Jump to content

Վարակում (ֆիլմ, 2011)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարակում
անգլ.՝ Contagion
Երկիր ԱՄՆ[1][2][3]
Ժանրդրամա[4][5], թրիլեր, ֆիլմ աղետի մասին և մարտաֆիլմ
Թեմահամաճարակ
Թվականսեպտեմբերի 3, 2011[6], հոկտեմբերի 20, 2011[7] և սեպտեմբերի 9, 2011[8]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթիվեն Սոդերբերգ[9][5][10][…]
ՊրոդյուսերՍթեյսի Շեր
Սցենարի հեղինակՍքոթ Զ. Բերնս
ԴերակատարներՄարիոն Կոտիար[11][9][12][…], Մեթ Դեյմոն[11][9][10][…], Լոուրենս Ֆիշբորն[11][9][13][…], Ջուդ Լոու[11][14][13][…], Գվինեթ Փելթրոու[11][13][15], Քեյթ Ուինսլեթ[11][14][13][…], Բրայան Քրենսթոն[11][15], Ջենիֆեր Էլ[11][15], Էլիոթ Գուլդ[11][15], Ջոն Հոուքս[11][15], Josie Ho?[11][15], Սենա Լաթան[11][15], Demetri Martin?[11][15], Էնրիկո Կոլանտոնի[11][15], Արմին Ռոդե[11][15], Մոնիկ Գաբրիելա Կարնեն[11][15], Չին Հան[15], Sanjay Gupta?[15] և Սթիվեն Սոդերբերգ[15]
ՕպերատորՍթիվեն Սոդերբերգ
ԵրաժշտությունՔլիֆ Մարտինես
ՄոնտաժՍթիվեն Միրիոուն
Պատմվածքի վայրՀոնկոնգ, Սան Ֆրանցիսկո, Ատլանտա, Շվեյցարիա, Մակաո, Մինեսոտա, Իլինոյս և Կասաբլանկա
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո, Ժնև, Վևե, Հոնկոնգ, Ջորջիա, Դուբլին, Ատլանտա, Լոնդոն, Չիկագո, Մինեապոլիս և Կասաբլանկա
ԿինոընկերությունWarner Bros.[9], Participant Media, Աբու Դաբիի Պատկերացում և Warner Bros. Pictures
Տևողություն106 րոպե[16]
Բյուջե60 000 000 $[17]
Շահույթ135 458 097 $[18]
Պաշտոնական կայքէջ
 Contagion (2011 film) Վիքիպահեստում

«Վարակում» (անգլ.՝ Contagion), ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգի ֆիլմ-աղետը՝ Մեթ Դեյմոնի, Ջուդ Լոուի, Գվինեթ Փեթրոուի, Քեյթ Ունիսլեթի, Լոուրենս Ֆիշբորնի, Մարիոն Քոտիարի մասնակցությամբ։

Ամերիկյան ֆիլմը նկարահանվել է 2011 թվականին[19]։ Առաջին անգամ ցուցադրվել է նույն թվականի սեպտեմբերի 3-ին ՝ Վենետիկի կինոփառատոնում։ ԱՄՆ-ի կինոթատրոնների էկրաններին ֆիլմը հայտնվել է սեպտեմբերի 9-ից՝ հավաքելով 22 մլն դոլար առաջին հանգստյան օրերի ընթացքում։ Ֆիլմի շահույթը կազմել է 135 միլիոն դոլար։

Ֆիլմում կան մի քանի փոխկապակցված սյուժետային գծեր, արտացոլելով իրադարձությունները նախնական բռնկումից մինչև պատվաստանյութերի մշակում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հետ միասին փորձում է դադարեցնել անհայտ ծագման մահացու վիրուսի տարածումը։ Շնորհիվ այն բանի, որ հիվանդության ինկուբացիոն ժամանակահատվածը շատ կարճ է, և մահացությունն ու վարակելիությունը չափազանց բարձր են, դժվար է հետագծել դրա ծագումը։ Վիրուս, որի դեմ չկա ո՛չ բուժման արձանագրություն, ո՛չ պատվաստանյութեր։ Վիրուսից մահացությունը ավելի քան 20 % է։ Վիրուսի մուտացիան ձգձգում է պատվաստանյութի ստացումը, և շատ հիվանդներ մահանում են։

Ամեն ինչ սկսվում է այն բանից, երբ Բեթ Էմհոֆֆը Հոնկոնգ գործուղումից հետո վերադառնում է տուն՝ Մինեապոլիս։ Հոնկոնգում Բեթը անհայտ վիրուս է որսացել և տարօրինակ հիվանդության պատճառով տուն ժամանելիս մահացել է։ Նույն հիվանդությունից մահացավ նաև նրա որդին՝ Քլարկը, բայց նրա ամուսինը՝ Միտչ Էմհոֆֆը, կենդանի մնաց։ Նրա մոտ հայտնաբերվում է բնական իմունիտետ հարուցիչի նկատմամբ։ Բայց Էմհոֆֆի դուստրը՝ Ջորին ժառանգել էր հոր իմունիտետի միայն կեսը, և հայրը ստիպված էր պաշտպանել իր դստերը հնարավոր վարակից։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բժիշկ Էլեոներա Օրանտեսին ուղարկում է Հոնկոնգ և Մակաո՝ վարակի շղթային հետևելու համար։ Հետաքննությունից հետո բժիշկներին պատանդ են վերցնում այն չինացիները, որոնք դեղորայքի կարիք ունեն։

Իր բնագավառի պրոֆեսիոնալ բժիշկ Էրին Միրսը թռչում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից դեպի Մինեապոլիս։ Տեղում նա կազմակերպում է վրանային հիվանդանոց և պատրաստվում է բնակչությանը պատվաստումների։ Բայց իր աշխատանքում դոկտոր Միրսը չի նկատում, որ վարակվում է, և արդյունքում նա մահանում է։

Կենտրոնում բժիշկ Էլիս Չիվերը, որը պատասխանատու է վիրուսի հետ աշխատելու համար, իր սիրելի կնոջը խնդրում է լքել Չիկագոն, որտեղ մոլեգնում է համաճարակը։ Նրան լսում է պահակ Ռոջերը, որը աղքատության պատճառով չի կարողանում պատվաստանյութ ստանալ։ Վերջիվերջո, բժիշկ Չիվերը իր պատվաստանյութը նվիրում է Ռոջերի որդուն։

Վերջապես, Սան Ֆրանցիսկոյում բլոգեր և ազատ լրագրող Ալանը ապատեղեկացնում է բնակչությանը՝ պնդելով, որ կա բուժում, որը կոչվում է ֆորսատիա։ Նա վստահեցնում է, որ ինքը ստիպված է եղել բուժվել հիվանդությունից։ Բայց, հայտնաբերելով վարակվածների մեջ իր նախկին գործատուին, Ալանը փոխվում է և դադարում է ստել մարդկանց։ Բայց Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները հասնում են նրան։

Ֆիլմի վերջում վիրուսի նմուշները տեղադրվում են կոնտեյներով` սառեցման համար, որտեղ արդեն պահվում են ատիպիկ թոքաբորբի և խոզի գրիպի պաթոգենների մշակույթները։

Ֆիլմը ծանուցվել է 2010 թվականի փետրվարին[20]։ Գվինեթ Փելտրոուն, ով նույնպես նկարահանվել է այս ֆիլմում, ավելի ուշ միացավ դերասանական կազմին։

Ֆիլմը նկարահանելիս Սոդերբերգը համագործակցել է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հետ, ինչպես նաև խորհրդակցել է մի խումբ գիտական փորձագետների հետ[21]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենետիկի 68-րդ կինոփառատոնում կայացած պրեմիերայից հետո ֆիլմը ստացավ համեստորեն դրական արձագանքներ քննադատներից[22]։ 2014 թվականի ապրիլի դրությամբ Rotten Tomatoes-ի կայքում ֆիլմը ունի 84 % վարկանիշ՝ 237 ակնարկների հիման վրա, 10-ից 7-ի միջին գնահատականով, ունկնդիրների գնահատականով ընդամենը 6 2% (միջին գնահատականը ՝ 5-ից 3,4)[23]։

Գիտական հավաստիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

New Scientist հոդվածում ֆիլմը ստացել է շնորհակալագրեր գիտության համար վստահելի տեսակետ ստանալու համար։ Օրինակ` լաբորատոր միջավայրում վիրուս աճեցնելու միջոց գտնելու անհրաժեշտությունը` առանց բջջային բնակչության ոչնչացման, նախքան հետազոտողները կարող են ուսումնասիրել վիրուսը[24]։

Մանկաբույժ և պատվաստաբան Պոլ Օֆիտը գրել է, որ սովորաբար, երբ ֆիլմերը պատկերում են գիտությունը, նրանք զոհաբերում են գիտությունը հանուն դրամայի, բայց ոչ այս անգամ։ Նա մեջբերում է այնպիսի հասկացությունների օգտագործումը, ինչպիսիք են R0-ը (դեպքերի քանակը, որոնք միջին հաշվով վերարտադրվում են մեկ վարակով) կամ ֆոմիտները, ինչպես նաև գեղարվեստական շտամի ծագումը, որն իրատեսություն է ավելացնում ֆիլմում[25]։

Բնօրինակ սաունդթրեք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտոր՝Քլիֆ Մարտինես

No.ԱնվանումՏևողություն
1."They’re Calling My Flight"3:02
2."Chrysanthemum Complex"2:36
3."Placebo"0:25
4."Move Away from the Table"1:49
5."The Birds Are Doing That"1:35
6."Get Off the Bus"2:03
7."100 Doses"1:46
8."Affected Cities"2:48
9."Bad Day to Be a Rhesus Monkey"2:25
10."I’m Sick"1:29
11."Get Us to the Front of the Line"2:00
12."Don’t Tell Anyone"2:13
13."Forsythia"2:48
14."It’s Mutated"2:22
15."Merry Christmas"1:39
16."They Didn’t Touch Me"2:02
17."There’s Nothing in There"1:52
18."Handshake"4:16
19."Bat & Pig"2:39
20."Contagion"3:37

Ֆիլմի այլ երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Michael J. Thomas — «Amante Del Vino»
  • U2 — All I Want Is You

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյութերի վերաբերյալ տվյալներ Internet Movie Database[26] կայքում։

Տարի Մրցանակ Կատեգորիա Դափնեկիրներ և թեկնածուներ արդյունքներ
2012 Սատուրն Լավագույն սարսափ/թրիլլեր Մրցանակ
2012 Կաղապար:Թարգմանված չէ 3 Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր Լոուրենս ՖիշբորնՄրցանակ
2012 Կաղապար:Թարգմանված չէ 3 Լավագույն սաունդթրեք Քլիֆֆ ՄարտինեսՄրցանակ
2011 Hollywood Film Award Տարվա մոնտաժիստ Սթիվեն Միրրիոն (ինչպես նաև «Мартовские иды» ֆիլմի խմբագրման համար)Հաղթանակ
2012 Image Award Ֆիլմի լավագույն դերասան Լոուրենս ՖիշբորնՄրցանակ
2011 Կաղապար:Թարգմանված չէ 3 Լավագույն դերասանական կազմ Քեյթ Ուինսլեթ, Լոուրենս Ֆիշբորն, Գվինետ Փելթրոու, Ջեննիֆեր Էլ, Ջոն Խոուկս, Մարիոն Քոտիար, Բրայան Քրենսթոն, Ջուդ Լոու, Սենա Լաթան, Մեթ ԴեյմոնՄրցանակ
2012 Կաղապար:Թարգմանված չէ 3 Տարվա կինոգործիչ Քլիֆֆ Մարտինես (ինչպես նաև «Драйв» ֆիլմի սաունդթրեքի համար)Մրցանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ https://www.allmovie.com/movie/contagion-vm19891615
  2. ↑ https://letterboxd.com/film/contagion/details/
  3. ↑ https://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=178091.html
  4. ↑ http://www.nytimes.com/2011/09/09/movies/contagion-steven-soderberghs-plague-paranoia-review.html
  5. 1 2 http://www.imdb.com/title/tt1598778/
  6. ↑ Contagion (2011): Release Info — 1990.
  7. ↑ Internet Movie Database — 1990.
  8. ↑ Contagion (2011): Release Info(չին.) — 1990.
  9. 1 2 3 4 5 http://stopklatka.pl/film/contagion-epidemia-strachu
  10. 1 2 https://www.filmaffinity.com/en/film145476.html
  11. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 http://www.imdb.com/title/tt1598778/fullcredits?ref_=tt_ov_st_sm
  12. ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=178091.html
  13. 1 2 3 4 http://www.the-numbers.com/movie/Contagion#tab=video-sales
  14. 1 2 http://www.metacritic.com/movie/contagion
  15. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 ČSFD (չեխերեն) — 2001.
  16. ↑ Contagion (2011): Technical Specifications — 1990.
  17. ↑ http://www.nytimes.com/2011/08/09/movies/steven-soderberghs-contagion-paints-flu-as-world-disaster.html
  18. ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=contagion.htm
  19. ↑ «Заражение» (Contagion, 2011) (ռուսերեն), Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին
  20. ↑ «Matt Damon, Jude Law catch 'Contagion'». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին.
  21. ↑ «Achoos of Death Are Film's Scourge». New York Times. 2011 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին.
  22. ↑ «'Contagion' could infect adults at B.O.». Variety. 2011 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին.
  23. ↑ «Contagion» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին. «Tense, tightly plotted, and bolstered by a stellar cast, Contagion is an exceptionally smart — and scary — disaster movie.»
  24. ↑ «Contagion doesn't skimp on science». New Scientist. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին.
  25. ↑ «Contagion, the Movie: An Expert Medical Review». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին.
  26. ↑ «Contagion (2011) — Awards» (անգլերեն). Сайт Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարակում (ֆիլմ, 2011)» հոդվածին։