«Մարտին Սկորսեզե»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Ֆիլմերը: Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|hr}}
չ տվյալների թարմացում
Տող 21. Տող 21.
| imdb_id = 0000217
| imdb_id = 0000217
| ԿինոՊոիսկ_id = 10988
| ԿինոՊոիսկ_id = 10988
| կայք = http://www.scorsesefilms.com/index.htm
| կայք =
| վիքիպահեստ = Martin Scorsese
| վիքիպահեստ = Martin Scorsese
| օսկար = [[2007]] - [[Հանգուցյալները]]
| օսկար = [[2007]] - [[Հանգուցյալները]]

15:44, 3 Մարտի 2016-ի տարբերակ

Մարտին Սկորսեզե
Martin Marcantonio Luciano Scorsese
Մարտին Սկորսեզե
Ծնվել էՆոյեմբեր 17, 1942
ԾննդավայրՔուինս, Նյու-Յորք
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց և Cardinal Hayes High School?
Քաղաքացիություն ԱՄՆ[1] և  Իտալիա
Գործունեության տարիներ1959 -
Ազգությունիտալացի
Կրոնկաթոլիկություն[2]
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոդերասան, կինոպրոդյուսեր, սցենարիստ, մոնտաժող, հնչյունավորող, հեռուստառեժիսոր և ռեժիսոր
ԱմուսինԼառեին Մարի Բռենան
Իզաբելա Ռոսելինի
Հելեն Մորիս
Ջուլիա Կամերոն
Բարբարա Դե Ֆինա
Պարգևներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»
Օսկար լավագույն ռեժիսորի համար[3]

Ամերիկայի ռեժիսորների համքարության մրցանակ

Ճշմարդության Լույս մրցանակ

Կոնգրեսի գրադարանի կենդանի լեգենդ

[4]

«Ոսկե գլոբուս» Սեսիլիա Բ․ Դե Միլի մրցանակ

Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր

AFI կյանքի նվաճումներ մրցանակ

Կայսերական մրցանակ

[5]

Փրինսթոնի համալսարանի պատվավոր դոկտոր

Ոսկե գլոբուս

Britannia Awards?

Ոսկե արմավենի

Ոսկե արջ

Կաննի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

Արծաթե առյուծ

Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար

«Գրեմմի» մրցանակ լավագույն երաժշտական ֆիլմի համար

«Սեզար» մրցանակ կինեմատոգրաֆում ակնառու վաստակի համար

BAFTA մրցանակ լավագույն ֆիլմի համար

BAFTA մրցանակ լավագույն սցենարի համար

Բրիտանական ակադեմիայի կինոմրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

BAFTA Academy Fellowship Award

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ լավագույն ֆիլմի համար

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

Dallas-Fort Worth Film Critics Association Award for Best Director?

Dallas-Fort Worth Film Critics Association Award for Best Director?

Էմմի մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում լավագույն ռեժիսուրայի համար

Արվեստում Ավստրիայի արքայազնի մրցանակ[6]

Evelyn F. Burkey Award?

Ջորջ Պալի հիշատակի մրցանակ

և

Ոսկե արջ

IMDbID 0000217
Մարտին Սկորսեզե՝ Վիքիպահեստ

Մարտին Սկորսեզե (անգլ.՝ Martin Marcantonio Luciano Scorsese, 1942, Քուինս, Նյու-Յորք, ԱՄՆ), ամերիկացի հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։

Կենսագրություն

Մարտին Սկորսեզեն ծնվել և մեծացել է ԱՄՆ-ի Նյու Յորքում։ Նրա ծնողների երկրորդ մասնագիտությունը դերասան էր։ Հայրը՝ Շառլ Սկորսեզեն նաև հագուստի վաճառող էր, իսկ մայրը՝ Քեթրին Սկորսեզեն դերձակ։ Նրա հոր նախնիները գաղթել էին Իտալիայից, Սիցիլիայի Պալերմո քաղաքից։ Նրա ծնողները կաթոլիկ էին, նա մեծացել է խիստ կաթոլիկական ընտանիքում և փոքր ժամանակ շատ շփում չի ունեցել իր տարիքի երեխաների հետ։ Նրա մեծ եղբայրը հաճախ է նրան տարել կինոթատրոն, որտեղից էլ ծնվել է նրա մեծ սերը կինոյի հանդեպ։

Ծառայել է ԱՄՆ-ի բանակում ծովային հետևակների շարքերում, աշխատելով որպես խոհարար։ Ծառայությունն ավարտելուց հետո սովորել է Նյու Յորքի համալսարանում։ Հենց համալսարանում սովորելու տարիներին էլ սկսել է նկարահանել կարճամետրաժ ֆիլմեր։

Սկորսեզեն 5 անգամ ամուսնացած է եղել։ Առաջին կինը Լարինա Մարի Բրեննան էր, ումից ունեցել է մեկ դուստր՝ Կատարինե։ Երկրորդ կինը՝ Ջուլիա Քեմերոնը, ումից նույնպես ունեցել է մեկ աղջիկ։ Երրորդը դերասանուհի Իզաբելլա Ռոսսելինին էր, ում հետ ամուսանցել էր 1979 թվականին և բաժանվել 1983-ին։ Չորրորդ անգամ ամուսնացած եղել է ռեժիսոր Բարբարա Դե Ֆինայի հետ՝ 1985-1991 թ.։ 1999 թվականից մինչ օրս ամուսնացած է Հելեն Մորրիսի հետ, նրանք ունեն մի աղջիկ։

Կարիերա

Առաջին ռեժիսորական աշխատանքը 1959 թվականին «Վեզուվ» կարճամետրաժ ֆիլմն էր, որին հաջորդեցին 4-5 կարճամետրաժ ֆիլմեր։ Առաջին լիամետրաժ ֆիլմը նկարահանել է 1967 թվականին «Ես կզանգեմ առաջինը» անվամբ, սակայն ֆիլմի նկարահաւոմների ավարտից հետո որոշում է այն վերանվանել «Ո՞վ է թակում իմ դուռը» անվամբ։ Ֆիլմում հանդես է գալիս ապագայում հայտնի դերասան Հարվի Քեյթլը, ով խաղում է նաև նրա մյուս մի քանի ֆիլմերում։

Առաջին հաջողված աշխատանքը կարելի է համար «Չար փողոցներ» ֆիլմը, որտեղ Հարվի Քեյթլին միանում է ևս մի շատ հայտնի դերասան, այդ ֆիլմում նորեկ Ռոբերտ Դե Նիրոն, ով մինչև այդ աշխատել էր Բրայան դե Պալմայի հետ։ Հաջորդ ֆիլմերից մեկի՝ «Ալիսան այստեղ այլևս չի ապրում» գլխավոր դերակատարուհի Էլլեն Բերստինը Օսկար է ստանում Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում։

1977 թվականին Մարտին Սկորսեզեն նկարահանում է իր ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ «Տաքսիստը», որում գլխավոր դերը փայլուն ձևով կատարում է Ռոբերտ Դե Նիրոն, դառնալով այդ դերասանի լավագույն դերակատարումներից մեկը։

1988 թվականին Նիկոս Կազանտակիսի գրվածքի հիման վրա նկարահանած «Քրիստոսի վերջին փորձությունը» ֆիլմը դառնում է համաշխարհային կինոյի ամենասկանդային աշխատանքներից մեկը, քննադատվելով նաև եկեղեցու կողմից։ Շատ բարձր է գնահատվում նրա 1990 թվականին նկարահանված «Փառավոր տղաներ» գանգստերական ֆիլմը, որը մշտապես ներառվում է բարձրակարգ գանգստերական ֆիլմերի վարկանիշային ցանկերում։ 2002 թվականին էկրան է բարձրանում իր լավագույն գործերից մեկը՝ Նյու Յորքի ավազակախմբերը (գլխավոր դերերում Լեոնարդո ԴիԿապրիո, Դանիել Դեյ-Լյուիս, Քեմերոն Դիազ), որի համար նա ստանում է Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար մրցանակը։

2006 թվականին Ուրացողները (գլխավոր դերերում Ջեք Նիկոլսոն, Լեոնարդո ԴիԿապրիո, Մեթ Դայմոն, Մարկ Ուոլբերգ, Ալեք Բոլդուին, Մարտին Շին) ֆիլմի համար ստանում է Օսկար մրցանակ Օսկար լավագույն ռեժիսորի համար անվանակարգում և Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար։

Սկորսեզեի սիրած դերասաններն են Ռոբերտ Դե Նիրոն, Լեոնարդո ԴիԿապրիոն, ովքեր հանդես են եկել նրա շատ ֆիլմերում։ Նրա ֆիլմերում հաճախ են նկարահանվում նաև Հարվի Քեյթլը, Ուիլյամ Դեֆոն, Ջո Պեշին, Ջուդի Ֆոսթերը։

Մրցանակներ և փաստեր

Ընդհանուր թվով 90 կինոմրցանակ է ստացել և ներկայացված է եղել ևս 72 մրցանակի, այդ թվում Օսկար, Ոսկե Գլոբուս, Ոսկե Արմավենու ճյուղ, Գրեմմի, Վենետիկի կինոփառատոնի մրցանակ, Ոսկե Արջ, GILDA, BAFTA և այլ մրցանակներ։

Ֆիլմերը

Ընդհանուր թվով 50-ից ավելի ֆիլմեր ռեժիսոր է, 13 ֆիլմի սցենարի հեղինակ, 40 ֆիլմի պրոդյուսեր։ Որպես դերասան հանդես է եկել 13 ֆիլմում։

Առավել նշանավոր ֆիլմերն են

տարեթիվ ֆիլմի անվանում բնօրինակ անվանում դերասաններ
1973 Չար փողոցներ Mean Streets Ռոբերտ Դե Նիրո
Հարվի Քեյթլ
1974 Ալիսան այլևս այստեղ չի ապրում Alice Doesn’t Live Here Anymore Հարվի Քեյթլ
Էլլեն Բերստին
Ջուդի Ֆոսթեր
1976 Տաքսիստը Taxi Driver Ռոբերտ Դե Նիրո
Հարվի Քեյթլ
Ջուդի Ֆոսթեր
Մարտին Սկորսեզե
1977 Նյու Յորք, Նյու Յորք New York, New York Ռոբերտ Դե Նիրո
Լայզա Մինելլի
1980 Կատաղած ցուլ Raging Bull Ռոբերտ Դե Նիրո
Ջո Պեշի
1986 Փողերի գույնը The Color of Money Փոլ Նյուման
Թոմ Քրուզ
Ջոն Թուրթուրո
Ֆորեսթ Ուայթաքեր
1988 Քրիստոսի վերջին փորձությունը The Last Temptation Of Christ Ուիլյամ Դեֆո
Հարվի Քեյթլ
1990 Փառավոր տղաներ Goodfellas Ռոբերտ Դե Նիրո
Ջո Պեշի
Ռեյ Լիոտա
1991 Վախի հրվանդանը Cape Fear Ռոբերտ Դե Նիրո
Նիկ Նոլթի
Ջեսիկա Լենգ
Գրեգորի Պեկ
1993 Անմեղության դարաշրջան The Age of Innocence Դանիել Դեյ-Լյուիս
Միշել Պֆայֆեր
1995 Կազինո Casino Ռոբերտ Դե Նիրո
Ջո Պեշի
Շերոն Սթոուն
Ջեյմս Վուդս
1997 Կունդուն Kundun
1999 Մեռածներին հարություն տալով Bringing Out the Dead Նիկոլաս Քեյջ
Ջոն Գուդման
Մարտին Սկորսեզե
2002 Նյու Յորքի ավազակախմբերը Gangs of New York Լեոնարդո ԴիԿապրիո
Դանիել Դեյ-Լյուիս
Քեմերոն Դիազ
2004 Ավիատոր The Aviator Լեոնարդո ԴիԿապրիո
Ալեք Բոլդուին
Ուիլյամ Դեֆո
Ջուդ Լոու
Քեյթ Բլանշետ
Քեյթ Բեքինսեյլ
2006 Ուրացողները The Departed Լեոնարդո ԴիԿապրիո
Ջեք Նիկոլսոն
2010 Անիծվածների Կղզին Shutter Island Լեոնարդո ԴիԿապրիո
Բեն Քինգսլի
2011 Հյուգո Hugo
2012 Իռլանդացի The Irishman Ռոբերտ Դե Նիրո
2013 Լռություն Silence Դանիել Դեյ-Լյուիս
Բենիսիո դել Տորո
  1. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  2. https://www.americamagazine.org/arts-culture/2016/12/06/exclusive-martin-scorsese-discusses-his-faith-his-struggles-his-films-and
  3. https://www.oscars.org/oscars/ceremonies/2007
  4. https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/martin-scorsese/
  5. https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
  6. http://www.fpa.es/en/princess-of-asturias-awards/laureates/2018-martin-scorsese.html