«Արմեն Հախնազարյան»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ ՀոթՔաթ գործիքով |
չ →top: ջնջվեց: {{Արևմտահայերեն|Արմէն Հախնազարեան}} |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Արևմտահայերեն|Արմէն Հախնազարեան}} |
|||
{{Տեղեկաքարտ Ճարտարապետ |
{{Տեղեկաքարտ Ճարտարապետ |
||
| Ի ծնե տրված անունը = Արմեն Հովհաննեսի Հախնազարյան |
| Ի ծնե տրված անունը = Արմեն Հովհաննեսի Հախնազարյան |
09:48, 24 Հունիսի 2019-ի տարբերակ
Արմեն Հախնազարյան | |
---|---|
Ի ծնե | Արմեն Հովհաննեսի Հախնազարյան |
Ծնվել է | 1941 մայիսի 5 |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Մահացել է | փետրվարի 19, 2009 | (տարիքը 67)
Վախճանի վայր | Աախեն |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Armen Haghnazarian Վիքիպահեստում |
Արմեն Հախնազարյան (5 մայիսի 1941, Թեհրան - 19 փետրվարի 2009, Աախեն), ճարտարապետության դոկտոր, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հիմնադիր։
Կենսագրություն
Ագուլիսցի լեզվաբան, դոկտոր Հովհաննես Հախնազարյանի որդին է։
1959 թ. ավարտել է Թեհրանի Քուշեշ-Դավթյան դպրոցը, 1969-ին՝ Աախենի Հռենոս-Վեսֆալիայի բարձրագույն տեխնիկական դպրոցի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության ֆակուլտետի ճարտարապետության բաժինը, իսկ 1973 թ.՝ քաղաքաշինության բաժինը՝ որպես Ճարտարապետության դոկտոր (Dr. Ing. Architekt-Planer)։
Ուսումնասիրական գործունեությունը սկսել է 1968 թ.՝ չափագրելով Արտազ գավառի Սուրբ Թադևոսի վանքը։
1970-ական թթ. իրագործել է դեպի Արևմտյան Հայաստան թվով վեց, յուրաքանչյուրը շուրջ երկամսյա տևողությամբ գիտարշավներ։
Ավելի ուշ զրկվելով գիտարշավներին անձամբ մասնակցելու հնարավորությունից՝ մինչև կյանքի ավարտը շարունակել է կազմակերպել գիտարշավներ դեպի Արևմտյան Հայաստան, Փոքր Հայք և Կիլիկիա։
1973 թ. ամուսնացել է ճարտարապետ Մարգրիթ Բունեմաննի (Margrit Bunemann) հետ և ունեցել է երկու դուստր՝ Թալին և Շահրիզ։
1974 թ. Թեհրանում հիմնադրել և ղեկավարել է «Մոնիտ» (Monit) ճարտարապետական ընկերությունը։
1982 թ. Աախենում պաշտոնապես հիմնում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպությունը (2010 թ.-ից՝ հիմնադրամ), որը 1996 թ. գրանցվում է ԱՄՆ-ում, իսկ 1998 թ.՝ Հայաստանում։
1983 թ.-ից երկար տարիներ դասավանդել է Աախենի համալսարանի քաղաքաշինության ֆակուլտետում։
Վախճանվել է Աախենում, իսկ աճյունափոշին ամփոփվել է Աախենում և Արտաշավան (գյուղ)ի գերեզմանոցում։
Վերանորոգումներ
- Վանաքի Սբ. Սարգիս եկեղեցի
- Թեհրանի Սբ. Գևորգ եկեղեցի
- Դարաշամբի Սբ. Ստեփանոս վանք
- Արտազի Սբ. Թադեոս վանք
- Ծոր Ծորի Սբ. Աստվածածին վանք
- Քարինտակի Սբ. Աստվածածին եկեղեցի
- Դադիվանք համալիրի տարբեր շինություններ
- Տաթև գյուղի եկեղեցի
- Դավիթ Բեկ գյուղի եկեղեցի
- Սաղմոսավանք
- Ուշի գյուղի Սբ. Սարգիս վանքի միանավ եկեղեցի
- Քեսաբի Գարատուրան գյուղի Սբ. Ստեփանոս եկեղեցի
- Քեսաբ ավանում մի քանի պատմական բնակելի տներ
Հրատարակություններ
- 1983-1989 թթ. “Armenian Architecture” մանրաժապավենների 7 հատորյակներ
- Ակնարկ Հայկական ճարտարապետութեան, 1988 թ.
- Documents of Armenian Architecture։ Nor Djulfa. Venezia, 1992
- Սբ. Թադէոս առաքեալի եւ Սբ. Ստեփանոս նախավկայի վանքերը
- Julfa: The Annihilation of the Armenian Cemetery by Nakhijevan’s Azerbaijani Authorities
- Արտազի երեք վանքերը
Պարգևներ
- 2008 թ. հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի պատվո շքանշան
- 2009 թ. հունվարի 29-ին՝ Հայաստանի Ազգային գրադարանի Հակոբ Մեղապարտի անվան շքանշան
- 2009 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվոգիր
Արտաքին հղումներ
- Հարցազրույց Ա. Հախնազարյանի հետ` մարտ 11, 1980
- Հարցազրույց Ա. Հախնազարյանի հետ` մարտ 12, 1980
- Հարցազրույց Ա. Հախնազարյանի հետ` Օգոստոս 7, 2002
- ՀՀ Ազգային ժողովի պատվո շքանշան
- Ա. Հախնազարյանի հիշատակին նվիրված հանդես
- Ա. Հախնազարյանի կենսագրական
- Ա. Հախնազարյանի կենսագրական
- Մահախոսական՝ Պատմա-բանասիրական հանդեսում
- Մահախոսական
- Մահախոսական
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արմեն Հախնազարյան կատեգորիայում։ |