Վալկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Վալկա
լատիշ․՝ Valka
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼատվիա Լատվիա
Կրայ Վալսկիյ
Հիմնադրված է1584 թ.
Մակերես14,26 կմ², 13,98 կմ²
ԲԾՄ50±1 մետր
Բնակչություն5690[1] մարդ (2013)
Խտություն418.5 մարդ/կմ²
Հեռախոսային կոդ(+371) 647
Փոստային ինդեքսLV-4701[2]
Փոստային դասիչLV-4701, LV-4702
Կոդ ATVK0940201[3]
Պաշտոնական կայքvalka.lv/en
Վալկա (Լատվիա)##
Վալկա (Լատվիա)
Լյութերական եկեղեցի
Փոստային նամականիշ

Վալկա (ռուս.՝ Валк, գերմ.՝ Walk), քաղաք Լատվիայի հյուսիսում, Վալկայի շրջանի վարչական կենտրոն։ Ընդհուպ հարում է էստոնական քաղաք Վալգային` նրա հետ, ըստ էության, կազմելով միասնական քաղաք։

2014 թվականի հունվարի 1-ի տվյալներով քաղաքում բնակվում է 5690 մարդ[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղակայված է Էստոնիայի սահմանում։ Քաղաքի մակերեսը կազմում է 14.2 կմ²։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հայտնի է XIII-րդ դարից Վալկ անունով։

1897 թվականին քաղաքում ապրում էր 10.922 մարդ, այդ թվում լատիշներ` 4.453 մարդ, էստոնացիներ` 3.594 մարդ, գերմանացիներ` 1.145 մարդ, ռուսներ` 1.121 մարդ և հրեաներ` 303 մարդ[4]։

Ռուսական կայսրության ժամանակ քաղաքը մտնում էր Լիվոնիայի տարածքի մեջ և հանդիսանում էր Վալկա նահանգի կենտրոնը։ 1920 թվականին քաղաքը բաժանված էր երկու մեծ մասերի` Վալկա և Վալգա (մեկը գտնվում էր հյուսիսարևելյան մասում, մյուսը` Էստոնիայում)։ Տվյալ բաժնի պատմությունը հետևյալն է։

1919 թվականի սեպտեմբերի 20-ին Արևմտյան Կամավորական բանակի հրամանատար Բերմոնդ Ավալովը հայտարարել է Լատվիայի ժողովրդին այն մասին, որ նա «ռուսական պետական իշխանության ներկայացուցիչ» է և լիիրավ ստանձնում է Մերձբալթիկայի իշխանությունը, այդպիսով անտեսելով լատվիական ինքնիշխանության և լատվիական իշխանության մարմինների գոյության փաստը։

Հոկտեմբերի 7-ին, երբ Լատվիայի կառավարությունը նրա պահանջը մերժել է` թույլ չտալով, որ նա իր զորքերով բոլշևիկյան ճակատ հասնի, Բերմոնդտ Ավալովը սկսել է ռազմական գործողություններ ծավալել Լատվիայի դեմ։ Հոկտեմբերի 9-ին նրա զորքերը գրավեցին Ռիգայի արևմտյան տարածքները, իսկ Լատվիայի կառավարությունը հապշտապ տարհանվել է Ցեսիս` ռազմական օգնություն խնդրելով Էստոնիայի կառավարությունից։ Հոկտեմբերի 10-ին Բերմոտ Ավալովը հարձակումը չի շարունակել և Լատվիանյին զինադադար է առաջարկել։ Նույն օրը Ռիգա ժամանեցին անգլիական հածանավերի էսկադրան, իսկ Էստոնիայից չորս զրահապատ գնացք։ Անգլիացիների, որոնք կրակ բացեցին իրենց նավերից և զրահագնացքներով եկած էստոնացիների ջոկատների համատեղ ջանքերի արդյունքում Բերմոնդտ Ավալովը ստիպված էր հեռանալ Լատվիայից։ Նման «եղբայրական» օգնությունը շատ թանկ նստեց Լատվիայի վրա։ Էստոնացիները ռազմական գործողությունների բոլոր ծախսերի փոխհատուցում պահանջեցին և որպես պարգևատրում պահանջեցին Վալկա քաղաքի մեծ մասը[5]։

Շենգենյան գոտի քաղաքի մտնելուց հետո քաղաքը կրկին «միավորվել» է` քաղաքում գործում է լատվիական-էստոնական եվրոպական հարևանության ծրագիրը։

Մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը քաղաքը եղել է Վալկայի մարզի կազմում։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում է փայտամշակման արդյունաբերական ձեռնարկություն։

Մշակույթ, տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում է երկրագիտական թանգարանը և թատրոնը։

Կան մի շարք ճարտարապետական հուշարձաններ։

  • Նախկին բարոն Վռանգելի տունը (1645),
  • Ավետարանական-լյութերական եկեղեցի` Սուրբ Կատարինեն (առաջին հիշատակվում է 1477 թվականին, ավերվել է 1702 թվականին, սակայն 1752 թվականին վերականգնվել է)։

Հետաքրքիր փաստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալկա և Վալգա քաղաքներ-զույգի զինանշաններն սկիզբ են առնում Վալկայի պատմական զինզնշանից, սակայն լատվիական գերբում սուրը բռնած ձեռքը աջից է դուրս գալիս ամպերի միջից, իսկ Վալգայի գերբում` ձախից (այդպիսով, զինանաշանները հայելային արտապատկերային կոմպոզիցիա է ներկայացնում)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Latvijas iedzīvotāju skaits pašvaldībās» (PDF) (լատվիերեն). Pilsonības un migrācijas lietu pārvalde. 2014 թ․ հունվարի 1. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
  2. «Latvijas novadu indeksi» (լատվիերեն). Latvijas Pasts. 2013-08. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
  3. «Administratīvo teritoriju un teritoriālo vienību klasifikators» (լատվիերեն). LR Centrālā statistikas pārvalde. 2011 թ․ փետրվարի 15. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
  4. Демоскоп Weekly - Приложение. Справочник статистических показателей
  5. Корнатовский Н. А. Борьба за Красный Петроград. — М.: АСТ, 2004. — 606 с. — (Военно-историческая библиотека). — 5 000 экз. — ISBN 5-17-022759-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալկա» հոդվածին։