Վաղարշակ Հարությունյան
Վաղարշակ Հարությունյան | |||
| |||
---|---|---|---|
2021-ից | |||
Նախորդող | Վարդան Տողանյան | ||
Հաջորդող | ներկայումս պաշտոնավարում է | ||
| |||
հունիս 19, 1999-մայիսի 2 2000 նոյեմբեր 2020-հուլիս 2021 | |||
Նախորդող | Վազգեն Սարգսյան | ||
Հաջորդող | Միքայել Հարությունյան (ժ/պ)Սերժ Սարգսյան | ||
| |||
1991 - 1992 | |||
Կուսակցություն՝ | անկուսակցական | ||
Կրթություն՝ | ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա, Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիա և Azerbaijan Higher Military Naval School? | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | ապրիլի 28, 1956 (68 տարեկան) | ||
Ծննդավայր | Ախալքալաք, Վրացական ԽՍՀ | ||
Քաղաքացիություն | Հայաստան | ||
Պարգևներ | |||
Վաղարշակ Վառնազի Հարությունյան (ապրիլի 28, 1956, Ախալքալաք, Վրացական ԽՍՀ), Հայաստանի ռազմական, պետական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար։ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը[1]։
2002 թվականի հուլիսի 22-ին Հայաստանի Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով աստիճանազրկվել է։ Վաղարշակ Հարությունյանը իր աստիճանազրկումը համարում է անօրինական[2], իսկ «Հանրապետություն» կուսակցության պնդմամբ, որի հիմնադիր անդամ էր Վաղարշակ Հարությունյանը, վերջինիս աստիճանազրկումը քաղաքական հաշվեհարդարի միջոց էր[3]։ 2019 թվականին վերականգնվել է նրա զինվորական կոչումը, և նա նշանակվել է ԵԿՄ փոխնախագահ[4]։ 2020 թվականի օգոստոսի 18-ին նշանակվել է Հայաստանի Վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ 2020 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի Պաշտպանության նախարար։ Պարգևատրվել է "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" և "Մովսես Խորենացի" շքանշաններով, ՀՀ, ԼՂՀ, ԽՍՀՄ, ՌԴ, Բելառուսի, Բուլղարիայի, Տաջիկստանի, Հունաստանի, այլ երկրների կառավարությունների կողմից արժանացել է մեդալների, շքանշանների, պետական այլ պարգևների։
Վաղարշակ Հարությունյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև կոնֆլիկտն սկսվել էր 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունից հետո, երբ տեղեկանալով ահաբեկչության մասին՝ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով բանակը փակել էր Երևան տանող ճանապարհները։ Իսկ օրեր անց Ռոբերտ Քոչարյանն այդ գործողությունը որակել էր որպես ինքնագլուխ, անընդունելի գործողություն[5]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1978 թ. ավարտել է Բաքվի Ս. Կիրովի անվ. Կասպիական բարձրագույն ռազմածովային ուսումնարանը։
- 1991 թ. -Մարշալ Գրեչկոյի անվան ռազմական ակադեմիան (Սանկտ-Պետերբուրգ) և Գլխավոր շտաբի Ակադեմիան (Մոսկվա)։
Զինվորական ծառայությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1978-1990 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
- 1986-1990 թթ. - Խաղաղօվկիանոսյան նավատորմի շտաբի ավագ սպա։
- 1991-1992 թթ. - Հայաստանի ներքին գործերի փոխնախարար, Հայաստանի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։
- 1992-1994 թթ. - ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ։
- 1994-1999 թ. - ԱՊՀ մասնակից-պետությունների ռազմական համագործակցության կոորդինացման շտաբի պետի տեղակալ, Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչ։
- 1999-2000 թթ. - Հայաստանի պաշտպանության նախարար։
- 2002 թ. հուլիսի 22-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով աստիճանազրկվել է։
- 2019 թ. օգոստոսի 24-ին Նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված է Արմեն Սարգսյանի հրամանագիրը Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու՝ Հայաստանի նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի հրամանագիրը ուժը կորցրած ճանաչելու մասին։ Հայաստանի պետական, ռազմական և քաղաքական գործիչ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը կրկին գեներալ-լեյտենանտ է։
- 2020թ. նոյեմբերի 20-ին նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար։
- 2022թ․ հունվարի 5-ին, ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Քաղաքական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2002-2006 թթ. - «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։
- 2008 թվականից «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահն է։
- 2020թ.-ի օգոստոսի 19-ից՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, 2020 թվականի նոյեմբերի 20-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից[6]։
Կոչումները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեներալ-մայոր (19.09.1994)։
- Գեներալ-լեյտենանտ (20.09.1996):
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վաղարշակ Հարությունյանը 1999-2001 թթ. ՀՀ Արտակարգ իրավիճակների վարչության պետ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Հարությունյանի եղբայրն է։
- Արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» և «Մովսես Խորենացի» շքանշանների, ՀՀ-ի, ԼՂՀ-ի, ՌԴ-ի, ԽՍՀՄ-ի, Բելառուսի, Բուլղարիայի, Տաջիկստանի և մի շարք այլ երկրների կողմից ստացել է մեդալներ, շքանշաններ, բարձրագույն այլ պարգևներ։ Պարգևատրվել է անվանական զենքով ՝ ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կողմից և ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի կողմից։ Արցախյան պատերազմի մասնակից է («Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988-1994» հանրագիտարան[փա՞ստ]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան». Hetq.am. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Ընդդիմադիր կուսակցության առաջնորդները արձագանքում են նախագահի հրամանագրին
- ↑ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԸ ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԻ ՄԻՋՈՑ
- ↑ «ԵԿՄ փոխնախագահներ են նշանակվել Վաղարշակ Հարությունյանը, Մանվել Եղիազարյանը և Սուրեն Բարսեղյանը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
- ↑ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Գոբլի ծրագրի վրա խաչ քաշողները
- ↑ «ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
Նախորդող Վազգեն Սարգսյան |
ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյան 19 հունիսի 1999 թ. - 2 մայիսի 2000 թ. |
Հաջորդող Միքայել Հարությունյան (ժ/պ), Սերժ Սարգսյան |
Նախորդող Ալբերտ Բազեյան |
«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Վաղարշակ Հարությունյան 2008 թ. - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Նախորդող Դավիթ Տոնոյան |
ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյան նոյեմբերի 21, 2020 - հուլիսի 20, 2021 |
Հաջորդող Արշակ Կարապետյան |
|
- Ապրիլի 28 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ախալքալաք քաղաքում ծնվածներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայաստանի պաշտպանության նախարարներ
- «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամներ
- «Հանրապետություն» կուսակցության անդամներ
- ՀՀ զինված ուժերի գեներալ-լեյտենանտներ
- Հայ դիվանագետներ