Ռոբերտ Անդրիասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Անդրիասյան
Ռոբերտ Անդրիասյան.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 25, 1913(1913-08-25)
Թիֆլիս
Մահացել էօգոստոսի 20, 1971(1971-08-20) (57 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդաշնակահար, կոմպոզիտոր և մանկավարժ
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
ՊարգևներՀայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Ռոբերտ Քրիստափորի Անդրիասյան (1913, օգոստոսի 25, Թիֆլիս - 1971, օգոստոսի 20, Երևան), հայ կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Անդրիասյանը ծնվել է 1913 թվականին, Թիֆլիսում։ 1935 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան։ 1938-1971 թվականներին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1964 թվականից՝ պրոֆեսոր: 1944-1968 թվականներին ընդհատումներով եղել է Երևանի կոնսերվատորիայի ամբիոնի վարիչ։ Մեծ է Անդրիասյանի ավանդը դաշնամուրի դասավանդման պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման հարցում։

Գրել է դաշնամուրային ստեղծագործություններ՝ «Երկու էտյուդ», «Էտյուդ-պար» (1955), «Կոնցերտ դաշնամուրի համար, նվագախմբի հետ» (1958), «Նաիրի» պոեմ (1965), կատարել Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Ռոմանոս Մելիքյանի երգերի նվագադարձումներ ու մշակումներ դաշնամուրի համար։ Համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ մի շարք քաղաքներում[1]:

1949 թվականից Երևանի Նորք-Մարաշ համայնքում գործում է Ռոբերտ Անդրեասյանի անվան երաժշտական դպրոցը[2]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]