենի Բրին կրտսեր
1995-1996 ս Հոուփ և Գլորիա Hope and Gloria Լուիս Ուտս
1995 ֆ Դրամական գնացք Money Train Դուլի
1997 ֆ Անհաջողակը The Wrong Guy Չարաճճի տղա
1997-2003 ֆ Նորաձևության ամսագիր Just Shoot Me! Էլիոտ Դի Մաուրո
1999 ֆ Խարան Stigmata Հայր Դարիո
1999 ֆ Գալակտիկայի որոնումներում Galaxy Quest Մաթեսար
2001 հֆ Ջեյմս Դին James Dean Էլյա Կազան
2001 ֆ Արհեստական բանականություն A.I. Artificial Intelligence մարդասպան
2002 ֆ Ինչպես վաստակել 20 միլիոն բաքս The First $20 Million Is Always the Hardest Ֆրանսուա Բենուա
2003 ս Աստղային դարպասներ: ԱԳ-1 Stargate SG-1 Բյորք
2004 ս Մոնկ Monk Ջո Քրիստի
2004-2007 ս Վերոնիկա Մարս Veronica Mars Քիթ Մարս
200-2012 ս Թեժ կետ Flashpoint սերժանտ Գրեգորի Պարկեր
2008 ս Եղբայրներ և քույրեր Brothers & Sisters Էվան
2013 ս Պահեստ 13 Warehouse 13 Էնթոնի Բիշոպ
2017 ս Տիկին պետքարտուղար Madam Secretary Ջիմ Ֆրքս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Notable Past StudentsAmerican Academy of Dramatic Arts.
  2. "Enrico Colantoni Biography (1963-)". Film Reference. Retrieved April 18, 2015
  3. Kalanderopoulos, Christopher (փետրվարի 23, 2011)։ «Asking for Help»։ Eggplante!։ Վերցված է 2016-1-16 
  4. «Enrico Colantoni»։ The New York Times։ Վերցված է 2016-1-16 
  5. DeMara Bruce (հուլիսի 10, 2008)։ «Flashpoint star brings work home to Toronto»։ The Toronto Star 
  6. Wilford, Denette (September 20, 2012). "'Flashpoint' Season 5: Enrico Colantoni Talks Show's Ending And The 'Veronica Mars' Movie". The Huffington Post
  7. Zier, Vogel, Lindsay (September 27, 2012). "Enrico Colantoni reflects on Sgt. Greg Parker's intense 'Flashpoint' journey" Archived 2015-04-19 at the Wayback Machine.. CTV
  8. Schwartz, Terri (November 25, 2014). "Enrico Colantoni is grateful 'Person of Interest's' writers haven't killed Elias off". Zap2it.
  9. "CAPS PSA with Enrico Colantoni ". Companion Animal Protection Society. December 21, 2011.
  10. Colantoni, Enrico (November 24, 2011). Untitled. Twitter.