«Էրիս»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 45. | Տող 45. | ||
'''136199 Էրիս''' ({{lang-grc|Ἔρις}}, {{lang-la|Eris}}), [[գաճաճ մոլորակ]], [[պլուտոիդ]], որը, վերջին տվյալներով, փոքր ինչ փոքր է [[Պլուտոն]]ից։ Մինչև 2006 թվականի օգոստոսի 24-ը հավակնում էր մոլորակի կարգավիճակի (ավելի վաղ ենթադրվում էր, որ այն կարող է լինել ավելի մեծ քան [[Մերկուրի (մոլորակ)|Մերկուրին]])։ Ամենաճշգրիտ չափումները կատարվել են 2010 թվականի նոյեմբերի 6-ին, երբ այս մոլորակը անցնում էր [[Կետի համաստեղություն|Կետի համաստեղության]] մի աստղի առջևով, Էրիսի շողքը թույլ տվեց գնահատելու այս պլուտոիդի տրամագիծը 10 կմ ճշտությամբ։ |
'''136199 Էրիս''' ({{lang-grc|Ἔρις}}, {{lang-la|Eris}}), [[գաճաճ մոլորակ]], [[պլուտոիդ]], որը, վերջին տվյալներով, փոքր ինչ փոքր է [[Պլուտոն]]ից։ Մինչև 2006 թվականի օգոստոսի 24-ը հավակնում էր մոլորակի կարգավիճակի (ավելի վաղ ենթադրվում էր, որ այն կարող է լինել ավելի մեծ քան [[Մերկուրի (մոլորակ)|Մերկուրին]])։ Ամենաճշգրիտ չափումները կատարվել են 2010 թվականի նոյեմբերի 6-ին, երբ այս մոլորակը անցնում էր [[Կետի համաստեղություն|Կետի համաստեղության]] մի աստղի առջևով, Էրիսի շողքը թույլ տվեց գնահատելու այս պլուտոիդի տրամագիծը 10 կմ ճշտությամբ։ |
||
Էրիսն ամենամեծ զանգավածով և երկրորդ ամենամեծ մոլորակն է (Պլուտոնից հետո)։ <ref>[https://en.wikipedia.org/wiki/Eris_(dwarf_planet)#Satellite Eris (dwarf planet)]</ref> |
Էրիսն ամենամեծ զանգավածով և երկրորդ ամենամեծ գաճաճ մոլորակն է (Պլուտոնից հետո)։ <ref>[https://en.wikipedia.org/wiki/Eris_(dwarf_planet)#Satellite Eris (dwarf planet)]</ref> |
||
== Կարգավիճակ == |
== Կարգավիճակ == |
13:25, 29 հունվարի 2017-ի տարբերակ
Էրիս (Eris) | |
---|---|
Էրիսը (կենտրոնում) և Դիսնոմիան (ձախից) | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 5 հունվար 2005 թ. |
Հեռավորությունը Արեգակից | 67,901638 ա. մ. |
Արբանյակներ | Դիսնոմիա |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 38,285204 ա. մ. |
Ապոհելին | 97,518071 ա. մ. |
Մեծ կիսաառանցք | 67,901638 ա. մ. |
Էքսցենտրիսիտետ | 0,436167 |
Սիդերիկ պարբերություն | 559,5 տարի (204 360 օր) |
Ուղեծրային արագություն | 3,436 կմ/վ |
Թեքվածություն | 44,0231° (Արեգակի հասարակածի նկատմամբ) |
Ծագման անկյան երկայնություն | 35,9573° |
Պերիկենտրոնի արգումենտ | 151,5227° |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Հասարակածային շառավիղ | 2326 ± 12 կմ |
Զանգված | (1,67±0,02) × 1022 կգ |
Միջին խտություն | >2,52 գ/սմ3 |
Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,65 մ/վ2 |
2-րդ տիեզերական արագություն | 1,549 կմ/վ |
Պտույտի պարբերություն | > 8 ժամ |
Ալբեդո | 0,96 |
Մթնոլորտային տվյալներ |
136199 Էրիս (հին հունարեն՝ Ἔρις, լատին․՝ Eris), գաճաճ մոլորակ, պլուտոիդ, որը, վերջին տվյալներով, փոքր ինչ փոքր է Պլուտոնից։ Մինչև 2006 թվականի օգոստոսի 24-ը հավակնում էր մոլորակի կարգավիճակի (ավելի վաղ ենթադրվում էր, որ այն կարող է լինել ավելի մեծ քան Մերկուրին)։ Ամենաճշգրիտ չափումները կատարվել են 2010 թվականի նոյեմբերի 6-ին, երբ այս մոլորակը անցնում էր Կետի համաստեղության մի աստղի առջևով, Էրիսի շողքը թույլ տվեց գնահատելու այս պլուտոիդի տրամագիծը 10 կմ ճշտությամբ։
Էրիսն ամենամեծ զանգավածով և երկրորդ ամենամեծ գաճաճ մոլորակն է (Պլուտոնից հետո)։ [1]
Կարգավիճակ
Էրիսը համարվում է «Գաճաճ մոլորակ», որոնք մարմիններ են, բավականին մեծ են, որպեսզի կարողանան մաքրել իրենց ուղեծրերի շրջակայքը, սահմանվել են որպես մոլորակներ, իսկ ոչ բավարար մեծ մարմինները, որոնք դեռ չեն հասնում հիդրոստատիկ հավասարակշռության - որպես Արեգակնային համակարգի փոքր մարմիններ։ Գաճաճ մոլորակները միջանկյալ դիրք են գրավում այդ երկու կատեգորիաների միջև։ Այս սահմանումը մի կողմից հավանության արժանացավ, մյուս կողմից էլ քննադատության, և մինչ այժմ վիճարկվում է որոշ գիտնականների կողմից։ Միջազգային աստղագիտական միության կողմից պաշտոնապես ընդունված են հինգ գաճաճ մոլորակներ՝ Սերեսը, Պլուտոնը, Հոմեան, Մակեմակեն և Էրիսը, սակայն ենթադրվում է, որ ամենաքիչը 40 մինչ այժմ հայտնի մարմիններ պատկանում են այս խմբին։ Գիտնականների գնահատականներով, կարող են հայտնաբերվել մինչև 200 գաճաճ մոլորակներ Կոյպերի գոտում և մինչև 2000 գաճաճ մոլորակներ այս գոտուց դուրս։
Էրիսի պատմությունը
Էրիսը հայտնաբերվել է ամերիկացի աստղագետներ Մայք Բրաունի, Չադ Տրուհիլիոյի և Դևիդ Ռաբինովիցի կողմից։ Հայտնաբերողները, և նրանցից հետո էլ ՆԱՍԱ-ն ու որոշ ԶՏՄ-ներ հայտարարեցին այս մարմինը Արեգակնային համակարգի տասներորդ մոլորակ, սակայն 2006 թվականի օգոստոսի 24-ին Միջազգային աստղագիտական միությունը հաստատեց մոլորակի սահմանումը, որի համաձայն այն չի հանդիսանում մոլորակ։ Մարմինը դասակարգվել է «Գաճաճ մոլորակների» տեսակին։ 2008 թվականի հունիսի 11-ին ՄԱՄ-ը հայտարարեց պլուտոիդ հասկացության ներմուծման մասին։ [2]
Էրիսի անունը ընտրելու շուրջ շատ տարաձայնություններ եղան, այդ պատճառով այն անվանեցին Էրիս՝ տարաձայնությունների Աստծու անունով։[3]
Էրիսի արբանյակ
Էրիսը ունի մեկ արբանյակ՝ Դիսնոմիան։ պաշտոնական նշանակումը (136199) Eris I Dysnomia - գաճաճ մոլորակ Էրիսի արբանյակն է, սկզբում այն անվանվել էր՝ S/2005 (2003 UB313) 1, ապա Դիսնոմիա՝ Էրիսի դստեր՝ անօրինակության Աստծու անունով։ Հայտնաբերվել է 2005 թվականի սեպտեմբերի 10-ին Մայք Բրաունի և Կեկա աստղադիտարանի (Հավայի) աշխատակիցների կողմից։[4]
Ծանոթագրություններ
|
|