«Կասպից ծով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 51. Տող 51.
|վիքիպահեստ =
|վիքիպահեստ =
}}
}}
'''Կասպից ծով''' ({{lang-fa|دریای کاسپین}} {{Lang-kz|Каспий теңізі}}, {{Lang-ru|Каспийское море}}, {{Lang-tk|Hazar deňzi}}, {{Lang-az|Xəzər dənizi}}), ծով [[Եվրոպա]]յի և [[Ասիա]]յի միջև: Հանդիսանում է [[Երկիր|Երկրի]] մակերեսով խոշորագույն պարփակված ներքին ջրավազանը, տարբեր դասակարգուների համաձայն՝ աշխարհի խոշորագույն [[լիճ]]ը կամ ամբողջական [[ծով]]<ref name=web1>{{cite web|title=Caspian Sea – Background |url=http://www.caspianenvironment.org/newsite/Caspian-Background.htm |archive-url=https://archive.is/20130703213331/http://www.caspianenvironment.org/newsite/Caspian-Background.htm |dead-url=yes |archive-date=3 July 2013 |publisher=Caspian Environment Programme |accessdate=11 September 2012 |year=2009 }}{{ref-en}}</ref><ref>{{cite web |title =ESA: Observing the Earth – Earth from Space: The southern Caspian Sea |publisher = ESA.int|url = http://www.esa.int/esaEO/SEM5GYTLWFE_index_0.html|accessdate = 2007-05-25}}{{ref-en}}</ref>: Կասպից ծովի ջուրը [[Աղի ջուր|աղի]] է։ Աղիության մակարդակը [[Վոլգա (գետ)|Վոլգայի]] [[գետաբերան]]ում կազմում է 0,05 ‰, իսկ հարավ-արևելքում՝ 11—13 ‰։ [[Ջրի մակարդակ]]ը ենթարկվում է տատանումների։ Համաձայն 2009 թվականի հրապարակված տվյալների՝ այն կազմում է [[Բարձրություն ծովի մակարդակից|ծովի մակարդակից]] ցածր է 27,16 մ<ref>[http://www.caspinfo.net/content/news_detail.asp?menu=0060000_000009 Resolution of conference «Climate and Water Balance Changes in the Caspian Region» (October 2010)․]{{ref-en}}</ref>։ Ներկա դրությամբ ծովի մակերեսը մոտավորապես 371․000 կմ² է, առավելագույն խորությունը՝ 1025 մ։

Մերձկասպյան տարածաշրջանի երկրներն են հարավում [[Իրան]]ը, հարավ-արևելքում՝ [[Թուրքմենստան]]ը, արևելքում և հյուսիս-արևելքում՝ [[Ղազախստան]]ը, հյուսիսում՝ [[Ռուսաստանի Դաշնություն]]ը և արևմուտքում՝ [[Ադրբեջան]]ը։

== Անվանում ==
== Անվանում ==

12:01, 3 փետրվարի 2018-ի տարբերակ

Կասպից ծով
պարս.՝ دریای کاسپین ղազ.՝ Каспий теңізі,
ռուս.՝ Каспийское море, թուրքմ.՝ Hazar deňzi,
ադրբ.՝ Xəzər dənizi

Կասպից ծովը տիեզերքից
42°00′00″ հս․. լ. 51°00′00″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Իրան Իրան
Ղազախստան Ղազախստան
Ռուսաստան Ռուսաստան
Թուրքմենստան Թուրքմենստան
Ադրբեջան Ադրբեջան
Հայելու բացարձակ բարձրությունը -28 մ
Ավազանի մակերեսը 371 000 կմ²
Ջրափնյա գծի երկարությունը 7000 կմ
Ամենամեծ խորությունը 1025 մ
Միջին խորությունը 208 մ
Լճի հանքայնությունը թեթև աղահամ
Աղիությունը մինչև 13 ‰
Ջրահավաքի մակերեսը 3 626 000 կմ²
Թափվող գետերը Վոլգա, Ուրալ, Թերեք, Կուր Արաքս

Կասպից ծովը

Կասպից ծով (պարս.՝ دریای کاسپین ղազ.՝ Каспий теңізі, ռուս.՝ Каспийское море, թուրքմ.՝ Hazar deňzi, ադրբ.՝ Xəzər dənizi), ծով Եվրոպայի և Ասիայի միջև: Հանդիսանում է Երկրի մակերեսով խոշորագույն պարփակված ներքին ջրավազանը, տարբեր դասակարգուների համաձայն՝ աշխարհի խոշորագույն լիճը կամ ամբողջական ծով[1][2]: Կասպից ծովի ջուրը աղի է։ Աղիության մակարդակը Վոլգայի գետաբերանում կազմում է 0,05 ‰, իսկ հարավ-արևելքում՝ 11—13 ‰։ Ջրի մակարդակը ենթարկվում է տատանումների։ Համաձայն 2009 թվականի հրապարակված տվյալների՝ այն կազմում է ծովի մակարդակից ցածր է 27,16 մ[3]։ Ներկա դրությամբ ծովի մակերեսը մոտավորապես 371․000 կմ² է, առավելագույն խորությունը՝ 1025 մ։

Մերձկասպյան տարածաշրջանի երկրներն են հարավում Իրանը, հարավ-արևելքում՝ Թուրքմենստանը, արևելքում և հյուսիս-արևելքում՝ Ղազախստանը, հյուսիսում՝ Ռուսաստանի Դաշնությունը և արևմուտքում՝ Ադրբեջանը։

Անվանում

Այժմյան անվանումը ստացել է Կովկասի արևելյան մասում բնակված Կասպեր (կասպք) հին ցեղերից։ Հնում կոչվել է Հիրկանաց, Խվալինյան (Խվալիսյան), Խազարական՝ նույնպես նրա ափին բնակված հին ժողովուրդների անունով։ Հայտնի է նաև Վրկանց (Վրկանա) անվանումը․ իրանական Վարկանի «գայլերի» (երկիր)[4]։

Աշխարհագրական դիրք

Կասպից ծովտ գտնվում է Եվրոպայի և Ասիայի սահմանագծին։ Հյուսիսից դեպի հարավ երկարությունը մոտավորապես 1200 կմ (36°34'-47°13' հս․ երկ․), արևմուտքից դեպի արևելք՝ 195-ից մինչև 435 կմ, մեջտեղում՝ 310-320 կմ (46°-56° արև․ երկ․)։

Ֆիզիկա-աշխարհագրական տեսանկյունից Կասպից ծովը բաժանվում է երեք պայմանական մասի՝

  • Հյուսիսային Կասպից, որը կազմում է ծովի մակերեսի 25 %-ը,
  • Միջին Կասպից, որը կազմում է ծովի մակերեսի 36 %-ը,
  • Հարավային Կասպից, որը կազմում է ծովի մակերեսի 39 %-ը

Հյուսիսային և Միջին Կասպյան հատվածների սահմանը անցնում է Չեչեն կղզի - Տյուբ Կարագան հրվանդան գծով, իսկ Միջին և Հարավային Կասպյան հատվածներինը՝ Չիլով կղզի - Գան Գուլու հրվանդան սահմանագծով[5]։

Ափամերձ տարածք

Կասպից ծովի ափամերձ տարածքները կոչվում են մերձկասպյան տարածաշրջաններ։ Ջրափնյա գծի երկարությունը գնահատվում է մոտավորապես 6500-6700 կմ, իսկ կղզիներով՝ 7000 կմ։ Ափամերձ գոտում հիմնականում գերակշռում են ցածրադիր և հարթ տարածքները։ Հյուսիսային հատվածում ափամերձ գոտին կտրտված է Ուրալ և Վոլգա գետերի ջրանցնքերով և կղզիներով, ափերը ցածրադիր են և ճահճցած, ջրային մակերեսը պատված է թփուտներով։ Արևելյան մերձկասպյան հատվածում գերակշռում են կրաքարային ափերը, որոնք հարակից են անապատային և կիսաանապատային տարածքներին։ Առավել որոր ափերը գտնվում են Ապշերոնյան թերակղզու շրջանում (արևմուտքում) և Ղազախյան ծովածոցի ու Կարա Բողազ Գյոլի շրջանում (արևելքում)։

Թերակղզիներ

Կասպից ծովում առկա են բազմաթիվ թերակղզիներ, որոնցից առավել խոշորներից են

Կղզիներ

Կասպից ծովում առկա են շուրջ 50 խոշոր և միջին մեծության կղզիներ, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 350 կմ2

Առավել խոշոր կղզիներից են

Աղբյուրներ

  1. «Caspian Sea – Background». Caspian Environment Programme. 2009. Արխիվացված է օրիգինալից 3 July 2013-ին. Վերցված է 11 September 2012-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)(անգլ.)
  2. «ESA: Observing the Earth – Earth from Space: The southern Caspian Sea». ESA.int. Վերցված է 2007-05-25-ին.(անգլ.)
  3. Resolution of conference «Climate and Water Balance Changes in the Caspian Region» (October 2010)․(անգլ.)
  4. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  5. Особенности недропользования на территории Республики Калмыкия / Сангаджиев М. М. — М.-Берлин: Директ-Медиа, 2015.(ռուս.)