«Բաղաբերդ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
→‎Պատմություն: Սրբագրվել է Անդոկ իշխանի անունը։
Տող 66. Տող 66.
{{քաղվածք|«... պատմության մեշ հաճախ կը տեսնվի, որ երբ երկրին բնակիչները փախչիլ կուզեին, ասոր մեջ կամրանային»|Հ. Ս. էփրիկյան, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. 1, Վենետիկ, 1903—1905 թվականներ, Էջ 376}}
{{քաղվածք|«... պատմության մեշ հաճախ կը տեսնվի, որ երբ երկրին բնակիչները փախչիլ կուզեին, ասոր մեջ կամրանային»|Հ. Ս. էփրիկյան, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. 1, Վենետիկ, 1903—1905 թվականներ, Էջ 376}}


4-րդ դարի կեսերին, Սյունյաց [[Անզոկ իշխան]]ը, ամրանալով Բաղաբերդում՝ Սյունիքի ամենաապահով վայրում, կարողանում է հաջողությամբ ետ մղել պարսից [[Շապուհ արքա]]յի զորքերի երեք գրոհները և հետագայում հեռանալ Բաղաբերդից<ref>Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, թարգմանությունը, ներածութունը ե ծանոթագրությունները Ա. Ա. Աբրահամյանի, Երևան, 1986 թվական, էջ 86</ref>:
4-րդ դարի կեսերին, Սյունյաց [[Անդոկ իշխան|Անդոկ իշխանը]], ամրանալով Բաղաբերդում՝ Սյունիքի ամենաապահով վայրում, կարողանում է հաջողությամբ ետ մղել պարսից [[Շապուհ արքա]]յի զորքերի երեք գրոհները և հետագայում հեռանալ Բաղաբերդից<ref>Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, թարգմանությունը, ներածութունը ե ծանոթագրությունները Ա. Ա. Աբրահամյանի, Երևան, 1986 թվական, էջ 86</ref>:
853 թվականին [[Բուղա]]ն, [[Դվին]]ը ասպատակելուց հետո, արշավում է Սյունիք՝ նպատակ ունենալով գերել Վասակ իշխանիկին և նրա եղբորը՝ Աշոտին, որոնք ամրանում են Բաղաց անառիկ ամրոցներում.
853 թվականին [[Բուղա]]ն, [[Դվին]]ը ասպատակելուց հետո, արշավում է Սյունիք՝ նպատակ ունենալով գերել Վասակ իշխանիկին և նրա եղբորը՝ Աշոտին, որոնք ամրանում են Բաղաց անառիկ ամրոցներում.

15:33, 22 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաղաբերդ (այլ կիրառումներ)
Բաղաբերդ
Նկարագրություն
Տեսակդղյակ և մշակութային արժեք
ՏեղագրությունՍյունիքի մարզ, Ողջի գետի ափին
Վարչական միավորԱնդոկավան
Երկիր Հայաստան
Կառուցված3-4-րդ դարեր
ԿառուցողԲաղակ և Սիսակ Նահապետ
Բաց է հանրության համարայո
Քարտեզ
Քարտեզ
 Baghaberd Վիքիպահեստում

Բաղաբերդ, ամրոց պատմական Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ձորք գավառում[1]։ Սյունյաց նահանգի անառիկ ամրոցներից էր, որը IV դարից սկսած (մինչև գրավումը՝ 1170 թվական) եղել է ռազմական կարևոր հենակետ, իսկ Սյունիքի թագավորության շրջանում՝ 970 – 1170 թվականներ, Կապան մայրաքաղաքի ռազմաստրատեգիական պաշտպանական համակարգի գլխավոր օղակը: Ամրոցը ներկայումս գտնվում է Սյունիքի մարզի Անդոկավան գյուղի տարածքում:

Բաղաբերդը պատմության մեջ հիշատակվում է Բաղաց ամրոց, Բաղբերդ, Պաղաբերթ անուններով: Ամրոցի մասին հիշատակություններ ունեն Շապուհ Բագրատունին (IX դ. ), Հովհաննես Դրասխանակերտցին (10-րդ դար), Վարդան Արևելցին (13-րդ դար), Մխիթար Այրիվանեցին (13-րդ դար), Ստեփանոս Օրբելյանը (13-14-րդ դարեր):

Դիրք

Բաղաբերդ

Բարկուշատի լեռնաշղթայից դեպի Ողջագետի ձախ ափը գահավեժ իջնող լեռնաճյուղերից մեկի վրա, որի լեզվակը կազմող եռանկյուն սարավանդի ուղղաձիգ, անմատչելի ժայռածերպերը սարաոստի ստորոտում ողողվում են Ողջագետի և նրա ձախակողմյան վտակ Գիրաթաղի արագահոս ջրերով: Անմատույց ժայռապարիսպները և բնական խոչընդոտների համակարգը անառիկ են դարձնում բերդատեղի արևմտյան ողջ հատվածը: Տեղանքով պայմանավորված ամրոցը ունեցել է առավելապես միակողմանի կառուցապատում:

Պատմություն

Բերդի դիրքադրության և դիրքորոշման համար ընտրվել է Ողջագետի անդնդախոր ձորերով շրջապատված ժայռակերպ սարաոստի կատարի մի բարձրավանդակ, որն իր գերիշխող դիրքով հնարավորություն է ունեցել հսկելու պատմական Կապան քաղաքը:

Կապանը[2] Սյունիքի թագավորության մայրաքաղաք է դառնում, երբ Գագիկ Ա թագավորը (989 -1120 թվականներ) արշավում է Սյունիք և գրավում Վայոց Ձոր գավառը, որի հետևանքով Սյունիքի թագավորությունը ամփոփվում է իր հարավ-արևելյան գավառների սահմաններում: Կապանը կառուցված էր Ողջագետի հովտի՝ հյուսիսից զառիվայր, անտառապատ ձորերով, հարավից՝ Արևիքի լեռնաշղթայի (այժմ՝ Տանձուլենջ կոչված վայրում) հատվածում: Կապանի արևելք-արևմուտք առանցքը, որով ձգվում էր գետահովտով անցնող Արցախ-Տաթև-Մեղրի-Որտուատ ճանապարհը, եղել է քաղաքի սակավ ամրացված միակ ուղղությունը: Դեռ վաղ միջնադարում կառուցված ռազմական հենակետերը՝ արևմուտքում Բաղաբեղը, հարավ-արևմուտքում՝ Բաղակու քարը, արևելքում՝ Հալիձորի բերդը (17-րդ դար) և հյուսիս-արևելքում՝ Կկոց քարը, ապահով էին դարձնում քաղաքի արևելյան և արևմտյան մատույցները: Ավելի ընդարձակ պաշտպանական համակարգը բաղկացած է եղել դեպի Կապան տանող ռազմական նշանակություն ունեցող բոլոր ճանապարհների երկայնքին իրարից որոշակի հեռավորության վրա տեղադրվաձ բերդերից ու ամրոցներից, որոնք քաղաքի շուրջը ստեղծել են ռազմահենակետերի խիտ ցանց և մոտավորապես 10 կմ շառավղով կազմել ներփակ օղակ, որի կենտրոնում գտնվում էր վարչական կենտրոնը:

Բաղաբերդ

Բաղաբերդի հյուսիսով անցնում էր երկու ճանապարհ: Դրանցից մեկը գալիս էր Բարկուշատի ու Աճենի կողմից և ձգվում դեպի Արևիք ու Գողթն: Մյուսը սկիզբ էր առնում հենց Բաղաբերդից և ձգվում դեպի Տաթև: Երկու այլ ճանապարհներ՝ մեկը արևմուտքից, մյուսը՝ հարավ-արևմուտքից նույնպես մասն են կազմել կապանի պաշտպանական համակարգի: Տաթև-Բաղաբերդ ճանապարհի երկայնքով տեղագրված են եղել Ցուր, Բերդ- ավելադաշտ, Տանձավայր, Գանձաբերդ, Աչաղվա, Կկոց քար, Բաղաբերդ ամրոցները, արևմտյան ճանապարհը հսկում էին Գեղի և Զևա բերդերը, հարավ-արևմտյանը՝ Շլորուտը, հարավ-արևելյանը՝ Գոհար, Կռնաս, Բերդաքար, Հալիձոր ամրոցները[3]: Կապան-Բաղաբերդ[4] տանող ճանապարհի երկայնքով տեղադրված ռազմական նշանակություն ունեցող հենակետերը կազմել են մայրաքաղաքի միակենտրոն պաշտպանական համակարգը: Այն բաղկացած էր գլխավոր ռազմականացված կենտրոնից, որի շուրջ տարածվել են պաշտպանական տարբեր նշանակության միավորները՝ որպես լրացուցիչ, ամբողջացնող տարրեր[5]: Կապան մայրաքաղաքի պաշտպանական համակարգն ստեղծվելիս նկատի են առնվել բնաաշխարհագրական նպաստավոր բոլոր պայմանները: Գետահովիտները, լեռնաշղթաները, բարձրավանդակներն ու ձորերը ռազմաշինական կառույցների հետ միասին ստեղծել են խիտ, անառիկ պաշտպանված գոտի, որը , իր հերթին, կապված էր հարավից՝ Գողթն, Արևիք, Կովսական, հյուսիսից՝ Ճահուկ, Ծղուկք, Հաբանդ գավառներում կազմավորված պաշտպանական այլ համակարգերի հետ:

Բաղաբերդ

Նախքան Կապան քաղաքի[6] պաշտպանական միակենտրոն համակարգի գլխավոր կենտրոն հաստատվելը, Բաղարերղը հանդիսացել է Սյունյաց աշխարհի անմատչելի բերդը և ծառայել որպես ռազմական հենակետ՝ քաղաքական տարբեր ընդհարումներից ժամանակավորապես ապաստանելու և պատսպարվելու վայր.

«... պատմության մեշ հաճախ կը տեսնվի, որ երբ երկրին բնակիչները փախչիլ կուզեին, ասոր մեջ կամրանային»
- Հ. Ս. էփրիկյան, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. 1, Վենետիկ, 1903—1905 թվականներ, Էջ 376

4-րդ դարի կեսերին, Սյունյաց Անդոկ իշխանը, ամրանալով Բաղաբերդում՝ Սյունիքի ամենաապահով վայրում, կարողանում է հաջողությամբ ետ մղել պարսից Շապուհ արքայի զորքերի երեք գրոհները և հետագայում հեռանալ Բաղաբերդից[7]:

853 թվականին Բուղան, Դվինը ասպատակելուց հետո, արշավում է Սյունիք՝ նպատակ ունենալով գերել Վասակ իշխանիկին և նրա եղբորը՝ Աշոտին, որոնք ամրանում են Բաղաց անառիկ ամրոցներում.

«Բայց յոլովթ ի տերանցն կուսակալաց յանառիկ ամրոցն Բաղաց դիմեալք՝ հավաքեալք՝ փրծանէին ի ձեռաց նեզչացն»
- Հովհաննես Կաթողիկոս, Պատմութիւն, Երուսաղեմ, 1867 թվական, էջ 160

10-րդ դարում Սյունյաց Հակոբ եպիսկոպոսը, «ապստամբում» է Անանիա Մոկացի կաթողիկոսի գերգահության դեմ և ապաստան է գտնում Բաղաբերդում, ուր ապրում է 10 տարի, մինչև մահը:

Բաղաբերդ

Բաղաբերդի մասին հետագա տեղեկությունները վերաբերում են Սյունիքի թագավորության շրջանին[8]: Թագավորության օրոք բերդը ստանում է ավելի կարևոր նշանակություն և Կապան մայրաքաղաքի պաշտպանական համակարգի մասն է կազմում: 1103 թվականին սելջուկ թուրքերը Չորթման ամիրայի առաջնորդությամբ մատնությամբ գրավում են Կապանը, իսկ Բաղաբերգը գրավելու փորձերը անհաջողության են մատնվում.

«…552(1103) թուին՝ որ մի յանկարծակի մինչ կային յանհոգութեան քաղաքացիքն, մատնեց Տէր զանառիկն ի մարդկանէ զԿապան քաղաք. և անիծեալ Չորթման վասն քինուն իւր ֊յեղակարծում ժամու հեղաւ ի վերայ քաղաքին...»
- Ղ. Ալիշան, Սիսական, էջ 333—335
«… բայց ի բերդն ոչ ինչ կարացին ձեռնարկել. Այլ գնացին»
- Ղ. Ալիշան, Սիսական, էջ 333—335

Կապանի կործանումից հետո Բաղաբերդը դառնում է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը: Եթե մինչ Սյունիքի թագավորությունը Բաղաբերդը ծառայել է որպես անառիկ ապաստան, ուր թշնամուց կարող էին հուսալիորեն պատսպարվել մեծաքանակ զորամասեր, ապա թագավորության շրջանում բերդը դառնում է գահանիստ կենտրոն և շուրջ մեկ տասնյակի հասնող շրջակա բերդերի պաշտպանական համակարգի միջոցով դառնում Սյունիքի ամենաանռիկ ամրությունը: Կապանի կործանումից հետո այստեղ են կենտրոնանում Տաթևի վանքի և թագավորության մեծաթիվ հարստություններն ու ձեռագրերը.

«… և զի վան անառիկ ամրութեանն յամենայն վանորէիցն անդ էին կուտեալ զսրբութիւնս և զգրեանս և զսպաս եկեղեցւոյ. ևս առաւել՝ զանհամար և զաննման սրբութիւնս և սպաս եկեղեցւոյն Տաթևոյ՝ փարթամ և հարուստ աթոռոյն, խաչ և վկայարանք յոսկւոյ և յարծաթոյ, և անդին ակամբք և անհուն մարգարտով զարդարեալ, և կտակարանք յոլովք որք թուով ավելի քան 10.000 զորս ամբարեալ էին անդ»
- Ղ. Ալիշան, Սիսական, էջ 333—335

Բաղաբերդի մասին 10-րդ դարի վերագրվող հիշատակություններ ունի Վարդան պատմիչը, որը Սյունյաց Ջևանշեր իշխանի որդի Վահանի կողմից Վահանավանքը հիմնելու կապակցությամբ գրում է.

«… զտեր Վահան ի Բաղաց, որդի Ջուանշէրի իշխանին, որ շինեաց զամենապայծառ ուխտն Ցովհաննու վանս, առ ստորոտս անմատոյց դղեակին Բաղաց»
- Վարդան Արևելցի, Հավաքումն պատմութեան, Վենետիկ, 1862 թվական, էջ 89

Վահանավանքի կառուցման առթիվ Բաղաբերդը հիշատակում է նաև Կիրակոս Գանձակեցին[9]:

Հասանի իշխանության օրոք՝ 1126 թվականին, Բաղաց թագավորության վրա է հարձակվում Հարոն ամիրան, որը գրավում է Կաքավաբերդն ու Բաղակաքարը[10]: Ինչպես Ստ. Օրբելյանն է նշում, Կապանի գրավումով (1103 թվական) Բաղաց թագավորությունը թուլանում է, և հետզհետե իշխանության տարածքը փոքրանում է: Կապանի ավերումից մեկ տարի անց՝ 1104 թվականին, թշնամին գրավում է Որոտանը, 1105 թվականին՝ Շլորուտը, 1157 թվականի՝ Մեղրին, 1166-1169 թվականներին Գրհամը, Գեղին, Կաքավաբերդը: Կապան մայրաքաղաքի գրավումից 67 տարի հետո միայն՝ 1170 թվականին, Ելտկուզ աթաբեկի զորքերին հաջողվում է խաբեությամբ ներխուժել ամրոց և գրավել դարերի ընթացքում անառիկ մնացած Բաղաբերդը: Բերդի գրավման մասին Սյունյաց տան պատմիչը գրում է.

«Եւ զապավենն ամենացուն եւ զտեղի ապաստանի զանառիկ ամուրն զԲաղաբերդ մատնեաց ի ձեոս Իսմայէլի անիծեալ եւ գիշախանձ առն, որ բազում զօրոք եկն եւ ոչ կարաց հնարել ինչ: Ապա պատրող բանիւք խաբեաց զպարզամիտ արս քրիստոնեայս Աչաղոացիս, եւ նոքօք նախ առ զՔարն Կկոց, եւ ապա ի գիշերի՝ այնու արամբք գողացաւ զԲաղաբերդ, եւ առեալ կոտորեաց սաստիկ…»
- Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, թարգմանությունը, ներածութունը ե ծանոթագրությունները Ա. Ա. Աբրահամյանի, Երևան, 1986 թվական, էջ 87:

Ամրոցի մասին հետագայում պատմիչները լռում են: Այդ կապակցությամբ Ալեշանը գրել է.

«Կապան և Բաղաբերդ ոչ եւս յիշին… միայն վիճակ՝ Բաղաբերդ կոչումն մնայ եւ մնայ ցարդ»
- Ղ. Ալիշան, Սիսական, էջ 333—335

Բաղաբերդի դիրքադրության մասին պատմիչները պարզորոշ տեղեկություններ չեն հաղորդում, անգամ Ղ. Ալիշանը իր «Սիսիական» աշխատությանը կցված քարտեզում ստույգ չի նշում Բաղաբերդի, նրանից ոչ հեռու գտնվող Բաղակի քարի և Կապան քաղաքի դիրքը: Ըստ Ստ. Օրբելյանի, Բաղաբերդը հիմնել է ոմն Սյունեցի Բաղակը.

«… մի ոմն ի զարմից Սիսակայ Բաղակ անուն, առեալ զայս գավառ մասն ժառանգութեան՝ շինէ զքարն Բաղակու ամրոց, որ կոչի Բաղակի քար եւ ամրացուցանէ զբերդն եւ կոչէ Բաղաբերդ, եւ գաւառն իւր անուն կոչեցաւ Բաղաց գաւառ»
- Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, թարգմանությունը, ներածութունը ե ծանոթագրությունները Ա. Ա. Աբրահամյանի, Երևան, 1986 թվական, էջ 85:

Հեղինակը բերդը տեղադրում է Բաղաց գավառում: Լայն առումով Բաղք գավառը կոչվել է նաև «Բաղաց աշխարհ», որի մեջ ընդգրկվել են Ձորք, Կապան և Արևիք գավառները: Ստ. Օրբելյանի մեկ այլ հիշատակությունում Բաղաբերդը տեղադրված է Ձորք գավառում.

«Տասներորդ՝ Ձորք գաւառ, որ ունի զանմատոյց ամուրն Բաղաբերդ, եւ այժմ կոչի Կապան»
- Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, թարգմանությունը, ներածութունը ե ծանոթագրությունները Ա. Ա. Աբրահամյանի, Երևան, 1986 թվական, էջ 85:

Պատմագրի այս հաղորդումը բացատրվում է նրանով, որ Բաղաբերդը գտնվում էր Բեղք և Ձորք գավառների սահմանամերձ շրջանում, և 10-րդ դարից սկսած (Բաղքի թագավորության ժամանակ) Ձորք գավառը մտել է նրա սահմանի մեջ, իսկ Կապանը համարվել է թագավորության մայրաքաղաքը.

«Ունէր ի բաժնի զԲազաց գաւառն եւ զԿապան քաղաք»
- Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, թարգմանությունը, ներածութունը ե ծանոթագրությունները Ա. Ա. Աբրահամյանի, Երևան, 1986 թվական, էջ 85:

Կառուցվածք

Բաղաբերդ

Բաղաբերդը տեղադրված է Ողջագետի և Գիրաթազ գետերի միախառնման հատվածում, հունից 200 մ բարձրության վրա: Հրվանդանի կառուցապատումը ստորոտին համապատասխան իրականացված է 3 մակարդակներով: Պարսպապատերի առաջին շարքը, որը գտնվում է ամենացածր նիշի վրա, Գիրաթազ գետի հունի մոտ է, արևմտյան հսկայական ժայռալանջի ստորոտում, որից պահպանվել է մոտ 60 մ երկարությամբ ուղղաձիգ մի հատված: Այն քողարկում էր անառիկ բերդաժայռերի միջև գոյություն ունեցող բնական ջրաբաշխ գծի ստորին, լայն հատվածը, որտեղով հնարավոր էր բարձրանալ և արևմտյան կողմից հայտնվել ամրոցի միջնաբերդում:

Պարսպապատերի երկրորդ գոտին վերջինից մոտ 150 մ բարձր է: Այստեղ ուղղաձիգ ժայռազանգվածի վրա տեղադրված է կիսաշրջանաձև, սնամեշ դիտաշտարակը, որի հյուսիսային անկյունը լծորդված է ուղիղ անկյուն կազմող բերդապարսպի հատվածով: Աշտարակի արևմտահայաց պատին պահպանվել է դեպի ներս լայնացող պատեր ունեցող ուղղանկյուն դիտանցքը: Դիտաշտարակից կարելի էր hսկողության տակ պահել Ողջի գետահովտի ընդարձակ շրջանը և հետևել հակառակորդի զորաշարժերին: Պարսպապատերի այս խմբից հարավ նշմարվում են ոլորաձև պարսպապատի հետքեր որոնք նույնպես քողարկվում են ջրբաշխ գծով դեպի վեր լայնացող միջանցքը՝ հարավ – արևելքից:

Բաղաբերդ

Բերդատեղի արևելյան հատվածը անտառապատ բլուր է, որը ողորկ մակերևույթով բարձրանում է դեպի ժայռածածկ գագաթը և լծորդվում հրվանդանի լեռնաշղթայի վզիկին: Բնական խոչընդոտներից զուրկ այս հատվածում են տարածվում ամրոցի աշտարակավոր պարսպապատերը, որոնք ձգվելով հարավից հյուսիս, հարավում շրջվում են դեպի հյուսիս-արևմուտք՝ իրենց մեջ առնելով ժայռի կատարին կառուցված սնամեջ միակ աշտարակը: Վերջինս, դիրքադրության պատճառով, գլխավոր մայրուղուց ( այժմ՝ Կապան- Քաջարան) հազիվ է նշմարվում, որի շնորհիվ Աշտարակը իր հսկողության տեսադաշտում պահում էր դեպի ամրոցը մոտեցող մատչելի արևմտակողմ ուղղությունը: Պարսպապատերի այս ընդարձակ գոտին կառուցված է գետի հունից ամենաբարձր մակարդակի վրա: Այն ուղղաձիգ հատվածներից կազմված բեկյալ է, որի համարյա բոլոր անկյուններում տեղադրված են հաստաբուն, բրգաձև, հատակագծում՝ կիսաշրջանաձև հինգ բուրգ–որմնահեցերը: Վերջիններս խմբավորված են պարսպապատի հյուսիսային հատվածում և ունեն տարբեր տրամաչափեր (7 մ - 12 մ): Պարսպապատի հարավ – արևմտյան հատվածը, որն ամրացված չէ բուրգերով, և ուր տեղադրված է բերդի միակ, այժմ կիսավեր մուտքը ավելի հաստավուն է: Մուտքը հյուսիսային կողմում տեղադրված հոծ բուրգը իր տամաչափով ամենամեծն է (12 մ), քանի որ այն օգտագործվել է որպես մուտքը պաշտպանող հսկիչ–մարտաշտարակ: Թշնամին, որը կարող էր մոտենալ այս կողմին, աջից ընկնում էր կողային հարվածի տակ, իսկ ձախ կողմում նահանջելու տեղ չկար, քանի որ այստեղ սկսվում էր անդնդախոր կիրչը: Բուրգից քիչ ներքև տեղադրված է երկու հրակնատներից մեկը, որն այժմ կիսավեր է: Այս հրակնատի դիրքորոշումը ևս կապված է մուտքի պաշտպանության ապահովության հետ : Թերևս այս երկու հնարքների կիրառությունը կարող էր բավարար լինել ամրոցի մուտքը անարգել պահելու համար, սակայն այստեղ օգտագործված են նաև հայկական ամրոցաշինության մեջ լայն տարածում գտած մուտքային փակուղիները : Ամրոցի մուտքային հատվածի պարսպապատը կառուցված է այնպես, որ թշնամին մուտքից ներս մտնելիս հայտնվում էր դիմացի ուղղաձիգ ժայռազանգվածի առջև: Ներսի հատվածում պարսպապատը, անկյուն կազմելով, նեղացնում է դեպի միջնաբերդ տանող հնարավոր անցուղին, որտեղով կարելի էր անցնել միայն 1 – 2 շարքով: Պարսպապատի և ժայռի միջև ստեղծված այս նեղ միջանցքը ևս, որտեղ կարող էր հայտնվել թշնամին, պաշտպանված էր ժայռի կատարին տեղադրված պահակ – աշտարակով և մուտքի աջ կողմում տեղադրված հրակնատով : Այս հրակնատը հատակագծում ունի ուղղանկյուն նկարվածք, որը դեպի դուրս ավարտվում է խորանով : Այդ փոքր ծավալը ծածկված է եղել թաղով, իսկ խորանի մասում՝ կիսագունդ գմբեթարդով: Հրակնատի կողային, երկայնական պատերը պարսպապատի մակերևույթից ուղղահայաց շարունակվում են դեպի ներս և հենվում ժայռի վրա: Հրակնատի նման հորինվածքը հնարավորություն է տվել մարտական գործողություններ վարել երկու ուղղությամբ , անկյան տակ և արգելակել մուտքից ներս հայտնված թշնամու առաջխաղացումը:

Բաղաբերդ

Սարաոստի գագաթը շրջապատող բերդապատերի միակողմանի հատվածով և արևմտյան ժայռապարիսպով կազմված միջնաբերդի ներքին տարածությունը, այժմ քողարկված է հողի հաստ շերտով: Այս ընդարձակ տարածքում (150 մ X 50 մ) պահպանվել են միայն աննշան շինությունների հետքերը : Միջնաբերդի արևմտյան անկյունում, պարսպապատերից մոտ 13 մ ներս, պահպանվել են հաստ պատերով (2 մ - 2.5 մ) ուղղանկյուն՝ 10 մ X 12 մ շինության պատերի մնացորդները: Այն դիրքորոշված է փոքր բարձունքի վրա և ծառայել է, որպես հյուսիսային ռազմական ճանապարհի մատույցները հսկող դւտաշտարակ: Կառույցի արևելյան պատը պահպանվել է մետ 2.5 մ – 3 մ բարձրությամբ, որի պատերի մեջ, հորիզոնական ուղղությամբ պահպանվել են գերանների որոշ բներ: Դիտաշտարակի շրջակա տարածքում հայտնաբերվել են աղյուսե ուղղանկյուն քարեր: Հնարավոր է, որ կառույցը ենթարկվել է նորոգման, որի ժամանակ որպես շինություն օգտագործվել է աղյուսը: Ամրոցի արևելյան պարսպապատի ներսում, նրան անմիջապես հպված, պահպանվել են որոշ սենյաների բների փոսորակները, որոնք դիրքորոշված են հյուսիսից հարավ: Հնրավոր է, որ այս կառույցները ծառայել են որպես զինանոցներ, մթերանոցներ, խցեր: Բաղաբերդն անկասկած ունեցել է նաև գետնուղի և ջրամատակարարման համակարգ: Ժողովրդական զրույցների համաձայն Ողջագետի ափին դուրս եկող հորդառատ աղբյուրը ժամանակին գտնվել է բերդի ներսում:

Բաղաբերդ

270 մ երկարություն ունեցող պարսպապատերի ամբողջ գոտին, որը ներկայումս պահպանվել է 8 մ բարձրությամբ, կառուցվել է շինարարական երեք փուլերով: Ամրոցի պատերն ու բուրգերը եռաշերտ են, կառուցված՝ բազալտե, կիսամշակ, անկանոն քարերից, կրաշաղախի միջնաշերտով (հաստություն՝ 1,20-2,50 մ): Պատերի շարվածքում առավելապես պահպանված են հորիզոնկան կարանները: Ամրոցի հերթական նորոգման ժամանակ, պատերի ամրացման նպատակով, շաղախով փակվել են անկանոն քարերի շրջակա ճեղքերը, այպես որ, սվաղված մակերևուոյթներից դուրս են մնացել քարերի ուռած մասերը: Պատերի քարերի շարրի հորիզոնական կարանները պահպանելու համար յուրաքանչյուր նոր քար շարք կառուցելուց առաջ տափարակ, փոքր քարերով հարթեցվել է հաջորդ քարի շարքի հիմքը: Շինարարության ընթացքում օգտագործվել է տեղափոխվող տախտակամած, որի գերանների բները պահպանվել են տարբեր հատվածներում, միևնույն մակարդակի վրա: Պատերն ու աշտարակները կառուցելիս, իրարից որոշակի հեռավորության վրա՝ 80 սմ - 90 սմ, տեղադրվել են պատերին ուղղահայաց, հաստավուն (15 սմ - 20 սմ) բարձակ (կոնսոլ) կազմող գերաններ, որորնց վրա, կառուցվող պատին զուգահեռ, հենվել է տախտակամածը: Պատի տվյալ հատվածը կառուցելուց հետո, գերանների բարձրակի հատվածները կտրել են և տախտակամածը նույնությամբ տեղափոխել վերին նիշում՝ նախօրոք պատի մեջ թողնված գերանների վրա: Որոշ բներում, մինչ օրս պահպանվել են տախտակամածի հենարանները հանդիսացող գերանների ձևափոխման մնացորդները:

Արևելյան պարսպապատի միջին հատվածում տեղադրված պատի ստորին մասում, բուրգի կիսաշրջան հիմքի հատվածը մոտ 1 մ բարձրությամբ շարված է ուղղանկյուն նկարվածք ունեցող աղյուսներով, որոնք ամրացված են կրաշաղախով: Շինարարական երրորդ փուլին է վերագրվում նաև Ողջագետի հունի մոտ կառուցված, այժմ ուղղագիծ հատվածով պահպանված պարսպապատի հատվածը: Ենթադրվում է, որ առաջնապարսպի այս գոտին կառուցվել է, երբ Սյունյաց թագավորության մայրաքաղաքը Կապանի գրավումից հետո տեղափոխվել է Բաղաբերդ:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք». էջ էջ 202.
  2. Ստ. Օրբեյանը Կապանը նույնացնում է Բաղաբերգի հետ, սակայն այլ առիթով Կապանը և Բաղաբերդը նշում է իբրև տարբեր բնակավայրեր [«Պատմութիւն նահանգին Սիսական, արարեալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնեաց, ի լոյս ընծայեաց հանդերձ ծանօթութեամբ Կարապետ վարդապետ Շահնաղարեանց», Փարիզ, 1859 թվական, Էջ 12—13]։
  3. Այս ճանապարհների պաշտպանական հենակետերի մասին ավելի հանգամանալից՝ Ա. Ղարագյոզյան, Սյունիքի հարավ-արևմտյան մասի ճանապարհները [«Պատմա-բանասիրական հանդես, 1980, թիվ 2, էջ 263—265, նույնի՝ Բաղաբերդ («Սովետական Հայաստան», 1980, № 6, էշ 32—33] , Հեղինակի կարծիքով Տաթև֊ Բաղաբերդ ճանապարհով են ներխուժել թուրք-սելջուկները և Կկոց քարը գրավելուց հետո տիրել Բաղաբերդին: Նշենք, որ Բաղաբերդը փորձել են գրավել նաև հարավ֊արևմտյան և հարավ֊-արևելյան ուղղություններով, քանի որ պատմական տվյալները տեղեկացնում են, որ 1152 թվականին թուրք-սելջուկները գրավում են Շլորուտը (հարավ֊-արևևլյան ճանապարհ), 1166—1169 թվականներին՝ Գրհամը, Գեղին (արևմտյան ճանապարհ) և որից հետո միայն 1170 թվականին Կկոց քարը, այսինքն՝ Տաթև֊-Բաղաբերդ հյուսիսային ճանապարհի վերջին ռազմական հենակետը [«Պատմութիւն նահանգին Սիսական, արարեալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնեաց», ք-իֆլիս, 1910 թվական, էջ 335—336]
  4. Տ,՝ Մ, Սահակյանը Սյունիքի մայրաքաղաքն անվանում է Կապան-Բաղաբերդ [Տ. Մ. Սահակյան, Սյունյաց թագավորության հիմնումը և նրա քաղաքական դերը XI դարում (ՊԲՀ, 1966 թվական, թիվ 3, էջ 223)]
  5. Ա. Զարյան, Որոտնաբերդ-Որոտնավանք պաշտպանական համակարգը «Լրաբեր հասարակական գիտությունների», 1986 թվական, թիվ 10, էջ 61]
  6. Թ. Խ. Հակոբյան, Սյունիքի թագավորությունը, Երևան, 1966 թվական, էջ 122
  7. Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, թարգմանությունը, ներածութունը ե ծանոթագրությունները Ա. Ա. Աբրահամյանի, Երևան, 1986 թվական, էջ 86
  8. Բաղաց (Կապանի) թագավորությունը իր տիրապետության տակ ուներ 43 բերդ, 48 վանք և 1008 գյուղ [Ղ. Ալիշան, Սիսական, էջ 333—335]
  9. Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն, Վենետիկ, 1865 թվական, էջ 49
  10. Թ. Խ. Հակոբյան, Սյունիքի թագավորություն, էջ 118

Արտաքին հղումներ