Ստանիսլավ Վիսպյանսկի
Ստանիսլավ Վիսպյանսկի, լեհ.՝ Stanisław Mateusz Ignacy Wyspiański (հունվարի 15, 1869[2][3][4][…], Կրակով, Ավստրո-Հունգարիա[5] - նոյեմբերի 28, 1907[2][3][4][…], Կրակով, Ավստրո-Հունգարիա[5]), լեհ գրող, նկարիչ, թատերական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Կրակովի Գեղեցիկ արվեստների դպրոցում (1884-1885, ապա՝ 1887-1895 թվականներին։ Յան Մատեյկոյի աշակերտն ու գործընկերը) և Փարիզի Կոլարոսսի ակադեմիայում (1891-1894)։ Կրակովի «Արվեստ» միավորման հիմնադիրներից է (1897)։ Ձգտել է «մոդեռն» ոճի շրջանակներում կիրառել ազգային արվեստի սկզբունքները։ Մասնակցելով «Ժիլե» («Կյանք») ամսագրի հրատարակմանը՝ ստեղծել է գրքի ձևավորման նոր տարատեսակ։ Վիսպյանսկի կավճաներկով կատարած դիմանկարներին և բնանկարներին բնորոշ է նուրբ բանաստեղծականությունը, արտահայտիչ գծանկարը։ Աշխատել է նաև դեկորատիվ արվեստի բնագավառում։ Վիսպյանսկիի պիեսներն ու ռապսոդիաները նվիրված են Լեհաստանի վաղ անցյալին («Լեգենդ», 1897, «Բոլեսլավ Խիզախը», 1900, «Կազիմեժ Մեծը», 1900), պատմական դրամաները («Վարշավյանկա», 1898, «Լեգեոն», 1900, «Նոյեմբերյան գիշեր», 1904) արծարծում են լեհական ռոմանտիզմի և ազատագրական շարժման հարցեր։ Հին հունական առասպելների սյուժեներով պիեսներում («Մելեագրոս», 1898, «Նզովք», 1899, «Ոդիսեսի վերադարձը», 1907) ժամանակակից իրադարձությունները մեկնաբանվում են անտիկ ողբերգայնության ոգով։ Նրա ստեղծագործության գլուխգործոցը «Հարսանիք» (1901) փոխաբերական պամֆլետ-դրաման ու հեքիաթ-դրաման է, որտեղ, ինչպես և ժամանակակից մյուս քաղաքական դրամաներում («Ազատագրում», 1903, «Ակրոպոլիս», 1904), դրել է ազատագրական պայքարի ուղիների հարցը, պատկերել լեհական բուրժուական հասարակության քայքայումը։ Վիսպյանսկի ստեղծագործությանը բնորոշ է աշխարհի ռեալիստ, ընկալման ու սիմվոլիկայի զուգորդումը, խոսքային, երաժշտական, պլաստիկ միջոցների համատեղ օգտագործումը, որը առկա է նաև նրա ռեժիսորական աշխատանքներում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://culture.pl/pl/tworca/stanislaw-wyspianski
- 1 2 3 4 RKDartists (նիդերլ.)
- 1 2 3 4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Выспяньский Станислав // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://niezlasztuka.net/o-sztuce/na-przekor-teodora-pytko-i-stanislaw-wyspianski/
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիսլավ Վիսպյանսկի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 463)։ |
- Հունվարի 15 ծնունդներ
- 1869 ծնունդներ
- Կրակով քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 28 մահեր
- 1907 մահեր
- Կրակով քաղաքում մահացածներ
- Կրակովի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Լեհ գրողներ
- Լեհ նկարիչներ
- Լեհ դրամատուրգներ
- Կոլարոսի ակադեմիայի շրջանավարտներ
- Լեհ թարգմանիչներ
- Լեհ ճարտարապետներ