«Շուշանիկ Ափոյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Տող 18. Տող 18.
Շուշանիկ Ափոյանը համարվում է հայկական դաշնամուրային արվեստի պատմության և տեսության առաջին հետազոտող{{sfn|Саркисян|2010|с=52}}{{sfn|Галоян|2007}}։ [[ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ]], արվեստագիտության դոկտոր, [[պրոֆեսոր]] [[Սվետլանա Սարգսյան (երաժշտագետ)|Սվետլանա Սարգսյանը]] նշել է{{sfn|Апоян|2008|с=3}}․ «Հեղինակավոր երաժշտագետ, դաշնամուրային արվեստի պատմության և տեսության խոր գիտակ Շուշանիկ Հարությունի Ափոյանը կանգնած է այս ոլորտի ձևավորման ակունքներում հայկական երաժշտագիտության մեջ։ Շնորհիվ նրա երկարամյա հետազոտական աշխատանքի, Հայաստանի դաշնամուրային մշակույթը ընկալվեց իբրև ամբողջական և նշանակալից երևույթ»։
Շուշանիկ Ափոյանը համարվում է հայկական դաշնամուրային արվեստի պատմության և տեսության առաջին հետազոտող{{sfn|Саркисян|2010|с=52}}{{sfn|Галоян|2007}}։ [[ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ]], արվեստագիտության դոկտոր, [[պրոֆեսոր]] [[Սվետլանա Սարգսյան (երաժշտագետ)|Սվետլանա Սարգսյանը]] նշել է{{sfn|Апоян|2008|с=3}}․ «Հեղինակավոր երաժշտագետ, դաշնամուրային արվեստի պատմության և տեսության խոր գիտակ Շուշանիկ Հարությունի Ափոյանը կանգնած է այս ոլորտի ձևավորման ակունքներում հայկական երաժշտագիտության մեջ։ Շնորհիվ նրա երկարամյա հետազոտական աշխատանքի, Հայաստանի դաշնամուրային մշակույթը ընկալվեց իբրև ամբողջական և նշանակալից երևույթ»։


Շուշանիկ Ափոյանը իր երաժշտագիտական գործունեությունը սկսել է 1948 թվականին՝ ուսումնասիրելով հայկական դաշնամուրային երաժշտության ձևավորման և զարգացման ուղիները։ Ափոյանը այցելել է Հայաստանի տարբեր բնակավայրեր, տեղեկություններ հավաքել հայկական դաշնամուրային արվեստի նախապատմության մասին։ Ըստ նրա հետազոտությունների, Հայաստանում դաշնամուր է հայտնվել դեռևս 19-րդ դարի վերջում՝ [[Մեղրի]], [[Կապան]], [[Շուշի]] և [[Ագուլիս]] քաղաքներում{{sfn|Галоян|2007}}։ Ուսումնասիրելով Հայաստանի կոմպոզիտորների արխիվները Շուշանիկ Ափոյանը պարզել է, որ դեռևս [[Կոմիտաս]]ից ու [[Սարգիս Բարխուդարյան]]ից առաջ մանկական ու պատանեկան երաժշտությանն անդրադարձել է [[Գենարիոս Ղորղանյան]]ը<ref>Апоян, Шушаник Арутюновна [http://hpj.asj-oa.am/33/1/59-2-8(149).pdf Армянская фортепианная музыка в досоветский период развития] // Историко-филологический журнал: Сб. — Ереван, 1959. — С. 152.</ref>։ Ղորղանյանի պիեսները, հրապարակված Գերմանիայում՝ 1880-ական թվականների վերջում, ոչ միայն հայկական, այլև անդրկովկասյան երաժշտարվեստում մանկական ստեղծագործությունների առաջին օրինակներն էին։ Կոմիտասի արխիվը ուսումնասիրելով, Ափոյանը հայտնաբերել է դաշնամուրի համար մանկավարժական գրականություն, ինչպես նաև հայտնաբերել է հայտնի դաշնակահարների տեսական աշխատանքներ՝ նվիրված դաշնամուր նվագելու տեխնիկական խնդիրներին։
Շուշանիկ Ափոյանը իր երաժշտագիտական գործունեությունը սկսել է 1948 թվականին՝ ուսումնասիրելով հայկական դաշնամուրային երաժշտության ձևավորման և զարգացման ուղիները։ Ափոյանը այցելել է Հայաստանի տարբեր բնակավայրեր, տեղեկություններ հավաքել հայկական դաշնամուրային արվեստի նախապատմության մասին։ Ըստ նրա հետազոտությունների, Հայաստանում դաշնամուր է հայտնվել դեռևս 19-րդ դարի վերջում՝ [[Մեղրի]], [[Կապան]], [[Շուշի]] և [[Ագուլիս]] քաղաքներում{{sfn|Галоян|2007}}։ Ուսումնասիրելով Հայաստանի կոմպոզիտորների արխիվները Շուշանիկ Ափոյանը պարզել է, որ դեռևս [[Կոմիտաս]]ից ու [[Սարգիս Բարխուդարյան]]ից առաջ մանկական ու պատանեկան երաժշտությանն անդրադարձել է [[Գենարիոս Ղորղանյան]]ը<ref>Апоян, Шушаник Арутюновна [http://hpj.asj-oa.am/33/1/59-2-8(149).pdf Армянская фортепианная музыка в досоветский период развития] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20171013162352/http://hpj.asj-oa.am/33/1/59-2-8(149).pdf |date=2017-10-13 }} // Историко-филологический журнал: Сб. — Ереван, 1959. — С. 152.</ref>։ Ղորղանյանի պիեսները, հրապարակված Գերմանիայում՝ 1880-ական թվականների վերջում, ոչ միայն հայկական, այլև անդրկովկասյան երաժշտարվեստում մանկական ստեղծագործությունների առաջին օրինակներն էին։ Կոմիտասի արխիվը ուսումնասիրելով, Ափոյանը հայտնաբերել է դաշնամուրի համար մանկավարժական գրականություն, ինչպես նաև հայտնաբերել է հայտնի դաշնակահարների տեսական աշխատանքներ՝ նվիրված դաշնամուր նվագելու տեխնիկական խնդիրներին։


[[Զալցբուրգ]]ում, [[Կառլ Օրֆ]]ի անվան ինստիտուտում, [[Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա]]յում, [[Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա]]յում, Նիկոլայ Լեսենկոյի անվան Լվովի ազգային երաժշտական ակադեմիայում և [[Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա]]յում աշխատելու տարիներին Շուշանիկ Ափոյանը հայտնաբերեց և համալրեց [[Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա]]յի և [[Հայաստանի հանրային ռադիո]]ի երաժշտական գրադարանները բազմաթիվ հետաքրքիր նյութերով և նշանավոր կատարողների հազվագյուտ հանդիպող ձայնագրություններով։ Ափոյանը նաև հավաքել է նյութեր երաժիշտների կյանքի և ստեղծագործական ուղու մասին։ Նրա անձնական արխիվում պահվում են հայտնի երաժիշտների ավելի քան 200 նամակներ{{sfn|Галоян|2007}}{{sfn|Галоян|2009}}։
[[Զալցբուրգ]]ում, [[Կառլ Օրֆ]]ի անվան ինստիտուտում, [[Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա]]յում, [[Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա]]յում, Նիկոլայ Լեսենկոյի անվան Լվովի ազգային երաժշտական ակադեմիայում և [[Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա]]յում աշխատելու տարիներին Շուշանիկ Ափոյանը հայտնաբերեց և համալրեց [[Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա]]յի և [[Հայաստանի հանրային ռադիո]]ի երաժշտական գրադարանները բազմաթիվ հետաքրքիր նյութերով և նշանավոր կատարողների հազվագյուտ հանդիպող ձայնագրություններով։ Ափոյանը նաև հավաքել է նյութեր երաժիշտների կյանքի և ստեղծագործական ուղու մասին։ Նրա անձնական արխիվում պահվում են հայտնի երաժիշտների ավելի քան 200 նամակներ{{sfn|Галоян|2007}}{{sfn|Галоян|2009}}։

05:59, 31 Հուլիսի 2021-ի տարբերակ

Շուշանիկ Ափոյան
Ծնվել էհոկտեմբերի 17, 1923(1923-10-17)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էհոկտեմբերի 9, 2015(2015-10-09) (91 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտություներաժշտագետ և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիային կից հատուկ երաժշտական դպրոց
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն և Հայաստանի կոմպոզիտորների միություն
Պարգևներ
«Աշխատանքի վետերան» մեդալ և Մովսես Խորենացու մեդալ

Շուշանիկ Հարությունի Ափոյան (հոկտեմբերի 17, 1923(1923-10-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 9, 2015(2015-10-09), Երևան, Հայաստան), հայ երաժշտագետ, երաժշտական մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ (1960

Շուշանիկ Ափոյանը համարվում է հայկական դաշնամուրային արվեստի պատմության և տեսության հետազոտությունների հիմնադիրը։ Նա հայտնի է նաև դաշնամուրային մանկավարժության և ուսուցման մեթոդիկայի բնագավառում կատարված ուսումնասիրություններով[1][2]։ Հեղինակ է 16 մենագրությունների, ինչպես նաև մոտ 100 գիտական և մեթոդական հրատարակված աշխատությունների, ուսումնական ձեռնարկների և քրեստոմատիաների։

Շուշանիկ Ափոյանը 1980 թվականին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում հիմնադրել է կատարողական արվեստի պատմության և տեսության ամբիոնը։

Կենսագրություն

Շուշանիկ Ափոյանը ծնվել է 1923 թվականին։ Ավարտել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցը[3]։ 1947 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան որպես դաշնակահար (Ռոբերտ Անդրիասյանի դասարան), իսկ 1948 թվականին՝ որպես երաժշտագետ (Գևորգ Տիգրանովի դասարան)։ 1949-1952 թվականներին ասպիրանտական կրթությունը շարունակել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրայում և 1953-1955 թվականներին Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան Սանկտ Պետերբուրգի պետական կոնսերվատորիայում (Լև Բարենբոյմի դասարանում)[4][5][6]։

1947-1953 և 1955-1980 թվականներին Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցում դասավանդել է դաշնամուր[7][8], իսկ 1953-1955 թվականներին՝ Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան Սանկտ Պետերբուրգի պետական կոնսերվատորիայում։ 1955-1962 թվականներին Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում Շուշանիկ Ափոյանը դասավանդել է դաշնամուրի դասավանդման մեթոդիկա։

Շուշանիկ Ափոյանը 1957 թվականից Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում դասավանդել է դաշնամուրային արվեստի պատմություն և տեսություն, իսկ 1962 թվականից՝ դաշնամուրի դասավանդման մեթոդիկա։

1960 թվականից ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ է[9]։ 1961 թվականին պաշտպանել է գիտական ատենախոսություն «Հայկական դաշնամուրային երաժշտություն» թեմայով և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Դոցենտի գիտական կոչումը ստացել է 1970 թվականին, պրոֆեսորինը՝ 1987։ Ափոյանը երկար տարիներ ղեկավարել է Կոնսերվատորիայի պրակտիկ մանկավարժության բաժինը։ 1980 թվականին հիմնադրել է և 1980-1990 թվականներին եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կատարողական արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչը։ 2006-2015 թվականներին նույն կոնսերվատորիայում եղել է պրոֆեսոր-խորհրդատու։ Մասնակցել և ելույթներ է ունեցել Լենինգրադում, Մոսկվայում, Թբիլիսիում և Երևանում տեղի ունեցած տարբեր կոնֆերանսներում։

Հիմնական աշխատանքները

Շուշանիկ Ափոյանը համարվում է հայկական դաշնամուրային արվեստի պատմության և տեսության առաջին հետազոտող[1][2]։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Սվետլանա Սարգսյանը նշել է[10]․ «Հեղինակավոր երաժշտագետ, դաշնամուրային արվեստի պատմության և տեսության խոր գիտակ Շուշանիկ Հարությունի Ափոյանը կանգնած է այս ոլորտի ձևավորման ակունքներում հայկական երաժշտագիտության մեջ։ Շնորհիվ նրա երկարամյա հետազոտական աշխատանքի, Հայաստանի դաշնամուրային մշակույթը ընկալվեց իբրև ամբողջական և նշանակալից երևույթ»։

Շուշանիկ Ափոյանը իր երաժշտագիտական գործունեությունը սկսել է 1948 թվականին՝ ուսումնասիրելով հայկական դաշնամուրային երաժշտության ձևավորման և զարգացման ուղիները։ Ափոյանը այցելել է Հայաստանի տարբեր բնակավայրեր, տեղեկություններ հավաքել հայկական դաշնամուրային արվեստի նախապատմության մասին։ Ըստ նրա հետազոտությունների, Հայաստանում դաշնամուր է հայտնվել դեռևս 19-րդ դարի վերջում՝ Մեղրի, Կապան, Շուշի և Ագուլիս քաղաքներում[2]։ Ուսումնասիրելով Հայաստանի կոմպոզիտորների արխիվները Շուշանիկ Ափոյանը պարզել է, որ դեռևս Կոմիտասից ու Սարգիս Բարխուդարյանից առաջ մանկական ու պատանեկան երաժշտությանն անդրադարձել է Գենարիոս Ղորղանյանը[11]։ Ղորղանյանի պիեսները, հրապարակված Գերմանիայում՝ 1880-ական թվականների վերջում, ոչ միայն հայկական, այլև անդրկովկասյան երաժշտարվեստում մանկական ստեղծագործությունների առաջին օրինակներն էին։ Կոմիտասի արխիվը ուսումնասիրելով, Ափոյանը հայտնաբերել է դաշնամուրի համար մանկավարժական գրականություն, ինչպես նաև հայտնաբերել է հայտնի դաշնակահարների տեսական աշխատանքներ՝ նվիրված դաշնամուր նվագելու տեխնիկական խնդիրներին։

Զալցբուրգում, Կառլ Օրֆի անվան ինստիտուտում, Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում, Նիկոլայ Լեսենկոյի անվան Լվովի ազգային երաժշտական ակադեմիայում և Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայում աշխատելու տարիներին Շուշանիկ Ափոյանը հայտնաբերեց և համալրեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Հայաստանի հանրային ռադիոի երաժշտական գրադարանները բազմաթիվ հետաքրքիր նյութերով և նշանավոր կատարողների հազվագյուտ հանդիպող ձայնագրություններով։ Ափոյանը նաև հավաքել է նյութեր երաժիշտների կյանքի և ստեղծագործական ուղու մասին։ Նրա անձնական արխիվում պահվում են հայտնի երաժիշտների ավելի քան 200 նամակներ[2][12]։

Հրատարակված աշխատություներ

Մենագրություններ

  • «Սովետական Հայաստանի դաշնամուրային երաժշտությունը», «Հայաստան» հրատ, Երևան, 1968 թ. (ռուսերեն լեզվով)
  • «Ռոբերտ Քրիստափորի Անդրիասյան», «Սովետական գրող» հրատ., Երևան, 1984 թ. (ռուսերեն լեզվով)
  • «Անդրիասյանը՝ դաշնակահար և մանկավարժ», «Անթիլիաս» հրատ., Բեյրութ, 1999 թ. (հայերեն լեզվով, թարգամնությունը՝ ռուսերենից)
  • «Հայկական դաշնամուրային արվեստի պատմությունը» (1850-1920 թթ.) դասագիրք, ԵՊԿ հրատ., 2006 թ.
  • «Անմոռանալի անուններ։ Ակնարկներ հայ դաշնակահարների մասին», ԵՊԿ հրատ., Երևան, 2008 թ. (ռուսերեն լեզվով)[13]
  • «XX դարի դաշնամուրի մանկավարժության և կատարողական արվեստի պատմությունից» քրիստոմատիա (հեղինակներ՝ Շ.Հ. Ափոյան և Ի.Լ. Զոլոտովա), «Կոմիտաս» հրատ., Երևան, 1998 թ. (ռուսերեն լեզվով)
  • «Կամերային-գործիքային ստեղծագործություն» ակնարկ (Դաշնամուրային երաժշտության բաժին), «Սովետական կոմպոզիտոր» հրատ., Մոսկվա, 1960 թ. (ռուսերեն լեզվով)
  • «Հայկական կամերային-գործիքային ստեղծագործություն» (դաշնամուրային երաժշտության բաժին), 2-րդ լրացուցիչ հրատ. Հայերեն լեզվով, «Սովետական Հայաստանի երաժշտությունը» ժողովածու, «Հայաստան» հրատ., Երևան, 1973 թ. (ռուսերեն լեզվով)
  • «Հայաստանի կոմպոզիտորների մանկական պիեսները» ժողովածու (կազմվել և խմբագրվել է Ե. Ա. Աբաջյանի հետ համատեղ), «Սովետական կոմպոզիտոր» հրատ., Մոսկվա, 1972 թ. (ռուսերեն լեզվով)
  • «Հայ կոմպոզիտորների դաշնամուրային պիեսները» ժողովածու (երաժշտական ուսումնարանների համար, կազմվել և խմբագրվել է Ե. Ա. Աբաջյանի հետ համատեղ), «Հայաստան» հրատ., 1969 թ.
  • «Հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների նվագացանկը» (ձեռնարի միջին մասնագիտական երաժշտական դպրոցների համար, Շ. Օ. Բաբայանի հետ համատեղ), «Հայաստան» հրատ., Երևան, 1983 թ.
  • «Հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների ցանկը» (ձեռնարկ երաժշտական ուսումնարանների և կոնսերվատորիաների համար, Շ. Օ. Բաբայանի հետ համատեղ), изд. Научно-методич. Кабинета МВ и ССО Арм. ССР, 1983 թ. (ռուսերեն լեզվով)
  • «Հայկական կամերային-գործիքային երաժշտություն» (20-50 թթ., Դաշնամուրային երաժշտության բաժին), 3-րդ հրատ. (Հայկական ՍՍՀ «Երաժշտական մշակույթը» ժողովածու), «Երաժշտություն» հրատ., Մոսկվա, 1985 թ. (ռուսերեն լեզվով)
  • «Իգումնովը և Հայաստանը» ակնարկ, Երաժշտական լուսավորչություն, Մոսկվա, 1999 թ. (ռուսերեն լեզվով)
  • «Կոմիտասի անվան ԵՊԿ դաշնամուրային ամբիոնների պատմությունը» (3/ 38), «Երաժշտական Հայաստան» ամսագիր, 2010 թ. (ռուսերեն լեզվով)
  • «Արամ Թաթուլյանի հիշատակին» ակնարկ, «Երաժշտական Հայաստան» ամսագիր, 2013 թ. (ռուսերեն լեզվով)

Պարգևներ

  • Մովսես Խորենացու մեդալ (ՀՀ Նախագահի 2011 թ. սեպտեմբերի 3-ի հրամանագրով) — Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, արվեստի և մշակույթի բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար[14]։
  • «Աշխատանքային արիության համար՝ ի նշանավորումն Վ.Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի» հոբելյանական մեդալ (1970)։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Саркисян, 2010, էջ 52
  2. 2,0 2,1 2,2 2,3 Галоян, 2007
  3. «Выпускники школы». Ереванская музыкальная школа имени А. Спендиарова. Վերցված է 2016-02-13-ին.
  4. «Апоян, Шушаник Арутюновна». Արխիվացված է օրիգինալից 2017-09-14-ին. Վերցված է 2017-09-09-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Апоян, 2008, էջ 4
  6. Апоян, 2016, էջ 49
  7. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «СКА» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  8. Апоян, 2008, էջ 206
  9. [Бернандт Г. Б., Ямпольский И. М. Апоян Шушаник (Сусанна) Арутюновна // Кто писал о музыке. - М.: Советский композитор, 1971. - Т. 1. - С. 43-44.]
  10. Апоян, 2008, էջ 3
  11. Апоян, Шушаник Арутюновна Армянская фортепианная музыка в досоветский период развития Արխիվացված 2017-10-13 Wayback Machine // Историко-филологический журнал: Сб. — Ереван, 1959. — С. 152.
  12. Галоян, 2009
  13. Հայկական դաշնամուրային արվեստի պատմություն : 1850-1920 ։ Դասագիրք / Շ.Հ. Ափոյան.(չաշխատող հղում)
  14. ՀՀ Նախագահի հրամանագիրը

Արտաքին հղումներ