Ջևդեթ Սունայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջևդեթ Սունայ
 
Կուսակցություն՝ Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն
Կրթություն՝ Կուլետի ռազմական լիցեյ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր փետրվարի 10, 1899(1899-02-10)
Ծննդավայր Տրապիզոն, Օսմանյան կայսրություն
Վախճանի օր մայիսի 22, 1982(1982-05-22) (83 տարեկան)
Վախճանի վայր Ստամբուլ, Թուրքիա
Թաղված Թուրքական պետական գերեզմանատուն
Քաղաքացիություն  Թուրքիա
Ամուսին Atıfet Sunay?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Բաղնիքի շքանշանի ասպետ կոմանդոր Ֆինլանդիայի Սպիտակ վարդի շքանշանի Մեծ խաչ շղթայով[1] և պարսկական կայսրության հիմնադրման 2500-ամյակին նվիրված հուշամեդալ

Ջևդեթ Սունայ (թուրքերեն՝ Cevdet Sunay, փետրվարի 10, 1899(1899-02-10), Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - մայիսի 22, 1982(1982-05-22), Ստամբուլ, Թուրքիա), թուրք ռազմական և պետական գործիչ։ Սունայը Թուրքիայի 5-րդ նախագահն է, ով կառավարել է 1966- 1973 թվականներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Ստամբուլի Կուլելի զինվորական ակադեմիան։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կռվել է որպես զինվոր Պաղեստինի ռազմաճակատում (1917), իսկ 1918 թվականին Եգիպտոսում գերի է ընկել բրիտանական զորքերին։ Ազատ արձակումից հետո մասնակցել է Թուրքիայի անկախության պատերազմին` սկզբում հարավային, այնուհետև` արևմտյան ռազմաճակատներում։

1929 թվականին ամուսնացել է Աթըֆեթի հետ։ Նրանք ունեցել են երեք երեխա։

1930 թվականին ավարտել է սպայական կազմի համար նախատեսված բարձրագույն զինվորական ակադեմիան։ 1933 թվականին նշանակվել է Գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման վարչությունում։ Զբաղեցնելով ղեկավար պաշտոններ` 1949 թվականին նա դարձել է բրիգադի գեներալ, իսկ 1959 թվականին բանակի գեներալի կոչում։ 1960—1966 թվականներին Ջևդեթ Սունեյը եղել է Թուրքիայի ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետ։ 1966- 1973 թվականներին եղել է Թուրքիայի նախագահ, որից հետո ստացել է ցմահ սենատորի պաշտոն, մինչ այդ պաշտոնը չվերացվեց 1980 թվականին տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո։

Ստացել է բազմաթիվ գերատեսչական մեդալներ և կոչումներ, այդ թվում նաև «Պարսկական կայսրության ստեղծման 2500 ամյակին նվիրված հուշամեդալ» (Իրան

Ջեվդեթ Սունայը մահացել է 1982 թվականի մայիսի 22-ին Ստամբուլում։ Նրա աճյունը տեղափոխվեց այն ժամանակ նորակառույց Թուրքական պետական գերեզմանատուն, որը գտնվում է Անկարայում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://www.munzinger.de/search/go/document.jsp?id=00000011297

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջևդեթ Սունայ» հոդվածին։
  1. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 498. — ISBN 978-951-37-7005-1