Ստանիսլավ Վիսպյանսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիսլավ Վիսպյանսկի
լեհ.՝ Stanisław Wyspiański
Ի ծնելեհ.՝ Stanisław Wyspiański
Ծնվել էհունվարի 15, 1869(1869-01-15)[1][2][3][…]
ԾննդավայրԿրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4]
Վախճանվել էնոյեմբերի 28, 1907(1907-11-28)[1][2][3][…] (38 տարեկան)
Մահվան վայրԿրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4]
Քաղաքացիություն Լեհաստան,  Ավստրո-Հունգարիա և  Ռուսական կայսրություն
ԿրթությունԿրակովի արվեստի ակադեմիա, Կրակովի համալսարան և Bartłomiej Nowodworski High School?
Մասնագիտություննկարիչ, բանաստեղծ, ճարտարապետ, գրող, դրամատուրգ, թարգմանիչ և բեմանկարիչ
Ոճմոդեռն և Երիտասարդ Լեհաստան (արվեստ)
Ժանրդրամա
Թեմաներգեղանկարչություն, դրամատուրգ, պոեզիա և նկարչական արվեստ
Ուշագրավ աշխատանքներView of the Kościuszko Mound in Kraków?, Portrait of the artist's wife with son Staś.?, Polonia?, Rachela?, Śpiący Staś?, Rapsod. Portret sceniczny Andrzeja Mielewskiego? և The Wedding?
ՈւսուցիչՅան Մատեյկո
ԱշակերտներWojciech Jastrzębowski?
ԱնդամակցությունSociety of Polish Artists "Sztuka"?
ՀայրFranciszek Wyspiański?
ստորագրություն
Изображение автографа
 Stanisław Wyspiański Վիքիպահեստում

Ստանիսլավ Վիսպյանսկի, լեհ.՝ Stanisław Mateusz Ignacy Wyspiański (հունվարի 15, 1869(1869-01-15)[1][2][3][…], Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - նոյեմբերի 28, 1907(1907-11-28)[1][2][3][…], Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4]), լեհ գրող, նկարիչ, թատերական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կրակովի Գեղեցիկ արվեստների դպրոցում (1884-1885, ապա՝ 1887-1895 թվականներին։ Յան Մատեյկոյի աշակերտն ու գործընկերը) և Փարիզի Կոլարոսսի ակադեմիայում (1891-1894Կրակովի «Արվեստ» միավորման հիմնադիրներից է (1897)։ Ձգտել է «մոդեռն» ոճի շրջանակներում կիրառել ազգային արվեստի սկզբունքները։ Մասնակցելով «Ժիլե» («Կյանք») ամսագրի հրատարակմանը՝ ստեղծել է գրքի ձևավորման նոր տարատեսակ։ Վիսպյանսկի կավճաներկով կատարած դիմանկարներին և բնանկարներին բնորոշ է նուրբ բանաստեղծականությունը, արտահայտիչ գծանկարը։ Աշխատել է նաև դեկորատիվ արվեստի բնագավառում։ Վիսպյանսկիի պիեսներն ու ռապսոդիաները նվիրված են Լեհաստանի վաղ անցյալին («Լեգենդ», 1897, «Բոլեսլավ Խիզախը», 1900, «Կազիմեժ Մեծը», 1900), պատմական դրամաները («Վարշավյանկա», 1898, «Լեգեոն», 1900, «Նոյեմբերյան գիշեր», 1904) արծարծում են լեհական ռոմանտիզմի և ազատագրական շարժման հարցեր։ Հին հունական առասպելների սյուժեներով պիեսներում («Մելեագրոս», 1898, «Նզովք», 1899, «Ոդիսեսի վերադարձը», 1907) ժամանակակից իրադարձությունները մեկնաբանվում են անտիկ ողբերգայնության ոգով։ Նրա ստեղծագործության գլուխգործոցը «Հարսանիք» (1901) փոխաբերական պամֆլետ-դրաման ու հեքիաթ-դրաման է, որտեղ, ինչպես և ժամանակակից մյուս քաղաքական դրամաներում («Ազատագրում», 1903, «Ակրոպոլիս», 1904), դրել է ազատագրական պայքարի ուղիների հարցը, պատկերել լեհական բուրժուական հասարակության քայքայումը։ Վիսպյանսկի ստեղծագործությանը բնորոշ է աշխարհի ռեալիստ, ընկալման ու սիմվոլիկայի զուգորդումը, խոսքային, երաժշտական, պլաստիկ միջոցների համատեղ օգտագործումը, որը առկա է նաև նրա ռեժիսորական աշխատանքներում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Выспяньский Станислав // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիսլավ Վիսպյանսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 463