«Թեոդոսիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 6. Տող 6.
|բնօրինակ անվանում = {{lang-uk|Феодосія}}<br />{{lang-crh|Kefe}}
|բնօրինակ անվանում = {{lang-uk|Феодосія}}<br />{{lang-crh|Kefe}}
|ենթարկում = հանրապետական նշանակության քաղաք
|ենթարկում = հանրապետական նշանակության քաղաք
|զինանշան = Feodos s.gif
|զինանշան = Feodos s.png
|դրոշ = Feodos h.gif
|դրոշ = Feodos h.gif
|la _deg = 45 |la _min = 2 |la _sec = 56
|la _deg = 45 |la _min = 2 |la _sec = 56

21:16, 4 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ

Քաղաք
Թեոդոսիա
ուկրաիներեն՝ Феодосія
Ղրիմի թաթարերեն՝ Kefe
Դրոշ Զինանշան

ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Ենթարկումհանրապետական նշանակության քաղաք
ՄարզՂրիմի Ինքնավար Հանրապետություն
Քաղաքային խորհուրդԹեոդոսիայի քաղաքային խորհուրդ
Հիմնադրված էմ.թ.ա. 6-րդ դար թ.
Առաջին հիշատակումմ. թ. ա. 355
Այլ անվանումներԿեֆե, Կաֆֆա, Արդաբդա, Ֆեոդոսիյա
Մակերես35,2[1] կմ²
ԲԾՄ~30[1] մ
Կլիմայի տեսակբարեխառն-մայրցամաքային
Պաշտոնական լեզուՂրիմի թաթարերեն, ուկրաիներեն և ռուսերեն
Խոսվող լեզուներՈւկրաիներեն, Ռուսերեն, Ղրիմի թաթարերեն
Բնակչություն69 786[2] մարդ (2012)
Խտություն2675,32 մարդ/կմ²
Ազգային կազմռուսներ, ուկրաինացիներ, ղրիմի թաթարներ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+38 6562
Փոստային դասիչ98100 - 98174
Ավտոմոբիլային կոդAK / 01
Պաշտոնական կայքfeo.rk.gov.ru(ռուս.) և kerchrada.gov.ua
Թեոդոսիա (Ուկրաինա)##
Թեոդոսիա (Ուկրաինա)
Թեոդոսիա (Ղրիմ)##
Թեոդոսիա (Ղրիմ)

Թեոդոսիյա (ուկրաիներեն՝ Феодосія, Ղրիմի թաթարերեն՝ Kefe), քաղաք Ուկրաինայի Ղրիմի Ինքնավար Հանրապետության Թեոդոսիայի քաղաքային խորհուրդում, հանրապետական նշանակության քաղաք։ Բնակավայրը նախկինում նաև անվանվել է Կեֆե, Կաֆֆա, Արդաբդա, Ֆեոդոսիյա։

2012 թվականի տվյալներով Թեոդոսիա քաղաքում բնակվում էր 69 786 մարդ։ Տարածքը՝ 35,2 կմ²։ Բնակչության խտությունը կազմում էր 2675,32 մարդ/կմ²։

Կլիմա

Թեոդոսիան մերձծովային կլիմայական առողջարան է: Ամառը՝ շոգ (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 24°C), ձմեռը՝ մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ 0°C), տարեկան տեղումները՝ 360 մմ է: Բուժման միջոցները՝ մերձծովա-տափաստանային կլիման, Աջի-գոլ լճի տղմոտ ցեխը, սուլֆատ-քլորիդ-նատրիումային հանքային ջուրը: Թեոդոսիայում բուժվում են արյան շրջանառության, ստամոքսաղիքային, նյարդային համակարգերի և շնչառական օրգանների ոչ-տուբերկուլոզային հիվանդություններով տառապողները:

Պատմություն

Թեոդոսիան հիմնադրվել է մ. թ. ա. 6-րդ դարում: Եղել է հունական պոլիս: Մ. թ. ա. 107 թվականին այստեղ ծագեց Սավմակի ապստամբությունը: 4-րդ դարում Թեոդոսիան հրդեհեցին և ավերեցին հոները, 6-րդ դարում զավթեցին խազարները: 13-րդ դարում ջենույացիները Թեոդոսիայում հիմնադրեցին Կաֆա առնտրավանը: 1475 թվականին Թեոդոսիան գրավեցին թուրքերը: 1768—1774 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռուսները մտան Թեոդոսիա, բայց քաղաքը Ռուսաստանին անցավ միայն 1783 թվականին: 1902 թվականին Թեոդոսիայում սովետական իշխանություն հաստատվեց 1917 թվականի դեկտեմբերի 20-ին: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ քաղաքն ավերվեց: Գերմանական զավթիչներից ազատագրվեց 1944 թվականի ապրիլի 13-ին:

Հայերը Թեոդոսիայում

Թեոդոսիան միջնադարի խոշոր հայկ. գաղթավայրերից էր, ղրիմահայության տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնը: Հայ գաղութի մասին պահպանված առաջին գրավոր տեղեկությունները վերաբերում են 13-րդ դարի 2-րդ կեսին: 14-րդ դարի կեսին Թեոդոսիայի 70 հազար բնակչության 2/3-ը հայեր էին: 17-րդ դարի սկզբին հայերը քաղաքից դուրս ունեին նաև առանձին թաղամաս, որը կոչվում էր Քաշոտ (Գ. Դարանաղցի): 18-րդ դարում Թեոդսոսիայում ապրում էր 1200 հայ ընտանիք, գործում էր 24—32 հայկական եկեղեցի: 1439 թվականին Թեոդսոսիայի հայերը Սարգիս վարդապետի գլխավորությամբ մասնակցել են Ֆլորենցիայի տիեզերաժողովին և թուրքերի դեմ օգնություն ստանալու ակնկալությամբ միություն են կնքել Հռոմի եկեղեցու հետ: Թեոդսոսիայի առևտրական կյանքում պատկառելի դեր է խաղացել հայ փոխտվական-վաշխառուական կապիտալը: 15-րդ դարում քաղաքում կային տասից ավելի հայկական դրամատներ (բանկեր), որոնցից մեկը գործում էր Սուրբ Անտոնի վանքին կից: Հայկական գաղութում զարգացած էր արհեստագործությունը, բարձր մակարդակի էր հասել գեղարվեստական արհեստագործությունը: Թեոդսոսիայի քաղաքացիական, պաշտպանական և հոգևոր կառույցների գերակշռող մասը, այդ թվում և «Հայոց բերդ» կոչված պարիսպը, ստեղծել էին հայ շինարար-վարպետները: Թեոդսոսիայի հայկական գաղութը օգտվում էր որոշակի ինքնավարությունից, գործում էր ազգային օրենքներով ու սովորույթներով: Հայերն ունեին իրենց զինված ուժերը: Հայ համայնքը շարունակ պայքարում էր կաթոլիկ քարոզիչների դեմ, որոնք փորձում էին դավանափոխ անել հայերին: Այս նպատակին էին ծառայում Հռոմի պապի հիմնած եպիսկոպոսությունը (1318) և հայ դոմինիկյան միաբանների վանքը (1333): 1475-ին, երբ թուրք-թաթարական զորքերը շրջապատեցին Թեոդոսիան, քաղաքի բնակիչները, հիմնականում հայերը, հերոսական դիմադրություն ցույց տվեցին թշնամուն: Հնգօրյա պաշարումից հետո թշնամու զորքերը գրավեցին Թեոդոսիան, մեծ թվով հայերի սրի քաշեցին և գերեվարեցին, մի մասին տեղափոխեցին Կոստանդնուպոլիս: Չնայած ստացած ծանր հարվածներին, Թեոդսոսիայի հայկական գաղութը 16-18-րդ դարերում ևս շարունակում էր ակնառու ղեր խաղալ Ղբիմի տնտեսական կյանքում: Թ֊եոդոսիայի հայերը թողել են մշակութային պատկառելի ժառանգություն: Թեոդոսիան միջնադարի հայ գրչության, մանրանկարչության և ճարտարապետական արվեստի ճանաչված օջախներից էր: Պահպանվել են այստեղ ընդօրինակված 100֊–ից ավելի հայկական ձեռագրեր, հայ միջնադարյան ճարտարապետության ոճով կառուցված եկեղեցիներ, Հայոց բերդի և ջրմուղի մնացորդները և այլ հուշարձաններ: Թեոդոսիայում են ստեղծագործել նշանավոր տաղասաց-բանաստեղծներ Սիմեոն, Խաչատուր (Խասպեկ երեց), Վարդան Կաֆայեցիները: 1608 թվականին այստեղ կազմվել է հայկական ժողովրդական երգերի առաջին ժողովածուն: Թեոդոսիայում են ծնվել ու գործել Հովհաննես Այվազովսկին, Գաբրիել Այվազյանը: 19-րդ դարում հայերն այստեղ ունեին ծխական դպրոց, հրատարակում էին պարբերականներ («Մասյաց աղավնի», «Դաստիարակ»): Արեելահայ դպրոցական կյանքում նշանավոր երևույթ էր Թեոդոսիայի Խալիբյան վարժարանը (1858–1871):

Ճարտարապետություն

Քաղաքի հին մասում պահպանվել են միջնադարյան կառուցապատումը, արգելանոցում՝ Զենովական ամրոցի (14—15–րդ դարեր) պատերի և աշտարակների մնացորդները: Թեոդոսիայի ճարտարապետական հուշարձաններից են՝ 13–14 դարերի քրիստոնեական եկեղեցիները, թուրքական բաղնիքները (16-րդ դար), Մուֆթի-ջամի մզկիթը (1623): 1947–1953 թվականներին բարեկարգվել է առափնյակը, Թեոդոսիայի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու գմբեթը (14-15–րդ դարեր) 1950–1960-ական թվականներին Թեոդոսիայում ստեղծվել են նոր բնակելի թաղամասեր, կառուցվել առողջարաններ, հանգստյան տներ: Թեոդոսիայի 24 հայկական եկեղեցիներից պահպանվել են 7-ը, որոնց թվում՝ Սուրբ Սարգիս (14-րդ դար), Միքայել և Դաբրիել հրեշտակապետաց (1408) և Սուրբ Գևորգ եկեղեցիները: Սուրբ Սարգիս եկեղեցում կազմակերպված է հայկական խաչքարերի և վիմագիր արձանագրությունների քարեդարան: Եկեղեցու բակում Հ. Այվազովսկու գերեզմանն է: Թեոդոսիայի Մորսկայա փողոցում կանգուն է Միքայել և Դաբրիել հրեշտակապետաց եռաբսիդ խաչաձև-գմբեթավոր հորինվածք հիշեցնող ծավալով, քարաշեն եկեղեցին: Սուրբ Հովհաննես (14-րդ դար) և Սուրբ Ստեփանոս (15-րդ դար) եկեղեցիները (արգելանոցում) քարաշեն թաղածածկ դահլիճներ են, որոնց կիսաշրջանաձև աբսիդները դուրս են գալիս կառուցվածքի ծավալից: Սուրբ Ստեփանոս եկեղեցու ինտերիերը հարուստ է որմնանկարներով: Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցին (1348) ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք, որմնանկարներով զարդարված ինտերի- եր: Գմբեթարդի վրա կան 12 առաքյալներին և Քրիստոսին պատկերող հարթաքանդակներ: Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը: Քաղաքում կանգուն է Ծատուրի (Քափանակի) աղբյուրը, որն ըստ վրայի հայերեն արձանագրությունների կառուցվել է 1588 թվականին: Թեոդոսիայի հայկական ճարտարապետական հուշարձանները իրենց առանձնահատկություններով հանդերձ, հորինվածքով և հարդարանքով սերտորեն առնչվում են Հայաստանի 9-14–րդ դարերի արվեստին։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 [h p://w1.c1.rada.gov.ua/pls/z7503/a002 Ուկրաինայի ռադայի կայքում համայնքների ցանկ, համայնքի տվյալներ։] (ուկր.)
  2. [h p://www.webci a ion.org/6CWxJbr3I h p://www.webci a ion.org/6CWxJbr3I]. {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն); Check |archiveurl= value (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |archiveda e= ignored (օգնություն); Unknown parameter |i le= ignored (օգնություն) (ուկր.)

Արտաքին հղումներ

  • [h p://w1.c1.rada.gov.ua/pls/z7503/a002 Ուկրաինայի պետական ռադայի կայքում բնակավայրերի ամբողջական ցանկ։] (ուկր.)
  • [h p://ukrcensus.gov.ua/ 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները։] (ուկր.)
  • [h p://maps.vlasenko.ne /lis /ukraine/ Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարները։] (ուկր.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։