«Լիլի Չուգասզյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ երաժիշտ

| Name = Լիլի Չուգասզյան
'''Լիլի Չուգասզյան''' ({{lang-en|Lili Chookasian}}, [[1920]]թ. [[օգոստոսի 1]], Չիկագո - [[2012]]թ. [[ապրիլի 9]]), հայտնի ամերիկացի օպերային երգչուհի ([[կոնտրալտո]]), ծագումով հայ։ Երգել է աշխարհահռչակ օպերային թատրոններում և հայտնի նվագախմբերի հետ։ Իր կարիերան սկսել է 1940-ական թթ. որպես համերգային երգչուհի։ 1960-70-ական թթ. համարվում էր կոնտրալտո ձայն ունեցող առաջատար երգչուհիներից մեկը։ 1960-80-ական թթ. երգել է [[Մետրոպոլիտեն օպերա]]յում և Նյու-Յորք սիթիի օպերային թատրոններում։
| բնօրինակ_անուն =
| լոգո =
| լոգոյի_լայնություն =
| Img =
| Img_capt =
| Img_size =
| Landscape =
| Background = solo_singer
| Ի ծնե անուն = Լիլի Չուգասզյան
| Born = {{Ծննդյան ամսաթիվ և տարիք|1920|8|1}}
| Died = {{ՄԱՏ|2012|4|9|1920|8|1}}
| Instrument = [[Երգիչ|կոնտրալտո]]
| Genre = [[օպերա]]
| Occupation = Երգչուհի, [[կոնտրալտո]]
| Years_active =
| Label =
| Associated_acts =
| URL =
}}
'''Լիլի Չուգասզյան''' ({{lang-en|Lili Chookasian}}, [[1920]], [[օգոստոսի 1]], Չիկագո - [[2012]], [[ապրիլի 9]]), հայտնի ամերիկացի օպերային երգչուհի ([[կոնտրալտո]]), ծագումով հայ։ Երգել է աշխարհահռչակ օպերային թատրոններում և հայտնի նվագախմբերի հետ։ Իր կարիերան սկսել է 1940-ական թթ. որպես համերգային երգչուհի։ 1960-70-ական թթ. համարվում էր կոնտրալտո ձայն ունեցող առաջատար երգչուհիներից մեկը։ 1960-80-ական թթ. երգել է [[Մետրոպոլիտեն օպերա]]յում և Նյու-Յորք սիթիի օպերային թատրոններում։


1967 թ. սեպտեմբերին հանդես է եկել [[Երևան]]ի [[Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն]]ում՝ կատարելով Փառանձեմի դերերգը [[Տիգրան Չուխաճյան]]ի «[[Արշակ Բ (օպերա)|Արշակ Բ]]» օպերայում<ref>http://www.golosarmenii.am/ru/20007/culture/4623/</ref>։
1967 թ. սեպտեմբերին հանդես է եկել [[Երևան]]ի [[Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն]]ում՝ կատարելով Փառանձեմի դերերգը [[Տիգրան Չուխաճյան]]ի «[[Արշակ Բ (օպերա)|Արշակ Բ]]» օպերայում<ref>http://www.golosarmenii.am/ru/20007/culture/4623/</ref>։

20:30, 31 Հուլիսի 2015-ի տարբերակ

Լիլի Չուգասզյան
Ի ծնե անունԼիլի Չուգասզյան
Ծնվել էօգոստոսի 1, 1920 (103 տարեկան)
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էապրիլի 9, 2012(2012-04-09) (տարիքը 91)
Բրենֆորդ
ԳերեզմանBranford Center Cemetery
Ժանրերօպերա
ՄասնագիտությունԵրգչուհի, կոնտրալտո
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԵյլի համալսարան և Մետրոպոլիտեն օպերա

Լիլի Չուգասզյան (անգլ.՝ Lili Chookasian, 1920, օգոստոսի 1, Չիկագո - 2012, ապրիլի 9), հայտնի ամերիկացի օպերային երգչուհի (կոնտրալտո), ծագումով հայ։ Երգել է աշխարհահռչակ օպերային թատրոններում և հայտնի նվագախմբերի հետ։ Իր կարիերան սկսել է 1940-ական թթ. որպես համերգային երգչուհի։ 1960-70-ական թթ. համարվում էր կոնտրալտո ձայն ունեցող առաջատար երգչուհիներից մեկը։ 1960-80-ական թթ. երգել է Մետրոպոլիտեն օպերայում և Նյու-Յորք սիթիի օպերային թատրոններում։

1967 թ. սեպտեմբերին հանդես է եկել Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ կատարելով Փառանձեմի դերերգը Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայում[1]։

Կյանքը և կենսագործունեությունը

Լիլի Չուգասզյանի ընտանիքը գախթել է Սեբաստիայից(Արևմտյան Հայաստան): Նա մանկուց երգել է երաժշտական երեկույթներում, դպրոցական համերգներում, տոնական միջոցառումների ժամանակ և այլն: Չուգասզյանը աշակերտել է հայտնի երաժիշտ Ֆիլիպ Մանուելին: 1950-ական թվականներին երգել է հայկական եկեղեցիների երգչախմբերում: 1959 թվականին հանդես է եկել Լիթլ Ռոք քաղաքի օպերային թատրոնում և արժանացել է մեծ ճանաչման: Երգել է նաև Արկանզասի, Բալթիմորի օպերային թատրոններում: 1961 թվականին կոմպոզիտոր Ջան Կարլո Մենոտտին Չուգասզյանին հրավիրել է երգելու Ապոլետոյի (Իտալիա) փառատոնում, որտեղ հասել է մեծ հաջողության: 1962 թվականից եղել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերային թատրոնի մեներգչուհի, 1980- ական թվականների վերջից` խորհրդատու, դասավանդել է Յեյլի համալսարանում: Չուգասզյանը կատարել է շուրջ 30 գլխավոր դերերգեր` Նորմա (Վինչեցո Բելլինիի «Նորմա»), Ամներիս, Ազուչենա (Ջուզեպպե Վերդիի «Աիդա», «Տրուբադուր»), Ֆլորա (Մենոտտիի «Մեդիում»), Դալիլա (Սեն Սանսի «Սամսոն և Դալիլա») և այլն: Համերգներով ելույթ է ունեցել աշխարհի լավագույն նվագախմբերի և անվանի դիրիժորների (Լեոպոլդ Ստոկովսկի, Լեոնարդ Բեռնստայն, Հերբերտ ֆոն Կարայան և ուրիշներ) հետ: Բացառիկ ձայնածավալի շնորհիվ տարբեր ոճերի երգերի (Յոհան Սեբաստիան Բախ, Ֆրանց Շուբերտ, Յոհաննես Բրամս և ուրիշներ) հետ երկացանկում ունեցել է նաև մեծակտավ գործեր` Բախի պասսիոններից, կանտատներից, օրատորիան, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Մեսսան», Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ»-ները, Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի և Ջոակինո Ռոսսինիի «Ստաբատ մատեր»-ները և այլն: Կատարել է նաև հայկական երգեր(«Կռունկ», Ալեքսանդր Սպենդիարյանի «Օրորոցային» և այլն): 1978 թվականին Վաշինգտոնում` Սպիտակ Տանը, երգել է հայերեն: Չուգասզյանն արժանացել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության Պետրոս Ադամյանի անվան մրցանակի (1981 թ.):

Չուգասզյանի մասին

«Նա եկավ, տեսավ և հաղթեց` ձեռք բերելով հազարավոր նոր բարեկամներ: Երգչուհին հայկական երգերն այնպես է մատուցում, որ դահլիճում նստածները շունչները պահած հետևում են նրա յուրաքանչյուր հնչյունին: Չուգասզյանը մեծ է, չափազանց մեծ»: Սիլվիա Կատլեր, երաժշտական քննադատ (ԱՄՆ)

Չուգասզյանի մտքերը

«Հայը չպետք է ծույլ լինի»:

Աղբյուրներ

Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք 2, Հատոր 2, էջ 284

http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1531

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ