«Կասպից ծով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 56. Տող 56.


== Անվանում ==
== Անվանում ==
«Կասպից» անվանումը առաջացել է [[Կասպեր]] (կասպք) հինավուրց ցեղերից, որոնք բնակվում էի ծովի հարավ-արևմուտքում՝ ժամանակակից [[Հարավային Կովկաս]] տարածաշրջանում<ref>[http://www.britannica.com/eb/article-9110540 Caspian Sea] in Encyclopædia Britannica.{{ref-en}}</ref><ref name="Գրգեարյան">{{cite book|author=Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան |title=Աշխարհագրական անունների բառարան |publisher=«Լույս» |location=Երևան |year=1987 |page=}}</ref>։ [[Ստրաբոն]]ն իր աշխատությունում գրել է, որ «Աղվանք երկրի բնակիչներին էր պատկանում նաև Կասպիանե երկիրը, որն այդպես էր կոչվում կասպեր անունով ցեղերի պատվին, ինչպես նաև համանուն ծովը»<ref>{{cite web|url=http://www.perseus.tufts.edu/hopper/text?doc=Perseus:text:1999.01.0198:book=11:chapter=4&highlight=caspiane |title=Strabo. Geography. 11.3.1 |publisher=Perseus.tufts.edu |accessdate=2011-04-14}}{{ref-en}}</ref>։
«Կասպից» անվանումը առաջացել է [[Կասպեր]] (կասպք) հինավուրց ցեղերից, որոնք բնակվում էի ծովի հարավ-արևմուտքում՝ ժամանակակից [[Հարավային Կովկաս]] տարածաշրջանում<ref>[http://www.britannica.com/eb/article-9110540 Caspian Sea] in Encyclopædia Britannica.{{ref-en}}</ref><ref name="Գրգեարյան">{{cite book|author=Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան |title=Աշխարհագրական անունների բառարան |publisher=«Լույս» |location=Երևան |year=1987 |page=}}</ref>։ [[Ստրաբոն]]ն իր աշխատությունում գրել է, որ «Աղվանք երկրի բնակիչներին էր պատկանում նաև Կասպիանե երկիրը, որն այդպես էր կոչվում կասպեր անունով ցեղերի պատվին, ինչպես նաև համանուն ծովը»<ref>{{cite web|url=http://www.perseus.tufts.edu/hopper/text?doc=Perseus:text:1999.01.0198:book=11:chapter=4&highlight=caspiane |title=Strabo. Geography. 11.3.1 |publisher=Perseus.tufts.edu |accessdate=2011-04-14}}{{ref-en}}</ref>։ Բացի այդ [[Ճորա պահակ|Կասպիական Դարպասը]], որն Իրանի Թեհրանի նահանգի շրջանի պատմական անվանում է, հուշում է այն մասին, որ կասպք ցեղերը ժամանակին գաղթել են ծովից դեպի հարավ։ Ծովի արաբական անվանումն է Բահր ալ Ղազվին (Ղազվինյան ծով)<ref name="LPIran">''Iran'' (5th ed., 2008), by Andrew Burke and Mark Elliott, [http://www.lonelyplanet.com/shop_pickandmix/previews/iran-5-history-preview.pdf p. 28] {{webarchive|url=https://web.archive.org/web/20110607152838/http://www.lonelyplanet.com/shop_pickandmix/previews/iran-5-history-preview.pdf |date=2011-06-07 }}, Lonely Planet Publications, {{ISBN|978-1-74104-293-1}}{{ref-en}}</ref>։


Հնում կոչվել է նաև ''Հիրկանաց'', ''Խվալինյան'' (Խվալիսյան), ''Խազարական'', որոնք նույնպես առաջացել են ծովի ափին բնակություն հաստատած ժողովուրդների անունով։ Հայտնի է նաև Վրկանց (Վրկանա) անվանումը<ref name="Գրգեարյան"/>։
Հնում հունական, պարսկական և այլ աղբյուրներում Կասպից ծովը կոչվել է նաև ''Հիրկանաց ծով'' անվանումով<ref>[http://www.livius.org/ho-hz/hyrcania/hyrcania.html Hyrcania]. www.livius.org. Retrieved 2012-05-20.{{ref-en}}</ref><ref name="Գրգեարյան"/>։ Հայտնի է նաև Վրկանց (Վրկանա) անվանումը<ref name="Գրգեարյան"/>։ Նշված անվանումները առաջացել են ծովի ափին բնակություն հաստատած ժողովուրդների անունով<ref name="Գրգեարյան"/>։

Հին սլավոնական աղբյուրներում հանդիպում են ծովի ''Խվալինյան'' և Խվալիսյան անվանումներին<ref>Max Vasmer, ''Etimologicheskii slovar' russkogo yazyka'', Vol. IV (Moscow: Progress, 1973), p. 229.{{ref-en}}</ref>։ Թյուրքական աղբյուրներում ծովին տրվել է ''Խազարական ծով'' անվանումը<ref>[http://www.briancoad.com/Introduction/caspianseabasin.htm Drainage Basins – Caspian Sea․]{{ref-en}}</ref>


== Աշխարհագրական դիրք ==
== Աշխարհագրական դիրք ==

13:15, 3 փետրվարի 2018-ի տարբերակ

Կասպից ծով
պարս.՝ دریای کاسپین ղազ.՝ Каспий теңізі,
ռուս.՝ Каспийское море, թուրքմ.՝ Hazar deňzi,
ադրբ.՝ Xəzər dənizi

Կասպից ծովը տիեզերքից
42°00′00″ հս․. լ. 51°00′00″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Իրան Իրան
Ղազախստան Ղազախստան
Ռուսաստան Ռուսաստան
Թուրքմենստան Թուրքմենստան
Ադրբեջան Ադրբեջան
Հայելու բացարձակ բարձրությունը -28 մ
Ավազանի մակերեսը 371 000 կմ²
Ջրափնյա գծի երկարությունը 7000 կմ
Ամենամեծ խորությունը 1025 մ
Միջին խորությունը 208 մ
Լճի հանքայնությունը թեթև աղահամ
Աղիությունը մինչև 13 ‰
Ջրահավաքի մակերեսը 3 626 000 կմ²
Թափվող գետերը Վոլգա, Ուրալ, Թերեք, Կուր Արաքս

Կասպից ծովը

Կասպից ծով (պարս.՝ دریای کاسپین ղազ.՝ Каспий теңізі, ռուս.՝ Каспийское море, թուրքմ.՝ Hazar deňzi, ադրբ.՝ Xəzər dənizi), ծով Եվրոպայի և Ասիայի միջև: Հանդիսանում է Երկրի մակերեսով խոշորագույն պարփակված ներքին ջրավազանը, տարբեր դասակարգուների համաձայն՝ աշխարհի խոշորագույն լիճը կամ ամբողջական ծով[1][2]: Կասպից ծովի ջուրը աղի է։ Աղիության մակարդակը Վոլգայի գետաբերանում կազմում է 0,05 ‰, իսկ հարավ-արևելքում՝ 11—13 ‰։ Ջրի մակարդակը ենթարկվում է տատանումների։ Համաձայն 2009 թվականի հրապարակված տվյալների՝ այն կազմում է ծովի մակարդակից ցածր է 27,16 մ[3]։ Ներկա դրությամբ ծովի մակերեսը մոտավորապես 371․000 կմ² է, առավելագույն խորությունը՝ 1025 մ։ Ջրահավաք ավազանի մակերեսը կազմում է 3․626․000 կմ²։

Մերձկասպյան տարածաշրջանի երկրներն են հարավում Իրանը, հարավ-արևելքում՝ Թուրքմենստանը, արևելքում և հյուսիս-արևելքում՝ Ղազախստանը, հյուսիսում՝ Ռուսաստանի Դաշնությունը և արևմուտքում՝ Ադրբեջանը։

Անվանում

«Կասպից» անվանումը առաջացել է Կասպեր (կասպք) հինավուրց ցեղերից, որոնք բնակվում էի ծովի հարավ-արևմուտքում՝ ժամանակակից Հարավային Կովկաս տարածաշրջանում[4][5]։ Ստրաբոնն իր աշխատությունում գրել է, որ «Աղվանք երկրի բնակիչներին էր պատկանում նաև Կասպիանե երկիրը, որն այդպես էր կոչվում կասպեր անունով ցեղերի պատվին, ինչպես նաև համանուն ծովը»[6]։ Բացի այդ Կասպիական Դարպասը, որն Իրանի Թեհրանի նահանգի շրջանի պատմական անվանում է, հուշում է այն մասին, որ կասպք ցեղերը ժամանակին գաղթել են ծովից դեպի հարավ։ Ծովի արաբական անվանումն է Բահր ալ Ղազվին (Ղազվինյան ծով)[7]։

Հնում հունական, պարսկական և այլ աղբյուրներում Կասպից ծովը կոչվել է նաև Հիրկանաց ծով անվանումով[8][5]։ Հայտնի է նաև Վրկանց (Վրկանա) անվանումը[5]։ Նշված անվանումները առաջացել են ծովի ափին բնակություն հաստատած ժողովուրդների անունով[5]։

Հին սլավոնական աղբյուրներում հանդիպում են ծովի Խվալինյան և Խվալիսյան անվանումներին[9]։ Թյուրքական աղբյուրներում ծովին տրվել է Խազարական ծով անվանումը[10]

Աշխարհագրական դիրք

Կասպից ծովտ գտնվում է Եվրոպայի և Ասիայի սահմանագծին։ Հյուսիսից դեպի հարավ երկարությունը մոտավորապես 1200 կմ (36°34'-47°13' հս․ երկ․), արևմուտքից դեպի արևելք՝ 195-ից մինչև 435 կմ, մեջտեղում՝ 310-320 կմ (46°-56° արև․ երկ․)։

Ֆիզիկա-աշխարհագրական տեսանկյունից Կասպից ծովը բաժանվում է երեք պայմանական մասի՝

  • Հյուսիսային Կասպից, որը կազմում է ծովի մակերեսի 25 %-ը,
  • Միջին Կասպից, որը կազմում է ծովի մակերեսի 36 %-ը,
  • Հարավային Կասպից, որը կազմում է ծովի մակերեսի 39 %-ը

Հյուսիսային և Միջին Կասպյան հատվածների սահմանը անցնում է Չեչեն կղզի - Տյուբ Կարագան հրվանդան գծով, իսկ Միջին և Հարավային Կասպյան հատվածներինը՝ Չիլով կղզի - Գան Գուլու հրվանդան սահմանագծով[11]։

Ափամերձ տարածք

Կասպից ծովի ափամերձ տարածքները կոչվում են մերձկասպյան տարածաշրջաններ։ Ջրափնյա գծի երկարությունը գնահատվում է մոտավորապես 6500-6700 կմ, իսկ կղզիներով՝ 7000 կմ։ Ափամերձ գոտում հիմնականում գերակշռում են ցածրադիր և հարթ տարածքները։ Հյուսիսային հատվածում ափամերձ գոտին կտրտված է Ուրալ և Վոլգա գետերի ջրանցնքերով և կղզիներով, ափերը ցածրադիր են և ճահճցած, ջրային մակերեսը պատված է թփուտներով։ Արևելյան մերձկասպյան հատվածում գերակշռում են կրաքարային ափերը, որոնք հարակից են անապատային և կիսաանապատային տարածքներին։ Առավել որոր ափերը գտնվում են Ապշերոնյան թերակղզու շրջանում (արևմուտքում) և Ղազախյան ծովածոցի ու Կարա Բողազ Գյոլի շրջանում (արևելքում)։

Թերակղզիներ

Կասպից ծովում առկա են բազմաթիվ թերակղզիներ, որոնցից առավել խոշորներից են

Կղզիներ

Կասպից ծովում առկա են շուրջ 50 խոշոր և միջին մեծության կղզիներ, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 350 կմ2

Առավել խոշոր կղզիներից են

Աղբյուրներ

  1. «Caspian Sea – Background». Caspian Environment Programme. 2009. Արխիվացված է օրիգինալից 3 July 2013-ին. Վերցված է 11 September 2012-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)(անգլ.)
  2. «ESA: Observing the Earth – Earth from Space: The southern Caspian Sea». ESA.int. Վերցված է 2007-05-25-ին.(անգլ.)
  3. Resolution of conference «Climate and Water Balance Changes in the Caspian Region» (October 2010)․(անգլ.)
  4. Caspian Sea in Encyclopædia Britannica.(անգլ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  6. «Strabo. Geography. 11.3.1». Perseus.tufts.edu. Վերցված է 2011-04-14-ին.(անգլ.)
  7. Iran (5th ed., 2008), by Andrew Burke and Mark Elliott, p. 28 Արխիվացված 2011-06-07 Wayback Machine, Lonely Planet Publications, 978-1-74104-293-1(անգլ.)
  8. Hyrcania. www.livius.org. Retrieved 2012-05-20.(անգլ.)
  9. Max Vasmer, Etimologicheskii slovar' russkogo yazyka, Vol. IV (Moscow: Progress, 1973), p. 229.(անգլ.)
  10. Drainage Basins – Caspian Sea․(անգլ.)
  11. Особенности недропользования на территории Республики Калмыкия / Сангаджиев М. М. — М.-Берлин: Директ-Медиа, 2015.(ռուս.)