«Կասպից ծով»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 14. | Տող 14. | ||
|region = |
|region = |
||
| տեսակ = |
| տեսակ = |
||
| թափվող գետեր = [[Վոլգա]], [[Ուրալ]], [[Թերեք (գետ)|Թերեք]], [[Կուր]] [[Արաքս]] |
| թափվող գետեր = [[Վոլգա]], [[Ուրալ (գետ)|Ուրալ]], [[Թերեք (գետ)|Թերեք]], [[Կուր]] [[Արաքս]] |
||
| սկիզբ առնող գետեր = |
| սկիզբ առնող գետեր = |
||
| ջրահավաքի տարածք = 3 626 000 |
| ջրահավաքի տարածք = 3 626 000 |
12:06, 3 փետրվարի 2018-ի տարբերակ
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Իրան Ղազախստան Ռուսաստան Թուրքմենստան Ադրբեջան | |
Հայելու բացարձակ բարձրությունը | -28 մ | |
Ավազանի մակերեսը | 371 000 կմ² | |
Ջրափնյա գծի երկարությունը | 7000 կմ | |
Ամենամեծ խորությունը | 1025 մ | |
Միջին խորությունը | 208 մ | |
Լճի հանքայնությունը | թեթև աղահամ | |
Աղիությունը | մինչև 13 ‰ | |
Ջրահավաքի մակերեսը | 3 626 000 կմ² | |
Թափվող գետերը | Վոլգա, Ուրալ, Թերեք, Կուր Արաքս | |
Կասպից ծով (պարս.՝ دریای کاسپین ղազ.՝ Каспий теңізі, ռուս.՝ Каспийское море, թուրքմ.՝ Hazar deňzi, ադրբ.՝ Xəzər dənizi), ծով Եվրոպայի և Ասիայի միջև: Հանդիսանում է Երկրի մակերեսով խոշորագույն պարփակված ներքին ջրավազանը, տարբեր դասակարգուների համաձայն՝ աշխարհի խոշորագույն լիճը կամ ամբողջական ծով[1][2]: Կասպից ծովի ջուրը աղի է։ Աղիության մակարդակը Վոլգայի գետաբերանում կազմում է 0,05 ‰, իսկ հարավ-արևելքում՝ 11—13 ‰։ Ջրի մակարդակը ենթարկվում է տատանումների։ Համաձայն 2009 թվականի հրապարակված տվյալների՝ այն կազմում է ծովի մակարդակից ցածր է 27,16 մ[3]։ Ներկա դրությամբ ծովի մակերեսը մոտավորապես 371․000 կմ² է, առավելագույն խորությունը՝ 1025 մ։ Ջրահավաք ավազանի մակերեսը կազմում է 3․626․000 կմ²։
Մերձկասպյան տարածաշրջանի երկրներն են հարավում Իրանը, հարավ-արևելքում՝ Թուրքմենստանը, արևելքում և հյուսիս-արևելքում՝ Ղազախստանը, հյուսիսում՝ Ռուսաստանի Դաշնությունը և արևմուտքում՝ Ադրբեջանը։
Անվանում
Այժմյան անվանումը ստացել է Կովկասի արևելյան մասում բնակված Կասպեր (կասպք) հին ցեղերից։ Հնում կոչվել է Հիրկանաց, Խվալինյան (Խվալիսյան), Խազարական՝ նույնպես նրա ափին բնակված հին ժողովուրդների անունով։ Հայտնի է նաև Վրկանց (Վրկանա) անվանումը․ իրանական Վարկանի «գայլերի» (երկիր)[4]։
Աշխարհագրական դիրք
Կասպից ծովտ գտնվում է Եվրոպայի և Ասիայի սահմանագծին։ Հյուսիսից դեպի հարավ երկարությունը մոտավորապես 1200 կմ (36°34'-47°13' հս․ երկ․), արևմուտքից դեպի արևելք՝ 195-ից մինչև 435 կմ, մեջտեղում՝ 310-320 կմ (46°-56° արև․ երկ․)։
Ֆիզիկա-աշխարհագրական տեսանկյունից Կասպից ծովը բաժանվում է երեք պայմանական մասի՝
- Հյուսիսային Կասպից, որը կազմում է ծովի մակերեսի 25 %-ը,
- Միջին Կասպից, որը կազմում է ծովի մակերեսի 36 %-ը,
- Հարավային Կասպից, որը կազմում է ծովի մակերեսի 39 %-ը
Հյուսիսային և Միջին Կասպյան հատվածների սահմանը անցնում է Չեչեն կղզի - Տյուբ Կարագան հրվանդան գծով, իսկ Միջին և Հարավային Կասպյան հատվածներինը՝ Չիլով կղզի - Գան Գուլու հրվանդան սահմանագծով[5]։
Ափամերձ տարածք
Կասպից ծովի ափամերձ տարածքները կոչվում են մերձկասպյան տարածաշրջաններ։ Ջրափնյա գծի երկարությունը գնահատվում է մոտավորապես 6500-6700 կմ, իսկ կղզիներով՝ 7000 կմ։ Ափամերձ գոտում հիմնականում գերակշռում են ցածրադիր և հարթ տարածքները։ Հյուսիսային հատվածում ափամերձ գոտին կտրտված է Ուրալ և Վոլգա գետերի ջրանցնքերով և կղզիներով, ափերը ցածրադիր են և ճահճցած, ջրային մակերեսը պատված է թփուտներով։ Արևելյան մերձկասպյան հատվածում գերակշռում են կրաքարային ափերը, որոնք հարակից են անապատային և կիսաանապատային տարածքներին։ Առավել որոր ափերը գտնվում են Ապշերոնյան թերակղզու շրջանում (արևմուտքում) և Ղազախյան ծովածոցի ու Կարա Բողազ Գյոլի շրջանում (արևելքում)։
Թերակղզիներ
Կասպից ծովում առկա են բազմաթիվ թերակղզիներ, որոնցից առավել խոշորներից են
- Ապշերոնյան թերակղզի, որը գտնվում է արևմտյան մերձկասպյան տարածաշրջանում և մտնում է Ադրբեջանի կազմի մեջ։ Մեծ Կովկասի հյուսիս-արևելյան վերջավորությունն է։ Այստեղ են տեղակայված Բաքու և Սումգայիթ քաղաքները։
- Մանգըշլակ թերակղզի, որը տեղակայված է արևելյան մերձկասպյան տարածաշրջանում և մտնում է Ղազախստանի կազմի մեջ։ Այստեղ է տեղակայված Ակտաու քաղաքը։
- Ագրախանյան թերակղզի, որը տեղակայված է հյուսիս-արևմտյան մերձկասպյան տարածաշրջանում և մտնում է Ռուսաստանի Դաշնության Դաղստանի Հանրապետության կազմի մեջ։
- Բուզաչի թերակղզի, որը տեղակայված է հյուսիս-արևելյան մերձկասպյան տարածաշրջանում և մտնում է Ղազախստանի կազմի մեջ։
- Միանկալե թերակղզի, որը տեղակայված է հարավային մերձկասպյան տարածաշրջանում և մտնում է Իրանի կազմի մեջ։
Կղզիներ
Կասպից ծովում առկա են շուրջ 50 խոշոր և միջին մեծության կղզիներ, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 350 կմ2
Առավել խոշոր կղզիներից են
Աղբյուրներ
- ↑ «Caspian Sea – Background». Caspian Environment Programme. 2009. Արխիվացված է օրիգինալից 3 July 2013-ին. Վերցված է 11 September 2012-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)(անգլ.) - ↑ «ESA: Observing the Earth – Earth from Space: The southern Caspian Sea». ESA.int. Վերցված է 2007-05-25-ին.(անգլ.)
- ↑ Resolution of conference «Climate and Water Balance Changes in the Caspian Region» (October 2010)․(անգլ.)
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
- ↑ Особенности недропользования на территории Республики Калмыкия / Сангаджиев М. М. — М.-Берлин: Директ-Медиа, 2015.(ռուս.)